Ես Ալեքս Մելիքյանն եմ, սովորում եմ երրոեդ դասարանում:
Մենք ստիպված ենք մեկ ամիս տանը մնալ, քանի որ Չինաստանում տարածվել է մի վիրուս, որը վտանգավոր է մարդկանց համար: Այն տարածվել է նաև Հայաստանում, և, որպեսզի շատ մարդիկ չհիվանդանան, փակվել են դպրոցները և շատ վայրեր, որոնք մարդաշատ են: Թեև դպրոցում համակարգչով ենք դաս անում, այսօր ավելի հետաքրքիր էր մաթեմատիկա անել տանը, և էկրանին միաժամանակ տեսնել ընկեր Մանուշակին և ընկերներիս: