Աչքերի գանգատը
Ջաննի Ռոդարի
Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
-Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որԱրեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ուԳալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
— Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով,
աստղացույցներով:
- Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ:
Ամենագեղեցիկ բանը, որ տեսել են իմ աչքերը դա հայրիկի բարի դեմքն է:
2.Դու՛րս գրիր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: գանգադվել- բողոքել տրտնյալ Կոպերնոս – լեհ աստղագետ,
Գալիլեո Գալիլեյ – իտալացի աստղագետ
- Տեքստի եզակի գոյականները դարձրու՛ հոգնակի, հոգնակիները՝ եզակի:
աչքեր – աչք, բախտ – բախտեր, մեղք- մեղքեր, խեղճ – խղճեր, դար – դարեր, կյանք – կյանքեր, արեգակ – արեգակներ, երկիր-երկրներ, ջուր – ջրեր, մանրադիտակ – մանրադիտակներ, կաթիլ-կաթիլներ, կենդանի – կենդանիներ, էակ – էակներ, գազանանոց – գազանանոցներ, աստղադիտակ – աստղադիտակներ, գիշեր – գիշերներ, երկինք – երկինքներ աստղ- աստղեր, սխալ- սխալներ, թոշակ- թոշակներ, մանրադիտակներով – մանրադիտակ, աստղացույցներ- աստղացույցներ
4. Գոյականներին հատկանիշներ ավելացրու և դարձրու՛ բառակապակցություններ: աչք կապույտ աչք, բախտ բարի բախտ, հին դար, ջրի կաթիլ, դեղին աստղեր, երկար քյանք: