ՓՈԹՈՐԻԿ

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են ց, որ ոչ ոքի հետ չեն պատահել:

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ – որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:

Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:

Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞:

Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:

Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:

Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:

Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել:

Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին և գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:

— Բարեբախտաբար, — կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետև այդ թագավորը շատ խիստ մարդ էր և կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:

Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց:

— Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:

Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:

Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Արկած – անակնկալ դեպք, դիպված, պատահմունք

Խարիսխ — Ծովի հատակին կառչող ճանկավոր հարմարանք, որ հաստատուն կանգնեցնում Է նավերն ու նավարկության այլ միջոցները:

  1. Փոթորիկ — Շատ ուժգին՝ հաճախ հողմախառն կամ ձյունախառն քամի, որ երբեմն մեծամեծ ավերածություններ Է պատճառում:
  2. Փութ — Ծանրության ռուսական չափ =16,3 կգ
  3. Բմբուլ — Թռչունների նուրբ փետուրը:
  4. Կղզու — Բոլոր կողմերից ջրով շրջապատված ցամաք:
  5. Կերակուր —  սննդանյութ, ճաշ:
  6. Գեղջկուհի — Գյուղացի կին՝ աղջիկ:
  7. Բարեբախտաբար — Բարեբախտ կերպով,բախտի բերմամբ
  8. Իմաստուն – խելացի
  9. Համարձակ —  Չքաշվող, աներկյուղ, անվեհեր, վստահ
  10. Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:

Եղանակը հրաշալի էր: Գարնանային եղանակը այսօր հրաշալի էր:

Փոթորիկ բարձրացավ: Հանկարծ ուժգին փոթորիկ բարձրացավ:

Ժողովուրդը ուրախացավ: Վախեցած ժողովուրդը կատարվածից ուրախացավ:

 

  1. Դուրս գրի՛ր հոգնակի բառեր և դարձրո՛ւ եզակի:

Օրինակ՝ անտառներ-անտառ

Դաշտեր — դաշտ

Ծովեր — ծով

Օվկիանոսներ – օվկիանոս

Արկածներ – արկած

Ամպեր – ամպ

Ծառեր – ծառ

Արմատներ — արմատ

Ճյուղեր – ճյուղ

Բնակիչներ — բնակիչ

Գյուղացին – գյուղացի

 

 

  1. Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր և լրացրո՛ւ աղյուսակը:
Ինչպիսի՞ Ի՞նչ Ի՞նչ է անում
Այնպիսի փոթորիկ լողացել եմ
Խիստ Ծառ Պատահել  են
խեղճ Գազան Չեմ սիրում
ծանր Նավ Տրորեց
Բարձր Եղանակ հանդարտվեց

 

  1. Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր: Paint-ով համապատասխան նկար նկարի՛ր և հրապարակիր բլոգում:

«Ծիծաղի փոթորիկը», «Թռչող կղզին» , «Ելակի ծառերի անտառում»

 

Ելակի ծառերի անտառում

Լինում են, չի լինում, երկու եղբայր՝ Տարոնը և Արեգը: Այդ եղբայները, շատ էին սիրում  ելակ:Մի օր Արեգը Տարոնին ասաց.              –Տարո՛ն, արի՛ վաղը գնանք անտառ, այնտեղ շատ ելակ կա: Տարոնը շատ վախկոտ էր,որպեսզի չգնա,սկսում է անհավանական պատմություն պատմել ելակի բարձր ծառերի մասին:Արեգը լուռ լսում էր,Տարոնը սթափվեց իր իսկ ծիծաղելի պատմությունից,երկուսով սկսեցին անհագ ծիծաղել:

pro

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s