Ճանպարհ

Այս պատմությունը նման է երազի:

Մեքենան սլանում էր հարթ, նոր ասֆալտապատ ճանապարհով, որի կենտրոնի՝իրար հավասար սպիտակ գծիկները հիպնոսացնում էին աչքերս: Նայում էի վարորդին ու զարմանում, որ անթարթ կարողանում է նայել դրանց: Երկար նայելուց հետո՝ կարծես բաց աչքերով երազ տեսա: Բոլոր ինձ հարազատ մարդիկ, ուրախ, բարձր ծիծաղելով, գույնզգույն դույլերով, իրար վրա անուշեղեններ էին լցնում: Կարծես կոնֆետի Վարդավառ լիներ: