Պարապունք 44

1 Տաթևիկը 17 տարեկան է, իսկ նրա եղբայրը՝ Հայկը, 3 տարով ավելի փոքր է Տաթևիկից: Քանի՞ տարեկան է Հայկը:

Լուծում

17-3=14

2. Աշոտի մայրիկը 30 տարեկան է, իսկ Աշոտը նրանից փոքր է 20 տարով։ 6 տարի հետո մայրիկը Աշոտից քանի՞ տարով մեծ կլինի:

Լուծում

30-20=10

30+6-10+6=20 տարի

3. Անին 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անիից քանի՞ անգամ մեծ կլինի:

Լուծում

5×7=35

5+35=40

5+5=10

40:10=4 անգամ մեծ

4. Կարինեի պապիկը 60 տարեկան է։ Կարինեն իր պապիկից փոքր է 6 անգամ։ 7 տարի հետո Կարինեն քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։

Լուծում 60:6=10

60+7=67

10+7=17

67-17=50

Ձմեռային հեքիաթ

Սպասում եմ սպասում իմ սիրելի ձմռանը ապրիլից միչև դեկտեմբեր: Սպասում էի օր ու գիշեր , եկավ և ես քնեցի ու երազ տեսա: Էլի սպասում էի ու տեսա, որ ձյուն է գալիս, ես այնքան ուրախ էի, որ ուզում էի գոռալ, բայց պահեցի բերանս, և ես մայրիկիս ասացի.

-Մայրիկ, արի գնանք ձնագնդիկ խաղանք:

Մայրիկը ասաց.

-Բա ձյուն չկա:

-Կա, գնացինք:

-Դե գնացինք:

Մենք գնացինք խաղալու: Ես թռա ձյան վրա և արթնացա: Ես հասկացա, որ երազ էր, բայց ձյուն էր եկել ու դա երազ չէր: Ես ուրախ էի:

Նոյեմբերի 26

հանդ-Արտ, դաշտ, վերջալույս-Մայրամուտ, խարտյաշ-եղձան, քումայթ, ջինջ-Մաքուր, անդուլ-Անդադար, նազելի-Հարգելի, պատվելի, վճիտ-Հստակ, մաքուր, հուժկու-Ուժեղ, թախծալի-Տխրալի, հողմ-Քամի էուժգինյ, ոստյուն-Ոստում, ցատկ, խավար-

 

Ապարներ և օգտակար հանածոներ

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից՝ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով մենք գրում ենք կամ նկարում, նույնպես ապար է: Ապարներ են նաև մեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ  ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ  օգտագործում են տարբեր կարիքների համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:
Մետաղային օգտակար հանածոները ձուլում  են և ստանում են տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պատրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:
Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:
Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:
Տուֆը 
թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:
Հայաստանում հանդիպող օգտակար հանածոներից են պղինձը, ոսկին, երկաթը, քարաղը, տուֆը, բազալտը, մարմարը, փիրուզը, օբսիդիանը և այլն:

Տեքստային խնդիրներ

1․ Անահիտը 5 տուփ կարագ գնելու համար վճարեց 3500դրամ։ Սոնան այդ նույն կարագից 3 տուփ գնելու համար որքքա՞ն գումար պետք է վճարի։

Լուծում

3500:5=700

3×700= 2100

Պատ.՝ 2100

2․Ավտոմեքենան երկու օրում անցավ 650կմ ճանապարհ։ Առաջին օրը նա անցավ 70կմ-ով ավելի, քան երկրորդ օրը։ Որքա՞ն ճանապարհ անցավ ավտոմեքենան առաջին օրը։

Լուծում

650:2=325

70:2=35

325+35=360

325-35=290

Պատ.՝290,360

3․ Սոնան 20 տետրի համար վճարեց 280 դրամ ավելի, քան Անին՝ 16 տետրի համար։ Աննան 7 տետրի համար որքա՞ն գումար պետք է վճարի։

20-16=4

280:4=70

7×70=490

Պատ 490

4․ Էլեկտրալարի 60մ երկարությամբ փաթեթն արժե 7200դրամ։ Որքա՞ն պետք է վճարել՝ այդ լարից 25մ գնելու համար։

7200:60=120

120×25=3000

Պատ 3000

5․Երկու թվերի գումարը 1240 է, իսկ տարբերությունը՝ 120։ Որո՞նք են այդ թվերը։

1240:2=620

120:2=60

620+60=680

620-60=560

Պատ560,680

6. Երկու պարկում միասին կար 124կգ շաքարավազ։ Երբ առաջին պարկից 4կգ լցրին երկրորդի մեջ, պարկերում շաքարավազի քանակները հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ շաքարավազ կար յուրաքանչյուր պարկում։

124:2=62

62+4=66

 62=4=58

Պատ66,58

7. Դերձակն ունի 21մ գործվածք։ Դրանից նա օրական պետք է  կտրի 3մ։ Ո՞րերորդ օրը նա կկտրի վերջին կտորը։

21:3=6