Month: Մայիսի 2022
Առյուծը
Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:
Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:
1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա: Առյուծը համարվում է գազանների արքա իր վեհ ու հպարտ կեցվածքի, ինչպես նաև վեհ ու հպարտ բնավորության համար:
2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր: Ուժեղ, ճարպիկ, մեծահոգի, խոշոր, հպարտ, վեհ:
3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել: Արքա-Թագավոր, կայսր, գահակալ, խոշոր-Մեծ, հսկայական, վեհ-վսեմ, բարձր, մեծ, վես, կասկածել-Տարակուսել, երկբայել, երկմտել:
4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ: Ոչ-այո,չէ, ծանր-թեթև, խոշոր-փոքր, մեծահոգի-փոքրոգի, ոչնչացնել-վերացնել, կուշտ-քաղցած,սոված:
5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը: Ընձառյուծին:
6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։ Չի վիճարկում, չի կասկածում, զիջում է, կրելու, չի թաքնվում:
7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։ Յոթ հարյուր, ութ հարյուր, երեք հարյուր, երկու հարյուր երեսուն:
8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։
1.Մեծ որս, ծանր որս, դժվար որս, հեշտ որս:
2.Սարսափազդու մռնչոց, բարձր մռնչոց, ցավոտ մռնչոց:
3. Հպարտ արքա, ուժեղ արքա, վեհ արքա, արքայից արքա:
Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:
9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․
Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ
10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝
-վածք- Սանրվածք, թխվածք, ասացվածք:
-ային- Մարդկային, ջրային, ցամաքային:
-ական-Մանկական, բնական, գրական:
-ակ-Տնակ, գետակ, գնդակ:
-եղեն- Հացաբուլկեղեն, հյութեղեն, ջրեղեն:
11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։ Առյուծը համարվում է կենդանիների արքան: Այն կատվազգների ընտանիքի գիշատիչ կաթնասուն է: Արուներն ունեն կրծքվանդակը և պարանոցը ծածկող բաշ, որով էլ տարբերվում են էգերից: Առյուծի ձագին անվանում են կորյուն:
Թումանյանական օրեր
Այս տարի՝ փետրվար ամսին, մենք այցելել ենք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։ Այցելությունը շատ հետաքրքիր էր։ Թանգարանը մեծ տպավորություն թողեց մեր վրա, մենք այնտեղ տեսանք <<Ամենայն հայոց>> բանաստեղծի անձնական օգտագործման իրերը, տեսանյութով տեսանք բանաստեղծին, ինչպես նաև նրա հայրենի Դսեղ գյուղի փոքր, ապակեպատ քանդակը։ Մենք իսկապես վայելեցինք այդ թումանյանական օրը և սկսեցինք ավելի շատ սիրել նրա գրած բանաստեղծությունները և պատմվածքները, որոնք այժմ էլ շատ ժամանակակից են, օրինակ՝ <<․․․ու մեր աչքերը նայում էն կարոտ հեռու աստղերին, երկնքի ծերին, թե երբ կբացվի պայծառ առավոտ հայոց լեռներում, կանաչ լեռներում>>։
Երկրագնդի ոլորտների փոխադարձ կապերը
Երկրագունդն ունի տարբեր ոլորտներ` ջրոլորտ, քարոլորտ, մթնոլորտ, կենսոլորտ: Ջրոլորտը Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով: Նա գրավում է երկրագնդի մակերևույթի մեծ մասը: Քարոլորտը բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է, որում գերակշռում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են հանքային ապարներ, կավ և ավազ:
Մթնոլորտը կազմված է տարբեր նյութերի գազերից: Այս ոլորտները փոխազդում են միմյանց հետ: Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրը գոլորշիանալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդը լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը: Սա ընդգրկում է երկրագնդի արդեն նշված ոլորտները: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:
Բնությունն ամբողջական է: Եթե իրարից անջատենք ջուրը, հանքային ապարները, կավը և ավազը, կամ էլ՝ օդը, ապա չենք ունենա այն, ինչ կոչվում է բնություն: Բնության այս բաղադրիչները փոխադարձ կապի մեջ են, որին մասնակից են նաև կենդանի օրգանիզմները: Բնությունը կենդանի օրգանիզմների բնակության վայր է: Բայց նա նաև կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք է:
Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որը տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայունության համար:
Երկրագնդի ոլորտները փոխազդում են միմյանց հետ՝ իրականացնելով նաև, ինչպես գիտեք, տարբեր նյութերի շրջապտույտը: Այդ նյութերը, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, անցնում են մի ոլորտից մյուսը, մտնում կենդանի օրգանիզմներ, փոփոխվում և նորից անցնում արտաքին ոլորտ: Հետաքրքիր է այն, որ կենդանի օրգանիզմներում հանդիպում են գրեթե բոլոր քիմիական տարրերը, որոնք կան անկենդան մարմիններում:
Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպանել և պաշտպանել:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է բնությունը: Բնությունը-դա երկրագնդի բոլոր չորս ոլորտների՝ ջրոլորտի, քարոլորտի, մթնոլորտի և կենսոլորտի փոխազդեցությունն է, որոնք միասին կազմում են բնությունը:
- Ի՞նչ դեր ունի Արեգակը երկրագնդի ոլորտների փոխադարձ կապում։ Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որը տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայունության համար:
- Կարո՞ղ եք բերել երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակ: Տեղում է անձրև, այնուհետև շողում է արեգակը, անձրևի ջուրը գոլորշիանում է և ցողի տեսքով նստում է քարերի և ապարների վրա, իսկ անձրևորդերը և խխունջները դուրս էն գալիս հողի տակից։
Ոսկեգործություն



Սա իմ ոսկուց սարքաց գործնե, անունը Տրեխ է։
16-20.05.2022
Յուրաքանչյուր սովորող ընտրում է իր հետաքրքրությունների շրջանակներում քննարկման թեմա:
Քննարկումները վարում են տվյալ թեմայի համար պատասխանատու սովորողները:
Ընթացքը՝
- Ընտրել քննարկման թեման:
- Հավաքագրել թեմային վերաբերող բառեր, կառույցներ, տեղեկատվություն /օգտվում են google translate կամ lingvo.com թարգմանական կայքերից/
- Պատրաստվել քննարկմանը
- Յուրաքանչյուր թեմաձի ներկայացումից հետո լինում է բաց քննարկում սովորողների միջև երկխոսությունների տեսքով:
Հարցեր- Questions
- Who are you? Tell about yourself/ name, age, hobbies, activities/. I am a boy, and my name is Alex Melikyan. I am 10 years old. I like to play the piano, read books and go to hiking. In my home yard I play football with my friends and in my school I go to laboratory and make jewelry ornaments.
- Do you have any favorite books? What book gave you read? Tell and present that book. Would you advise that book to your friends? My favorite books are “Manga books”. I red these books. They are books about Japanese Comics. These books are 3D books, and you see all Japanese Comics in 3D format. https://mangalib.me/
- Do you have friends? Who is your best friend and why? What do you appreciate in your friend? Yes, I have many friends. My best friends are Areg, Tigran and Davit. They always help me, they listen to me and they don’t betray me.
- What places do you like in Armenia? Where have you been? Where would you like to go and why? In Armenia I like city of Goris and city of Berd. I have been in both cities. Goris is located in Syunik region, and Berd is located in Tavush region. I would like to go to the city of Gyumri, because I have never been in Gyumri yet.
- What can you tell us about Armenia and London? London is the capital of Great Brittan, and Armenia is my mother-land and it is very ancient country, where live nearly 3mln. population. The capital city of Armenia is Yerevan.
- Tell about your favorite film/ series/ theatre. My favorite movie is “Lost and Found in Armenia”. It is very funny comedy.