Իմ հայրենիքը

Քանի որ ես 11 տարեկան եմ, առայժմ իմ պարտականությունը լավ սովորելն է։ Իմ հայրենիքին պետք են խելացի մարդիկ, ովքեր իրենց աշխատանքով պետք է զարգացնեն մեր երկիրը։ Ես շատ եմ տխրում, երբ տեսնում եմ, որ մեր հայերը թողնում են մեր երկիրը՝ մտածելով, որ այստեղ ապագա չկա։ Մեր թշնամու ուզածն էլ հենց դա է, քանի որ երազում է տիրանալ մեր հայրենիքին։ Հեռուստացույցով տեսա, թե նրանց նախագահը ինչպես է ասում, որ Երևանը իրենց Իրիվան հին քաղաքն է։ Դրա համար պետք է լավ սովորենք, որպեսզի իմանանք մեր հնագույն երկրի պատմությունը ու ցույց տանք, թե որտեղից ենք եկել, և որ քրիստոնեական եկեղեցիները, որոնք կառուցվել են շատ հին դարերում, չեն կարող լինել իրենցը։

Բնագիտության առաջադրանք։ Սեպտեմբերի 26֊30.Այրում։

Սովորել` Այրում ։Հրդեհի հանգցնելը թեման։

Պատասխանել հարցերին

1․Ի՞նչ է այրումը։ Ի՞նչով է ուղեկցվում այն։

Այրումը քիմիական ռեակցիա է, որն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատումով։

2․Որո՞նք են այրման առաջացման պայմանները։

Որպեսզի այրում առաջանա, հարկավոր է նյութը նախապես տաքացնել մինչև բռնկման ջերմաստիճան։

3․Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Կա 2 պայման՝ ջերմաստիճանի իջեցում և թթվացնի մուտքի դադարեցում։ Կրակին արագ և արդյունավետ մարելու համար կա հատուկ սարքեք՝ կրակմարիչներ։

4․Ի՞նչպես կվարվեք,եթե բնակարանում գազի հոտ զգաք։

Բացել պատուհաները, օդափոխել բնակարանը, փակել գազասարքերի սնող գազախողովակների վրա դրված, զանգահարել գազի վթարային ծառայություն 1-04 հեռախոսհամարով։ Արգելվում է օգտագործել լուցկի, ծխել, անջատել կամ միացնել էլեկտրական սարքեր։