Քանի որ ես 11 տարեկան եմ, առայժմ իմ պարտականությունը լավ սովորելն է։ Իմ հայրենիքին պետք են խելացի մարդիկ, ովքեր իրենց աշխատանքով պետք է զարգացնեն մեր երկիրը։ Ես շատ եմ տխրում, երբ տեսնում եմ, որ մեր հայերը թողնում են մեր երկիրը՝ մտածելով, որ այստեղ ապագա չկա։ Մեր թշնամու ուզածն էլ հենց դա է, քանի որ երազում է տիրանալ մեր հայրենիքին։ Հեռուստացույցով տեսա, թե նրանց նախագահը ինչպես է ասում, որ Երևանը իրենց Իրիվան հին քաղաքն է։ Դրա համար պետք է լավ սովորենք, որպեսզի իմանանք մեր հնագույն երկրի պատմությունը ու ցույց տանք, թե որտեղից ենք եկել, և որ քրիստոնեական եկեղեցիները, որոնք կառուցվել են շատ հին դարերում, չեն կարող լինել իրենցը։