English Families

Hello, my name is Alex. I have a big family, my name is Alex. I have a large family, brothers, sisters, mother, father and grandmother։

My brother’s name is Leo

My sister’s name is Ani

My mother’s name is Ruzanna

My father’s name is Vahram

and my grandmother’s name is Susanna։

Մխիթար Սեբաստացի

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։ 1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Առաջատար

Հարիսաի մասին

Ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե թիակով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։ Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։

Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

23.11.22

Մխիթար Գոշ

Մարդն ու ծառերը

Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.

— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։

Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։

— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշն անը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։

Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։

Հարցեր։

1.Փորձիր շարունակել առակը։

Ձմեռն անցավ, եկավ գարունը, այնուհետև՝ ամառը և կրկին աշունը։ Չքավոր մարդը գնաց այգի և սկսեց հավաքել աշնան բերք ու բարիքը։ Նա այնքան միրգ և պտուղ հավաքեց, որ լցրեց իր ամբարները, և երբ նորից վրա հասավ ձմեռը, նա սկսեց վայելել իր աշխատանքի պտուղները։

Այստեղից հետևություն՝ օր կա, տարի է կերակրում։

2.Դուրս գրիր հոգնակիով դրված գոյականները։

Ծառեր, արմատներ, պտուղներ։ 

3.Ի՞նչ է քեզ համար հույսը։

Հնարավորություն։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հետևյալ բառերի մեջ հ չի լսվում և չի գրվում՝

ապաշխարել -հ, ոչխար, նշխար -հ, խորին, հովար -հ, (գլխարկի), ընդամենը,   

ընդարձակ, ընդունակ, ընդունել, ընթանալ, ընթացք։

1.Բառարանի օգնությամբ շարունակիր շարքը։

2.Գրիր բառեր, որոնց վերջում գրվում է հ տառը։

Խոնարհ։

3.Գրիր տրված սկզբնարմատով կամ վերջնարմատով բառեր։

հույս-հուսադրող, անհույս,

հուր-հրավտանգ, հրշեջ,

համ- անհամ, համեղ,

հատ-անհատ, հատընտիր, հատուկենտ

հարս-նորահարս, հարսնացու

Փորձիր ներկայացնել , թե ընկերասիրությունն ու համախմբվածությունը ինչ դեր ունեն քո կյանքում։

Ընկերասիրությունն ու համախմբվածությունը մեծ դեր ունեն իմ կյանքում։ Իմ բոլոր ընկերները համախմբված են և բոլորն էլ ընկերասեր են։ Դրանք համարվում են մեր առօրյա շփումների հաջողության գրավականը։

Ամբողջ թվի բացարձակ արժեք

Առաջադրանքներ1

500:Գտե՛ք հետևյալ թվերի բացարձակ արժեքները.  |-10|=10, |+1|=1, |-3|=3, |+12|=12,

|+18|=18,|0|=0, |– 19|= 19, |– 100|=100։

501:Եթե դրական ամբողջ թվի բացարձակ արժեքը հավասար է 9-ի,
ինչի՞ է հավասար նրա հակադիր թվի բացարձակ արժեքը։|+9|=9, |-9|=+9

503:Իրար հավասա՞ր են արդյոք հակադիր թվերի բացարձակ
արժեքները։ Պատասխանը հիմնավորե՛ք։ |+6|=6 |-6|=+6

504: Հաշվե՛ք.
ա) |– 6| + |4|=-2, դ) |– 50| + |– 4|=-54, է) |– 18| · |– 21|=+378,
բ) |21| – |6|=15, ե) |31| + |27|=58, ը) |44| : |– 4|=-11,
գ) |– 3| – |– 1|=-2, զ) |15| · |– 12|=-180, թ) |– 210| : |– 15|=14։

505:Երկու թվերից ընտրե՛ք այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի
մեծ է.
ա) – 7 և 11 -7<11, բ) – 6 և – 5 -6<-5,

գ) – 31 և – 50, -51<-31դ) 9 և 8 8<9,

ե) 0 և – 3, -3<0 զ) 17 և 0 0<17։

507:Հաշվե՛ք |*| : 5 + 11 արտահայտության արժեքները` աստղանիշի
փոխարեն տեղադրելով հետևյալ թվերը. 0:5+11=11 -15:5+11=8 -45:5+11=2 10:5+11=13 -30:5+11=5
0, – 15, – 45, 10, – 30։

508: Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու
դեպքում կստացվի հավասարություն.
ա) |+5| = 5, բ) |– 1| = 1,

գ) |0| = 0, դ) 2 · |2| = 4,

ե) |3| – 1 = 2, զ) 3 + |3| = 6։

511։Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների աճման
կարգով.
– 18, 0, 29, 3, – 4, – 17, – 5, 39։ -18, -17, -5, -4, 0, 3, 29, 39

Առաջադրանքներ 2

516: 41, – 43, – 49, 42, – 47, – 44, – 50 թվերի մեջ գտե՛ք ամենափոքր
բացարձակ արժեքն ունեցողը։-50

517:Գտե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնք աստղանիշի տեղում գրելու դեպքում երկու անհավասարություններն էլ ճիշտ կլինեն. ա) 0 < 2 < 3, գ) 8 < 9 < 10, ե) – 6 < -5 < – 1, բ) – 4 < -3 < 0, դ) – 3 < -1 < 3, զ) –1< 0 < 1։

518:Հակադիր թվերի զույգում ո՞ր թիվն է մյուսից մեծ։ Ի՞նչ
դասավորություն ունեն նրանք կոորդինատային ուղղի վրա։

520:Բերե՛ք երկու տարբեր ամբողջ թվերի այնպիսի երկու զույգերի
օրինակներ, որոնցում՝
ա) առաջին զույգի ավելի մեծ թիվը փոքր լինի երկրորդ զույգի
ավելի փոքր թվից: 4,2, 6,7: 4<6 2<6


բ) առաջին զույգի ավելի փոքր թիվը փոքր լինի երկրորդ զույգի
ավելի փոքր թվից։

521:Գտե՛ք ձախ սյունակի յուրաքանչյուր արտահայտության համարժեքը աջ սյունակում.
1) Մրցույթի մասնակիցների
5 %-ը,
2) մրցույթի մասնակիցների
100 %-ը, 2
3) մրցույթի մասնակիցների
25 %-ը, 2
4) մրցույթի մասնակիցների
50 %-ը։ 1


1) Մրցույթի մասնակիցների
կեսը, 4
2) մրցույթի մասնակիցների
մեկ քառորդը, 3
3) մրցույթի մասնակիցների
մեկ քսաներորդը, 5 1
4) մրցույթի բոլոր մասնակիցները։ 2

522:Խնայբանկը յուրաքանչյուր ավանդին տարեկան ավելացնում է
նրա 15 %-ը։ Երկու տարի անց ի՞նչ գումար գրանցված կլինի
ավանդատուի հաշվում, եթե նա բանկին հանձնի 200000 դրամ։2×30 000=60 000

523։A կետից դեպի B կետն է ուղևորվել բեռնանավը, որի արագությունը 8 կմ/ժ է։ 8 ժ հետո նույն երթուղիով ուղևորվել է շոգենավը,
որի արագությունը 24 կմ/ժ է։ Որքա՞ն է A և B կետերի հեռավորությունը, եթե շոգենավը B կետն է հասել բեռնանավից 16 ժ շուտ։ 24×8=192 կմ 192:24=8:

Մխիթար Սեբաստացի-Mkhitar Sebastatsi

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։ 1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Mkhitar (nome del bacino: Manuk) Sebastasi ha studiato a St. Sebastia. Nshan, poi nei monasteri di Etchmiadzin, Sevan, Karin. Nel 1693 andò a Beria (ora Aleppo), dove incontrò i missionari cattolici. Nel 1696 fu ordinato sacerdote celibe, nel 1699 ricevette un bastone dottrinale. Nel 1701 Fondò una congregazione a Costantinopoli. Nel 1705 Avendo ottenuto dalle autorità di Roma, nel 1706, l’accordo per fondare un monastero. Iniziò la costruzione di un monastero nella città fortificata di Methon in Grecia, soggetta a Venezia. Nel 1712 Il papa concesse a Sebastiano il titolo di abate. Evitare gli attacchi turchi, nel 1715 la congregazione si trasferì a Venezia. Nel 1717 il Patriarcato di Venezia proclamò S. Ha concesso Lazar Island alla congregazione. Qui Sebastasi costruì una chiesa, aprì una scuola e formò membri della congregazione. S. A Lazar si occupava di lavori bibliografici, gestiva i lavori di ricerca filologica dei suoi studenti, faceva traduzioni, pubblicava libri. Dopo la morte di Sebastasi, la congregazione è stata chiamata Mkhitaryan in suo onore. Durante la sua vita, è stato onorato con i nomi di Secondo Illuminatore della Nazione, Secondo Mesrop e altri titoli.

Սուրբ Ղազար կղզի-San Lazzaro degli Armeni

Կղզյակի մեկուսացումը, որոշ հեռավորության վրա գտնվելը Վենետիկ քաղաքը կազմող հիմնական կղզիներից, այն նպաստավոր վայր է դարձրել բորոտ գաղութ կարանտինի կայարանում։ Կղզին հիմնադրվել է տասներկուերորդ դարում, ստանալով իր անունը սուրբ Ղազար, հովանավոր՝ սուրբ և բորոտավարակների։ Լքված է տասնվեցերորդ դարում, իսկ 1717ին Վենետիկի իշխող խորհրդի կողմից այն տրվել է մի խումբ հայ վարդապետների։ Մխիթարը և նրա տասնյոթ վարդապետները կառուցել են վանքը, վերականգնել հին եկեղեցին և ընդլայնել կղզին իր ներկա 30,000 քմ, մոտ չորս անգամ ավել իր նախնական տարածքից։

L’isolamento dell’isolotto, una certa distanza dalle isole principali che compongono la città di Venezia, ne fece un luogo favorevole per una stazione di quarantena per un lebbrosario. L’isola fu fondata nel XII secolo, prendendo il nome da San Lazzaro, patrono dei lebbrosi. Abbandonato nel XVI secolo, nel 1717 fu ceduto dal consiglio reggitore di Venezia a un gruppo di studiosi armeni. Mkhitar ei suoi diciassette monaci costruirono il monastero, restaurarono la vecchia chiesa e ampliarono l’isola fino agli attuali 30.000 metri quadrati, quasi quattro volte la sua superficie originaria.

17.11.22

Հարգիր ուսուցչիդ

Ես համոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ, վատառողջ լինելով, ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն, ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր, երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Հարցեր և առաջադրանքներ:

1.Համոզի՞չ էր հոր նամակը։

Նամակը շատ համոզիչ եր․ ուսուցիչները մեր եկրորդ ծնողներըն են, մեր դաստիարակողները, մեզ ավելի լավը դարձնողները։
2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:

Ես ունեմ սիրելի ուսուցիչներ, որոնց շատ եմ սիրում, քանի որ, նրանք էլ ինձ էլ սիրում։
3. Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը։ Ես ավելի ուշադիր կլինեմ դասերի ժամանակ, լավ կսովորեմ ու չեմ տղրեցնի իմ սիրելի ծնողներին և ուսուցիչների։

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Ի՞նչ ես զգում այս տողերը կարդալիս։

Երբ կարդացի այս տողերը, հասկացա, որ մեր ծնողների պես մեր քյանքում շատ մեց դեր ունեն մեր ուսուցիչները, որոհետև նրանց շնորհիվ մենք գիտելիք ենք ստանում, կյանքի հմտություններ։

Ինչպես կշարունակես միտքը։

Սիրել ու հարգել նրանց, ովքեր բարի են քո նկատմամբ, որոհետև նրանք կտխրեն, երբ չգնահատես բարությունը։

ա) ինչպե՞ս ես դու սիրում և հարգում, իմ կյանքի ամենակարևոր մարդիկ իմ ծնողները, հարազատները, ընկերներըն են։ Ես սիրում եմ նրանց առանց պատճառի, քանի որ նրանք իմ կյանքի մասն են կազմում։

բ) պատմությունը կարդալուց հետո ի՞նչ կփոխես քո բնավորության մեջ։ Ես ավելի աշխատասեր եմ ուզում դառնալ, լավ սովորել որպեսզի հասուն մարդ դարնամ, գումար աշխատեմ, օգնեմ իմ հարազատ մարդկանց։

Ընթերցումներ գրաբարից

Նախադասաթյունն աշխարհաբա՛ր դարձրու։

 Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

գովեսցէ        — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է

զքեզ                — քեզ

եւ մի՛              — և ոչ, ոչ թե

Տեղադրիր բաց թողնված տառեր։

Օրըստօրե, աներևակայելի, անէական, աշտե (նիզակ), առերես, առօրեական, բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, վերելք, Վարդգես, վերելք, վերերկրյա, ցերեկ, շքերթ:

Կոորդինատային ուղիղ

Առաջադրանքներ

445:Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր.

Գրե՛ք նրանց կոորդինատները: A(-5), B(-3),C(-2), O D(+1), E(+3), F(+5)

446:Գրե՛ք տառերով նշանակված կետերի կոորդինատները (տե՛ս նկ. 58)։

ա) A(+1) B(+4) C(+7) D(+9) F(-8) E(-9) G(-6)

բ)A(-10) B(-7) C(-4) D(-2) E(-1) O(0) F(+3) G(+5) K(+8)

447:Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3), B (+7), C (–6),
D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի
երկարությունը սմ է, 1 սմ է։

448:Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք –7, –5, –2, 0, +1, +4, +8, +10
թվերին համապատասխանող կետերը։

450: Կոորդինատային ուղղի վրա A (–6), B (+2), C (–3), D (–4), E (+8),
F (–2), G (–10) կետերից ո՞րն է գտնվում ամենից ձախ, և ո՞րը՝ ամենից
աջ։ Ամենաձախ G(-10), իսկ ամենաաջ E(+8):

452:Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք A (–2) և B (+7) կետերը: Գտե՛ք A և
B կետերի հեռավորությունը` արտահայտված միավոր հատվածներով: 9 միավոր։

451:Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3) կետը։ Նշե՛ք
նաև՝
ա) B կետը, որը գտնվում է A կետից երկու միավոր դեպի աջ, -1:
բ) C կետը, որը գտնվում է A կետից երեք միավոր դեպի ձախ։ -6:

16.11.22

Ստրադիի փոքրիկ գրադարանը Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության: Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը: Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին: Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են: Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում: Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ: Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն են ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով. —  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին: Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներկայությամբ, և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>: Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի. —  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից: —  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է: — Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր: — Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս: Պատկերացրու , որ ինքդ ունես գրադարան,ներկայացրու՝ ա) ինչպիսի՞ն կլինի այն։ Ես ունեմ փոքրիկ գրադարան մեր տան մի անկյունում։ Գրադարանը բաղկացած է 3 հարկանի դարակաշարից։ Դարակների վրա խնամքով դասավորված են տարբեր տեսսակի գրքեր։ բ) ո՞ր գրքերը կզարդարեն քո գրադարանը(նշիր տասը գիրք)։ Մեր տան գրադարանը զարդարում են տարբեր տեսակի գրքեր։ Դրանց մեջ կան պատմավեպեր, հանրագիտարաններ, հեքիաթների գրքեր և այլ ժանրի ստեղծագործությունների գրքեր։ Ես շատ եմ սիրում Անտուան Դը Սան Էքզյուպերիի <<Փոքրիկ Իշխանը >> ստեղծագործությունը։ Այն իմ կյանքի հերոսն է։ Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։  Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։ Ով որ հատուցում է չար բարու փոխարեն, չարը նրա տնից չի պակասելու։ (Աոակք  ԺԷ, 13)    որ                                 — ով, ով որ հատուցանէ — հատուցում է, տալիս է փոխանակ բարւոյ    — բարու փոխարեն ի տանէ նորա — նրա տանից մի պակասեսցէ — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:   Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման: …. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը: Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման: Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր: Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ: Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով