ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

1918թ․ մայիսին, ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո, կրկին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը։

1918 թվականից մինչեւ մեր օրեր ընկած ժամանակաշրջանում Հայաստանը երեք հանրապետություն է ունեցել․ Հայաստանի առաջին հանրապետությունը 1918-2-1920թթ․, Խորհրդային Հայաստանը 1920-1991թթ․ եւ 1991թվականից սկսած, Հայաստանի Հանրապետությունը։

1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո սկսվեց իշխանության մարմինների ստեղծումը։ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրն է նշանավոր պետական գործիչ Արամ Մանուկյանը։

Հանրապետությունն ուներ իր պետական խորհրդանիշները։ 1918 թ․ Հայաստանի ազգային դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն հորիզոնական շերտերով։ 1920 թ․ հուլիսին կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որի հեղինակներ էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Օհներգ դարձավ Միքայել Նալբանդյանի խոսքերով ստեղծված Մեր հայրենիք երգը։

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ երկուկես տարի։ Հայտնվելով ծանր իրավիճակում՝ 1920թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանի առաջին հանրապետության վերջին կառավարությունն իշխանությունը կամովի հանձնեց Հայաստանի հեղափոխական կոմիտեին։ Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։

Խորհրդային Հայաստանը գոյություն ունեցավ շուրջ 70 տարի։ Այդ ընթացքում հանրապետությունն ուներ իր սահմանադրությունը, դրոշը, զինանշանը, օրհներգը եւ պետական այլ խորհրդանիշներ։ Սակայն Հայաստանը անկախ պետություն չուներ։ Երկրի կյանքին վերաբերող բոլոր կարեւորագույն հարցերը լուծվում էին Մոսվայում։

1988 թվականի փետրվարին Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում սկիզբ առավ համաժողովրդական պայքար Արցախի ազատության համար։

Խորհրդային Միության ղեկավարությունը ձգտում էր ճնշել շարժումը, որն ի վերջո դարձավ պայքար նաեւ Հայաստանի անկախության համար։ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեով Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը։

Անկախության տարիների ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը ազգային բանակի ստեղծումն էր։ Ուժեղ ու մարտունակ բանակը հայրենիքի սահմանների անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավորն է։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Հայոց պետականությունը խորհրդանշող ինչ կառույցներ կան Երեւանում։ Հայոց պետականությունը խորհրդանշող կառույցներից Երևանում են գտնվում Հայաստանի Հանրապետության Կառավարության պետական շենքը, Ազգային Ժողովի պետական շենքը, Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական բարձր դատարանը:

Փորձիր ինքդ լուսանկարել հայոց պետականության խորհրդանիշ կառույցները։

ՀՀ ԱԺ
ՀՀ Կառավարություն:

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՁԻԱՐՁԱՆՆԵՐԸ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ հետեւյալ ձիարձանների մասին։
  •  «Սասունցի Դավիթ»ձիարձանը Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է 1959 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
  • «Վարդան Մամիկոնյան»արձանը գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
  • «Հայկ Բժշկյանց» /«Գայ»/գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, տեղադրվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
  • «Անդրանիկ Օզանյան»արձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում, տեղադրվել է 2002 թվականին։
  • «Մարշալ Բաղրամյան»արձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց, տեղադրվել է 2003 թվականին[1]։

Վարդան Մամիկոնյանի արձանը

Հայկ Բժշկյանց(Գայ)
Անդրանիկ Օզայան(Զորավար Անդրանիկ)արձան
Մարշալ Բաղրամյան(Հովհաննես Բաղրամյան)արձան

ՀՀ մարզ

Հայաստանի Հանրապետուցյան մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով և այլ  իրավական ակտերով:

Նամակ Կոմիտասին

Սիրելի Կոմիտաս, ես քո երգերը երգում եմ և հավանում և հարգում եմ: Ես տղուր եմ որ դու մահացել ես ու մեզ հետ չես ես աշխարում և որ ել երգեր չես նվագում: Ես ոնց քո սիրողը քեզ հարգում եմ չնայաց որ ես հայ եմ իսկ դու թուրք ես բայց մեկա որ ետի կապ չունի դու ինչ մարդես թուրք,հայ,րուս,հնդիկ կապ չունի: Բայց ես համել հարցեր ունեմ, ոնց ես սենց սիրուն երգեր ես ստեղծել՞ ոնց ես հասցրել կարճ ժամանակով հայերեն լեզու սովորել՞ ոնց ես ետքան շատ ապրել՞ ոնց Կոմիտաս Սողոմոն յան:

տաս փաստ Կոմիտասի մասին

Մեծագույն երգահան, երաժշտագետ, երաժշտական էթնոլոգ և երգիչ Կոմիտասի մահից գրեթե մեկ դար է անցել, սակայն նրա կյանքի որոշ մանրամասներ գաղտնիք են մնում նույնիսկ նրա արվեստն ուսումնասիրողների համար։

Մեծանուն երգահան Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) թողած ստեղծագործական ժառանգությունն ահռելի նշանակություն ունի հայ երաժշտության համար, թեև ձեռագրերի մեծ մասը ոչնչացվել է կամ կորել։ Նրա երաժշտական հանճարի առջև խոնարհվում էին եվրոպացի անվանի երգահանները` Կլոդ Դեբյուսին, Քամիլ Սեն Սանսը, Վենսան դ’Էնդին, Գաբրիել Ֆորեն…

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը Կոմիտասի մասին ասել է. «Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։

1915 թվականին Կոմիտասը հայ մտավորականների և արվեստի գործիչների հետ աքսորվեց Անատոլիայի խորքերը և տեսավ սեփական ժողովրդի սարսափելի ոչնչացումը։ Ու թեև ազդեցիկ մարդկանց շնորհիվ նրան վերադարձրին Կոստանդնուպոլիս, այնուհանդերձ դաժան սպանությունների պատկերները անջնջելի հետք թողեցին Կոմիտասի հոգում։

Երկար տարիներ ի վեր ընդունված էր համարել, որ Կոմիտասի մոտ շիզոֆրենիա է զարգացել, որի հետևանքով էլ նա վախճանվել է` գրեթե 20 տարի անցկացնելով Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարանում։ Սակայն վերջին տարիների հետազոտությունները հերքում են այդ վարկածը։ Ըստ նոր ուսումնասիրությունների` վարդապետը խենթ չի եղել, և նրա լռությունը չի կարելի շիզոֆրենիայի ախտանիշ համարել։

Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկության դոկտոր Լուիս ֆոն Հովհաննիսյանն իր ատենախոսությունում եզրակացրել է, որ Կոմիտասի մոտ հետտրավմատիկ խանգարում է եղել, որը հնարավոր էր բուժել, սակայն ոչ ոք չի արել դա, չնայած որ այն ժամանակ գործում էր այսպես կոչված «Կոմիտաս վարդապետի օգնության կոմիտեն»։

Հայկական լեռնաշխարհ

այկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, տարածվում է Սև ծովի և Հարավկովկասյան ու Վերին Միջագետքի հարթավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև:Հայկական լեռնաշխարհը շրջապատից առանձնացած է բարձր լինելու պատճառով և կոչվում է լեռնային կղզի: Տարածքը մոտ 400 հզ. կմ2 է, միջին բարձրությունը՝ 1700 մ, իսկ առանձին գագաթների բարձրությունը հասնում է 4000–5000 մ-ի, առավելագույնը` 5165 մ (Մեծ Մասիս): 

Վանաձորը Լոռու մարզկենտրոնն է: Այն Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքն է և Լոռու արդյունաբերական, տնտեսական, կրթական և մշակութային կենտրոնը: Քաղաքը գտնվում է մայրաքաղաք Երևանից 120 կմ հեռավորության վրա: Վանաձորը նախկինում կոչվել է Ղարաքիլիսա, այնուհետև՝ սովետական ​​շրջանում՝ Կիրովական, իսկ Հայաստանի անկախացումից հետո (1992), Կիրովականը վերանվանվել է Վանաձոր:

Քաղաքը գտնվում է Փամբակ գետի հովտում, ծովի մակարդակից 1350 մ բարձրության վրա, շրջապատված է Բազում և Փամբակ լեռներով: Արևելքից և հարավից քաղաքը շրջապատված է անտառներով, հյուսիսից և արևմուտքից՝ խոտածածկ սարերով: Վանաձորի կլիման բնութագրվում է զով ամառներով և համեմատաբար մեղմ ձմեռներով:

Քաղաքի անվանումը կապված է պատմական հայկական Վան քաղաքի հետ, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում: Ներկայիս Վանաձորի տարածքը բնակեցված է եղել դեռևս բրոնզե դարում, ինչի մասին վկայում են Թագավորանիստ և Մաշտոց բլուրների վրա հայտնաբերված դամբարանները և այլ հնագիտական հուշարձաններ։ Ներկայիս քաղաքի տարածքը եղել է Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը, որը Մեծ Հայքի 13-րդ նահանգն էր:

Վանաձորի տեսարժան վայրերը

Վանաձորը գեղեցիկ առողջարանային քաղաք է՝ շրջապատված սարերով և անտառներով։ Խորհրդային տարիներին Վանաձորը հայտնի հանգստավայր էր: Այստեղ կային լեռնադահուկային ուղիներ, ճոպանուղի, ամառային ճամբարներ և առողջարաններ։ Դժբախտաբար, Վանաձորը, Գյումրու և Սպիտակի հետ միասին, մեծ վնասներ կրեց 1988 թվականի երկրաշարժի ժամանակ: Այնուամենայնիվ, քաղաքը վերակառուցվել է և նոր շունչ է առել: 

Վանաձորը Լոռու մարզի կրթամշակութային կենտրոնն է: Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տունը Հայաստանի ամենամեծ մշակութային կենտրոններից է։ Քաղաքում գործում են Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը, Գեղարվեստի թանգարանը, գրող Ստեփան Զորյանի տուն-թանգարանը և այլ մշակութային հաստատություններ:

Վանաձորը Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի նստավայրն է: Քաղաքի ամենահին եկեղեցին Սուրբ Աստվածածին եկեղեցին է (1831): Վանաձորի կենտրոնում է գտնվում և գործում ռուսական ուղղափառ եկեղեցին՝ կառուցված 1893-95թթ։ Այն ծառայում է մարզի փոքր ռուսական համայնքին: 
2005 թվականին այստեղ կառուցվել է Վանաձորի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի Մայր Եկեղեցին, որը գտնվում է քաղաքային այգու հարևանությամբ։

Վանաձորում կան մի շարք կարևոր պետական ​​համալսարաններ և քոլեջներ։ Քաղաքը հայտնի է նաև իր «Հորովել» ժողովրդական պարային համույթով (հիմնադրված 1958 թ.), Վանաձորի կամերային երգչախմբով (1989 թ.) և կամերային նվագախմբով (1993): Վանաձորում են ձևավորվել նաև Հայաստանում հանրահայտ ռոք խմբերից մի քանիսը:

Քաղաքում գործում են մի քանի թատրոններ՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը, Երաժշտական ​​թատրոնը, Հովհաննես Աբելյանի անվան Վանաձորի դրամատիկական թատրոնը և Վանաձորի տիկնիկային թատրոնը:

Բնակիչների սիրելի վայրերից մեկը կենտրոնից ոչ հեռու գտնվող արհեստական ​​լիճն է: Այն հատկապես մարդաշատ է ամռան շոգ օրերին, երբ երեխաները, և ոչ միայն նրանք, լողում և զվարճանում են լճի ափին: Մոտակայքում է գտնվում է հայտնի «Վանաձոր Արմենիա» առողջարան և հյուրանոցային համալիրը։

Ամառային շոգ երեկոներին տեղի բնակիչները սիրում են զբոսնել այգիներում և փողոցներում, ինչպես նաև Հայքի հրապարակում, որը շրջապատված է գեղեցիկ կառույցներով: Հրապարակի կենտրոնում գործում են տարածաշրջանում նախատիպը չունեցող նորաբաց լուսաձայնային շատրվանները։ Այնպես որ, բարի գալուստ Վանաձոր, որը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են բնությունը և խաղաղ քաղաքային կյանքը՝ դանդաղ տեմպով և ներդաշնակությամբ։