Թումանյանական օրեր

Այս տարի՝ փետրվար ամսին, մենք այցելել ենք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։ Այցելությունը շատ հետաքրքիր էր։ Թանգարանը մեծ տպավորություն թողեց մեր վրա, մենք այնտեղ տեսանք <<Ամենայն հայոց>> բանաստեղծի անձնական օգտագործման իրերը, տեսանյութով տեսանք բանաստեղծին, ինչպես նաև նրա հայրենի Դսեղ գյուղի փոքր, ապակեպատ քանդակը։ Մենք իսկապես վայելեցինք այդ թումանյանական օրը և սկսեցինք ավելի շատ սիրել նրա գրած բանաստեղծությունները և պատմվածքները, որոնք այժմ էլ շատ ժամանակակից են, օրինակ՝ <<․․․ու մեր աչքերը նայում էն կարոտ հեռու աստղերին, երկնքի ծերին, թե երբ կբացվի պայծառ առավոտ հայոց լեռներում, կանաչ լեռներում>>։

Ճամբարային երրորդ շաբաթվա ամփոփում

Հեծանիվի ստուգատես: Մենք մեր ջոկատով գնացել էինք հեծանիվ քշելու: Ես տեսա, որ մենակ երկու ականի կար, հետո իմ հերթը եկավ ու ես գնացի քշեմ: Ես մի քիչ վախեցա, որ կընկնեմ, հենց որ նստեցի ու քշեցի ,ինձ մոտ ստացվեց: Ես շատ եմ ուրախացել, որ ինձ մոտ ստացվել էր,

Ճամբարի առաջին օրը մենք ընկեր Քրիստենեի հետ Տորք Անգեղ բեմացրեցինք, Հ.Ք. կարդացինք Անդերցենի «Եղևնի» հեքիաթը, խաղացինք շախմատ:

Ճամբարի երրորդ օրը մենք գնացինք Մայր դպրոց ներկայացում դիտելու: Ներկայացում էին տալիս 8-րդ դասարանցիները:

Ելք ստուգատեսի ամփոփում

1.Տեղադրի՛ր տարվա ընթացքում իրականացված որևէ ընթերցման հղում (Սասունցի Դավիթ, Բարոն Մյունխհաուզենի զարմանալի արկածները, Աղայան-Ռոդարի, Թումանյանական օրեր, Խնկոյանական օրեր նախագծերի շրջանակներում)

2. Տեղադրի՛ր մաթեմատիկայի մարտահրավերի հղումը, որում պետք է հավաքված լինեն քո և ընկերոջդ տեսանյութերի հղումները միասին:

3.Տեղադրի՛ր տեխնոլոգիական ամփոփման հղումդ՝ ցուցահանդես, խոհանոցային գործունեություն, թափոններից իրեր(որևէ մեկը):

4.Տեղադրի՛ր մարզական պարապմունքիդ, «Իմ տունը` մարզասրահ», «Իմ սիրելի մարզաձևը» կամ որևէ այլ նախագծի մարզական գործունեության հղումը:

5. Նշի՛ր ընտրությամբ գործունեության քո ընտրության անունը, ձեռքբերումներդ և դժվարություններդ տվյալ գործունեությունից:
Տեխնալոգիա. ձեռքբերումներս՝ խեցեգործությամբ արձանիկների պատրաստում, դժվարություններ չեն առաջացել: