1. Գրի´ր բառամիջումէ ունեցող  5 բառ  (է-ե-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ) :

Օրինակ՝  ամենաէժան, անէջ, անէանալ, մանրէ,անէականա

2.Գրի´ր բառամիջումօ  ունեցող  5 բառ  (օ-ո-ի ուղղագրությունը տե՛սայստեղ:

Օրինակ՝ անօգնական, կեսօր, եսօր, ոսկեծզօց, մեղմօրոր

3. Գրածդ  բառերը գործածելով՝ փոքրիկ պատմություն հորինիր (5-7 նախադասությամբ):

Այսօր կեսօրին անընդհատ փռշտում էի: Ծաղկամանի մեջ գարնանային ծաղիկներ էին դրված, որոնց առէջներին դեղին ծաղկափոշի կար: Երբևէ չէի մտածի, որ դրանցից կարող եմ փռշտալ: Անօգնական պառկել էի, մինչևմայրիկս դեղահաբ տվեց, և ալերգիաս անցավ:

Մտածկժոտ Աշուն

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

 1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր: Խաշամն-չոր տերև, անհամարձակ-առանձ համարձակության, որոտալու-ամպի ձայն հանելը գոռգոռալը, կծկվել-կուչ գալ։

2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր: Մշուշների շղարշ-մշուշներ ամպ թուխպ մառախուխ, Քամու- քամի փոթորիկ հողմ խորշակ մրրիկ,

3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

4. Կարդալիս՝

   1.Հաշվի´ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

Երևան — 5 տառ, 7 հնչյուն:

Արև, ոզնի, ոհմակ, հրեղեն, երախտամոռ, տերև, հարևան, եղանակ, սեղան, երազ:

Արև- 3 տառ 4 հնչյուն, ոզնի- 4տառ 5 հնչյուն, ոհմակ-5 տառ 6հնչյուն, հրեղեն- 6տառ 6հնչյուն, երախտամոռ- 9 տառ 10 հնչյուն, տերև- 4տառ 5հնչյուն , հարևան- 6տառ 7 հնչյուն, եղանակ- 6 տառ 7հնչյուն, սեղան- 5 տառ 5 հնչյուն, երազ- 4 տառ 5 հնչյուն:

2. Տրված բառերը վանկատի՛ր (վանկերի բաժանի՛ր): Բառերի դիմաց գրված է վանկերի քանակը:

Արահետ (3), ա-րա-հետ, կածան (2), կա-ծան, հերոս (2), հե-րոս, բերանբաց (3), բե-րան-բաց արկածային

(4), ար-կա-ծա-յին, արդարադատ (4), ար-դա-րա-դատ, կարգապահ (3),կար-գա-պահ, հերթական (3), հեր-թա-կան, մատակարարել (5), մա-տա-կա-րա-րել, ազատասեր (4), ա-զա-տա-սեր:

3Տրված են վանկերՎերականգնի´ր վանկատված (վանկերի

բաժանվածբառերը

Ա. Տե-րև, ա-րև-մուտք, ա-րև-կող, Տա-թև:

Բ. Տե-րե-վա-թափ, անձ-րե-վա-յին, ա-րե-վոտ, սե-վուկ,  բե-վե-ռա- յին,  ձե-վա-կան, թե-վա-վոր,  ու-ղե-վոր:

Բ. Տե-րե-վա-թափ- տերևաթափ, անձ-րե-վա-յին-անձրևային, ա-րե-վոտ-արևոտ,

սե-վուկ- սևուկ,  բե-վե-ռա- յին-  բևեռային, ձե-վա-կան-ձևական, թե-վա-վոր-թևավոր, ու-ղե-վոր-ուղևոր:

Ա. Տե-րև-տերև, ա-րև-մուտք-արևմուտք, ա-րև-կող-արևկող, Տա-թև, Տաթև:

4.  Նախորդ վարժության Ա և Բ  շարքի բառերը գործածելով՝ մի սիրուն աշնանային  պատմություն հորինի՛ր:

Տերևաթափ աշնանային օր էր: Ես  մայրիկիս հետ քայլում էի ոսկեզօծ տերևների վրայով:Ինձ  դուր է գալիս խաշամի ձայնը: Ես ոտքով հավաքեցի մայթեզրի թափված հրաշք տերևները, մի մեծ բլուր  պատրաստեցի ու ցատկեցի նարնջագույն ու կախարդական կույտի մեջ: Երջանկությանս չափ չկար :

Կոմիտասի Աշուն

2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Օրան, օրան, Պաղեց Հևաց, հևաց Մարմանդ-մարմանդ, Դալուկ-դալուկ,

Օրան — Քաղած հացահատիկ՝ հունձ, որ պետք է կալսվի:

Պաղեց — Սառչել, ոգևորությունը՝ հոգեկան ջերմությունը՝ սերը նվազել՝ պակասել:

Հևաց — Ալյուրից թխած ամենօրյա ուտելիք

Մարմանդ- Հով, զով: Մարմանդ անտառ:

Դալուկ- Դեղնած

3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

առավոտ, արև, քող, քուն, մշուշ, քամի, ժիր:

 առավոտ-ցերեկվա սկիզբը, արևագալի՝ արևածագի ժամանակը:

արև- արփի, արեգակ, արուսյակ

քող- բարակ,թափանցիկ ու նուրբ գործվածք, որ գցում են երեսին, շղարշ:

քուն- նինջ, նիհր, մրափ

մշուշ- Մառախուղ, մեգ:

քամի- Հողմ, սյուք, պտուտահողմ, մրրիկ, փոթորիկ, զեփյուռ, հովիկ

ժիր-աշխույժ, կենսախինդ, կայառ:

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

վար եկան, շար եկան, բուք արավ, սուգ արավ, սուգ արավ, մաղ տալով, շաղ տալով, փախ տվավ, կախ տվավ, ցիր եկան։

վար եկան- իջավ

շար եկան- շարվեցին

բուք արավ-փոթորկեց

սուգ արավ- սգաց, անձրևեց

մաղ տալով- մաղեց

շաղ տալով- տարածելով,ցրելով

փախ տվավ-հոսեց, փախավ

կախ տվավ- կախեց

ցիր եկան- ցրվեցին:

Ճանպարհ

Այս պատմությունը նման է երազի:

Մեքենան սլանում էր հարթ, նոր ասֆալտապատ ճանապարհով, որի կենտրոնի՝իրար հավասար սպիտակ գծիկները հիպնոսացնում էին աչքերս: Նայում էի վարորդին ու զարմանում, որ անթարթ կարողանում է նայել դրանց: Երկար նայելուց հետո՝ կարծես բաց աչքերով երազ տեսա: Բոլոր ինձ հարազատ մարդիկ, ուրախ, բարձր ծիծաղելով, գույնզգույն դույլերով, իրար վրա անուշեղեններ էին լցնում: Կարծես կոնֆետի Վարդավառ լիներ:

Ո՞ր հերոսին եմ ինձ նմանեցնում

Ձենով Օհանը՝ Առյուծ Մհերի եղբայրը և Դավթի հորեղբայրը, շատ բարի սասունցի էր: Նա ֆիզիկապես այդքան ուժեղ չէր, բայց շատ բարձր ձայնով էր օժտված: Նրա ուժը հենց իր ձայնի մեջ էր: Երբ կարդացի նրա մասին, ինձ նմանեցրի նրան, քանի որ նեղության ժամանակ ես էլ եմ բարձր ձայնով խոսում: Ինձ թվում է, երբ կարդում ենք էպոսը, ամենքս մեզ նման մի կերպար ենք գտնում, որովհետև էպոսը հենց մեր ժողովրդի մասին է: