Լինում է, չի լինում մի ծառ, այդ ծառը լինում է չար,կախարդական և գեղեցիկ, երբ մարդիկ նկատեցին այդ ծառը, իրենք հիպնոսացած մոտեցան ծառին: Ծառը սկսեց խոսել և չար խնդալ: -Հենց հիմա գնացե՛ք և բերե՛ք ինձ կախարդական նյութ, որ ես մեծանամ ու աշխարը ջարդեմ և նորից կառուցեմ: Երբ ծառը ուզեց իր բարկությունը թափել մարդկանց վրա, այդ ժամանակ մի բարի պապիկ կախարդեց նրան ու ասաց:
-Դու կդառնաս բարի ծառ, ու ամեն ձմեռ մարդիկ քեզ կզարդարեն, որպեսզի ուրախություն պատճառես երեխաներին: Դու կդառնաս Նոր տարվա խորհրդանիշ:
Բոլորը ուրախությունից ծափահարեցին ու այդ բարությունից ծառը իսկույն վեր ածվեց գեղեցիկ եղևնու: Չար ծառից միայն հուշ մնացին փշերը: