- (15,18)-3
- (24,12)-6
- (180,6)-3
- (12,18)-6
- (15,35)-5
- (23, 46)-1
- (102, 60)-2
- (11, 121)-1
- (16, 39)-1
- (28, 56)-28
- (34, 48)-2
- (30, 74)-2
- (98, 46)-2
Month: Փետրվար 2022
Դասարանում
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա, էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից, մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը: Ավետիք Իսահակյան, Եղնիկ
- Գրի՛ր որսորդ, խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները: Որսորդ- որսկան, խորունկ-մութ, անդուլ- անդադար, խարտյաշ- շիկահեր:
- Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը: Վերջալույս:
- Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):
Օրինակ՝ հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ
անտառուտ- անտառ(արմատ)+ուտ(ածանց )
վերջալույս- վերջ(արմատ)+ա(հոդակապ)+լույս(արմատ)
աշնանային- աշնան+ային
խորասույզ- խոր(արմատ)+ա(հոդակապ)+սույզ(արմատ)
անտառ- անտառ(արմատ):
Անհատական ուսումնական պլան. 3-րդ ուսումնական շրջան
Անուն, Ազգանուն- Ալեքս Մելիքյան
Դպրոց, դասարան- Հյուսիսային 5-1
Ընտրությամբ գործ. խումբ- Ոսկեգործություն
Երկարօրյա ծառայություն- Այո
Երթուղային ծառայություն- Այո
Լրացուցիչ պարապմունքներ-Դաշնամուր