Մխիթար Գոշ
Մարդն ու ծառերը
Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.
— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։
Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։
— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշն անը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։
Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։
Հարցեր։
1.Փորձիր շարունակել առակը։
Ձմեռն անցավ, եկավ գարունը, այնուհետև՝ ամառը և կրկին աշունը։ Չքավոր մարդը գնաց այգի և սկսեց հավաքել աշնան բերք ու բարիքը։ Նա այնքան միրգ և պտուղ հավաքեց, որ լցրեց իր ամբարները, և երբ նորից վրա հասավ ձմեռը, նա սկսեց վայելել իր աշխատանքի պտուղները։
Այստեղից հետևություն՝ օր կա, տարի է կերակրում։
2.Դուրս գրիր հոգնակիով դրված գոյականները։
Ծառեր, արմատներ, պտուղներ։
3.Ի՞նչ է քեզ համար հույսը։
Հնարավորություն։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հետևյալ բառերի մեջ հ չի լսվում և չի գրվում՝
ապաշխարել -հ, ոչխար, նշխար -հ, խորին, հովար -հ, (գլխարկի), ընդամենը,
ընդարձակ, ընդունակ, ընդունել, ընթանալ, ընթացք։
1.Բառարանի օգնությամբ շարունակիր շարքը։
2.Գրիր բառեր, որոնց վերջում գրվում է հ տառը։
Խոնարհ։
3.Գրիր տրված սկզբնարմատով կամ վերջնարմատով բառեր։
հույս-հուսադրող, անհույս,
հուր-հրավտանգ, հրշեջ,
համ- անհամ, համեղ,
հատ-անհատ, հատընտիր, հատուկենտ
հարս-նորահարս, հարսնացու
Փորձիր ներկայացնել , թե ընկերասիրությունն ու համախմբվածությունը ինչ դեր ունեն քո կյանքում։
Ընկերասիրությունն ու համախմբվածությունը մեծ դեր ունեն իմ կյանքում։ Իմ բոլոր ընկերները համախմբված են և բոլորն էլ ընկերասեր են։ Դրանք համարվում են մեր առօրյա շփումների հաջողության գրավականը։


