28.02.23

28.02.23

Կարդա Նվարդի հուշերից և փորձիր պատմել, տեսագրել ։

Դստեր` Նվարդի հուշերից

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին:  Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ: 
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները:  Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:
***
Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:
Շնորհիվ իր ներքին տակտի, վարվեցողության եղանակի ու ձևի, նրան հաջողվում էր մոտ բարեկամական կապեր հաստատել ռուս, ադրբեջանցի, վրացի և այլազգի գործիչների, գրողների, արվեստագետների հետ, թեկուզև նոր ծանոթ լիներ, կամ դիմացինի լեզուն չիմանար, ինչպես այդ հաճախ պատահում էր զանազան տեղերից եկած հյուրերի հետ, նրանց հետ թարգմանի միջոցով կարողանում էր մտերմանալ և բարեկամանալ:
Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից:
Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Ազայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

***Հայրիկը Աղայանից հետո մտերիմ ընկեր , կարելի է ասել, չունեցավ: Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև:
Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր:

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Ամփոփիչ աշխատանք

1.Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք: Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

2.Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը: Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

3.Լրացրու բաց թողնված բառը
Երկրի վրա կյանքը պայմանավորված է բնական երևույթներով՝ օդով, արևի ջերմությամբ, ջրով:

4.Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի: Մեխանիկական, ջերմային, էլեկտրական և այլն։

5.Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր: Հողից,պարարտանյութերից,թթվացնից,արևից,ջրից։

6.Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։ Կլիմաի տատանակում։

7.Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։ Մարմինները ջերմաին հավասարակշռության վիճակում են, երբ տաք ու սառը մարմինները հպվում են իրար և ինչ-որ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են:

8.Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։ Օպտիկական, բժշկական, գազային, մեխանիկական, էլեկտրոնային։

9.Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։ Դնում եմ թևատակի մեջ և 5 րոպե պահում ենք։

10.Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք: Հալում, պնդեցուն, գազային, գոլորշիացում, խտացում, եռում

11.Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում,

Նյութի անցումը հեղուկ վիճակից պինդ վիճակի կոչվում է պնդեցում։

12.Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան: Ցելսիուս։

13.Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում: Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում,

Երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

14.Ի՞նչ է մարմնի կշիռը: Դա մարմնի քաշն է։

15.Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը: Տիեզերական ձգողության ուժը

16.Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ: Այն ուժը որով Երկիրը մարիներ է ձգում կոզվում է ծանրության ուժ:

17.Ի՞նչ է մեխանիկական շարժումը: Որ մարմինը A կետից մինչև B կետ կարող է շարժվել։

18.Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը: Գետի հոսանքին հակառակ կամ գետի հոսանքի ուղղությամբ։

19.Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները: Մարդիկ և մեքենաները շարժվում են իսկ ձկները լողում են ջրի մեջ երկնքում թռչում են թռչունները:Արագ դանդաղ կամ անհավասար հավասար։

20.Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում: Արագությունը ցույց է տալիս շարժում, այն չափվում է կմ/ժ, մղոն/ժ միավորներով։