
Առաջադրանքներ
846:Հատվածի երկարությունը չափում են միլիմետրերով։ Ի՞նչ
ճշգրտությամբ է չափվում հատվածի երկարությունը։
850:Ուղղանկյան չափումները կատարել են 1 մմ ճշգրտությամբ։
Այնուհետև որոշել են նրա պարագիծը։ Ի՞նչ ճշգրտությամբ
պատասխան են ստացել։
853:Հատվածի երկարության մոտավոր արժեքը 1 սմ ճշգրտությամբ
պակասորդով հաշվելիս չափման սխալը 5 մմ է: Որքա՞ն կլինի
չափման սխալը երկարությունը հավելուրդով հաշվելիս:
857:Գտե՛ք 2ab տառային արտահայտության թվային արժեքը, եթե՝
ա)a=-1 1/5, b= 2 2/3 գ) a=-4/5, b=-1 2/3
բ)a=7/15, b= -5/14 դ)a=4 2/1 b=-7/9
860։Արկղում կա 5 սպիտակ, 3 կարմիր և 2 կանաչ գնդիկ։ Արկղից,
առանց նայելու, հանում են մի գնդիկ։ Ինչի՞ է հավասար կանաչ
գնդիկ հանելու հավանականությունը: