Երկու տասնորդական կոտորակներ բազմապատկելու համար պետք է՝
1) թվերը բազմապատկել` անտեսելով ստորակետները
2) արտադրյալում աջից ստորակետով անջատել այնքան թվանշան, որքան թվանշան կա ստորակետից հետո երկու կոտորակներում միասին
Բազմապատկենք 11,1 և 0,2 թվերը: Թվերը բազմապատկում ենք՝ անտեսելով ստորակետները: Ստանում ենք՝ 111⋅2=222: Ստորակետով աջից անջատենք երկու թվանշան (յուրաքանչյուր կոտորակում ստորակետից հետո կա մեկական թվանշան՝ միասին կա երկու թվանշան)՝ 11,1⋅0,2=2,22:
Դիտարկենք ևս երկու օրինակ՝
753,4⋅0,01=7,534
0,3⋅20,1=6,03
Եթե արդյունքում ստացվում է ավելի քիչ թվանշան, քան պետք է անջատել ստորակետից հետո, ապա արտադրյալի վերջում կցագրում են զրո կամ մի քանի զրոներ:
753,4⋅0,001=0,7534
41,37⋅0,001=0,04137
0,25⋅0,03=0,0075
Մեծ թվերը բազմապատկելիս կիրառում են «սյունակով» բազմապատկման եղանակը՝
Առաջադրանքներ2
1148: Կատարե՛ք բազմապատկում.
ա) 3,81 ⋅ 2,95=11,2395,
դ) 17,32 ⋅ 896,1=15 520,452
է) 0,1 ⋅ 0,001=0,0001,
բ) 16,387 ⋅ 0,29=4,75223,
ե) 1,11 ⋅ 0,32=0,3552,
ը) 23,57 ⋅ 8,192=193,08544,
գ) 0,782 ⋅ 0,55=0,4301,
զ) 0,92 ⋅ 10,03=9,2276,
թ) 17,17 ⋅ 17,17=294,8089։
1149: Հիմնվելով տասնորդական կոտորակների բազմապատկման կանոնի վրա՝ ձևակերպե՛ք դրական տասնորդական կոտորակն ամբողջ թվով բազմապատկելու կանոնը։
1150: Կատարե՛ք բազմապատկում.
ա) 6,251 ⋅ 7=43,757,
դ) 14,55 ⋅ 2=29,1,
է) 7,86 ⋅ 12=94,32,
բ) 0,302 ⋅ 5=1,51,
ե) 0,04 ⋅ 85=3,4,
ը) 12,5 ⋅ 80=1000,
գ) 18,11 ⋅ 30=543,3,
զ) 6,37 ⋅ 9=57,33,
թ) 31,232 ⋅ 25=780,8։
1151: Հիմնվելով տասնորդական կոտորակների բազմապատկման կանոնի վրա՝ ձևակերպե՛ք ամբողջ թիվը տասնորդական կոտորակով բազմապատկելու կանոնը։
1152: Կատարե՛ք բազմապատկում.
ա) 12 ⋅ 0,36=4,32,
դ) 4 ⋅ 2,575=10,3,
է) 85 ⋅ 18,4=1564,
բ) 200 ⋅ 1,25=250,
ե) 77 ⋅ 0,98=75,46,
ը) 9 ⋅ 34,392=309,528,
գ) 5 ⋅ 66,99=334,95,
զ) 134 ⋅ 1,73=231,82,
թ) 236 ⋅ 7,24=1708,64։
1153: Կատարե՛ք բազմապատկում. ա) 12 ⋅ 0,36 , դ) 4 ⋅ 2,575 , է) 85 ⋅ 18,43, բ) 200 ⋅ 1,25 , ե) 77 ⋅ 0,98 , ը) 9 ⋅ 34,392, գ) 5 ⋅ 66,99 , զ) 134 ⋅ 1,73 , թ) 236 ⋅ 7,24։