23.02.24

1.Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը: Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել: Քո գնալուց հետո հյուրեր եկան: Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր: Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա: Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից: Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան: Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց: Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը: Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը: Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել: Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես: Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

2.Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված: Երբ արդեն ամեն ինչ…էր, բոլոր պատվերները՝ … մոտեցավ մեքենային: Վարպետի … բոլոր կամուրջները մինչև այսօր կան: Երբ արքայի հրամանով … անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կ

    ենդանիներ էլ բաց

    թողեցին: Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել … գեղեցկուհուն: Այս կողմերից մի քանի տարի առաջ… մարդիկ մեր ավանը չեն ճանաչի: Հեղեղի … տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

    3.Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն: Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:

    4.Ամփոփի՜ր շաբաթդ, պատմի՜ր թե ի՞նչ նոր բաներ սովորեցիր։ Ի՞նչ է լավատեսությունը, բացատրիր բառի իմաստը և այն ի՞նչ դեր ունի քո կյանքում։