Հայկական պետականության առաջացումն ու ամրապնդումը Կիլիկիայում

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

Ա. Ներկայացրո՛ւ: Պատմական ինչ գործոններ պայմանավորեցին հայ բնակչության զգալի մասի գաղթը դեպի Կիլիկիա: Ի՞նչ հետևանքներ ունեցավ այդ գաղթը:

Բ. Բացատրիր: Ինչպե՞ս կարող էր Խաչակրաց առաջին արշավանքը նպաստել Ռուբինյանների իշխանության ամրապնդմանը:

Գ. Վերլուծիր: Ի՞նչ մարտահրավերների առջև կանգնեցին հայերը խաչակիրների գալուց հետո, և ինչո՞ւ փոխվեցին հայերի պատկերացումները խաչակիրների մասին:

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

1. Ճանաչիր ազդեցությունը: Ինչո՞վ էր պայմանավորված Բյուզանդիայի կայսր Հովհաննես Կոմնենոսի` դեպի Կիլիկիա արշավանքը:

2. Ընդհանրացրո՛ւ: Ի՞նչ գործողությունների միջոցով Թորոս II իշխանը կարողացավ ամրապնդել և զարգացնել Ռուբինյան Հայաստանը:

3. Գնահատիր: Ինչո՞վ կարող էր կարևոր լինել Թորոս II իշխանի կողմից բյուզանդական կայազորի հեռացումը Կիլիկիայից: