- Երկու թվերի գումարը 13248 է, իսկ քանորդը՝ 35: Նշեք այդ թվերից փոքր թիվը:
Պատ․՝ 368
- Երեք արկղում միասին կա 120կգ թեյ։ Երկրորդում արկղում 3 անգամ ավելի է, քան առաջին արկղում, իսկ երրորդում՝ 2 անգամ ավելի, քան երկրորդում։ Քանի՞ կիլոգրամ թեյ կա երրորդ արկղում։
Պատ․՝ 72 կգ
- Ամենամեծ միանիշ թվին քանի՞ անգամ պետք է գումարել ամենամեծ երկնիշ թիվը, որպեսզի ստանանք ամենամեծ եռանիշ թիվը:
Պատ․՝ 10 անգամ
- Երկու բնական թվերի գումարը 31 է, իսկ տարբերությունը՝ 5: Գտեք այդ թվերը։
Պատ․՝ 18, 13
- Եթե մտապահած թիվը մեծացնենք 20 անգամ , իսկ ստացածը՝ 20-ով, ապա կստանանք 340։ Ո՞րն է այդ թիվը։
340 – 20 = 320
320 : 20 = 16
Պատ․՝ 16
- Եթե մտապահած թիվը 5 անգամ մեծացնեմ, արդյունքին 125 ավելացնեմ և ստացվածը 6-ի բաժանեմ, 115 կստացվի։ Ինչ թիվ եմ մտապահել։
115 x 6 = 690
690 – 125 = 565
565 : 5 = 113
Պատ․՝ 113
- Գյուղացին իր ունեցած կարտոֆիլի կեսն ու էլի 2 պարկ վաճառեց, որից հետո նրան մնաց 3 պարկ կարտոֆիլ։ Քանի՞ պարկ կարտոֆիլ ուներ գյուղացին։
3 + 2 = 5
5 x 2 = 10
Պատ․՝ 10 պարկ*