ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Առաջին գիտական հեղափոխություն — Գիտնականները այդպես են անվանել XVI–XVII դարերում գիտության թռիչքաձև զարգացումը։
Հերետիկոս — Մարդ, որը հրաժարվում է քրիստոնեական հավատքից, եկեղեցական կանոններից և ծեսերից:
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Նիկողայոս Կոպեռնիկոս — Լեհ գիտնական (1473–1543 թթ.), Առաջին գիտական հեղափոխության հիմնադիրը։
Անդրեաս Վեզալիուս — Ֆլամանդացի բժիշկ (1514–1564 թթ.):
Գալիլեո Գալիլեյ — Իտալացի աստղաբաշխ և ֆիզիկոս (1564–1642 թթ.)։
Ջորդանո Բրունո — Իտալացի գիտնական (1548–1600 թթ.)։
Ֆրենսիս Բեկոն — Անգլիացի փիլիսոփա (1561–1626 թթ.)։
Ռընե Դեկարտ — Ֆրանսիացի մաթեմատիկոս (1596–1650 թթ.)։
Իսահակ Նյուտոն — Անգլիացի հայտնի գիտնական (1643–1727 թթ.)։
Գիտական հեղափոխության նախադրյալներ
Միջնադարի ավարտին գիտությունը մեծ առաջընթաց ունեցավ: Վերածննդի դարաշրջանը, որը սկիզբ
դրեց աշխարհի նոր գիտական ընկալմանը, նախադրյալ
դարձավ առաջին գիտական հեղափոխության համար։ Կարևոր դեր խաղացին նաև Աշխարհագրական
մեծ հայտնագործությունները և Ռեֆորմացիան: Իսկ
տնտեսական համակարգի փոփոխությունը, հատկապես ձեռնարկատիրության և առևտրի վերելքը, զենքիև զինամթերքի կատարելագործումը ճշգրիտ գիտելիքների մեծ պահանջարկ էին առաջացրել:
Այդպիսի գիտելիքները սովորաբար ձեռք էին
բերվում փորձի ու գիտական հայտնագործությունների միջոցով: Նման ճանապարհով ստացված գիտելիքները թռիչքաձև զարգացում ապահովեցին գիտության բնագավառում:
XVI–XVII դարերում հատկապես մեծ առաջընթաց
ունեցան բնական գիտությունները և մաթեմատիկան:
Զարգացավ նաև փիլիսոփայական միտքը։ Նոր գաղափարների ազդեցությամբ վերանայվեցին մարդու, հասարակության և բնության մասին մինչ այդ եղած կրոնական և առասպելաբանական պատկերացումները: