Ճամբարային օր. հունվարի 14․ Ամփոփում։

Artificial intelligence (AI) is a set of technologies that enable computers to perform a variety of advanced functions, including the ability to see, understand and translate spoken and written language, analyze data, make recommendations, and more. 

The topic of the discussion for today was AI.

Ճամբարային օր. հունվարի 8․ Ամփոփում։

Ահա և եկավ երկրորդ ճամբարային օրը :Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով ,երգով ու պարով:Առաջին ժամը նախագծային էր,որի ըմթացքում կատարեցինք «Let’s speak English» նախագիծը:Երկրորդ ժամը կրկին նախագծային էր և մեզ մոտ բանավեճի ժամ էր:Երրորդ ժամին իրականացրեցինք համագործակցային նախագիծ ավագ դպրոցի աշակերտների հետ:Երրորդ ժամին եկան տասներկուերորդ դասարնցի ՝ չորս աղջիկ:Նրանց հետ մենք խոսեցինք անգլերենով ,պատմեցինք մեր մասին :Իսկ հետո եկան երկու տղա ,որոնք ևս ավագ դպրոցից էին:Նրանց հետ կրկին խոսեցինք անգլերենով և ունեցանք շատ հետաքրքիր և ուսումնական հանդիպում և պատրաստվում ենք կրկին հանդիպել նրանց հետ :Իսկ հետո մենք ամփոփում էինք օրն ու հենց այդ պահին իմացանք ,որ մեզ են հյուրընկալում մեր լանջաղբյուրցի ընկերները:Երբ նրանք հասան զրուցեցինք միմյամց հետ ,շրջեցինք դպրոցում և ավարտեցինք օրը նրանց քոլեջ տանելով:Իսկ վաղը կրկին կհանդիպենք ճամբարում ,սակայն արդեն լանջաղբյուրցիների հետ միասին:

Ճամբարային օր. հունվարի 7․ Ամփոփում։

Ողջույն,ահա և սկսվեց երկրորդ ուսումնական շրջանը,երբ աշակերտները ընտրում են որևէ ուսուցչի՝ բաժանվում ջոկատների և մասնակցում ճամբարային գործունեություններին ։Այս անգամ ևս ընտրեցի ընկեր Անահիտին։Մեր ջոկատը կազմված էր հիմնականում 8-րդ դասարանցիներից և մի քանի վեցերորդցիներից։Նշեմ նաև ,որ ջոկատում հետագայում ունենալու ենք հյուրեր մեր կողմից շատ սիրված և մեզ արդեն շատ հարազատ դարձած՝ լանջաղբյուրցիները։Նրանք խումբ-խումբ այցելելու են մեզ և մեզ հետ անցկացնեն ձմեռային ճամբարը,միասին կազմելու ենք նախագծեր ճամփորդենք և այլն։Իսկ հիմա պատմեմ մեր առաջին ճամաբարային օրվա մասին։Գրեթե բոլորին ճանաչում էի բացի մի քանի սովորղներից,ոոնց հետ ծանոթացանք հենց առաջին նախագծային ժամին։Բոլորս ծանոթացանք միմյանց հետ պատմեցինք մեր զբազմունքների և հետաքրքրությունների մասին։Իսկ հետո ,երբ արդեն միմյանց լավ ճանաչում էինք բոլորով քննարկեցինք , թե ինչ նախագծեր և ճամփորդությւոններ ենք նախատեսում հետագայում։Որից հետո մեր հանդիպումն ընկեր Արմանի հետ էր՝ ինժիներական ակումբում։ Նա մեզ պատմեց այնտեղ գտնվող սարքերի մասին ,որոնք պատրաստել էին երեխաների հետ միասին։Նույնիսկ մեզ հաջողվեց աշխատեցնել մի քանի սարք և հիանալ նրանց աշխպատանքներով։Իսկ հետո մեր ջոկատում որոշեցինք մի խաղ կազմակերպել անգլերենով,որն անցավ շատ հետաքրքիր և զվարճալի։Ւսկ ահա վերջում ամփոփեցինք օրն ու ավարտեցինք առաջին ճամաբարային օրը։