Ճամբարային օր. հունվարի 7․ Ամփոփում։

Ողջույն,ահա և սկսվեց երկրորդ ուսումնական շրջանը,երբ աշակերտները ընտրում են որևէ ուսուցչի՝ բաժանվում ջոկատների և մասնակցում ճամբարային գործունեություններին ։Այս անգամ ևս ընտրեցի ընկեր Անահիտին։Մեր ջոկատը կազմված էր հիմնականում 8-րդ դասարանցիներից և մի քանի վեցերորդցիներից։Նշեմ նաև ,որ ջոկատում հետագայում ունենալու ենք հյուրեր մեր կողմից շատ սիրված և մեզ արդեն շատ հարազատ դարձած՝ լանջաղբյուրցիները։Նրանք խումբ-խումբ այցելելու են մեզ և մեզ հետ անցկացնեն ձմեռային ճամբարը,միասին կազմելու ենք նախագծեր ճամփորդենք և այլն։Իսկ հիմա պատմեմ մեր առաջին ճամաբարային օրվա մասին։Գրեթե բոլորին ճանաչում էի բացի մի քանի սովորղներից,ոոնց հետ ծանոթացանք հենց առաջին նախագծային ժամին։Բոլորս ծանոթացանք միմյանց հետ պատմեցինք մեր զբազմունքների և հետաքրքրությունների մասին։Իսկ հետո ,երբ արդեն միմյանց լավ ճանաչում էինք բոլորով քննարկեցինք , թե ինչ նախագծեր և ճամփորդությւոններ ենք նախատեսում հետագայում։Որից հետո մեր հանդիպումն ընկեր Արմանի հետ էր՝ ինժիներական ակումբում։ Նա մեզ պատմեց այնտեղ գտնվող սարքերի մասին ,որոնք պատրաստել էին երեխաների հետ միասին։Նույնիսկ մեզ հաջողվեց աշխատեցնել մի քանի սարք և հիանալ նրանց աշխպատանքներով։Իսկ հետո մեր ջոկատում որոշեցինք մի խաղ կազմակերպել անգլերենով,որն անցավ շատ հետաքրքիր և զվարճալի։Ւսկ ահա վերջում ամփոփեցինք օրն ու ավարտեցինք առաջին ճամաբարային օրը։