Ահա և եկավ երկրորդ ճամբարային օրը :Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով ,երգով ու պարով:Առաջին ժամը նախագծային էր,որի ըմթացքում կատարեցինք «Let’s speak English» նախագիծը:Երկրորդ ժամը կրկին նախագծային էր և մեզ մոտ բանավեճի ժամ էր:Երրորդ ժամին իրականացրեցինք համագործակցային նախագիծ ավագ դպրոցի աշակերտների հետ:Երրորդ ժամին եկան տասներկուերորդ դասարնցի ՝ չորս աղջիկ:Նրանց հետ մենք խոսեցինք անգլերենով ,պատմեցինք մեր մասին :Իսկ հետո եկան երկու տղա ,որոնք ևս ավագ դպրոցից էին:Նրանց հետ կրկին խոսեցինք անգլերենով և ունեցանք շատ հետաքրքիր և ուսումնական հանդիպում և պատրաստվում ենք կրկին հանդիպել նրանց հետ :Իսկ հետո մենք ամփոփում էինք օրն ու հենց այդ պահին իմացանք ,որ մեզ են հյուրընկալում մեր լանջաղբյուրցի ընկերները:Երբ նրանք հասան զրուցեցինք միմյամց հետ ,շրջեցինք դպրոցում և ավարտեցինք օրը նրանց քոլեջ տանելով:Իսկ վաղը կրկին կհանդիպենք ճամբարում ,սակայն արդեն լանջաղբյուրցիների հետ միասին: