Հայաստանի ինքնավարության նախագիծը։ Հայկական մարզ։

Երևանի գրավումից անմիջապես հետո Հայաստանի կարգավիճակով մտահոգ
մի խումբ հայ ազդեցիկ գործիչներ՝ Խաչատուր Լազարյանի (Լազարև) գլխավորությամբ ցարական կառավարությանը ներկայացրին Արևելան Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծը։ Ըստ նախագծի՝ Ռուսաստանի
կազմում վերականգնված «Հայկական թագավորությունը»
պետք է օժտված լիներ ներքին լայն ինքնավարության իրավունքով։ Այն ունենալու էր իր օրենքները, զինանշանն ու դրոշը։ Ռուսական տիրապետության տակ գտնվող բոլոր հայկական պատմական տարածքները պետք է միավորվեին
Հայկական թագավորության մեջ։ Պետական պաշտոնյաները պետք է հայեր լինեին։ Ստեղծվելու էր հայկական
սահմանապահ զորք։ Հայոց եկեղեցին պահպանելու էր իր
անկախությունը։ Նախատեսվում էր այդ «թագավորության»
սահմաններում վերացնել ճորտատիրությունը։
Ցարական կառավարությունը, սակայն, մերժեց այդ նախագիծը՝ փոխարենն առաջարկելով իր փոխզիջումային
տարբերակը։ 1828 թ. ապրիլին ռուսաց ցար Նիկոլայ I-ի
հրամանագրով Արևելան Հայաստանի նորագրավ տարածքներից ստեղծվեց Հայկական մարզը։ Արցախը և Գանձակը, սակայն, մնացին այս տարածքից դուրս։

Հայկական մարզը կառավարվում էր Մարզային վարչության կողմից, որի կազմի մեջ մտնում էին երկու ռուս զինվորական և մեկական ներկայացուցիչ՝ տեղի քրիստոնյաներից ու մահմեդականներից։

Ուսումնասիրություն

1804-1813 Ռուս-Պարսկական պատերազմ Գյուլիստանի պայմանագիր 1826 1828 թթ Ռուս Պարսկական պատերազմ թուրքմենչայի պայմանագիր:

1806-1812 Ռուս-Թուրքական պատերազմ Բուղարեստի պայմանագիր:

1828-1829 Ռուս-Թուրքական պատերազմ ադրիանապոլսի պայմանագիր:

1877-1878 Ռուս-Թուրքական պատերազմ Սանստեֆանոյի պայմանագիր, Բեռլինի Վեհաժողով:

Արևելյան հարց, Հայկական հարց

Փոքրիկ ուսումնասիրություն — Խրիմյահ հայրիկ









Արևելյան Հայաստանը և ռուսպարսկական պատերազմները

XVIII դ. վերջին և XIX դ. սկզբին Ռուսական կայսրությունը ձեռնամուխ եղավ Հարավային Կովկասի
նվաճմանը։ Այս նպատակով Ռուսաստանը 1801 թ. բռնակցեց Արևելան Վրաստանը, որը մինչ
այդ ձևականորեն գտնվում էր Պարսկաստանի իշխանության տակ։ Միաժամանակ Ռուսաստանի տիրապետության տակ անցան նաև Լոռի-Փամբակի, Շամշադինի և Ղազախի գավառները։
Դեպի հարավ ընդլայնման ճանապարհին Ռուսաստանի հաջորդ քայլերից էր միջամտությունը հայկական եկեղեցու գործերին։ Եթե Պյոտր I-ի ժամանակ ցարական արքունիքի հարաբերությունները
հիմ­նականում Գանձասարի կաթողիկոսության հետ էին, ապա շուրջ կես դար հետո՝ Եկատերինա
II-ի օրոք, ավելի կարևորվեցին Էջմիածնի կաթողիկոսության հետ հարաբերությունները։ Հովսեփ
արքեպիսկոպոս Արղության-Երկայնաբազուկի մահից (1801 թ.) հետո ռուսական միջամտությունների
հետևանքով Էջմիածնի միաբանության մեջ ի հայտ եկան երկու խմբավորում­ներ։ Կաթողիկոսական աթոռի համար պայքար ծավալվեց Դավիթ և Դանիել եպիսկոպոսների միջև։ Նրանց մրցակցությունը պատմության մեջ հայտնի է «Դավիթ-Դանիելան վեճ»
անունով։ Ցարական իշխանությունը սկզբնապես սատարում էր Դավիթի թեկնածությանը, քանի դեռ համոզված էր նրա ռուսական կողմ­նորոշման հարցում։
Պարսկաստանը և Օսմանյան կայսրությունը քայլեր
ձեռնարկեցին՝ խափանելու Ռուսաստանի միջամտությունները։ Այդ հանգամանքն էլ ավելի սրեց իրավիճակը։ Ի վերջո կաթողիկոս օծվեց Դանիել Ա Սուրմառեցին
(1807 թ.)։ Եկեղեցու գործունեությանը պարսկական
պաշտոնյաների միջամտությունը կանխելու նպատակով նա հիմնեց Հայ Եկեղեցու բարձրագույն խորհրդարանը։ Այն հայտնի է Սինոդ կամ «Կառավարիչ Ս. Ժողով»
անունով։ Այդուհետ կաթողիկոսը ոչ մի կարգադրություն
չէր կարող անել՝ առանց Սինոդի համաձայնության։

1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմը։

1804 թ. Ռուսաստանը ներխուժեց Գան —
ձակ։ Բռնկվեց ռուս-պարսկական պատերազմը: Ռազ
մական գործողություններում առավելությունը հիմ­­­­նա —
կանում Ռուսաստանինն էր։ Պատերազմի ողջ ընթաց —
քում բազմաթիվ հայեր աջակցություն էին ցուցաբերում
ռուսներին՝ որպես հետախույզներ և կապավորներ
օգնելով նրանց։ Դրությունը հօգուտ Պարսկաստանի
չփոխվեց, անգամ երբ Ֆրանսիայի դրդմամբ Օսման —
յան կայսրությունը պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ (1806 թ.)։ Մի շարք ճակատամարտերում կրած
պարտություններից հետո պարսկական կողմը հար —
կադրված էր հաշտության գնալ։ 1813 թ. հոկտեմբերին Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվեց ռուս-պարսկական հաշտության
պայմանագիրը։ Համաձայն պայմանագրի՝ Պարսկաստանը հրաժարվում էր Արևելան Վրաստանից,
Դաղստանից և Հարավային Կովկասի մի շարք խանություններից։ Ռուսաստանին է անցնում Արևելան
Հայաստանի զգալի մասը՝ Շիրակը, Լոռի-Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Արցախը և Զանգեզուրը։ Երևանի և Նախիջևանի խանությունները դեռ մնում էին Պարսկաստանի տիրապետության տակ։