Մարտի 3-7

Խնդիր 7

Վարդանը ցանկանում է ներկել նկարում պատկերված ուղղանկյուններն այնպես, որ ոչ մի հարևան կողմով ուղղանկյուններ միևնույն գույնի չլինեն։ Ամենաքիչը քանի՞ իրարից տարբեր գույներ կարող է օգտագործել Վարդանը այդպիսի ներկման համար։

Պատ․՝ 3

Ցանկություններս շատ են․․․

Մարդու երազանքներն ու ցանկությունները սահման չունեն։ Ես նույնպես բազմաթիվ ցանկություններ ունեմ։ Ցանկանում եմ լինել հաջողակ, իմ ընտանիքն ու ընկերները երջանիկ տեսնել, սովորել նոր բաներ և հասնել նպատակներիս։ Երբեմն ցանկություններս փոքր են, օրինակ՝ հետաքրքիր գիրք կարդալը, իսկ երբեմն՝ մեծ ու հեռանկարային, օրինակ՝ աշխարհով մեկ ճամփորդելը։

Հավասարություն

Իսրայել Վարդանյան Ալեքս Մելիքյան 8.6

Մասնակիցներ՝

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

1.Ի՞նչ եք հասկանում հավասարություն ասելով:

Հավասարությունը նշանակում է, որ բոլոր մարդիկ ունեն նույն իրավունքները, հնարավորությունները և վերաբերմունքը՝ անկախ իրենց տարբերություններից։

2.Ի՞նչ եք հասկանում իրավահավասարություն ասելով:

Իրավահավասարությունն նշանակում է, որ բոլոր մարդիկ օրենքի առաջ հավասար են և ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները՝ անկախ սեռից, ազգային պատկանելությունից, կրոնից կամ սոցիալական կարգավիճակից։

3.Ի՞նչ է սոցիալական հավասարություն

Սոցիալական հավասարությունն այն սկզբունքն է, ըստ որի բոլոր մարդիկ պետք է ունենան հավասար հնարավորություններ, մուտք կրթության, առողջապահության, աշխատանքի և այլ հասարակական բարիքների՝ անկախ իրենց սոցիալական ծագումից, եկամտից կամ այլ գործոններից։

4.Բերեք օրինակներ:

1.Իրավահավասարություն – Երկրում բոլոր քաղաքացիները ունեն ընտրելու և ընտրվելու իրավունք՝ անկախ իրենց սոցիալական դիրքից կամ ազգությունից։

2. Սոցիալական հավասարություն – Պետությունը տրամադրում է անվճար կրթություն և առողջապահություն բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց եկամտից։

Լաբ․ աշխ․ Թելավոր ճոճանակի տատանումների ուսումասիրում

Նպատակը․ ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախվածության պարզաբանումը:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր, անցքով կամ կեռիկով գնդիկ,թել,ամրակալան՝ կցորդիչով և թաթով, վայրկենաչափ կամ վայկենացույց, չափաժապավեն, մկրատ։

Աշխատանքի ընթացքը․ Չափաժապավենով չափեցի 100սմ երկարությամբ թել, մկրատով կտրեցի։ Թելին ամրացրեցի կեռիկով մետաղյա գնդիկը, և այն կախեցի ամրակալանի կցորդիչից (ստացվեց թելավոր  ճոճանակ) այնպես,որ փոքր-ինչ սեղանից կամ գետնից  բարձր լինի: Չափաժապավենը դրեցի գնդիկի տակ շեղեցի հավասարակշռության դիրքից 8-ից 10սմ, և բաց թողեցի, նույն պահին միացրեցի վայրկենաչափը: Չափեցի 40 լրիվ տատանումների ժամանակը, բանաձևերով հաշվեցի տատանումների պարբերությունը և հաճախությունը:

Փորձը կրկնեցի՝ կարճացնելով թելը չորս անգամ, տատանումների լայնույթը դարձնելով 2սմ- ից 3սմ:

Անել եզրակացություններ՝ ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախումների վերաբերյալ։

 տեղադրել  բլոգներում։