Էլեկտրական հոսանք

1.Ո՞ր լիցքակիրներին են անվանում ազատ:
Լիցքակիրներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել հաղորդչի ներսում։
ա. Մետաղներում՝ էլեկտրոններ,
բ. Էլեկտրոլիտներում՝ իոններ։

2.Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:
Լիցքակիրների ուղղորդված շարժումն

3.Ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը և ինչու՞ հոսանքը կարճատև է:
Բ-ն լիցքավորվում է, երբ էլեկտրոնները անցնում են մետաղալարով, բայց հոսանքը կարճատև է, որովհետև լիցքերը արագ հավասարվում են։

4.Ի՞նչ լիցքակիրների շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:
Էլեկտրոնների և փոսիկների (դրական անցքեր) միացմանով։

5.Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը:
Ընդունված է, որ հոսանքը ուղղված է դրականից դեպի բացասական։

6.Ե՞րբ է հաղորդչով անցնող հոսանքը չընդհատվող:
Երբ կա հոսանքի աղբյուր, որը մշտապես ապահովում է լիցքերի շարժումը։

7.Ի՞նչ է հոսանքի աղբյուրը:
Սարք, որը պահպանում է լիցքերի տարբերությունը՝ ապահովելով հոսքի շարունակականությունը։

8.Ի՞նչ մասերից է կազմված պարզագույն գալվանական տարրը:
Երկու տարբեր մետաղներից (էլեկտրոդներ) և էլեկտրոլիտից։

9.Ի՞նչ մասերից է բաղկացած պարզագույն էլեկտրական շղթան:
Աղբյուր, հաղորդալարեր, սպառիչ և անջատիչ։

10.Նկարագրեք գալվանական տարրի աշխատանքը, երբ միացված է սպառիչ:
Էլեկտրաքիմիական ռեակցիաների արդյունքում առաջանում է լիցքերի հոսք, որը սնուցում է սպառիչը։

11.Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում գալվանական տարրում:
Քիմիական էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի։

12.Ի՞նչ է էլեկտրական կուտակիչը:
Սարք, որը կարող է կուտակել էլեկտրական էներգիա և հետո տալ այն։

13.Գալվանական տարրերի և կուտակիչների ի՞նչ կիրառություններ գիտեք:
Օգտագործվում են հեռախոսներում, մեքենաներում, լապտերներում, համակարգիչներում։

14.Ո՞ր սարքերն են կոչվում հոսանքի ֆիզիկական աղբյուրներ, և օրինակներ:
Սարքեր, որոնք վերածում են տարբեր տեսակի էներգիաներ էլեկտրականի՝ օրինակ՝ գալվանական տարր, կուտակիչ, դինամո, գեներատոր։