Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։
Month: Նոյեմբեր 2023
Համո Սահյան — Աշուն
Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
և հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:
Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:
Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…
Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:
Հոկտեմբերի 30-ից, նոյեմբերի 5-ը, առաջադրանք, 7-րդ դասարան
Առաջադրանք 1
«Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել : «Համաշխարհային պատմություն» 7-րդ դասարան
Հին Եգիպտոսի քաղաքակրթության արշալույսը/էջ 12-13-ը պատմել, էջ 13-ի հարցերը գրավոր:
Առաջադրանքներ/հավելյալ առաջադրանքներ /
1.Հին Եգիպտոսի աշխարհագրական դիրքը , 21-րդ դարում այդ տարածքում ինչ պետություն է ձևավորվել/ պատասխանիր այս հարցին՝ օգտվելով քարտեզից/:
Եգիպտոսը գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ափին։ Այդտեղ ձևավորվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը։
2.Համեմատիր/15-20 նախադասությամբ/Հին եգիպտական մայրաքաղաք Մեմֆիսը և 21-րդ դարի Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեն
Մեմֆիսը գտնվում էր Ստորին եգիպտոսի թագավորությունում, իսկ Կահիրեն պարզապես Եգիպտոսում։ Մեմֆիսը հիմնադրվել է մ․թ․ա․ 31-րդ դարում, իսկ Կահիրեն 969 թվականին։ Մեմֆիսում և Կահիրեում իրարից բավականին տարբեր հագուստներ են կրել, նաև Մեմֆիսում ուրիշ լեզվով են խոսել։ Բայց Մեմֆիսն ու Կահիրեն գտնվում են միևնույն տարածքում: Քաղաքը գտնվում է ժամանակակից Կահիրեից 19 կմ հեռավորության վրա դեպի հարավ։ Մեմֆիսի ավերակների մոտ այժմ գտնվում է ժամանակակից Հելուան քաղաքը։
3.Ովքեր էին փարավոնները:
Փարավոները մեծ տան տերերն էին և համարվում էին աստծո որդիները։
Եգիպտոսի հզոր արքաներից Ռամզես Երկրորդ/գրավոր փոքրիկ հետազոտություն անցկացրու անդրադառնալով նշված կետերին, նյութդ պետք է ունենա նախաբան, ընթացք, վերջաբան, վերջաբանը ամփոփիր քո կարծիքը հայտնելով տվյալ արքայի մասին/,
- Գահ բարձրանալը,
- արշավանքները,
- հաշտության պայմանագիրը-«Հավերժ բարեկամներ»
- մշակույթը
- ուսումնասիրել ստորև աղբյուրներից մեկը, պատմել նոր բացահայտումների մասին
Աղբյուրներ՝
Ռամզես Եկրորդ /Մեծ/
Հին Եգիպտոս /տեսաֆիլմ/
Նեֆերտիտին եւ առեղծվածային Միտանի պետությունը/տեսաֆիլմ/
Հին աշխարհի երկրների մշակույթը
Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը
Հետաքրքրիր փաստեր Հին Եգիպտոսի մասին
Դասարանական«Համաշխարհային պատմություն» 7-րդ դասարան
Հին Եգիպտոսի քաղաքակրթության արշալույսը/ էջ 13-ի հարցերը գրավոր/:
Առաջադրանք 2
Հին Եգիպտոսի հզորությունն ու անկումը/էջ 14-17-ը պատմել/
Դասարանական«Համաշխարհային պատմություն» 7-րդ դասարան
Հին Եգիպտոսի հզորությունն ու անկումը/էջ 17-ի հարցերը գրավոր/




Ռամսես II
Ռամսես II Մեծը Հին Եգիպտոսի 19-րդ դինաստիայի փարավոնն էր, որը թագավորել է մոտավորապես մ.թ.ա. 1279-1213 թթ. ե. Սեթի I-ի և Թույա թագուհու որդին։ Հին Եգիպտոսի մեծագույն փարավոններից մեկը։ Նրան հիմնականում շնորհվել է Ա-նախտու, այսինքն՝ «Հաղթող» պատվավոր կոչումը։
Եգիպտա-խեթական խաղաղության պայմանագիրը (նաև հավերժական կամ արծաթե պայմանագիր, հազվադեպ՝ Կադեշի պայմանագիր) միակ պահպանված Մերձավոր Արևելքի համաձայնագիրն է, որը կնքվել է Խեթական թագավորության և Հին Եգիպտոսի միջև Ռամսես II փարավոնի կառավարման 21-րդ տարում (նոյեմբերի 10, 1259 թ.): մ.թ.ա. (21 օր սեզոնի peret)):