Հայ գրականություն, Էսսե Կանաչ դաշտը

Հրանթ Մաթևոսյան — Կանաչ դաշտը

Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց:
Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնում է քուռակին, իսկ քուռակը կարծեց մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքը իրեն, ականջները շարժեց և ունկնդրել սկսեց ինքը իրեն, թե ինքն արդյո՞ք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ-մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը: Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փախչում: Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց: Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ:
Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առաջին կայծակն էր: Նա պատսպարվեց մոր լանջի տակ: Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի թմբկահարումը կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել էր կայծակի ճայթյունից, կարծեց ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու: Գանգուր, սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ: Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը ազատ ծծի և կուշտ ծծի:
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով: Ոտքերը բարակ ու երկար էին: Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր: Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ: Վիզը բարակ ու երկար էր: Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման: Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս կանաչ դաշտի ամենագեղեցիկ արարածն էր: Բաշը և պոչը սև էին: Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրտնում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում: Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը:
Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով: Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից: Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դադարել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր:
Արևի մեջ կանաչ դաշտը փայլում էր: Թացության ու առատ լույսի մեջ փայլում էր նաև այդ հովտի միակ կաղնին, և մասրենու թո՛ւփն էր փայլում, և ձիու թաց մե՛ջքը, և քուռակի՛ մեջքը, և առո՛ւն, որ սկսվում էր մոխրագույն ժայռից և գալիս ու գնում էր կանաչ հովտով: Առվից կայծակի հոտ էր գալիս, և քուռակը մի քիչ խրտնեց: Մասրենուց նույնպես կայծակի հոտ էր գալիս. քուռակը մի երկու ցատկ խրտնեց, կանգ առավ, նայեց մասրենուն և տոտիկ-տոտիկ գնաց՝ նորից հոտոտելու:
Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը: Նա գիտեր բոլոր հովիտների ու բլուրների բույրերը, բայց այս հովտի բույրերն ավելի լավ գիտեր, քանի որ ձիուն այս հովտում հաճախ էին կապում արածելու: Կայծակի հուրն անցողիկ էր, արևի տակ, ցողի հետ հիմա պիտի ցնդեր: Ուրցի բույրը նույնպես այս հովտի բույրը չէր, ուրցի բույրը քամին էր նետել բլուրներից հովիտ: Ձին արածում էր և ոչխարի թաց բրդի հոտ էր զգում: Ձին մտածում էր, որ բլուրների մյուս երեսին ոչխարներ են արածում, ուրեմն նաև գամփռ շներ կան:
Բլուրների մյուս երեսին ոչխարներ էին արածում, հովտի թաց խոտը համեղ է, առվի ջուրը համեղ է,- մտածում էր պառավ ձին,- արևը ջերմացնում է, և քուռակը խրտնում ու մեծանում է հովտի ջերմ բարության մեջ:
Ձին բարձրացրեց գլուխը. կաղնին կանգնած էր հանգիստ, ժայռը կեցած էր մի տեսակ քնածի պես, քուռակը մասրենուց հոտ էր քաշում: Արևը ջերմացնում էր, և խոտը համեղ էր, հարկավոր էր արածել: Ձին գլուխը կախեց արածելու, մի երկու բերան խոտ պոկեց, բայց անհանգստացնող ինչ-որ բան կար, և ձին գլուխը բարձրացրեց:
Կանաչ հովտի մեջ անշարժ կանգնած, գլուխը բարձր՝ կարմիր պառավ ձին երկար նայեց հովտին և երկար ունկնդրեց լռությունը: Ամեն ինչ առաջվա պես էր, կաղնին կեցած էր հանդարտ, ժայռը նիրհում էր, քուռակը թռչկոտում էր մասրենու մոտ: Եվ կարծես թե կարելի էր արածել, բայց կարմիր ձին մռութը չիջեցրեց մինչև գետին, գլուխը կտրուկ վեր նետեց և սպասեց ականջները սրած՝ որսալու համար հովտի բոլոր թաքուն ձայները: Եվ սպասեց ռունգները լայնացրած՝ զգալու հովտի օտար հոտերը: Թիթեռները շրշում էին, բզեզները երգում էին, առուն խոխոջում էր, վիզը ձգած՝ քուռակը պտտվում էր թիթեռի ետևից մասրենու շուրջը, բայց պառավ կարմիր ձին ուզում էր լսել ոչ այդ ձայները և ուզում էր տեսնել ոչ այդ պատկերները: Հովտում, համենայն դեպս, վտանգ կար: Օդում այդ վտանգից ձայն չկար, հովտում այդ վտանգը չէր երևում, քամու մեջ այդ վտանգի հոտը չկար, բայց ձին չէր կարողանում արածել:
Պառավ կարմիր ձին սկսեց զայրանալ: Կարմիր պառավ ձին զայրանում էր այն բանի համար, որ հովտում թշնամի կար, բայց այդ թշնամին չէր զգացվում, չէր լսվում և չէր երևում:
Կանաչ հովտում կանգնած՝ նայում ու լռությունն ունկնդրում էին մոխրագույն ժայռը, փարթամ կաղնին, կարմիր պառավ ձին և մասրենու թուփը: Եվ ժայռի համար կանաչ հովտում չկար ոչ մի վտանգ, որովհետև կայծակ այսօր այլևս չէր լինելու: Կաղնին նայում էր, և կաղնու համար ամեն ինչ լավ էր, որովհետև կայծակ չէր լինելու և ջերմ արև էր: Մասրենու համար նույնպես լավ էր, որովհետև քուռակի դունչը չէր հասնում նրա կատարի մի երկու ծաղկին: Իսկ պառավ կարմիր ձին լարված սպասումից քրտնեց:
Հովիտը դավաճանում էր ձիուն. հովտում թշնամի կար, բայց հովիտը չէր մատնում թշնամու ձայնը և թշնամու հոտը: Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում գնալ դեպի քուռակը. վախենում էր իր ոտնաձայների մեջ կորցնի թշնամու թաքուն ձայները: Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում շնչել. վախենում էր իր թոքերի աղմուկի մեջ կորցնի թշնամու թաքուն շնչառությունը: Կարմիր պառավ ձին աչքերը չէր թարթում. վախենում էր, որ իր աչքաթարթի հետ թշնամին տեղից տեղ կցատկի, և ինքը չի հասցնի նկատել նրա ցատկը:
Կանաչ հովտի մեջ այդպես անշարժ կանգնած էին ժայռը, կաղնին, մասրենին, ձին: Ժայռը նիրհում էր: Կաղնու կաղինները ապահով զրահների մեջ լցվում էին հյութով, և կաղնու համար ամեն ինչ լավ էր: Մասրենին իր ծաղկաբաժակները բացել էր արեգակի դեմ և արև էր խմում, իսկ կարմիր պառավ ձին զայրույթից դողում էր: Երբեք, ոչ մի անգամ հովիտը ձիուն այդպես չէր դավաճանել: Գուցե կայծակի՞ հոտն էր ձիու ռունգներին խանգարում զգալ այն հոտը, որ ուներ թշնամին, որը մոտերքում էր, մոտիկ մի տեղ էր և հոտ էր տալիս, բայց նրա հոտը թաքնվում էր կայծակի խանձահոտի տակ:
Քուռակը նայում էր մի բանի և ապա նայում էր մորը: Դարձյալ նայում էր նույն բանին, ապա նայում էր մորը: Այդ բանը մայրը չէր տեսնում, մոր մոտից այդ բանը չէր երևում: Քուռակը նայում էր այդ բանին, ապա գլուխը թեքում էր մոր կողմը: Մայրը կանգնած էր գլուխը բարձր, և մոր աչքերը վառվում էին:
Քուռակը վիզը ձգեց, դնչիկը պարզեց և գնաց դեպի այդ բանը, և այդ պահին մայրը զգաց գայլի զզվելի հոտը: Մայրը խրխինջ արձակեց ու նետվեց դեպի քուռակը և տեսավ, թե գետնից ինչքան սահուն ու երկար ցատկով զատվեց գայլը:
Բլուրների մյուս երեսին լսվեց ձիու ջղային կարճ վրինջը: Բլուրների մյուս երեսին, ոչխարների մոտ, գամփռ շները մի վայրկյան սրվեցին, մի քիչ սպասեցին ուրիշ ձայների և հանգստացան:
Կարմիր ձին նետվեց դեպի քուռակը, թափով նետվեց դեպի գայլն ու քուռակը, բայց տապալվեց: Նա պառավ ձի էր, ուրիշ անգամներ էլ ընկել էր, բայց ոչ մի անգամ այդպես անսպասելի չէր տապալվել: Տապալվեց ու ելավ միանգամից: Նրան տապալել էին իր հուժկու թափն ու պարանը: Պարանը նրան խեղդում էր, պարանը նրան չէր թողնում թռչել իր փոքրիկի մոտ:
Քուռակը փախչում էր մասրենուց դենը հեռու մի տեղ, քուռակն ուզում էր դեպի մայրը գալ, երկար շրջան տալով՝ քուռակը ձգտում էր դեպի մայրը, բայց գայլն ամեն անգամ կտրում էր նրա ճանապարհը և նրան հեռացնում ու դարձյալ հեռացնում էր: Իսկ պարանը խեղդում էր մորը: Եվ քուռակը ցատկեց գայլի վրայով դեպի մայրը, բայց գայլը տակից բռնեց նրա ետևի ոտքը, և քուռակն ընկավ: Քուռակը ճչաց ու վեր ցատկեց:
Բլուրների մյուս երեսին լսվեց քուռակի սուր ծղրտոցը, և գամփռ շները սրվեցին, և գամփռ շների մեջ սրվեց սևադունչ Թոփուշ շունը:
Քուռակը ճչաց ու վեր ցատկեց, և այդ ժամանակ մայրը ծառս եղավ և ամբողջ ծանրությամբ ու ամբողջ կատաղությամբ ձգվեց դեպի գայլն ու քուռակը, և պարանը կտրվեց ու մտրակվեց մոր ոտքերին: Մայրը գնաց ամբողջ թափով, ամբողջ ուժով, ամբողջ կատաղությամբ ու ամբողջ սիրով: Նա շատ արագընթաց զամբիկ էր, բայց իր կյանքում երբեք այդպես թռիչքի պես չէր սլացել:
Բլուրների մյուս երեսին լսվում էր նրա սմբակների խուլ դոփյունը: Հետո բլուրների մյուս երեսին հովտի ոչ մի ձայն չէր լսվում, և գամփռ շներն ու փոքրիկ հովիվը խաղաղվեցին:
Գայլը քուռակին թողեց ու ազատվեց տրորվելուց: Ձին հարձակվում էր, և գայլը մի քիչ փախավ: Ձին դարձյալ գալիս էր, և գայլը մի քիչ էլ ետ քաշվեց: Դունչը գետնին հպած՝ ձին գալիս էր, դանդաղ, սպառնալի՝ ձին գալիս էր, գայլը ճապաղվեց գետնին և ահա-ահա կարող էր ցատկել ու կախվել ձիու ռունգներից, և ձին շուռ եկավ:
Ձին շուռ եկավ, և գայլը ցատկեց ու կանգնեց ձիու դեմ: Քուռակը լանջի տակ՝ ձին դարձյալ շուռ եկավ, և նրա հետ պտտվեց նաև գայլը: Գայլը անընդհատ պտտվեց, և ձին անընդհատ շուռ եկավ: Երկու կարճ ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, բայց ձին դարձյալ հասցրեց շրջվել ու աքացի շպրտել: Մի երկար ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, և ձին չհասցրեց լրիվ շրջվել, գայլը կարողացավ քերծել ձիու ռունգները, և ձին կարողացավ նրան տրորել առջևի ոտքով: Գայլը ետ քաշվեց, բայց չփախավ, նստեց ու նայեց ձիուն, և ձին էլ նայեց գայլին: Եվ գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչև վերջ, և ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու: Ձին քրտնել էր, բայց գայլը նույնպես հոգնել էր: Գայլը նետվեց միանգամից: Դրանից հետո գայլն անընդհատ ցատկեց դեպի ձիու ռունգները, և ձին անընդհատ շրջվեց ու քուռակին անընդհատ պահեց լանջի տակ:
Արդեն երեկո էր, նրանց շարժումները դանդաղել էին, ձիու շուրջը գայլը պտտվում էր դանդաղ, գրեթե քարշ էր գալիս, գրեթե սողում էր, և ձին իր տեղում պտտվում էր դանդաղ, դժվար, երբեմն սայթաքելով և գրեթե ընկնելով: Նրանց աչքերը մթնել էին, և նրանք միմյանց հազիվ էին տեսնում: Հոգնածությունից նրանք խլացել էին:
Փոքրիկ հովիվը դուրս եկավ բլուրների գլուխ և նայեց մայրամուտին: Մայրամուտը կարմիր էր, մայրամուտի տակ գեղեցիկ էր հովտի միակ կաղնին… բայց այն, ինչ տեսավ փոքրիկ հովիվը, այնքան տգեղ էր, որ փոքրիկ հովիվը չէր կարողանում խոսել. գայլը կախվել էր կարմիր ձիու ռունգներից, և կարմիր պառավ ձին չէր կարողանում տրորել գայլին. կարմիր պառավ ձին արդեն-արդեն խոնարհվում էր:
— Այ տղա, հե՜յ,- կանչեցին դիմացի բլուրներից,- էն գելն էն ձիուն խեղդում է, այ տղա, հե՜յ… շներն ո՞ւր են, հե՜յ…
Փոքրիկ հովիվը բերանը բացեց ծղրտալու, բայց չկարողացավ ձայն հանել: Փոքրիկ հովիվը միայն ձեռքերը թափահարեց: Գամփռ շները սրվեցին ու նայեցին: Գամփռ շները տեսան ու թռան… Թոփուշը, Բոբը, Սևոն, Բողարը, Չալակը, Չամբարը: Սևադունչ Թոփուշը վարպետ շուն էր, լուռ գնում ու բռնում էր, նա առջևից հիմա էլ լուռ էր վազում, իսկ Բողարը ջահել շուն էր, գայլերից դեռ մի քիչ վախենում էր. այդ պատճառով էլ հաչում էր դեռ հեռվից, որպեսզի գայլերը փախչեն, և ինքը այդպիսով նրանց հետ չկռվի: Բողարը հիմա գնում էր հաչելով: Բողարը շատ արագավազ էր, նա հիմա Թոփուշից երբեմն առաջ էր անցնում, բայց չէր համարձակվում պոկվել խմբից ու գնալ մենակ, կանգնում էր և հաչելով սպասում Թոփուշին, վազում էր Թոփուշի կողքից, սակայն դարձյալ առաջ էր անցնում և դարձյալ դանդաղում:
Երբ ձին ահա-ահա պիտի ծնկեր, գայլը հեռվում, կարծես երազում, շների հաչոց լսեց: Գայլը չուզեց հավատալ, թե շները հաչելով իր վրա են գալիս. բախտը հո չէր կարող լինել այնքան անողոք, որ իր մեկ լրիվ օրվա չարչարանքն անտեղի անցներ, և ինքը իր երեք ձագի մոտ դառնար քաղցած ու դատարկ:
Երբ իր մեջ այլևս ուժ չկար, և ռունգների ցավերը բթանում էին, և աչքերը բոլորովին մթնել էին, և ականջները լիովին խլացել էին, մայր ձին հեռու-հեռվում շների հաչոց լսեց և հավատաց, որ շները հաչում են իր քուռակի համար և իր համար. բախտը հո չէր կարող լինել այնքան դաժան, որ նրա քուռակն ապրեր ընդամենը մի հունիս: Պառավ ձին գիտեր, որ շները մոտիկ են, և շների հաչոցը հեռավոր է թվում իր հոգնած խլության պատճառով: Պառավ ձին գիտեր, որ ինքը կարող է համբերել մի քիչ էլ, դեռ մի քիչ էլ, մինչև շների հասնելը ինքը պարտավոր է համբերել: Բայց ի՜նչ ծանր է շնչելը, ի՜նչ ծանր բեռ է դարձել այս կյանքը:
Շների հաչոցը պայթեց գայլի հենց ականջների մեջ, բայց գայլը դարձյալ չէր հավատում, որ այդպիսի տանջալից հաջողությունից հետո այդպիսի ձախողություն կպատահի: Ձագերը տանը քաղցած, իր պտուկները դատարկ… Վիզը ծակծկեցին, ականջը ծակծկեցին, և գայլը բաց թողեց ձիու ռունգները: Թաթը բռնել էին: Թաթն ազատելու ուժ չկար: Գայլն ուզում էր քնե՜լ, քնել: Կռվելու ուժ չկար, գայլն ուզում էր մեռնել, հանգստանալ: Գայլը ճապաղվեց և բուկը սեղմեց գետնին, որպեսզի շները բուկը չբռնեն: Շները քրքրում էին նրա մեջքը, վիզը, քաշքշում էին ականջներից, իսկ նա բուկը պաշտպանում և հանգստանում էր շների կույտի տակ:
Գայլը մի թաթ կծեց, և շներից մեկը վնգստոցով մի կողմ ցատկեց: Գայլը կանգնեց, և շները, շրջապատած, սպասեցին: Շների մեջ կանգնած՝ գայլը նայեց շներին, և նրանք շատ էին, և դժվար էր, անչափ դժվար էր, անհնար էր ազատվել նրանցից ու քարշ գալ դեպի տուն, ուր սպասում էին ձագերը: Ժանիքները բաց՝ գայլը նայեց շներին, շները նայեցին գայլին, մի պահ այդպես նայեցին միմյանց, և գայլը չգիտեր ինչ է անելու, և շները չգիտեին ինչ են անելու: Եվ շներից մեկը փշաքաղվեց, ցատկեց ու լանջով խփեց, շպրտեց գայլին: Գայլը հազիվ կարողացավ չընկնել և հասկացավ, որ ամենավտանգավորը դունչը սև այդ շունն է:
— Այ տղա, հե՜յ… Էդ ո՞վ ես, հե՜յ… հասիր էն շներին օգնիր, հասիր էն շներին օգնիր՝ թող խեղդեն, հե՜յ…- կանչեցին դիմացի բլուրներից:
Ձին հազիվ էր կանգնած մնում: Ձիու գլուխը ծանրանում ու խոնարհվում էր: Ձին զգում էր, որ քուռակը ծծում է, և հազիվ կարողանում էր ուրախանալ քուռակի ծծելուց: Ձիու գլուխը հակվեց, ծալվեցին նաև առջևի ոտքերը, իսկ քուռակը դեռ ծծում էր: Ձին փուլ եկավ: Քուռակը հիմա կանգնած էր ձիու մոտ և սպասում էր մոր ելնելուն, սակայն մայրը չէր ելնում: Քուռակը դնչիկով խփեց մոր փորին, սակայն մայրը չկանգնեց, չշարժվեց: Քուռակը նստեց մոր փորի մոտ, և ետևի ոտքը սաստիկ ցավեց, և սկսեց ծծել: Եվ մայրը դեռ կաթ էր տալիս, դեռ վարար, վարար, վարար կաթ էր տալիս, վերջին անգամ կաթ էր տալիս իր այլևս որբ քուռակին, իր կյանքում ունեցած ամենագեղեցիկ քուռակին, որն աստղազարդ էր, սև բաշն ու պոչը՝ գանգուր, սրունքը՝ սպիտակ և ճակատին՝ աստղածաղիկ, որը մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով:
Գայլը, համենայն դեպս, կարողացավ փախչել: Եթե փախչել չկարողանար, նրա ձագերը որբ կմնային և, բոլորովին անօգ էին, կկոտորվեին, և գայլը կարողացավ փախչել: Դա փախուստ չէր, դա նահանջ էր քայլ առ քայլ, ցատկ առ ցատկ, մի քանի ցատկ առ մի քանի ցատկ. մի քանի ցատկից հետո, երբ շները հասնում ու քիչ էր մնում բռնեին, գայլը շուռ էր գալիս փշաքաղվում ու ժանիքները բացում, և շները կանգ էին առնում, և գայլը դարձյալ մի երկու ցատկ հեռանում էր:
Սևադունչ հսկա գամփռը այդպես էլ չկարողացավ բռնել գայլի բուկը, և գայլը չկարողացավ կծել ու վախեցնել նրան, բայց սևադունչ գամփռը գայլին հիմա չէր հետապնդում, որովհետև գայլի վզից մի փունջ մազ էր մտել նրա բերանը, և սևադունչը հիմա ետ էր ընկել և որձկալով ու փռշտալով՝ զզվանքով մաքրում էր բերանը: Սևադունչը չէր հետապնդում, իսկ մյուս շները վտանգավոր չէին, որովհետև վարպետ չէին:
Շները կորցրին գայլին, ապա կորցրին նաև հետքը, բայց երկար ժամանակ պտտվում, վազում, խառնվում ու ոռնում էին կանաչ հովտի մեջ, ուր հիմա մթնել էր ժայռը, հանգիստ կանգնած էր կաղնին, իր մի երկու ծաղկաբաժակը ցող հավաքելու էր պարզել մասրենին, և ուր ընկած էր կարմիր պառավ ձիու մարմինը: Քուռակը կանգնած էր մոր մոտ և մի քիչ անհանգստանում էր, կարծես թե արդեն հասկանում էր պատահածը:
Մայրամուտի տակ ամբողջ հովիտը լուսավոր կանաչ էր, և սև էր, շատ մուգ սև էր պառավ կարմիր ձիու շուրջը: Պառավ ձիու կարմիր մարմինն ընկած էր այդ սև շրջանակի մեջ: Այդ սև շրջանակը ձիու և գայլի կռվի տեղն էր, այդ սևը ձիու տրորածն էր: Այդ սև, տրորված, քանդված, շատ տրորված գետնին նայելով կարելի էր հասկանալ, թե ինչքան երկար ժամանակ էր պտտվել պառավ ձին գայլի հետ ինքն իր շուրջը:
Սև այդ շրջանակը այդպես սև էլ մնաց մի երեք տարի, մի երեք տարի այդտեղ խոտ չէր ծլում, և մեր հին լավ ձիու սպիտակ կմախքն ընկած էր այդ սև շրջանի մեջ: Հետո կանաչը հաղթեց. կանաչը ծլեց այդ սև շրջանի մեջ, կմախքի արանքներից ծաղիկներ ծաղկեցին, խոտեր ելան, փարթամացան, և կանաչ հովիտը հիմա լիովին կանաչ է:
Երբ բլուրների գլխից նայում ես, կանաչ հովիտը լիովին կանաչ է, կաղնին վեհորեն կեցած է կանաչ հովտում, ժայռը նիրհելով ունկնդրում է ամպերի շրշյունը, մասրենին իր հինգ հատ ծաղկաբաժակը պահել է արևի տակ, և կանաչ դաշտում կապած արածում է աստղազարդ մի ձի՝ ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ, ոտքերը երկար, վիզը երկար, բաշն ու պոչը արևախանձ ու թուխ, ճակատին՝ սպիտակ աստղածաղիկ: Երբ քայլ է դնում, ետևի աջ ոտքը մի քիչ ձգվում է, ջղային դողի պես, հին սպիի պատճառով:
Աստղածաղիկ ճակատով ձին բարձրացնում է գեղեցիկ գլուխը, և նրա աչքերի մեջ արտացոլվում են ժայռը, կաղնին, ծաղկած մասրենին, կանաչ հովիտը և կապույտ երկնքի սպիտակ ամպերը:
— Վերջացա՞վ:
— Վերջացավ:
— Ոչ:
— Ինչո՞ւ ոչ:
— Ձի մայրիկը թող չմեռնի:
— Ես չեմ կարող ասել, թե մայր ձին չմեռավ, որովհետև մայր ձին մեռավ: Երբ փոքրիկ հովիվը վազելով իջավ բլուրների գլխից, մայր ձին մեռած էր, քուռակը տխուր կանգնած էր մոր կողքին: Երբ այն հովիվը, որ կանչում էր՝ «Այ տղա, հե՜յ», այդ հովիվը երբ իջավ դիմացի բլուրներից, մայր ձին արդեն լրիվ սառած էր, և ծեր հովիվն ու փոքրիկ հովիվը մի քիչ նստեցին պառավ կարմիր ձիու կողքին և մտածեցին, թե ինչպես են պահելու քուռակին:
— Հետո, ինչպե՞ս պահեցին:
— Մի ուրիշ ձիու կաթով:
— Ոչ, մայրը թող չմեռնի:
— Ես չեմ կարող ասել, թե մայրը չմեռավ, որովհետև ամբողջ ամառն այդ որբ քուռակին ես կերակրում էի ուրիշ ձիերի կաթով:
— Ասե՞մ թող ինչ լինի:
— Ասա:
— Բլուրների մյուս երեսի հովիվը թող բլուրների գլխին լինի և գայլին շուտ նկատի:
— Հովիվը բլուրների մյուս երեսին էր և գայլին նկատեց այն ժամանակ, երբ դուրս եկավ բլուրների գլուխ:
— Ձին ինչո՞ւ մեռավ:
— Երբ նստած էին պառավ կարմիր ձիու մարմնի մոտ, ծեր հովիվը փոքրիկ հովվին ասաց, որ ձիու սիրտը պայթել է քուռակի համար վախենալուց, և զզվանքից ու կատաղությունից:
— Գայլի՞ց էր զզվել:
— Այո, գայլից:
— Շները գայլին թող խեղդեն:
— Ես չեմ կարող ասել, թե շները գայլին խեղդեցին, որովհետև մեր սևադունչ շունը գայլի մազ էր կուլ տվել և քիչ էր մնում ինքը սատկի:
— Փոքրիկ հովիվը դո՞ւ էիր:
— Ես էի, ձին մեր ձին էր, քուռակը մեր ձիու քուռակն էր:
— Հիմա քուռակը մեծացե՞լ է, կապա՞ծ է կանաչ հովտում:
— Այո, մեծացել է, կապած է կանաչ հովտում:
— Իր կարմիր մայրիկին հիշո՞ւմ է:
— Գուցե հիշում է իր կարմիր մայրիկին, որովհետև ձիերը հիշում են:
— Դե նորից պատմիր:
— Կայծակը չոր ճայթյունով բախվեց որձաքարե ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Մոխրագույն ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ որձաքարե այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Միայն թե մի քիչ վախեցավ կաղնին, որովհետև կայծակները խփում ու խանձում են կաղնիները, և շատ վախեցավ երկարոտն աստղազարդ փոքրիկ մտրուկը. քուռակին «մտրուկ» են ասում… այնպես վախեցավ, որ փախչում էր իբր մոր մոտ, բայց մորը չէր տեսնում և փախչում էր ուրիշ կողմ: Եվ կարմիր պառավ ձին մեղմ խրխինջով հայտնեց նրան իր տեղը…

________________________________________________________

Էսսե

Հրանտ Մաթևոսյանի <<Կանաչ դաշտը>> պատմվածքը պատմում է մայր ձիու և նրա քուռակի մասին է։ Կանաչ հովտում ապրում էին պառավ կարմիր ձին ու իր գեղեցիկ աստղազարդ քուռակը։ Մի օր գայլը հարձակվեց քուռակի վրա։ Մայր ձին, նույնիսկ ծեր ու հոգնած լինելով, ամբողջ ուժով պայքարեց գայլի դեմ, որպեսզի փրկի իր փոքրիկին։ Շները վերջում օգնության հասան, գայլը փախավ, բայց մայր ձին մահացավ՝ իր քուռակին պաշտպանելուց հետո։ Քուռակը փրկվեց և մեծացավ, բայց մոր զոհաբերությունը մնաց հիշողության մեջ։

Այս պատմվածքը ցույց է տալիս մայրական սիրո ուժը և անձնազոհությունը։ Մայր ձին մինչև վերջին պահը չհանձնվեց և պաշտպանեց իր քուռակին վտանգից։ Հեղինակը նաև գեղեցիկ նկարագրում է բնությունը՝ կանաչ հովիտը, կաղնին, անձրևը և արևը, որոնք պատմվածքին տալիս են խաղաղ ու միաժամանակ տխուր մթնոլորտ։ Պատմության գլխավոր գաղափարն այն է, որ իսկական սերը պատրաստ է ամեն զոհաբերության։

Էսսե, Գրականություն, Հայաստանի պատմություն, «Զաբուղոն»

Ինչպե՞ս են Վասիլիկի և Պետրոս Գետադարձի արարքները փոխում Զաբուղոնի և Հայաստանի ճակատագիրը: Կարո՞ղ էր արդյոք նրանց ընտրությունը փոխել իրադարձությունների ընթացքը։

Գեղարվեստական հատված

Հատված Գրիգոր Զոհրապի «Զաբուղոն» նորավեպից. էջ129-130

Մեղմիվ կը մոտենա անոր տունին. պատուհանին առջև խոսացկության ձայն մը կեցնե զինքը. ո՞վ է ներսը. մտիկ կ՚ընե, չի հավատար իր լսածին. ներս կը մտնե անձայն, առանց իր ներկայությանը կասկածը տալու, ու չի հավատար իր տեսածին. ժամ մը ամբողջ անկյուն մը կծկված կը սպասե, չկրնալով ցրված միտքը ամփոփել. հետո տակավ ինքզինքը կը գտնե, կը խորհի ու ձեռքը ակամա կ՚երթա պզտիկ դանակի մը կոթին զոր մեջքի գոտիին անցուցած է. մատները կը շոյեն զենքը. առջի հեղն է որ արյուն թափելու հարկը կը տեսնե որոշ ու հստակ. ինքը որ ամեն բանե կրնա փախչիլ, այս վրեժխնդրության գաղափարեն չի կրնար զատվիլ ահա։ Ո՞վ է այդ ապուշ էակը որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ, սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը։ Մեկ նայվածքով կը չափե, կը գնահատե այս ոսոխը ու շատ վար կը գտնե իրմե։

Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջև վրեժի գաղափարը կը թուլնա. ձեռքը կը քաշե դանակին բունեն զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն. ո՛չ, չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կամացուկ դուրս կ՚ելլե կրկին։ Բոլոր գիշերը կը քալե թափառական, փողոցներուն մեջ. ո՞ւր պիտի երթա այսպես. տուն չունի, ծանոթ չունի։ Կը խորհի որ այդքան ծանրագնի ձեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր և ուսերուն վրա կը ծանրանա։

Արշալույսին հետ՝ վարանոտ քայլերով ետ կը դառնա, իր բանտին նորեն, որուն դրան առջև կը գտնեն զինքը առտուն ու ներս կ՚առնեն։

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

Ամենայն հայոց կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը աթոռակալել է 1019-1058 թթ.: Պետրոսի աթոռակալությունը համընկավ անհանգիստ ժամանակների հետ: Հայոց արքա Գագիկ I-ի մահից հետո նրա երկու որդիների միջև պայքար է ծավալվում հայոց գահին տիրելու համար: Կաթողիկոս Պետրոս Գետադարձի և Պահլավունի իշխանների գլխավորությամբ Անիում կողմերի միջև կնքվում է համաձայնություն, ըստ որի` Հովհաննես-Սմբատը հռչակվում է թագավոր Անիի և շրջակա տարածքների վրա, իսկ Անիի թագավորության հարավ-արևելյան շրջաններում թագավորում է Աշոտ IV-ը։ Հովհաննես-Սմբատի մահից հետո գահն անցնելու էր Աշոտին, սակայն Հովհաննես-Սմբատը դրժեց իր խոստումը, և նա վճռեց իր մահից հետո Անին հանձնել Բյուզանդիային: Այդ նպատակով նա Պետրոս կաթողիկոսին ուղարկեց կայսեր հետ բանակցելու: 

Շուտով մեծ բանակով Արևելք արշավեց բյուզանդական կայսր Վասիլ II-ը: Արքան, 1022 թ. Տրապիզոն՝ կայսեր մոտ, արտակարգ լիազորություններով բանակցելու ուղարկեց Պետրոս Ա-ին, որն աչքի էր ընկնում բյուզանդամետությամբ: Հայոց կաթողիկոսը Տրապիզոնում ամոթալի գործարքով Անիի թագավորությունը կտակեց Բյուզանդիային, որը պատմության մեջ հայտնի է «Ամոթալի կտակ» անվամբ։ Ըստ այդ կտակի՝ Հովհաննես-Սմբատի վախճանվելուց հետո նրա թագավորության մեջ ընդգրկված շրջաններն անցնելու էին կայսրությանը։

1041 թ. մահացան Աշոտ IV-ը, իսկ մի քանի ամիս անց Հովհաննես Սմբատը: Գահն անցավ Աշոտ IV-ի որդի Գագիկ II-ին (գահակալել է 1042-1045 թթ․)։

Հավատարիմ մնալով Տրապիզոնյան կտակին՝ Գետադարձը, 1045 թ․ Գագիկ II-ին դրդում է մեկնել Կ. Պոլիս և ներկայանալ Կոստանդին Մոնոմախ կայսրին։ Շուտով նա կայսերն է ուղարկում նաև իրեն վստահված Անիի բանալիները, արդյունքում Անիի Բագրատունիների թագավորությունն անկում է ապրում։

_________________________________________________

Էսսե

Գրիգոր Զոհրապի <<Զաբուղոն>> բանաստեղցությունը պատմում է Զաբուղոն անունով մի մարդու մասին։ նա գող է: Բայց ո՛չ ռամիկ գող, որին ծաղրում են բանտում, ո՛չ էլ ավազակ: Իր մեծ արժանիքը ճարպկությունն է: Հեշտությամբ հաղթահարում է ամենաամուր փակված դուռը, ամենաբարձր պատը: Ասես անշշուկ ստվեր կարող է անցնել անգամ բանալու անցքից: Ամեն բանից տեղյակ է, ամեն խոսք լսում է:

Զաբուղոն նշանված է։ Նշանդրեքը Պատրիարքարանի մեծ դահլիճում չէ կատարվել։ Պարզապես, հավիտյան սիրելու խոսք են տվել իրար գիշերով՝ ինքը և Վասիլիկը: Գողը, իրհարափոփոխ այլակերպություններով ամեն գիշեր նոր սիրահար է թվում աղջկան:

Սկզբում նրանց սերը լուռ ու ներքին էր, բայց Վասիլիկը չկարողացավ գնահատել այդ պարզ երջանկությունը և ընտրեց արտաքին փայլը։ Նա դավաճանեց Զաբուղոյին՝ նրան մատնելով ոստիկանությանը։ Զաբուղոն տարիներ անցկացրեց բանտում, ապրելով միայն հիշողություններով և սիրով։ Երբ վերջապես փախավ, տեսավ, որ Վասիլիկը արդեն ուրիշի հետ է։ Այդ պահին նա կարող էր ընտրել վրեժը, բայց հաղթեց իրեն և հրաժարվեց դրանից։ Հասկացավ, որ ազատությունը առանց իմաստի դատարկ է, և կամքով վերադարձավ բանտ։

9-րդ դասարան Պարզ և բարդ նախադասություններ

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:

Օրինակ՝ Լույսը բացվեց։ Պարզ նախադասություն է։
Լույսը բացվեց, և նոր օր սկսվեց։ Բարդ նախադասություն է։


1․Առաջադրանքներ:
1.Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:

1.Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ:
Բարդ

2.Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում:
Պարզ

3.Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել:
Բարդ

4.Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք:
Պարզ

5.Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք:
Բարդ

6.Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից:
Բարդ

7.Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է:
Պարզ

8.Անտառը դատարկվում է, ու ծառերը չորանում են:
Բարդ

2․Կետադրիր, եթե անհրաժեշտ է:

Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել, և մի քիչ այն կողմ՝ աղբանոցի հոտը։

Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց, հպարտացավ։

Շուտով բոլորը հիասթափվեցին, մի խումբ
ծաղիկներ նրա դեմ ըմբոստացան։

Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց։

Համեցեք, խնձոր, անուշ արեք, օրը շոգ է, ծարավ կլինեք։

Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի և ձիս կանգնեց ծառի տակ։

Սիսակն ընտանիքից էր բաժանվում, Միսակը՝ այգուց։

Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին, ու դրանց հետ աճում էր նաև որդին։

Եզան մեջքն ուղիղ էր, ետևի մասը՝ մի քիչ տափակ, վիզը՝ հաստ, գլուխը՝ դիք։

Զօր ու գիշեր երկինքը ցողում է, և հողը խոնավ է։

Հայացքը գցել էր մի կետի, ու սիրտը արագ բաբախում էր։

3․ Կետադրիր նախադասությունները

Կհանդիպես նրան, բայց հաջողություն չեմ ակնկալում։

Ուսին մնացել է խոռոչաձև սպի, իսկ հոգում՝ չսպիացող մի ցավ։

Մեքենան դղրդյունով անցավ քարե նեղ կամուրջը, մի քանի կիլոմետր համաչափ վազքով սլացավ գետի ափով, ապա բարձրացավ քարքարոտ ճանապարհով։

Թողել եմ ներքև և փառք, և գանձ, և քեն, և նախանձ։

Ոչ հայրենիք ունի, ոչ տուն, ոչ անուն։

Կրակը լափեց թե սերմ, թե սերմնացան։

Նա այն հարուստներից էր, որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են նովսիքա, այսինքն՝ նոր քսակի տեր։

Բոլորին զբաղեցնում էր մի միտք՝ այն է՝ վաստակել որքան կարելի է շատ և որքան կարելի է շուտ։

Հովիվներն աշխատում էին թաքցնել ոչխարների հոտերը և գուժում էին այդ բոթը։

Երիտասարդը մխրճվել էր մինչև հատակը, և ոչ մի ապարանք չէր տեսել այդտեղ։
Կրակները վաղուց հանգել էին, և շարժումը դադարել էր։

Տներում վառվում էին կրակները, և գյուղի վրա բացվում էր պարզ ու աստղազարդ երկինքը։

Հանգչում էին լույսերը, և մի ակնթարթում մասրենին կորչում էր խավարի մեջ։

4․ Փակագծերում տրված տարբերաներից ընդգծի՛ր ճիշտը։

Ես քեզ առնվազն ութ անգամ զանգահարել եմ, բայց դու չես պատասխանել։
Բոլորը հոտնկայս ծափահարում էին պատանի ջութակահարին։
Ցերեկը ես մեծ մասամբ տանն եմ լինում։
Մենք նրան ազգովին ընտրեցինք նախագահ, բայց նա շուտով կորցրեց ժողովրդի վստահությունը։
Մրցույթի արդյունքներն առայժմ չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։
Մեր փողոցի նոր գետնանցումը արդեն գործում է։

5․ Աջ սյունյակից ընտրե՛ք յուրաքանչյուր կապակցության իմաստն արտահայտող բառը։
1․ Մրգահյութից զովացուցիչ ըմպելիք — օշարակ
2․ մեղք գործել — մեղանչել
3․ ծաղիկ աճեցնելու ծաղկաման — թաղար
4․ գինի մատուցող անձ — մատռվակ
5․ մեկի մոտ սովորել — աշակերտել
6․ ծարավից տանջվել, տոչորվել — հովեկ
7․ հագուստի, գոտու ծայրերը միացնող օղակ — ճարմանդ
8․ ամառանոց եկած անձ — հովեկ
9․ մեղուների բույն — փեթակ
10․ տնային բաց ոտնաման — հողաթափ
11․ դաս տալ, ուսուցանել — դասավանդել

Միքայել Նալբանդյան Իտալացի աղջկա երգը

Որպես անհատ՝ կինը ի՞նչ դեր կարող է ունենալ տարբեր ժամանակներում ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման համար մղվող պայքարում։

Գեղարվեստական հատված՝ Մ․Նալբանդյան «Իտալացի աղջկա երգը»

Մեր հայրենիք, թշվառ, անտեր,
Մեր թշնամուց ոտնակոխ,
Յուր որդիքը արդ գանչում է
Հանել յուր վրեժ, քեն ու ոխ»:
«Մեր հայրենիք շղթաներով
Այսքան տարի կապկապած,
Յուր քաջ որդոց սուրբ արյունով
Պիտի լինի ազատված»:
«Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի»։
«Նայի՛ր նորան, երեք գունով,
Նվիրական մեր նշան,
Թո՛ղ փողփողի թշնամու դեմ,
Թո՛ղ կործանվի Ավստրիան»:
«Ինչքան կին մարդ, մի թույլ էակ,
Պատերազմի գործերում
Կարե օգնել յուր եղբորը,
Զանց չարեցի քո սիրուն»:
«Ահա՛ իմ գործ, ահա՛ դրոշ,
Շուտ ձի հեծի՛ր քաջի պես,
Գնա՛ փրկել մեր հայրենիք,
Պատերազմի վառ հանդես»:
«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնե.
Բայց երանի՜, որ յուր ազգին
Ազատությամբ կը զոհվի»:
«Գնա՛, եղբայր, Աստված քեզ հույս,
Ազգի սերը քաջալեր,
Գնա՛, թեև չեմ կարող գալ,
Բայց իմ հոգին քեզ ընկեր»:
Ասաց տվեց օրիորդը
Յուր եղբորը մի դրոշ,
Մետաքսից էր, ազնիվ գործած,
Ուր երեք գույն կան որոշ:
-Քույրի՜կ,-գանչեց քաջ պատանին, —
Մնա՛ս բարյավ, սիրական,
Այս դրոշակին պիտի նայի
Ամբողջ բանակն իտալյան:
Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտված
Արտասուքով ու կնքած,
Դու հանձնեցիր ինձ հիշատակ,
Հայրենիքի նվիրված:
Թե մեռանիմ, դու մի՛ սգար,
Իմացի՛ր, որ տարեցի
Դեպի մահու արքայություն
Իմ հետ քանի թշնամի:
Սորա կեսը, կեսի կեսը,
Գեթ երևեր մեր ազգում.
Բայց մեր կանայք ո՜ւր Եղիշե,
Ո՜ւր մեր տիկնայք փափկասուն:

Պատմական հատված
Նյութի աղբյուր՝ «Աշխարհացույց» կրթահարթակ

Փառանձեմը Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության ամենահայտնի թագուհիներից է՝ Արշակ II-ի 3 կինը։ Նա Սյունյաց նախարարական տոհմից էր՝ Անդովկ Սյունու դուստրը: «Այն ժամանակ Սյունյաց նախարարներից մեկը՝ Անդովկը, մի գեղեցիկ դուստր ուներ՝ Փառանձեմ անունով, որ շատ հռչակված էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ…», — գրում է Փավստոս Բուզանդը։
Փառանձեմ թագուհին Արշակ II–ին և Հայոց աշխարհին պարգևեց մի որդիարքայազն Պապին, որը նրա դաստիարակության շնորհիվ դարձավ մեր պատմության ամենաերևելի դեմքերից մեկը: Արշակ II–ի ձերբակալությունից հետո Շապուհը փորձեց խաբեությամբ գերել նաև Փառանձեմ թագուհուն և հրավիրեց Պարսկաստան։ Սակայն հեռատես թագուհին չհավատաց Շապուհին և չընդունեց նրա հրավերը: Ավելին երկիրը պարսկական նվաճումից պաշտպանելու նպատակով նա զորքով ամրացավ անմատչելի Արտագերս ամրոցում, ուր տեղափոխեց նաև արքունի գանձարանը։ Փառանձեմ թագուհին արքայազն Պապին ուղարկեց Հռոմի Վաղես կայսեր մոտ՝ խնդրելով ճանաչել նրան Մեծ Հայքի թագավոր և օգնություն ուղարկել։ Տասնչորս ամիս է տևում ամրոցի հերոսական պաշտպանությունը։ Միայն այն ժամանակ, երբ սովը, համաճարակները օգնության են հասնում պարսից արքային, և ամրոցի պաշտպանների շարքերը նոսրանում են, պարսից արքան կարողանում է գրավել Արտագերսն ու գերել հայոց թագուհուն: Շապուհ II–ը, տանջանքների ու անարգանքի ենթարկելով, հրապարակային մահապատժի ենթարկեց թագուհուն:
Այսպիսի բուռն ու փոթորկալից կյանք ունեցավ Սյունյաց աշխարհի չքնաղ օրիորդը, սիրեցյալ ամուսնուն կորցրած այրին, որն իր կամքին հակառակ դարձավ Մեծ Հայքի թագուհի։ Նա առաջնորդը դարձավ առանց արքայի մնացած Հայոց աշխարհի և հերոսաբար պաշտպանեց երկիրը թշնամուց: Նրա քաջության, դիվանագիտական ջանքերի և ինքնազոհաբերման շնորհիվ շարունակեց իր գոյությունը Մեծ Հայքի թագավորությունը… Պատահական չէ, որ Փառանձեմ թագուհին իր ամուսին Արշակ II–ի և որդի Պապ թագավորի հետ դարձել է բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործությունների հերոս։

________________________________________________________

Էսսե


Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը մեր Հայաստանի օրհներգն է, բայց տարբերվող բառերով և ավելի բանաստեղծական ձևով։ Այն պատմում և համեմատում է Իտալիայի պետության մասին, թե ինչպես էր նրա բանակը նայում մեր դրոշին որպես օրինակ և հույս ունենում, որ նրանք էլ կհաղթեն ու կդառնան ազատ, անկախ պետություն։ Պատմական Հատվածում Ներկայացնում է Արշակ Բ-ի և նրա կնոջ Փառանձեմի մասին

Գործնական հայոց լեզու

1.Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
Վարդանը (հպարտություն)  էր նայում (որդի): Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ (ոտք) ու կարճ (շալվար)  թռչկոտում էր (պարտեզ),  իսկ այսօր, իր բարեկազմ (հասակ), վերին շրթունքը զարդարող բեղերի (փունջ) և (աչքեր)  խելացի (արտահայտություն) արդեն հասուն (տղամարդ)  կերպարանք էր ստացել:  Նրանք գնում էին (անտառ) ձգվող նեղ (արահետ), արևի շողերը (ճյուղ) արանքով թափանցում էին ցած, ոսկե (երանգ)  վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, (գլուխ)  ցույց տվեց բարձունքի (ճեղք)  բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը (կարկաչ)  ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում (խոտ):

Վարդանը հպարտությամբ էր նայում որդուն։ Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքով ու կարճ շալվարով թռչկոտում էր պարտեզում, իսկ այսօր, իր բարեկազմ հասակով, վերին շրթունքը զարդարող բեղերի փնջով և աչքերի խելացի արտահայտությամբ արդեն հասուն տղամարդու կերպարանք էր ստացել։ Նրանք գնում էին անտառ տանող նեղ արահետով, արևի շողերը ճյուղերի արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգով վառում բազմերանգ ծաղիկները։ Վարդանը կանգ առավ, գլխով ցույց տվեց բարձունքի ճեղքից բխող բարակ աղբյուրը։ Վճիտ ջուրը կարկաչով ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտի մեջ։

2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ջլատել, վատաբանել, հանգցնել, վհատվել, մարել, հուսալքվել, փնովել, պղծել մասնատել, հուսահատվել, պառակտել, ապականել, շիջել, պախարակել, արատավորել:

վհատվել, հուսահատվել, հուսալքվել

մարել, հանգցնել, շիջել

պղծել, ապականել, արատավորել

մասնատել, պառակտել, ջլատել

վատաբանել, փնովել, պախարակել

    3․Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

    Կռվում էր ամենքի հետ, բոլորին ծույլ էր անվանում,․․․․

    ա․ և իր մասին մեծ կարծիք ուներ։

    բ․ բայց ինքն ամբողջ կյանքում բացարձակապես ոչինչ չէր կատարել։ 

    գ․ համոզված էր, որ աշխարհում միայն ծույլեր կան։

    դ․ ցույց տալով չարվածը։ 

    4․ Ճշտի՛ր հատուկ անունների գրությունը։ 

    Ցլիկ ամրամ, բյուզանդական կայսրություն, դավթակ քերթող, հակոբ մեղապարտ, արտեմիսի տաճար, լյուքսենբուրգի մեծ դքսություն, վազգեն կաթողիկոս, գարեգին նժդեհ։ 

    Ցլիկ Ամրամ, Բյուզանդական կայսրություն, Դավթակ Քերթող, Հակոբ Մեղապարտ, Արտեմիսի տաճար, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Վազգեն Կաթողիկոս, Գարեգին Նժդեհ

    5․ Տրված բառերը տեքստի հոմանիշ դարձվածքների փոխարեն գրի՛ր:

    Շնչում է, հուզվում է, արթնանում է, բարձրանում է, պարզվում է, կատարվածը, հետապնդում է:

    Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրփում է: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալիս, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:
    Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:
    — Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:
    Ու Ծաղիկը կանգնում, պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն:

    շնչում է — շունչ է քաշում, հուզվում է — սիրտը շարժվում է,

    արթնանում է -աչքերը բաց է անում,

    բարձրանում է — վեր է կենում
    պարզվում է — հայտնի է դառնում, կատարվածը — գլխին եկածը
    հետապնդում է — ետևիցն է ընկնում:

    Սասունծի Դավիթ

    Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ Էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝

    1. «Սանասար և Բաղդասար»

    2. «Մեծ Մհեր»

    3. «Սասունցի Դավիթ»

    4. «Փոքր Մհեր»։

    Ճյուղ առաջին՝ «Սանասար և Բաղդասար»

    Ծովինարը մի խեղճ աղջիկ էր, որ որոշեց զոհել իրեն հայրենիքի համար՝ ամուսնանալով Խալիֆայի հետ։ Երբ նա ծարավ էր և ոչ մի տեղ ջուր չգտավ, ապա դիմեց Աստծուն և մի աղբյուր բացվեց քարի մեջ։ Նա այդ ջրից խմեց լիքը բուռ ու կիսատ բուռ և հղիացավ։ Նա լույս աշխարհ բերեց «Սասնա տունը» հիմնող երկու դյութազունների՝ Սանասարին և Բաղդասարին։ Նա շատ պայքարեց իր զավակների համար։ Ես կնակարագրեմ Ծովինարին որպես անվախ, հպարտ, խելացի, սրտացավ անձնավորության։ Նա ամեն ինչ արեց, որ չթողնի Խալիֆայի ծառաներին սպանել իր երեխաներին։

    Սանասարը և Բաղդասարը զույգ եղբայրներ էին և ունեին շատ նմանություններ, բայց Բաղդասարը, ինչպես ասում էին առասպելում, ծուռ էր , քանի որ նա ծնվել էր կես բուռ խմած ջրից։ Երկուսն էլ շատ արագ էին մեծանում և շատ ուժեղ էին։ Նրանք ստեղծեցին «Սասնա տունը» և սկիզբ դրեցին Սասնա ծռերին։ Սանասարը ծովի տակից հանեց Քուռկիկ Ջալալին, Թուր կեծակին, Խոչ Պատերազմին և իր բոլորը զրահները։ Նա դարձավ անհաղթ, իհարկե Բաղդասարն էլ էր ուժեղ, բայց Սանասարին չէր հասնի։ Նրանք երկուսով բռնեցին Խալիֆային և սպանեցին, ապա սկսեցին ապրել, զաևգացնել և գեղասկացնել Սասնա տունը։ Նրանք հրաժարվեցին Գագիկ թագավորի իշխանությունից, քանի որ իրենցն էին ստեղծել և հիմք էին դրել իրենց ընտանիքի համար։

    Սանասարը և Բաղդասարը շատ հերոսություններ են արել, որոնք այդքան էլ հեշտ չէ գրել, բայ հիշենք դրանցից մի քանիսը՝ վիշապին սպանելը, առյուծին սպանելը, հազարավորր փահլևաններին կոտորելը և այլն։

    Խալիֆան անսիրտ, դաժան և եսասեր մարդ էր։ Նա ամեն կերպ փորձում էր իր կաշին փրկել՝ խաբելով, դավաճանելով, սուտ երդումներ տալով, միայն թե իրեն փրկեր։ Նա շատ անգամներ ցանկացավ սպանել Սանասարին և Բաղդասարին, սակայն, որ մի անգամ չհաջողվեց։ Երբ տեսավ, որ չի կարողանում սկսեց նրանց իբր իր տղաների պես ընդունել, սիրել, բայց արդեն շատ ուշ էր։

    Խոսենք Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն-Ծամի մասին, ով կախարդ էր։ Սանասարի անունը, արդեն հայտնի էր դարձել և երբ հասավ Քաջանց թագավորի աղջկա ականջին, նա նամակ գրեց Սանասարին և խնդրեց, որ գա իր հետ ամուսնանա։ Իմ կարծիքով ԴԵղձուն-Ծամը նպատակասլաց էր, անվախ, անըստգյուտ և հպարտ։ Սասանասարի մահից հետո նա տարիներով կառավարեց ամուսնու թագավորությունը և բարձր պահեց նրանց տան անունը։

    Սանասարը ամուսնանալով ԴԵղձուն-Ծամի հետ ունենում է երեք որդի՝ Հովհան, Վերգո, Մհեր, և մնում է Սասունում, իսկ Բաղդասարը ամուսնանում է վիշապից փրկած աղջկա հետ և գնում Բաղդադ։

    Ճյուղ երկրորդ՝ «Մեծ Մհեր»

    Մհերը երեք զավակներից ամենափոքրն էր, սակայն հենց նա էր ժառանգել Սանասարի ուժը և դյուցազնությունը։ Նա էլ շարունակեց հոր հերոսությունները։ Մհերը ստեղծեց Ծովասարը, շինեց  Մարութա բարձր Աստվածածին վանքը, սպանեց Սպիտակ դևին, շինեց Աստվածա առյուծին երկու կես արեց և դրա համար նրան հիշում են, որպես Առյուծաձև Մհեր։ Ինը տարեկան հասակում նա արդեն Քուռկիկ Ջալալին հեծած ման էր գալիս աշխարհում։

    Մըսրա Մելիքը կարծելով թե կկարողանա հաղթել Մեծ Մհերին կանչում է նրան մենամարտի։ Տեսնելով, որ չի կարող հաղթել Մհերին պայման է կապում, որ եթե Մելիքը շուտ մահանա, ապա Մհերը պետք է գա և պահի իր կնոջը՝ Իսմիլ խաթունին, և Մըսըր երկիրը, իսկ եթե Մհերը շուտ մահանա, ապա Մելիքը պետք է պահի Արմաղանին և Սասունը։ Մելիքը խորամանկ էր և խելացի, բայց մի փոքր էլ վախկոտ։ Նա վախեցավ և կռվի կեսից կանգնեցրեց Մհերին։ Ըստ ինձ նա լավ ղեկավար չէր, այլ ուղղակի մեծամիտի մեկն էր։

    Իսմիլ խաթունը Մելիքի կինն էր։ Նա խաբեությամբ Մհերից երեխա ունեցավ, որի անունը նույնպես դրեց Մելիք, որ Մըսըրը չմնաց անժառանգ, և Մհերին յոթ տաի պահեց Մըսըրում։ Չնայած նրան, որ Իսմիլը խորամանկ էր, նա շատ բարի էր։ Նա վերցրեց, պահեց և մեծացրեց Դավիթին՝ Մհերի և Արմաղանի որդուն։ Իսմիլը ամեն կերպ պաշտպանում էր Դավիթին Մելիքից՝ իր որդուց,  երբ նա թորձում էր սպանել եղբորը։

    Ձենով Օհանը Մհերի եղբայրն էր։ Նրա ձայնը հասնում էր յոթ թագավորությունների, այդ պատճառով էլ նրան անվանում էին Ձենով Օհան։ Նա բարեսիրտ էր, ուժեղ, իհարկե այնքան չէ, որքան Մհերը, և կարևորը անվախ։ Նա միշտ իր ընտանիքի կողքին է եղել և օգնել ինչով, որ կարողացել է։ Նա չէր ցանկանում, որ ինչ-որ մեկը ժամանակից շուտ մահանար։

    Խոսենք Արմաղանի մասին՝ Մհերի կնոջ։ Մհերը ազատելով Արմաղանին Սպիտակ դևից ամուսնանում է իր հետ։ Իմ կարծիքով Արմաղանը ուժեղ էր, քանի որ յոթ տարի մնալով Սպիտակի դևի մոտ չէր հանձնվել ր դեռ ողջ էր մնացել։ Նա խելացի էր, նա զգուշացրեց Մհերին Իսմիլի մասին, սակայն, Մհերը ոչ մեկին չլսեց։ Արմաղանը նաև հավատարիմ էր։ Նա հավատարիմ մնաց Մհերին, չնայած նրան, որ Մհերը փաստացի դավաճանեց նրան։

    Քանի որ Արմաղանը ուխտ էր արել, նրա ու Մհերի երեխայի՝ Դավիթի ծնվելուց հետո նրանք երկուսն էլ մահացան և փոքրիկ Դավիթը մնաց որբ։

    Ճյուղ երրորդ՝ «Սասունցի Դավիթ»

    Դավիթը, որբ մնալով, մեծանում է Մըսըրում Իսմիլի և Մելիքի հետ։ Դավիթին սկզբից բոլորը ատում էին և ցանկանում էին սպանել, քանի որ չէին հասկանում իր մտքերը, սզբունքները։ Բայց Դավիթը ապացուցեց, որ նա արժանի էր իր հոր թագավորությանը։ Դավիթը կռիվ ելնելով գրեթե հարազատ եղբոր դեմ՝ Մելիքի սպանում է նրան՝ երկու կես անելով։ Դավիթը, ինչպես Բաղդասարը ծուռ էր համարվում, բայց ըստ ինձ նա խելացի էր, զորեղ ավելի քան Սանասարը և Մհերը։

    Փոքր Մելիքը մանկուց սովորել էր, որ պետք է մի օր Սասնա տունը ավերի և սպանի Դավիթին, սակայն, իրադարձությունները իր համար վատ դասավորվեցին։ Նա վախկոտ էր, նա պախկվեց Դավիթից, բայց միևնույն է չփախչեց նրա սրի հարվածից։

    Խանդութ խանումը Դավիթի կինն էր, նա էլ Դեղձուն-Ծամի պես նպատակասլաց էր և ուներ մեծ սիրտ։ Խանդութը նաև խորամանկ էր, քանի որ Դավիթին իր մոտ բերեց գրեթե խաբեությամբ։

    Դավիթը, չնայած նրան, որ այդքան հերոսություններ արեց և հիշվեց շատ լավ արարքների համար, նա գործել էր նաև մեղքեր։ Նա խոսք էր տվել ամուսնանալ Չմշկիկ Սուլթանի հետ, բայց փախավ և ամուսնացավ Խանդութի հետ։

    Դավիթը սպանվեց Չմշկիկ Սուլթանի աղջկա կողմից, քանի որ երկու անգամ խաբել էր աղջկա մորը։ Իմ կարծիքով նա արժանացավ ճիշտ մահապատժի։

    Ճյուղ չորրորդ՝ «Փոքր Մհեր»

    Փոքր Մհերը Դավթի ու Խանդութի որդին էր։ Ամուսնությունից հետո Դավիթը մեկնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը որդի է ունենում ու կոչում Մհեր։ Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։

    Դավթի մահից հետո հորը փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ։

    Սասունցի Դավիթ էպոսի մասին

    ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԷՊՈՍԸ

    Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ Էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝

    1. «Սանասար և Բաղդասար»

    2. «Մեծ Մհեր»

    3. «Սասունցի Դավիթ»

    4. «Փոքր Մհեր»։

    ________________________________________________________


    Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիվ դյուցազներգություններ, որոնց մեջ ամենաբնորոշը, առավել նշանակալիցը, ամենից ավելի արտահայտիչն ու հերոսականը, մեծն ու համայնապարփակը «Սասունցի Դավիթ» էպոսն է։

    «Սասունցի Ղավիթ» էպոսը հայ ժողովրդական ավանդության մեջ, բանասացների բերանում կրում է մի քանի անուն, որոնք և ընդգծում են նրա միասնությունն ուամբողջականությունը։ Էպոսը կոչվում է «Սասնա ծռեր»։

    «Ծուռ» բառը հայերենում ունի մի քանի նշանակություն՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ, և իմաստային այս տարբերակներից յուրաքանչյուրը էպոսի հերոսների համար բնորոշ է նրանց կյանքի այս կամ այն պարագայում։ Էպոսն անվանում են նաև «Ջոջանց տուն», այսինքն՝ «Մեծերի տուն», «Ավագների տուն» (տարիքով և դիրքով ավագների), «Հսկաների տուն»:

    Ձ­ևա­վոր­վե­լով 8-10-րդ ­դա­րե­րում, երբ մեր ժո­ղո­վուր­դը հաղ­թա­կան պայ­քար էր մղում ա­րա­բա­կան նվա­ճող­նե­րի դեմ, է­պո­սը բա­նա­վոր կեր­պով փո­խանց­վել է սերն­դից սե­րունդ, տա­րած­վել Հա­յաս­տա­նի տար­բեր գավառներում և բազ­մա­թիվ պա­տում­նե­րով հա­սել մինչև մեր օ­րե­րը: Իր հա­զա­րամ­յա բա­նա­վոր գո­յութ­յան ընթացքում է­պո­սը հղկվել, բյու­րե­ղա­ցել է ժո­ղովր­դա­կան ասա­ցող­նե­րի կող­մից, ձեռք բե­րել գա­ղա­փա­րա­կան հարուստ բո­վան­դա­կութ­յուն, դար­ձել մեր ժողովր­դի ոգու, կյան­քի ու պատ­կե­րա­ցում­նե­րի գե­ղար­վես­տա­կան մարմ­նա­վո­րու­մը:

    Է­պո­սի գրա­վոր կյանքն սկսվեց 1874 թվա­կա­նից, երբ հայ մշա­կույ­թի ա­կա­նա­վոր ներ­­կա­յացուցիչ Գա­րե­գին Սրվանձտ­յա­նը հայտ­նա­գոր­ծեց այն: Է­պո­սի նկատ­մամբ հա­րա­ճուն հետաքրք­րա­սի­րութ­յու­նը հան­գեց այն բա­նին, որ հա­յա­գի­տութ­յան մեջ ստեղծ­վեց մի ինք­նու­րույն բնա­գա­վառ՝ է­պո­սա­գի­տութ­յուն:

    Էպոսի գաղափարական բովանդակության հիմնական առանցքը հայրենասիրությունն ու ժողովրդասիրությունն է, որն իր գեղարվեստական մարմնավորումն է գտել Սասնա դյուցազունների չորս սերունդների կերպարներում: Սասնա դյուցազունները, իրենց մարդկային բնավորության անհատական գծերով հանդերձ, միաժամանակ ստեղծագործող ժողովրդի լավագույն ձգտումների, ցանկությունների և երազանքների մարմնավորումն են և բնութագրվում են հայրենիքին ու ժողովրդին անձնուրաց ու անմնացորդ նվիրվածությամբ: Սանասարն ու Բաղդասարը, հիմնադրելով Սասնա բերդը, ապահովում են ժողովրդի անվտանգությունն ու քրտնաթոր աշխատանքի անձեռնմխելիությունը:

    Կա ևս մի անուն՝ «Քաջանց տուն», որ նշանակում է «քաջերի տուն», կամ դրսևորում է էպոսի առնչությունը քաջքերին, ոգիներին վերաբերող մի շարք ավանդությունների հետ։ Այդ քաջանց տոհմին պատկանող կանանցից է ծնվում հերոսների երեք կրտսեր սերունդ։

    Համառոտ՝ ճյուղերի մասին․

    Ճյուղ առաջին՝ «Սանասար և Բաղդասար»

    Ծովինարը մի խեղճ աղջիկ էր, որ որոշեց զոհել իրեն հայրենիքի համար՝ ամուսնանալով Խալիֆայի հետ։ Երբ նա ծարավ էր և ոչ մի տեղ ջուր չգտավ, ապա դիմեց Աստծուն և մի աղբյուր բացվեց քարի մեջ։ Նա այդ ջրից խմեց լիքը բուռ ու կիսատ բուռ և հղիացավ։ Նա լույս աշխարհ բերեց «Սասնա տունը» հիմնող երկու դյութազունների՝ Սանասարին և Բաղդասարին։ Նա շատ պայքարեց իր զավակների համար։ Ես կնակարագրեմ Ծովինարին որպես անվախ, հպարտ, խելացի, սրտացավ անձնավորության։ Նա ամեն ինչ արեց, որ չթողնի Խալիֆայի ծառաներին սպանել իր երեխաներին։

    Սանասարը և Բաղդասարը զույգ եղբայրներ էին և ունեին շատ նմանություններ, բայց Բաղդասարը, ինչպես ասում էին առասպելում, ծուռ էր , քանի որ նա ծնվել էր կես բուռ խմած ջրից։ Երկուսն էլ շատ արագ էին մեծանում և շատ ուժեղ էին։ Նրանք ստեղծեցին «Սասնա տունը» և սկիզբ դրեցին Սասնա ծռերին։ Սանասարը ծովի տակից հանեց Քուռկիկ Ջալալին, Թուր կեծակին, Խոչ Պատերազմին և իր բոլորը զրահները։ Նա դարձավ անհաղթ, իհարկե Բաղդասարն էլ էր ուժեղ, բայց Սանասարին չէր հասնի։ Նրանք երկուսով բռնեցին Խալիֆային և սպանեցին, ապա սկսեցին ապրել, զաևգացնել և գեղասկացնել Սասնա տունը։ Նրանք հրաժարվեցին Գագիկ թագավորի իշխանությունից, քանի որ իրենցն էին ստեղծել և հիմք էին դրել իրենց ընտանիքի համար։

    Սանասարը և Բաղդասարը շատ հերոսություններ են արել, որոնք այդքան էլ հեշտ չէ գրել, բայ հիշենք դրանցից մի քանիսը՝ վիշապին սպանելը, առյուծին սպանելը, հազարավորր փահլևաններին կոտորելը և այլն։

    Խալիֆան անսիրտ, դաժան և եսասեր մարդ էր։ Նա ամեն կերպ փորձում էր իր կաշին փրկել՝ խաբելով, դավաճանելով, սուտ երդումներ տալով, միայն թե իրեն փրկեր։ Նա շատ անգամներ ցանկացավ սպանել Սանասարին և Բաղդասարին, սակայն, որ մի անգամ չհաջողվեց։ Երբ տեսավ, որ չի կարողանում սկսեց նրանց իբր իր տղաների պես ընդունել, սիրել, բայց արդեն շատ ուշ էր։

    Խոսենք Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն-Ծամի մասին, ով կախարդ էր։ Սանասարի անունը, արդեն հայտնի էր դարձել և երբ հասավ Քաջանց թագավորի աղջկա ականջին, նա նամակ գրեց Սանասարին և խնդրեց, որ գա իր հետ ամուսնանա։ Իմ կարծիքով ԴԵղձուն-Ծամը նպատակասլաց էր, անվախ, անըստգյուտ և հպարտ։ Սասանասարի մահից հետո նա տարիներով կառավարեց ամուսնու թագավորությունը և բարձր պահեց նրանց տան անունը։

    Սանասարը ամուսնանալով ԴԵղձուն-Ծամի հետ ունենում է երեք որդի՝ Հովհան, Վերգո, Մհեր, և մնում է Սասունում, իսկ Բաղդասարը ամուսնանում է վիշապից փրկած աղջկա հետ և գնում Բաղդադ։

    Ճյուղ երկրորդ՝ «Մեծ Մհեր»

    Մհերը երեք զավակներից ամենափոքրն էր, սակայն հենց նա էր ժառանգել Սանասարի ուժը և դյուցազնությունը։ Նա էլ շարունակեց հոր հերոսությունները։ Մհերը ստեղծեց Ծովասարը, շինեց  Մարութա բարձր Աստվածածին վանքը, սպանեց Սպիտակ դևին, շինեց Աստվածա առյուծին երկու կես արեց և դրա համար նրան հիշում են, որպես Առյուծաձև Մհեր։ Ինը տարեկան հասակում նա արդեն Քուռկիկ Ջալալին հեծած ման էր գալիս աշխարհում։

    Մըսրա Մելիքը կարծելով թե կկարողանա հաղթել Մեծ Մհերին կանչում է նրան մենամարտի։ Տեսնելով, որ չի կարող հաղթել Մհերին պայման է կապում, որ եթե Մելիքը շուտ մահանա, ապա Մհերը պետք է գա և պահի իր կնոջը՝ Իսմիլ խաթունին, և Մըսըր երկիրը, իսկ եթե Մհերը շուտ մահանա, ապա Մելիքը պետք է պահի Արմաղանին և Սասունը։ Մելիքը խորամանկ էր և խելացի, բայց մի փոքր էլ վախկոտ։ Նա վախեցավ և կռվի կեսից կանգնեցրեց Մհերին։ Ըստ ինձ նա լավ ղեկավար չէր, այլ ուղղակի մեծամիտի մեկն էր։

    Իսմիլ խաթունը Մելիքի կինն էր։ Նա խաբեությամբ Մհերից երեխա ունեցավ, որի անունը նույնպես դրեց Մելիք, որ Մըսըրը չմնաց անժառանգ, և Մհերին յոթ տաի պահեց Մըսըրում։ Չնայած նրան, որ Իսմիլը խորամանկ էր, նա շատ բարի էր։ Նա վերցրեց, պահեց և մեծացրեց Դավիթին՝ Մհերի և Արմաղանի որդուն։ Իսմիլը ամեն կերպ պաշտպանում էր Դավիթին Մելիքից՝ իր որդուց,  երբ նա թորձում էր սպանել եղբորը։

    Ձենով Օհանը Մհերի եղբայրն էր։ Նրա ձայնը հասնում էր յոթ թագավորությունների, այդ պատճառով էլ նրան անվանում էին Ձենով Օհան։ Նա բարեսիրտ էր, ուժեղ, իհարկե այնքան չէ, որքան Մհերը, և կարևորը անվախ։ Նա միշտ իր ընտանիքի կողքին է եղել և օգնել ինչով, որ կարողացել է։ Նա չէր ցանկանում, որ ինչ-որ մեկը ժամանակից շուտ մահանար։

    Խոսենք Արմաղանի մասին՝ Մհերի կնոջ։ Մհերը ազատելով Արմաղանին Սպիտակ դևից ամուսնանում է իր հետ։ Իմ կարծիքով Արմաղանը ուժեղ էր, քանի որ յոթ տարի մնալով Սպիտակի դևի մոտ չէր հանձնվել ր դեռ ողջ էր մնացել։ Նա խելացի էր, նա զգուշացրեց Մհերին Իսմիլի մասին, սակայն, Մհերը ոչ մեկին չլսեց։ Արմաղանը նաև հավատարիմ էր։ Նա հավատարիմ մնաց Մհերին, չնայած նրան, որ Մհերը փաստացի դավաճանեց նրան։

    Քանի որ Արմաղանը ուխտ էր արել, նրա ու Մհերի երեխայի՝ Դավիթի ծնվելուց հետո նրանք երկուսն էլ մահացան և փոքրիկ Դավիթը մնաց որբ։

    Ճյուղ երրորդ՝ «Սասունցի Դավիթ»

    Դավիթը, որբ մնալով, մեծանում է Մըսըրում Իսմիլի և Մելիքի հետ։ Դավիթին սկզբից բոլորը ատում էին և ցանկանում էին սպանել, քանի որ չէին հասկանում իր մտքերը, սզբունքները։ Բայց Դավիթը ապացուցեց, որ նա արժանի էր իր հոր թագավորությանը։ Դավիթը կռիվ ելնելով գրեթե հարազատ եղբոր դեմ՝ Մելիքի սպանում է նրան՝ երկու կես անելով։ Դավիթը, ինչպես Բաղդասարը ծուռ էր համարվում, բայց ըստ ինձ նա խելացի էր, զորեղ ավելի քան Սանասարը և Մհերը։

    Փոքր Մելիքը մանկուց սովորել էր, որ պետք է մի օր Սասնա տունը ավերի և սպանի Դավիթին, սակայն, իրադարձությունները իր համար վատ դասավորվեցին։ Նա վախկոտ էր, նա պախկվեց Դավիթից, բայց միևնույն է չփախչեց նրա սրի հարվածից։

    Խանդութ խանումը Դավիթի կինն էր, նա էլ Դեղձուն-Ծամի պես նպատակասլաց էր և ուներ մեծ սիրտ։ Խանդութը նաև խորամանկ էր, քանի որ Դավիթին իր մոտ բերեց գրեթե խաբեությամբ։

    Դավիթը, չնայած նրան, որ այդքան հերոսություններ արեց և հիշվեց շատ լավ արարքների համար, նա գործել էր նաև մեղքեր։ Նա խոսք էր տվել ամուսնանալ Չմշկիկ Սուլթանի հետ, բայց փախավ և ամուսնացավ Խանդութի հետ։

    Դավիթը սպանվեց Չմշկիկ Սուլթանի աղջկա կողմից, քանի որ երկու անգամ խաբել էր աղջկա մորը։ Իմ կարծիքով նա արժանացավ ճիշտ մահապատժի։

    Ճյուղ չորրորդ՝ «Փոքր Մհեր»

    Փոքր Մհերը Դավթի ու Խանդութի որդին էր։ Ամուսնությունից հետո Դավիթը մեկնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը որդի է ունենում ու կոչում Մհեր։ Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։

    Դավթի մահից հետո հորը փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ։

    Բայի եղանակները

    Բայն ունի հինգ եղանակ՝  սահմանական, ըղձական, ենթադրական, հարկադրական և հրամայական: 

    Սահմանական եղանակ

    Սահմանական եղանակն ունի յոթ ժամանակաձև, որոնցից վեցը բաղադրյալ են, այսինքն՝ կազմված են կախյալ դերբայներով՝ անկատար, վաղակատար և ապակատար, և օժանդակ բայի ներկա և անցյալ ժամանակաձևերով, մեկը՝ պարզ, այսինքն կազմված է բայահիմքով և դիմային վերջավորություններով:


    1. Անկատար ներկա (սահմանական ներկա)
    Անկատար ներկան  (սահմանական ներկա)ցույց է տալիս ներկայում՝ խոսելու պահին հաստատապես կատարվող, ընթացքի մեջ եղող գործողություն:
    Կազմվում է անկատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով, օրինակ՝ երգում եմ:

    2. Անկատար անցյալԱնկատար անցյալը  ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետում հաստատապես սկսված և ընթացքի մեջ եղած գործողություն:
    Կազմվում է անկատար դերբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով, օրինակ՝ երգում էի:


     3. Վաղակատար ներկա (սահմանական անցյալ)Վաղակատար ներկան  (սահմանական անցյալ) ցույց է տալիս խոսելու պահից առաջ՝ անցյալ ժամանակում հաստատապես ավարտված գործողություն:
    Կազմվում է վաղակատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով, օրինակ՝ երգել եմ: 

    4. Վաղակատար անցյալՎաղակատար անցյալը  ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից առաջ հաստատապես ավարտված գործողություն:
    Կազմվում է վաղակատար դերբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով, օրինակ՝ երգել էի: 

    5. Ապակատար ներկա (սահմանական ապառնի)
    Ապակատար ներկան  (սահմանական ապառնի)ցույց է տալիս խոսելու պահից հետո հաստատապես կատարելի գործողություն:
    Կազմվում է ապակատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով, օրինակ՝ երգելու եմ: 

    6. Ապակատար անցյալ
    Ապակատար անցյալը  ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից հետո հաստատապես կատարելի գործողություն:
    Կազմվում է ապակատար դերբայով և օժանդակ բայի անցյալի ձևերով, օրինակ՝ երգելու էի: Այս ժամանակաձևերի ժխտականը կազմվում է օժանդակ բայի ժխտական ձևերով՝Օրինակչեմ երգում, չէիր խաղում, չի երգել, չէինք երգել, չես երգելու, չէի երգելու:

    Ըղձական եղանակ

    Ըղձական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման իղձ, ցանկություն։ Ըղձականն ունի երկու ժամանակաձև՝ ըղձական անցյալ և ըղձական ապառնի։ Օրինակներ՝ խոսեմ, գնամ, կարդամ, խոսեի, գնայի, կարդայի և այլն․․․

    Ե խոնարհման բայերի ըղձական ապառնին կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով
    եմ, ես, ի, ենք,եք, են  դիմային վերջավորությունները՝ երգեմ։
     

    Ա  խոնարհման բայերի ըղձական ապառնին կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով
    ամ, աս, ա, անք, աք, ան դիմային վերջավորությունները՝ խաղամ:

    Ըղձական անցյալ

    Խոսեի, կարդայի

    Խոսեիր, կարդայիր

    խոսեր, կարդար

    խոսեինք, կարդայինք

    խոսեիր, կարդայիք

    խոսեին, կարդային

    Ըղձական ապառնի

    խոսեմ, կարդամ

    խոսես, կարդաս

    խոսի, կարդա

    խոսենք, կարդանք

    խոսեք, կարդաք

    խոսեն, կարդան

    Ենթադրական եղանակ

    Ենթադրական եղանակն ունի երկու ժամանակաձև՝ ենթադրական ապառնի և ենթադրական անցյալ:

    Ենթադրական ապառնին կազմվում է ըղձական ապառնիի ձևերի սկզբում ավելացնելով կ եղանակիչը՝ կերգեմ, կխաղամ:

    Ենթադրական անցյալ

    կպարեի, կկարդայի

    կպարեիր, կկարդայիր

    կպարեր, կկարդար

    կպարեինք, կկարդայինք

    կպարարեիք, կկարդայիք

    կպարեին, կկարդային

    Ենթադրական ապառնի

    կպարեմ, կկարդամ

    կպարես, կկարդաս

    կպարի, կկարդա

    կպարենք, կկարդանք

    կպարեք, կկարդաք

    կպարեն, կկարդան

    Հարկադրական եղանակ

    Հարկադրական անցյալը ցույց է տալիս մի անցյալ ժամանակում հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն, օրինակ՝ պիտի պարեմ, պիտի պարես, պիտի պարի։ Հարկադրական եղանակն ունի երկու ժամանակաձև՝ հարկադրական ապառնի և հարկադրական անցյալ:

    Հարկադրական եղանակը կազմվոիւմ է ըղձական եղանակից պիտի կամ պետք է  եղանակիչների միջոցով՝՝ պիտի երգեմ, պետք է երգեմ, պիտի խաղամ, պետք է խաղամ:

    Հարկադրական անցյալ

    Պետք է երգեի, պետք է կարդայի

    պետք է երգեիր, պետք է կարդայիր

    պետք է երգի, պետք է կարդա

    պետք է երգեինք, պետք է կարդայինք

    պետք է երգեիք, պետք է կարդայիք

    պետք է երգեին, պետք է կարդային

    Հարկադրական ապառնի

    պիտի երգեմ, պիտի կարդամ

    պիտի երգես, պիտի կարդաս

    պիտի երգի, պիտի կարդա

    պիտի երգենք, պիտի կարդանք

    պիտի երգեք, պիտի կարդաք

    պետք է երգեն, պիտի կարդան

    Հրամայական եղանակ

    Հրամայական եղանակը ցույց է տալիս խոսակցին ուղղված հրաման, կարգադրություն, խնդրանք: Այն ունի միայն մեկ դեմք՝ երկրորդ դեմքը, երկու թվով՝ եզակի, հոգնակի։ Օրինակ՝ երգի՛ր, երգե՛ք, խոսի՛ր, խոսե՛ք։ Այն ունի արգելական հրամայական, օրինակ՝ մ՛ի երգիր, մ՛ի խոսիր, մ՛ի գնա, մ՛ի գնացեք։

    Խոսի՛ր

    Խոսե՛ք

    Մի պարի՛ր

    Մի պարե՛ք

    Առաջադրանքներ

    20.03.26Բաց թողած տեղերում լրացրու բ, պ, փ և ստուգիր ուղղագրական բառարանով:

    1.Ծփալ, աղբակույտ, եղբայր, աղբյուր, ամբարիշտ, տափօղակ, վերամբարձ, ամենասուրբ, ամպհովանի, ամրակոփ, անխաբ, անխափան, ապշել, ապստամբել, արնենալ, ապսե, ապսոսալ, բամբ, բամբասել, բամբել, բորփ:

    2.դարպաս, դարբին, խաչեղբայր, գամփռ, գինարբուք, գիպս, գոմաղբ, գռփել, գրաբար, դարբին, Աբխազիա, աղբանոց, Արփինե, դափնեպսակ, եղբայր, երբ, երբեմն, երբևիցե, երեսսրբիչ, երկնահուպ, երփներանգ, զամբիկ։

    3.ըմբիշ, բամբակ, թափառել, թափք, խաբեություն, թմբլիկ, թմբկաթաղանթ, թպրտալ, թրմփալ, թփթփացնել, թփուտ, ժայռակոփ, իբրև, լեփ-լեցուն, լիրբ, խաբեբան, խաբկանք, խարխափել, խծբծանք, նրբանցք։

    սրբագրել, խաբուսիկ, նրբիրան, ողբալ, սրբապատկեր, աղբարկղ, դափնեվարդ,, երբևէ, խոպան, եր.ներանգ, թապթփել, խաբել, խոփ, ծոպավոր:

      Գործնական հայոց լեզու

      Լրացրո՛ւ  բաց թողնված տառերը։ 

      ատամնաբույժ
      նյրդ
      ստորոգյալ
      միայն
      միմյանց
      համբույր
      եղյամ
      մեղմահնչյուն
      առաքյալ
      օվկիանոս
      Մարմար
      քամելեոն
      միլիոն
      քիմիա

      2. Ճշտի՛ր գրությունը։

      Կողք կողքի, երեք հարյուր ամյա, մուգ կարմիր, գյուղե գյուղ, ինչ որ բան, հրամ կազմ,  վեց անկյունի, ուս ուսի, մարդ մուրդ։ 

      կողք կողքի
      երեքհարյուրամյա
      մուգ կարմիր
      գյուղից գյուղ
      ինչ-որ բան
      հրամկազմ
      վեցանկյունի
      ուս ուսի
      մարդ մուրդ

      3. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։ 

      թունոտ — թույն
      քնքշանք — քնքուշ
      ձնհալ — ձյուն
      ցուցարար — ցույց
      համբուրել — համբույր
      հունարեն — հույն

      4. Տրված համանուններով կազմե՛ք նախադասություններ։

      Կետ, մարտ, արի։

      Նախադասության վերջում կետ դրեցի։
      Հայերը հերոսաբար կռվեցին այդ մարտում։

      Արի, միասին գնանք դպրոց։

      5.- Եղ ածանցն ավելացնելով կազմի՛ր նոր բառեր։ 

      նորագույն — նորագույնեղ
      զորավար — զորավարեղ
      թիկունք — թիկունքեղ
      փափկամարմին — փափկամարմինեղ
      հյութալի — հյութալիեղ
      նմանահունչ — նմանահունչեղ
      շնչահատ — շնչահատեղ
      մեծաշուք — մեծաշուքեղ

      6. Առանձնացրո՛ւ գերադրական աստիճանով դրված ածականները։

      ամենակարծր
      ամենազոր
      ամենաբարձր
      ամենից երկար

      7. Կետադրի՛ր նախադասությունները։ Ո՞ր նախադասության մեջ կա մասնական բացահայտիչ։ 

      Քույրս Անին չորրորդ դասարան է:

      Մեր դասընկերոջ Վարդանի խոսքը տպավորիչ էր:

      Արփինեն քույրս է այդ գեղեցիկ աղջիկը:

      Մուշեղը որպես հմուտ սպարապետ, կարողանում էր ճիշտ ուղղորդել զորքին:

      8. Տրված նախադասություններում ընդգծի՛ր տեղի պարագաները /որտե՞ղ, ո՞ւր, որտեղի՞ց, որտեղո՞վ/։

      Գնում եմ զբոսայգի։
      Կանգնած եմ ժայռի կատարին։
      Արմանն այդ ժամին կլինի դպրոցում։
      Ճանապարհն անցնում է դաշտով և մտնում ձորը։
      Սյան վրա խաչքար է տեղադրված։
      Սեղանի տակից վերցրու թափված թղթերը։
      Որտե՞ղ փնտրեմ ընկերներիդ։
      Ոչ մի տեղ ոչինչ չգտա։

      9. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։ 

      Նայելով նրա՝ խնամքով մեխելուն՝ կարելի էր կարծել,․․․․

      ա․ թե խելքը գլխին մի բան էր պատրաստում։

      բ․ ինչից կարելի է կահույք պատրտաստել։

      գ․ որ օրը նոր է բացվել, դեռ անելիք ունի։

      10.  Տրված հատվածներում ընդգծի՛ր անձնավորումները։ 

      Օրոր էր ասում աշունն անտառին,
      Բայց դեռ անտառի քունը չէր տանում:
      Իրիկվա հովը պարուրել էր զբոսայգին նուրբ թարմությամբ:
      Առվակը ծիծաղում էր:
      Սիրտս երգում էր: 

      աշունն օրոր էր ասում
      անտառի քունը չէր տանում
      առվակը ծիծաղում էր
      սիրտս երգում էր

      Լրացուցիչ աշխատանք
      11. Կետադրե՛ք նախադասությունները։ Ուշադրություն դարձրեք, թե որ դեպքերում է միջակետ (.) դրվում։

      Վերջապես ես հասկացա գլխավորը․ նրան չեմ ուզում հանդիպել այն պատճառով, որ պարզապես չեմ կարող նրա հարցերին ազնիվ պատասխաններ տալ․ խիստ ցավոտ է իրականությունը։

      Ամենքի առջևից գնացողներից չէր և ոչ էլ մյուսների թիկունքում թաքնվողներից․ դա իր համար չէր։

      Հունական հրաշքն անհրաժեշտ էր․ ողջ հին աշխարհը նախապատրաստել էր նրա գալուստը։

      Նրա բազում մարտերում թրծված զորաբանակը հեծյալների սև թանձրությամբ ասես շարժվող մի անտառ լիներ․ կարծես մի աշխարհ տեղափոխվում էր մի ուրիշ աշխարհ՝ սարսափ ու մահվան տենդ սփռելով չորսբոլորը։

      12. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։

      2.Ա․ Այդ գրքերը նրան ծանոթացնում են Ղուկաս Վանանդեցու, Սիմեոն կաթողիկոսի, Մխիթար Սեբաստացու և այլ նշանավոր անձանց կյանքին, արթնացնում են սեր դեպի հայրենիքը։

      1․Բ․ Գրել-կարդալ սովորելով՝ Աբովյանը տասնհինգ տարեկանում սկսում է հայրենասիրական գրքեր կարդալ։ 

      4.Գ․ Սակայն ո՛չ վանական միջավայրը, ո՛չ կարդացած գրքերը չէին կարող նրան ցույց տալ ազգին օգտակար լինելու այն ուղին, որը նա որոնում էր։

      3.Դ. «Փափագում էի ամբողջ կարողությամբս պիտանի լինել իմ սիրելի ազգին» ,-գրում է նա հայրենասիրական գրքերի ազդեցությամբ։ 

      Design a site like this with WordPress.com
      Get started