Հաշվարկներ, նյութի հաշվարկներ, նյութի քանակ և մոլային զանգված հասկացությունների կիրառմամբ

Հաշվարկներ (նյութի քանակ և մոլային զանգված հասկացությունների կիրառմամբ) կատարելիս պետք է նկատի ունենալ, որ նյութի մոլային զանգվածի թվային արժեքը համընկնում է տվյալ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածի արժեքին:

Օրինակ՝ M(H2SO4)=Mr(H2SO4), քանի որ

Mr(H2SO4)=2⋅Ar(H)+Ar(S)+4⋅Ar(O)=2⋅1+1⋅32+4⋅16=98, 

ուստի`  M(H2SO4)=98 գ/մոլ

Իսկ եթե նյութի մոլեկուլները միատոմ են, ապա մոլային զանգվածի թվային արժեքը համընկնում է  համապատասխան քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածին:

Օրինակ՝ Ar(Ne)=20, ուստի` M(Ne)=20 գ/մոլ

Մոլային զանգվածի մեծությունից օգտվելով՝  կարող ենք հաշվել նյութի ցանկացած քանակի զանգվածը, ըստ հետևյալ բանաձևի՝  m=M⋅n

Օրինակ հաշվենք, թե քանի՞ գրամ է 0,5 մոլ կալցիումի օքսիդի զանգվածը:

Ըստ վերը նշված բանաձևի՝  m(CaO)=M(CaO)⋅n

Հաշվենք կալցիումի օքսիդի հարաբերական մոլեկուլային զանգվածը՝  Mr(CaO)=40+16=56,

 ուստի` M(CaO)=56 գ/մոլ

Հաշվենք 0,5 մոլ  կալցիումի օքսիդի զանգվածը

m(CaO)=56 գ/մոլ⋅0.5մոլ=28 գ

Եթե հայտնի է նյութի զանգվածը, ապա կարող ենք հաշվել համապատասխան նյութաքանակը, ըստ հետևյալ բանաձևի՝

n=mM (մոլ)

Նյութի մոլային զանգվածը որոշվում է` ըստ այդ նյութի հայտնի զանգվածի և քանակի հարաբերության՝

M=mn

Նյութի զանգվածը կարելի է որոշել նաև ըստ նրա կառուցվածքային մասնիկների հայտնի թվի (N):

Քանի որ  m=n⋅M   իսկ  n=m*M  և  n=N/NA⇒m=N/NA⋅M