Բացատրեք Բառերը․ Պատմություն 22․11․2024 13։12

Ինչ է՝

Գահութ՝ հողի տուրք կամ հողատիրություն ֆեոդալական ժամանակներում։
Ռենենսանս՝ Լուսավորության դառաշրջան։
Ուտոպիա ՝«Ուտոպիա» անվանումը ծագել է հունարեն (տեղ) բառերից, որոնք բառացի նշանակում են «գոյություն չունեցող վայր»: 
Հումանիստ՝ Մարդիկ, ովքեր տարածում և զբաղվում էին “Լուսավորության” դարաշրջանում(ով) կոչվում էին հումանիստներ։
Ռեֆորմացիա՝ Եկեղեցու բարեփոխման շարժում։ (?)
Ինդուգեցիա՝ (եթե խոսքը գնում է ինդուլգենցիա բառի մասին․․․) մեղքերի թողության վաճառք կաթոլիկ եկեղեցում։
Կազախաստան՝Պետություն Կենտրոնական Ասիայում։
Հերետիկոս՝ Եկեղեցուց շեղված մարդ։
Քաղաքացիական պատերազմ՝ Պատերազմ իր պետության քաղաքացիների միջև։
Ռազմական դիկտատուրա՝ Պետության կառավարում զինվորականների կողմից։
Սահմանադրություն՝ Պետության հիմնական օրենքը։
Ինկվիզիցիա՝ Կաթոլիկ եկեղեցու դատական հաստատություն հերետիկոսների դեմ պայքարելու համար։
Սահմանադրական միապետություն՝ Միապետություն, որտեղ միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ։
Ազատամտություն՝ Ազատ մտածելու և կարծիք արտահայտելու իրավունք։
Բնական իրավունք՝ Մարդու բնածին իրավունքներ, որոնք անկախ են պետությունից։
Ռացիոնալիզմ՝ Փիլիսոփայական ուղղություն, որը կարևորում է բանականությունը որպես ճշմարտության իմացության աղբյուր։
Սնահավատություն՝ Կույր հավատք անբացատրելի ուժերի նկատմամբ։

Ովքեր են՝

Քռիստոֆոր Կոլումբոս՝ Ֆրանսիացի հայտնագործող և ծովագնաց
Ամերիգո Վեսպուչի՝ Իտալացի ծովագնաց, որի անունով է կոչվել Ամերիկան։
Ֆեռնան Մագելան՝ Պորտուգալացի ծովագնաց, որը կատարեց առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
Լեոնարդո դա Վինչի՝ Իտալացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գիտնական և գյուտարար։
Միքելանջելո՝ Իտալացի նկարիչ, քանդակագործ և ճարտարապետ։
Ռաֆայել Սանտի՝ Իտալացի նկարիչ և ճարտարապետ։
Ռեմբրանդ՝ Հոլանդացի նկարիչ։
Գալիլեո Գալիլեյ՝ Իտալացի ֆիզիկոս, աստղագետ և փիլիսոփա։
Ջորդանո Բրունո՝ Իտալացի փիլիսոփա և աստղագետ։
Ֆրենսիս Բեկոն՝ Անգլիացի փիլիսոփա, գիտնական և պետական գործիչ։
Անդրեաս Վեզալիուս՝ Ֆլամանդացի անատոմ և բժիշկ։
Դենի Դիդրո՝ Ֆրանսիացի փիլիսոփա և լուսավորիչ։
Ժան-Ժակ Ռուսո՝ Ֆրանսիացի փիլիսոփա և լուսավորիչ։
Շառլ Մոնտեսքյո՝ Ֆրանսիացի փիլիսոփա, իրավագետ և լուսավորիչ։

Թթվածին հասկացողությունը ։Օքսիդներ և Հիմքեր։

Պարզ նյութի տեսքը

Թթվածինը երկրագնդի վրա ամենատարածված տարրն է: Երկրակեղևում այդ տարրի զանգվածային բաժինը 47,2 % է: Բնության մեջ թթվածին տարրը հանդիպում է  երեք կայուն իզոտոպների ձևով`  016(99,8%),  017և0:18  ։Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության Vl խմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը  8 է, միջուկի լիցքը՝ +8: Թթվածնի ատոմում առկա 8  էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6:  6 էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը 2 էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:
Թթվածինը  միացություններում երկվալենտ է:

Թթվածին պարզ նյութի բնութագիրը`
 
Թթվածինն ազատ վիճակում առաջացնում է երկու պարզ նյութ` երկթթվածին կամ պարզապես թթվածին՝ Օ2, և եռթթվածին կամ օզոն՝  Օ3:

Թթվածնի մոլեկուլի մոդել       Օզոնի մոլեկուլի մոդել
Թթվածին պարզ նյութի մոլեկուլի  գրաֆիկական բանաձևն է՝  O=O: Մոլեկուլում կապն ատոմների միջև կրկնակի է, կովալենտային ոչ բևեռային:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ Mr (Օ2) =32
Մոլային զանգվածը՝ M(Օ2) =32 գ/մոլ:
Մոլային ծավալը նորմալ պայմաններում՝ Vm=22,4 լ/մոլ է:
Թթվածին պարզ նյութը կազմում է օդի 1/5 մասը  կամ ծավալի 21  տոկոսը: Օդի թթվածինը հիմնականում ծախսվում է նյութերի այրման, օքսիդացման, օրգանական նյութերի նեխման և կենդանի օրգանիզմների շնչառության վրա: Սակայն, ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզով:Թթվածինը քիմիապես ակտիվ նյութ է: Այն փոխազդում է պարզ նյութերի հետ՝ ոչ մետաղների և մետաղների, ինչպես նաև` բարդ նյութերի։

Օքսիդներ

Մետաղների օքսիդներում թթվածին տարրի ատոմը (ատոմները) միացած է մետաղ տարրի ատոմի (ատոմների) հետ:

Օրինակ՝ CuO,MgO,ZnO,Na2O,Cr2O3 և այլն:

Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:

Հիմքեր

Հիմքերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղի ատոմներից և մեկ կամ մի քանի հիդրոքսոներից՝  OH խմբից:

Հիմքերի  բաղադրությունն արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևով՝
Օրինակ`
Me(OH)։