1.Սովորի՜ր բառերը և բացատրի՜ր բառարանի օգնությամբ։
Առէջ — ծաղկի փոշի
առընթեր — Կողքով մոտով
առինքնել — Դեպի իիեն ձգել
առհավատչյա — Գրավական
առնական — տղամարդկային
առնչվել — Կապ՝ կապակցություն ունենալ
առոք-փառոք — Մեծ փառքով
առևանգել — փախցնել (աղջիկ, կին)
առույգ — աշխույժ
առօրեական — Առօրյա, ամեն օր տեղի ունեցող
ասածվածք — ժողովրդական բանահյուսության փիլիսոփայական ժանրի ստեղծագործություն:Հակիրճ և դիպուկ խոսքով բնորոշում է կյանքի որևէ երևույթ։
2.Տրված նախադասությունները (ասույթները) դարձրու հեղինակի խոսքով նախադասություններ և գրիր հնարավոր բոլոր ձևերով:
Օրինակ`
Ամեն ինչ արվեստ է: Բեն -1. Բենն ասել է. «Ամեն ինչ արվեստ է»: 2. «Ամեն ինչ արվեստ է»,- ասել է Բենը: 3. «Ամեն ինչ,- ասել է Բենը,- արվեստ է»:
Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի: Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով: Ֆրանց Կաֆկա Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում: Ֆրանց Կաֆկա Տվեք ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ Երկիրը: Արքիմեդի ճշմարտությունը կփոխի արվեստը: Բեն
3.Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:
Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը: Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից: Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին: Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք: Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել
4.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:
Միքայելը` ո՞վ, երեկ մեր տանն էր: Տանտիրուհուց` ումի՞ց, հեռագիր էր ստացել: Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞ երևալուն: Մայրը որդուց` ումի՞ց, արդեն երկար ժամանակ լուր չուներ: Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ: Հրազդանը` ի՞նչը, Երևանով է անցնում:
5..Կետադրի՛ր:
Մենք ես ու Ցոլակը մտանք բակ: Ընկերներս գլխաբաց չթե հասարակ շապիկով երկու տղա քայլում էին գետափով: Ես ու իմ ընկերը Անդոն հաց ենք տանում նրա հոր բրուտ Ավագի համար: Կարմիր շորերով աղջիկը այդ բարձրահասակ երեխան հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին: Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն դուստրը իմ վաղեմի ծանոթի: Քամին աշխարհի հզոր ու անսանձ ոգին վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը: Մեր երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից: Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը Բաֆուտի Ֆոնը: Ծառերից հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:
6.Նայի՛ր օրինակին և որոշիչ բառակապակցությունը փոխարինի՛ր որպես կամ իբրև կապերով կազմվող բացահայտիչներով: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`
Կոշիկի դատարկ տուփի նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
1. Որպես կոշիկի դատարկ տուփ՝ տունն ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: 2. Տունը` որպես կոշիկի դատարկ տուփ, ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը: Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել: Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին: Սպիտակ բրդի եթերային ծվենների նման ամպերը սահում էին մեր գլխի վրայով: Տարօրինակ արձանների նմանվող ժայռերը կանգնել էին քամուն հանդիման: Այդ վայրերի միակ տիրակալի նման քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:
7.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:
Էլիասը`…, ինձ բացատրում էր ճանապարհը: Անտառը`…, մռայլ ու գժկամ տեսք ուներ: Թռչունի առաջին ճիչը`…, չափազանց զարմացրեց մեզ: Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`…: Պահակը`…, որոշեց ինձ մենակ չթողնել: Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին`…: Հարցերին պատասխանող պարոնը`…. անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:
8.Կետադրի՛ր:
Հույներր ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին գոհաբերում որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ: Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ: Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր: Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը իբրև դիպուկ նետված փետրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ կառչել էինք վազող կենդանուց: Լեռների ու բլուրների մեծ մասը որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:
9.Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:
Մի ականատես նկարագրում էր (ո՞ւմ), (ի՞նչը): Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են (ի՞նչը): Լավան մոտենում էր (ինչի՞ն): Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում (ո՞ւմ): Լեռները դղրդում էին (ինչի՞ց): ժայռի գագաթը միայն (ինչո՞վ) կարելի է բարձրանալ: