§12.Էլեկտրական դիմադրություն: Օհմի օրենքը շղթայի տեղամասի համար:
1. Ինչպե՞ս են կապված տրված հաղորդչում հոսանքի ուժի և լարման արժեքները:
Հոսանքի ուժը ուղղակի համեմատական է հաղորդչի ծայրերին կիրառված լարմանը. U–ն որքան մեծ է, I–ն նույնպես մեծանում է:
2. Ինչպե՞ս է սահմանվում հաղորդչի էլեկտրական դիմադրությունը:
Հաղորդչի էլեկտրական դիմադրությունը այն ֆիզիկական մեծությունն է, որը ցույց է տալիս՝ ինչքանով է հաղորդիչը խոչընդոտում էլեկտրոնների շարժմանը:
3. Ինչպիսի՞ն է տարբեր հաղորդիչներում հոսանքի ուժի արժեքների և այդ հաղորդիչների դիմադրությունների կապը նույն լարման դեպքում:
Նույն լարման դեպքում այն հաղորդիչում հոսանքի ուժը մեծ է, որի դիմադրությունը փոքր է, և փոքր է այն հաղորդիչում, որի դիմադրությունը մեծ է:
4. Ինչպե՞ս է սահմանվում հաղորդչի էլեկտրական դիմադրության միավորը՝ օհմը: Էլեկտրական դիմադրության ուրիշ ի՞նչ միավորներ գիտեք:
1 օհմ դիմադրություն ունի այն հաղորդիչը, որի ծայրերին 1 վոլտ լարում կիրառելու դեպքում նրա միջով անցնում է 1 ամպեր հոսանք։ Այլ միավորներ՝ կիլոօհմ (kΩ), մեգօհմ (MΩ):
5. Կախված է արդյոք հաղորդչի դիմադրությունը նրա ծայրերին կիրառված լարումից: Իսկ հաղորդչում հոսանքի ուժից: Պատասխանը հիմնավորեք:
Դիմադրությունը չի կախված լարումից և հոսանքի ուժից, քանի որ այն նյութական և կառուցվածքային բնութագիր է, որը կախված է միայն նյութից, ջերմաստիճանից, երկարությունից և հատույթի մակերեսից:
6. Ձևակերպեք Օհմի օրենքը: Օհմի օրենքից որոշեք շղթայի տեղամասում լարումը՝ արտահայտված հոսանքի ուժով և դիմադրությամբ:
Օհմի օրենքը ասում է՝ հաղորդչում հոսանքի ուժը ուղիղ համեմատական է լարմանը և հակադարձ համեմատական է դիմադրությանը. I = U / R.
Լարումը՝ U = I · R:
7. Ի՞նչ տեսք ունի հաղորդչում հոսանքի ուժի կախումը հաղորդչի հայրերին կիրառված լարումից պատկերող գրաֆիկը:
Գրաֆիկը ուղիղ գիծ է, որը անցնում է սկզբնակետով. U–ն մեծացնելու հետ I–ն ուղիղ համեմատականորեն մեծանում է: