Урок 2, Тема для обсуждения: Чего надо добиваться в жизни. Мои победы. Планы на будущее.
Дома: Написать эссе и опубликовать в блоге
Эссе. Чего надо добиваться в жизни. Мои победы. Планы на будущее.
В жизни важно иметь цель и идти к ней с полной отдачей. Я стал бронзовым призёром соревнований по карате, а сейчас развиваюсь в боксе, укрепляя силу, выносливость и дисциплину. Моя главная цель стать офицером и открыт Бизнес, управлять людьми и Компанией, быть примером силы, честности и успеха.
1․ Ապացուցել, որ նկարում պատկերված եռանկյունները նման են։
AB/DE=4.5/3. BC/EF=6/4 AC/DF=9/6
4.5*4=18 3*6=18
6*6=36 4*9=36
2․ ABCD զուգահեռագծի CD կողմի վրա նշված է E կետը: AE և BC ուղիղները հատվում են F կետում։ Գտնել
ա) EF–ը և FC-ն, եթե DE = 8 uմ, EC = 4 սմ, BC = 7 սմ, AE = 10 սմ,
բ) DE–ն և EC-ն, եթե AB = 8 սմ, AD = 5 սմ, CF = 2 սմ:
3․ O գագաթով անկյան կողմերից մեկի վրա վերցված են A և B, իսկ մյուսի վրա C և D կետերը այնպես, որ AO = 4 սմ, BO= 7սմ, OC =12 սմ, OD = 21սմ: Նման են OAC և OBD եռանկյունները:
Այո նման են
4․ AB և CD հիմքերով ABCD սեղանի անկյունագծերը հատվում են O կետում։ Գտեք` ա) AB–ն, եթե OB = 4սմ, OD = 10 սմ, DC = 25 սմ, AB=10սմ բ) (AO)/(OC)-ն և (BO)/(OD) -ն եթե AB = a, DC = b AO/OC=a/b. BO/OD=a/b գ) AO-ն, եթե AB = 9,6 դմ, DC = 24 սմ, AC = 15 սմ:4 AO=12սմ
5․ Նման են, արդյոք, երկու ուղղանկյուն եռանկյունները, եթե դրանցից մեկն ունի 40°–ի անկյուն, իսկ մյուսը`
ա) 50°–ին հավասար անկյուն, Այո նման են
բ) 60°–ին հավասար անկյուն։ Ոչ նման չեն
6․ Նման են, արդյոք, ABC և A1B1C1 եռանկյունները, եթե` ա) AB = 3 սմ, BC = 5 սմ, CA = 7 սմ, A1B1 = 4,5 սմ, B1C1 = 7,5 սմ, C1A1 = 10,5 սմ Նման են բ) AB = 1,7 սմ, BC = 3 սմ, CA = 4,2 սմ, A1B1 = 34 դմ, B1C1 = 60 դմ, C1A1 = 84 դմ: Նման են
Հոկտեմբերի 19-ից 21-ը ես մասնակցեցի ռազմամարզական ճամբարին Արատեսում։ Մեզ հետ էին նաև Նորգյուղի միջնակարգ դպրոցի մի քանի սովորողներ իրենց մարզչի հետ։
Առավոտյան հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում։ Մինչև ճամփա ընկնելը մտանք եկեղեցի, հետո տեղավորեցինք մեր իրերը և ճանապարհ ընկանք։ Ճանապարհին շատ ուրախ էինք՝ երգում էինք, խոսում ու ծիծաղում։
Երբ հասանք Արատես, տեղավորվեցինք, մի փոքր հանգստացանք և գնացինք ճաշելու։ Ճաշից հետո սկսվեցին մեր պարապմունքները։ Սովորեցինք, թե ինչպես պետք է կանգնեցնել արյունահոսությունը, ինչպես վարվել արտակարգ իրավիճակներում և ինչպես լինել զգոն ու պատրաստ։ Ունեցանք նաև շարային վարժանքներ։
Երեկոյան բոլորս հավաքվեցինք խարույկի շուրջ։ Երգեցինք, պարեցինք քոչարի, զրուցեցինք ու շատ լավ ժամանակ անցկացրինք։ Արատեսի գիշերը շատ գեղեցիկ էր՝ լի լռությամբ ու խաղաղությամբ։
Հաջորդ օրը արթնացանք վաղ առավոտյան։ Մաքրեցինք սենյակները, հետո մասնակցեցինք առավոտյան վարժանքին։ Նախաճաշից հետո միասին մաքրեցինք ամբողջ տարածքը։ Մի խումբ աղջիկներ գնացին մրգեր հավաքելու։
Հետո նորից պարապմունքներ ունեցանք։ Այս անգամ սովորեցինք զենքի հետ ճիշտ վարվել։ Սովորեցինք, թե ինչպես այն պահել և ինչպես անվտանգ օգտագործել։ Հետո ունեցանք խաղեր ու մրցումներ։
Ճաշելուց հետո գնացինք Սենյակ։ Այնտեղ լուսանկարներ արեցինք, նստեցինք, հանգստացանք։ Երեկոյան կրկին հավաքվեցինք խարույկի շուրջ։ Զրուցեցինք, երգեցինք ու վայելեցինք մեր վերջին երեկոն։
Երրորդ օրը արթնացանք, նախաճաշեցինք, հավաքեցինք մեր իրերը և մաքրեցինք տարածքը։ Մինչև ճանապարհ ընկնելը նստեցինք ընկերներով ու խոսեցինք մեր անցած օրերի մասին։ Բոլորս նույնը զգում էինք՝ չէինք ուզում հեռանալ։
Երբ սկսվեց անձրևը, քայլեցինք դեպի ավտոբուսը և գնացինք Սուրբ Հակոբ եկեղեցի։ Այնտեղ մի փոքր մնացինք, հետո վերադարձանք մեր դպրոց։
Այս երեք օրերը շատ հետաքրքիր էին։ Ես սովորեցի շատ նոր բաներ, ձեռք բերեցի նոր ընկերներ և լավ հիշողություններ։ Արատեսը ինձ համար մնաց որպես մի գեղեցիկ հիշողություն՝ լի ուրախությամբ, երգով ու ժպիտներով։