Դաս 13.    (08.12 – 12.12)

Էլեկտրական շղթայի օրինակ՝ որտեղ երևում է զուգահեռ միացման առավելությունը
Տան լամպերը կամ վարդակները. եթե մեկը անջատվում է կամ փչանում, մյուսները շարունակում են աշխատել։ Հաջորդաբար միացման դեպքում մեկի անջատվելը կկտրի ամբողջ շղթան։

Հոսանքի ուժերի կապը զուգահեռ միացված սպառիչներում + փորձ
Զուգահեռ ճյուղերում հոսանքի ուժերը հավելվում են և միասին կազմում են հիմնական (չճյուղավորված) հատվածով անցնող հոսանքը։
Փորձը՝
Միացնում ենք երկու լամպ զուգահեռ։ Ամպերմետրով չափում ենք հոսանքը յուրաքանչյուր լամպի ճյուղում, հետո չափում ենք հոսանքը ընդհանուր հատվածում։ Տեսնում ենք, որ ընդհանուր հատվածի հոսանքը հավասար է երկուսի չափման գումարին։

Ո՞ր մեծությունն է նույնը զուգահեռ միացված սպառիչների համար + փորձ
Զուգահեռ միանալու դեպքում բոլոր սպառիչների վրա լարումը նույնն է։
Փորձը՝
Վոլտմետրով չափում ենք լարումը յուրաքանչյուր լամպի վրա. բոլոր չափումները ստացվում են նույնն, ինչը ապացուցում է, որ լարումը չի փոխվում։

Ինչպես են որոշում զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր դիմադրությունը (բացատրությամբ)
Քանի որ զուգահեռ ճյուղերով անցնող հոսանքները գումարվում են, իսկ լարումը բոլոր ճյուղերում նույնն է, ապա ամբողջ տեղամասով անցնող ընդհանուր հոսանքը ավելի մեծ է, քան միայն մեկ դիմադրիչ լիներ։
Եվ քանի որ ավելի մեծ հոսանք է անցնում նույն լարման դեպքում, դա նշանակում է՝ ամբողջ տեղամասը «ընդհանուր դիմադրությամբ» ավելի թույլ է դիմադրում, այսինքն՝ նրա դիմադրությունը փոքր է, քան ամենատարբեր անհատական դիմադրությունները։

Ո՞ր տեղամասի դիմադրությունն է ավելի մեծ և ինչու
Առաջին տեղամասը ունի մեկ 5 Օմ դիմադրություն։
Երկրորդ տեղամասում կա 5 Օմ և 10 Օմ դիմադրիչ՝ զուգահեռ միացված։ Զուգահեռ միացման դեպքում ընդհանուր դիմադրությունը միշտ փոքր է, քան ամենափոքր դիմադրիչը։ Այսինքն՝ երկրորդ տեղամասի դիմադրությունը 5 Օմ-ից էլ փոքր է։
Ուստի ավելի մեծ դիմադրությունն ունի առաջին տեղամասը։

Դեկտեմբերի 8-14

Բջջի բաժանումը՝ մեյոզ

Մեյոզը բջջի բաժանման հատուկ տեսակ է, որի արդյունքում առաջանում են սեռական բջիջներ՝ ձվաբջիջներ և սպերմատոզոիդներ։ Մեյոզի ընթացքում քրոմոսոմների քանակը նվազում է երկու անգամ՝ դիպլոիդից դառնալով հապլոիդ։ Այս գործընթացը բաղկացած է երկու փուլից՝ մեյոզ I և մեյոզ II։ Մեյոզի շնորհիվ ապահովվում է սերունդների միջև գենետիկական բազմազանությունը։

1. Մեյոզի հիմնական նշանակությունն է

ա) Օրգանիզմի աճի ապահովումը
բ) Վերականգնող հյուսվածքների ձևավորումը
գ) Սեռաբջիջների առաջացումը
դ) Էներգիայի արտադրումը

2. Մեյոզի արդյունքով մի մայր բջջից ստացվում է…

ա) 2 դիպլոիդ քույր բջիջ
բ) 4 հապլոիդ դուստր բջիջ
գ) 4 դիպլոիդ բջիջ
դ) 8 հապլոիդ բջիջ

3. Մեյոզի ո՞ր փուլում է տեղի ունենում crossing-over-ը (խաչաձևում)։

ա) Պրոֆազա I
բ) Մետաֆազա II
գ) ԱՆաֆազա II
դ) Տելոֆազա I

5. Մեյոզի I բաժանման ժամանակ ինչպիսի՞ քրոմոսոմներ են բաժանվում։

ա) Քույր քրոմատիդները
բ) Համ Homolog (հոմոլոգ) քրոմոսոմները
գ) mRNA մոլեկուլները
դ) Կենտրոնոմերները

6. Մեյոզի II-ը նման է…

ա) Միտոզին
բ) Պրոֆազա I-ին
գ) ԴՆԹ կրկնապատկմանը
դ) Գամետների միավորմանը

7. Ո՞ր սեռային բջիջներն են առաջանում մեյոզի արդյունքում մարդու օրգանիզմում։

ա) Սպերմատոզոիդ և սոմատիկ բջիջներ
բ) Օվոցիտ և սոմատիկ բջիջներ
գ) Սպերմատոզոիդներ կամ ձվաբջիջներ

դ) Միայն սպերմատոզոիդներ

9-րդ դասարան, հայոց լեզու

1․ Հորինի՛ր պատմություն (վերնագիրը՝ քո ընտրությամբ)։

«Լռության սերմը»
Մի գյուղում մի տղա գտավ մի սերմ։ Նա տնկեց այն լռությամբ ու համբերությամբ։ Տարիներ անց այդ սերմից ծառ աճեց, որի տակ բոլոր մարդիկ խաղաղվում էին։

2.Դո՛ւրս գրել ցուցական դերանունները,.
Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի։ Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալատականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երիտասարդանում։ Դրանից հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից ( Սա ժողովրդական ստուգաբանություն է. Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում»
ձմերուկ բառը համարում է ձմեռն բառից կազմված (որպես զովացնող)։

այդ, սա, դրանք


 3. Գտնե՛լ փոխադարձ դերանունները։
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

իրար, իրարու, մեկմեկու

4. Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Հոլով, թիվ կամ դեմք ունեցող դերանունների դեպքում նշե՛լ դրանք։
Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ
անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց
է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանք.
Ես թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների
թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։
Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Թե որ թռչուն
ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում
բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ
կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես
չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ իր համար հանգիստ ապրում է
առանց տուրք տալու։
Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից

Անձնական – ես, դու, նա
Ստացական (ցուցական) – սա, սրանք, այս
Հարցական – ինչի՞, որտեղի՞
Փոխադարձ – երկուսին
բովանդակության՝ 1-ին և 2-րդ դեմք

 5. Դո՛ւրս գրել անձնական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի,
ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք,
ամենքը, մեկմեկու:

մենք, դուք, նրանք, իրենք

Նախադասություններ՝
Մենք միշտ միասին ենք։
Դուք մեզ օգնեցիք։
Նրանք հեռու էին։


6. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Ոմն, այսչափ, ինչ-որ, դրա, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն
ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, մյուս,
ամենքը, միևնույն:

այսչափ, դրա, դա, սա, մյուս, միևնույն

Նախադասություններ՝
Սա իմ գիրքն է։
Դա ճիշտ է։
Դրա համար եկա։


 7. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:
1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ


 8. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

9. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:
1. ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

10.12.25

1.Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

    Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:

    1.Ընչազուրկ — աղքատ

    2.Սրընթաց — արագընթաց

    3.Անընկճելի — անկոտրում

    4.Հերոսական — դյուցազնական

    5.Դյուրաթեք — ճկուն

      2. Կատարիր ձևաբանական վերլուծություն:

      Հեքիաթային աշխարհ է բացվում մեծ քարանձավ ընկած մարդու առջև: Աշխարհի ամենամեծ քարանձավը ԱՄՆ-ի Կենտակի նահանգում է: Այդ քարանձավի խոր անդունդներն ապշեցնում են բոլորին: Քարանձավում ստորերկրյա լճեր ու երկու մեծ գետ կա: Այդ քարանձավն է նկարագրել Մարկ Տվենն իր «Թոմ Սոյերի արկածները» գրքում: Դրա անունը Մամոնտի քարանձավ է:

      հեքիաթային – ածական

      աշխարհ – գոյական

      է – բայ (լինել)

      բացվում – բայ

      մեծ – ածական

      քարանձավ – գոյական

      մարդու – գոյական (սեռական հոլով)

      առջև – կապական բառ

      Աշխարհի – գոյական (սեռական)

      ամենամեծ – գերադրական ածական

      ԱՄՆ-ի – հատուկ գոյական

      նահանգում – գոյական (տեղական հոլով)

      խոր – ածական

      անդունդներն – գոյական

      ապշեցնում – բայ

      բոլորին – դերանուն (տրական)

      լճեր – գոյական, հոգնակի

      գետ – գոյական

      կա – բայ

      նկարագրել – բայ

      իր – սեփականության դերանուն

      գրքում – գոյական (տեղական)

      անունը – գոյական

      է – բայ

      1․ Կետադրի՛ր

      Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

      Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը։ Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել։ Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային։ Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի։ Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ-որ բան։ Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում․ զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը։ Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում, և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը։ Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն։

      2․ Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված տեքստերը համամատի՛ր:
       Քաղաքի անունը Օուշեն Գրոուվ է: Յոթ հազար բնակիչ ունի: Քաղաքի փողոցներում ո՛չ մի ճռռոց ու հռնդյուն չես լսի: Մա՛րդ են, հանկած մեքենա վարելու  գայթակղությանը չտրվեն: Երկարատև բանավեճերից հետո մի բացատրություն է արվել:
      ԱՄՆ-ի Նյու-Ջերսի  նահանգում մի փոքրիկ քաղաք կա: Արդեն հայուր տարի է, ինչ այնտեղ կիրակի օրը հայտարարված է «լռության օր»: Այդ օրը տրանսպորտի երթևեկությունն արգելված է։ Թերթերն առաքվում են հեծանիվներով: Փողոցները ծանր, թուջե շղթաներով ցանկապատվում են ու փականքով փակվում:

      Ճիշտ հերթականություն՝

      1. ԱՄՆ-ի Նյու-Ջերսի նահանգում մի փոքրիկ քաղաք կա։
      2. Քաղաքի անունը Օուշեն Գրոուվ է։
      3. Յոթ հազար բնակիչ ունի։
      4. Արդեն հարյուր տարի է, ինչ այնտեղ կիրակի օրը հայտարարված է «լռության օր»։
      5. Այդ օրը տրանսպորտի երթևեկությունն արգելված է։
      6. Թերթերն առաքվում են հեծանիվներով։
      7. Փողոցները ծանր, թուջե շղթաներով ցանկապատվում են ու փականքով փակվում։
      8. Քաղաքի փողոցներում ո՛չ մի ճռռոց ու հռնդյուն չես լսի։
      9. Մա՛րդ են, հանկարծ մեքենա վարելու գայթակղությանը չտրվեն։
      10. Երկարատև բանավեճերից հետո մի բացատրություն է արվել։

      3. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:
      Արագիլին հարցրին.
      — Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
      Պատասխանեց.
      Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
      Հետևություն
      ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
      բ) Կա մարդ, ով այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
      գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
      դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
      ե) Բոլոր մարդիկ  պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
      զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց  վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
      է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ  են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի  իրենց երկրի մասին:

      Բացատրություն՝ արագիլը խոսում է հեգնանքով, կարծես ուզում է ցույց տալ, որ ոմանք իրենց չափից շատ կարևորում են։