Ապրիլի 20-23

Գենային ճարտարագիտություն-կլոնավորում

Գենային ճարտարագիտություն դա ԴՆԹ ի նպատակային փոփոխություն է գեն ավելացնել հանել կամ փոխել

Կլոնավորում դա նույնական գենետիկ պատճենի ստեղծում է

Տարբերություն գենային ճարտարագիտությունը փոխում է ԴՆԹ-ն իսկ կլոնավորումը պատճենում է նույն ԴՆԹ-ն

Նպատակ բուժում գիտություն գյուղատնտեսություն

Դասարանական աշխատանք․․

1.Գենային ճարտարագիտությունը գիտության ճյուղ է, որը զբաղվում է՝
ա) կենդանիների վարքի ուսումնասիրությամբ
բ) գեների փոփոխմամբ և տեղափոխմամբ
գ) բույսերի արտաքին կառուցվածքով
դ) մարսողական գործընթացներով

2.Գենը իրենից ներկայացնում է՝
ա) բջջի օրգանոիդ
բ) սպիտակուց
գ) ժառանգական ինֆորմացիայի միավոր
դ) վիտամին

3.Գենային ճարտարագիտության հիմնական նպատակն է՝
ա) օրգանիզմների ոչնչացում
բ) օգտակար հատկությունների ստացում
գ) միայն հիվանդությունների առաջացում
դ) սննդի քանակի նվազեցում

4.Որ օրգանիզմներն են հաճախ օգտագործվում գենային ճարտարագիտությունում՝
ա) բակտերիաներ
բ) քարեր
գ) մետաղներ
դ) ջուր

5.ԴՆԹ-ն իրենից ներկայացնում է՝
ա) էներգիայի աղբյուր
բ) ժառանգական ինֆորմացիա կրող նյութ
գ) վիտամին
դ) հորմոն

6.Գենային ճարտարագիտության արդյունք կարող է լինել՝
ա) նոր բույսերի տեսակներ
բ) միայն հիվանդություններ
գ) միայն բնական փոփոխություններ
դ) ջրի փոփոխություն

7.Տրանսգեն օրգանիզմը՝
ա) ունի միայն բնական գեներ
բ) չունի ԴՆԹ
գ) պարունակում է օտար գեն
դ) չի կարող բազմանալ

8.Գենային ճարտարագիտության կիրառման ոլորտ է՝
ա) բժշկություն
բ) գյուղատնտեսություն
գ) արդյունաբերություն
դ) բոլոր նշվածները

9.Ի՞նչ կարող է ստացվել գենային ճարտարագիտության միջոցով՝
ա) ինսուլին
բ) ջուր
գ) քար
դ) ավազ

10.Գենային ճարտարագիտությունը թույլ է տալիս՝
ա) վերահսկել գեների գործունեությունը
բ) ոչնչացնել բոլոր օրգանիզմները
գ) դադարեցնել ժառանգականությունը
դ) փոխել մոլորակի կլիման




    Ապրիլի 13-18

    Մոդիֆիկացիոն փոփոխություններ — դա այն փոփոխություններն են, որոնք տեղի են ունենում օրգանիզմում արտաքին միջավայրի ազդեցությամբ, բայց չեն փոխում գեները (ԴՆԹ)։

    Դրանք արտաքին պայմաններից առաջացած փոփոխություններ են, որոնք ժառանգական չեն։

    Օրինակներ

    Արևից մաշկի մգանալ

    Մարզվելուց մկանների զարգացում

    Սննդից կախված քաշի փոփոխություն

    Հատկություններ

    Չեն փոխանցվում սերունդներին

    Կախված են միջավայրից (ջերմություն, լույս, սնունդ)

    Հետադարձելի են (կարող են վերանալ)

    Դասարանական աշխատանք․

    1.Մոդիֆիկացիոն փոփոխությունները
    ա) ժառանգվում են
    բ) չեն ժառանգվում
    գ) կապված են գենետիկական մուտացիաների հետ
    դ) միշտ վնասակար են

    2.Մոդիֆիկացիոն փոփոխությունների պատճառը
    ա) գեների կառուցվածքի փոփոխությունն է
    բ) շրջակա միջավայրի պայմաններն են
    գ) քրոմոսոմների թվի փոփոխությունն է
    դ) միայն հիվանդություններն են

    3.Մոդիֆիկացիոն փոփոխությունները
    ա) անշրջելի են
    բ) շրջելի են
    գ) միշտ մահացու են
    դ) կապված չեն միջավայրի հետ

    4.Մոդիֆիկացիոն փոփոխությունների օրինակ է
    ա) աչքերի գույնի ժառանգումը
    բ) մաշկի արևայրուկը
    գ) արյան խմբի փոփոխությունը
    դ) քրոմոսոմների քանակի փոփոխությունը

    5.Մոդիֆիկացիոն փոփոխությունները վերաբերում են
    ա) միայն գենոտիպին
    բ) միայն ֆենոտիպին
    գ) գենոտիպին և ֆենոտիպին
    դ) միայն ԴՆԹ-ին

    6.Մոդիֆիկացիոն փոփոխությունների սահմանները կոչվում են
    ա) մուտացիա
    բ) ռեակցիայի նորմա
    գ) գենոտիպ
    դ) ալելներ

    7.Մոդիֆիկացիոն փոփոխությունները
    ա) ունեն հստակ սահմաններ
    բ) սահմաններ չունեն
    գ) կախված չեն միջավայրից
    դ) միշտ նույնն են բոլոր օրգանիզմներում

    8.Մոդիֆիկացիոն փոփոխությունները
    ա) առաջացնում են նոր տեսակներ
    բ) չեն առաջացնում նոր տեսակներ
    գ) փոխում են գեների կառուցվածքը
    դ) փոխանցվում են սերունդներին

    9.Օրգանիզմի բարձրության փոփոխությունը սննդի ազդեցությամբ
    ա) մուտացիա է
    բ) մոդիֆիկացիա է
    գ) ժառանգական հիվանդություն է
    դ) քրոմոսոմային փոփոխություն է

    10.Մոդիֆիկացիոն փոփոխությունների կենսաբանական նշանակությունն է
    ա) վնասել օրգանիզմին
    բ) հարմարվել միջավայրին
    գ) նվազեցնել կենսունակությունը
    դ) փոխել գենոտիպը

      Մարտի 30-ից ապրիլի 3

      Մուտացիա — դա գենետիկական նյութի (ԴՆԹ-ի) փոփոխությունն է։ Այն կարող է առաջանալ ներքին և արտաքին գործոնների ազդեցությամբ։ Մուտացիաները լինում են գենային, քրոմոսոմային և գենոմային։ Դրանք կարող են լինել վնասակար, օգտակար կամ չեզոք։ Մուտացիաների կարևոր դերը գենետիկական բազմազանության ապահովումն է։

      1.Ի՞նչ է մուտացիան։


      ա) Բջջի բաժանում


      բ) Գենետիկական նյութի փոփոխություն


      գ) Սպիտակուցների սինթեզ


      դ) Էներգիայի արտադրություն

      2.Մուտացիաները կարող են առաջանալ՝


      ա) Միայն արտաքին գործոններից


      բ) Միայն ներքին գործոններից


      գ) Ներքին և արտաքին գործոններից


      դ) Չեն առաջանում

      3.Ո՞րն է գենային մուտացիայի օրինակ։


      ա) Քրոմոսոմների թվի փոփոխություն


      բ) ԴՆԹ-ի նուկլեոտիդների հաջորդականության փոփոխություն


      գ) Օրգանիզմի ձևի փոփոխություն


      դ) Բջջի մահ

      4.Ո՞րն է քրոմոսոմային մուտացիա։


      ա) Գենի կառուցվածքի փոփոխություն


      բ) Քրոմոսոմների կառուցվածքի փոփոխություն


      գ) Սպիտակուցի փոփոխություն


      դ) ՌՆԹ-ի քանակի փոփոխություն

      5.Գենոմային մուտացիան կապված է՝


      ա) Գենի կառուցվածքի փոփոխության հետ


      բ) Քրոմոսոմների թվի փոփոխության հետ


      գ) Սպիտակուցի կառուցվածքի հետ


      դ) Բջջի չափի փոփոխության հետ

      6.Ո՞ր գործոններն են առաջացնում մուտացիաներ։


      ա) Մուտագեններ
բ) Վիտամիններ
գ) Ֆերմենտներ
դ) Հորմոններ

      7.Մուտագենների օրինակ է՝


      ա) Ջուր
բ) Ուլտրամանուշակագույն ճառագայթներ
գ) Թթվածին
դ) Գլյուկոզա

      8.Ո՞ր մուտացիաներն են փոխանցվում սերունդներին։


      ա) Սոմատիկ
բ) Սեռական բջիջներում առաջացած
գ) Մկանային բջիջներում առաջացած
դ) Մաշկի բջիջներում առաջացած

      9.Մուտացիաները կարող են լինել՝


      ա) Միայն վնասակար
բ) Միայն օգտակար
գ) Վնասակար, օգտակար և չեզոք
դ) Միայն չեզոք

      Մարտի 16-20

      Ժառանգական փոփոխություններ։

      Փոփոխականությունը օրգանիզմների ունակությունն է՝ ձեռք բերել նոր հատկանիշներ։ Այն լինում է գենոտիպային (ժառանգական) և ֆենոտիպային (ոչ ժառանգական)։ Գենոտիպայինը ներառում է մուտացիաներ և գեների համակցություններ, որոնք մեծացնում են բազմազանությունը և օգնում են հարմարվել ու գոյատևել

      Մարտի 9-13

      Սեռի գենետիկա, սեռի հետ շղթայակցված հատկանիշների ժառանգում, ժառանգական հիվանդություններ:

      Գեները դասավորված են քրոմոսոմներում, և մի քրոմոսոմի գեներն սովորաբար ժառանգվում են միասին (Մորգանի օրենք)։ 22 զույգ աուտոսոմները չեն որոշում սեռը, իսկ X և Y քրոմոսոմները որոշում են, թե երեխան արու է, թե էգ։ Սեռի հետ շղթայակցված գեներն, օրինակ հեմոֆիլիայի գենը, փոխանցվում են X քրոմոսոմով և դրսևորվում են միայն որոշ սեռերում:

      Դասարանական աշխատանք

      1.Օրգանիզմի սեռը որոշվում է՝
      ա) գեներով և քրոմոսոմներով
      բ) սննդով
      գ) ջերմաստիճանով
      դ) ջրով

      2.Մարդու սեռական քրոմոսոմներն են՝
      ա) X և Y
      բ) A և B
      գ) C և D
      դ) M և N

      3.Կանանց սեռական քրոմոսոմների կազմը՝
      ա) XX
      բ) XY
      գ) YY
      դ) XO

      4.Տղամարդկանց սեռական քրոմոսոմների կազմը՝
      ա) XX
      բ) XY
      գ) YY
      դ) XO

      5.Սեռի հետ շղթայակցված հատկանիշները փոխանցվում են՝
      ա) սեռական քրոմոսոմներով
      բ) միայն սննդով
      գ) միայն միջավայրով
      դ) միայն տարիքով

      6.Սեռի հետ շղթայակցված հատկանիշների օրինակ է՝
      ա) դալտոնիզմը
      բ) մազերի գույնը
      գ) հասակը
      դ) մարմնի քաշը

      7.Ժառանգական հիվանդությունները առաջանում են՝
      ա) գեների կամ քրոմոսոմների փոփոխության հետևանքով
      բ) միայն սննդի պատճառով
      գ) միայն եղանակի պատճառով
      դ) միայն հոգնածությունից

      8.Ժառանգական հիվանդությունները փոխանցվում են՝
      ա) ծնողներից երեխաներին
      բ) ընկերներից
      գ) ուսուցիչներից
      դ) հարևաններից

      9.Սեռի հետ շղթայակցված հիվանդությունները ավելի հաճախ հանդիպում են՝
      ա) տղաների մոտ
      բ) աղջիկների մոտ
      գ) նույն չափով
      դ) ոչ մեկի մոտ

      10.Գենետիկան ուսումնասիրում է՝
      ա) ժառանգականությունն ու փոփոխականությունը
      բ) մարսողությունը
      գ) շնչառությունը
      դ) շարժումը։

      Փետրվարի 23-27

      Օրգանիզմների բազմացման եղանակները, սեռական եվ անսեռ բազմացում

      Բազմացումը լինում է սեռական և անսեռ։ Սեռական բազմացման ժամանակ մասնակցում են երկու ծնողներ, իսկ անսեռի դեպքում՝ մեկ օրգանիզմ։

      Օրգանիզմների անհատական զարգացում, սառնային և հետսաղմնային 

      Անհատական զարգացումը կոչվում է օնտոգենեզ և ունի սաղմնային ու հետսաղմնային փուլեր։ Սաղմնային փուլը սկսվում է բեղմնավորումից, իսկ հետսաղմնայինը՝ ծնվելուց հետո։

      Լրիվ և թերի կերպարանափուխություն

      Լրիվ կերպարանափոխության դեպքում կա ձու, թրթուր, հարսնյակ և հասուն ձև , իսկ թերիի դեպքում՝ ձու, թրթուր և հասուն ձև։

      Մենդելի առաջին օրենք

      Հիբրիդների միատեսակության օրենքն է․ տարբեր ծնողներից ստացված առաջին սերունդը միատեսակ է։

      Մենդելի երկրորդ օրենք

      Հատկանիշների տարանջատման օրենքն է․ երկրորդ սերնդում հատկանիշները բաժանվում են որոշակի հարաբերակցությամբ (3:1)։

      Փետրվարի ամփոփում

      Փետրվարի 17-20

      Փետրվարի 9-13 Կենսաբանություն

      Փետրվարի 2-6,

      Փետրվարի 17-20

      Գենետիկան ուսումնասիրում է ժառանգականությունն ու փոփոխականությունը։
      Գենը ժառանգական տեղեկատվության միավորն է, գտնվում է քրոմոսոմներում, իսկ քրոմոսոմները՝ կորիզում։ Մարդու բջիջներում կա 46 քրոմոսոմ։

      Դասարանական աշխատանք․

      1.Գենետիկան ուսումնասիրում է
      ա. կենդանիների վարքը
      բ. ժառանգականությունն ու փոփոխականությունը
      գ. բույսերի կառուցվածքը
      դ. Երկրի կառուցվածքը

      2.Ժառանգականությունը նշանակում է
      ա. օրգանիզմի շարժվելու ունակություն
      բ. ծնողներից սերունդներին հատկանիշների փոխանցում
      գ. սննդի մարսում
      դ. շնչառություն

      3.Փոփոխականությունը նշանակում է
      ա. օրգանիզմների նմանությունը
      բ. օրգանիզմների տարբերությունները
      գ. միայն աճը
      դ. միայն բազմացումը

      4.Ժառանգական տեղեկատվության հիմնական միավորը կոչվում է
      ա. հյուսվածք
      բ. գեն
      գ. օրգան
      դ. բջիջ

      5.Գեները գտնվում են
      ա. ցիտոպլազմայում
      բ. կորիզում
      գ. թաղանթում
      դ. վակուոլում

      6.Քրոմոսոմները գտնվում են
      ա. բջջաթաղանթում
      բ. կորիզում
      գ. ցիտոպլազմայում
      դ. ռիբոսոմներում

      7.Մարդու մարմնի բջիջներում քրոմոսոմների թիվը
      ա. 23 է
      բ. 46 է
      գ. 44 է
      դ. 48 է

      8.Օրգանիզմների տարբերությունները կարող են առաջանալ
      ա. միայն ժառանգականության պատճառով
      բ. միայն միջավայրի ազդեցությամբ
      գ. ժառանգականության և միջավայրի ազդեցությամբ
      դ. միայն սննդի պատճառով

      9.Ժառանգական փոփոխականության օրինակ է
      ա. մաշկի արևայրուքը
      բ. աչքերի գույնը
      գ. մկանների զարգացումը մարզումից
      դ. վերքի լավացումը

      10.Գենետիկական հատկանիշները փոխանցվում են
      ա. շնչառության միջոցով
      բ. արյան միջոցով
      գ. ծնողներից սերունդներին
      դ. սննդի միջոցով

      Փետրվարի 9-13 Կենսաբանություն

      Հետսաղմնային զարգացումը օրգանիզմի աճի ու զարգացման փուլն է ծննդից մինչև կյանքի վերջ։ Այն լինում է ուղղակի՝ երբ օրգանիզմը միայն աճում ու սեռահասունանում է, և անուղղակի՝ երբ ձևափոխվում է թրթուրից հասուն օրգանիզմի։Այս փուլում օրգանիզմը սովորում է շրջակա միջավայրին հարմարվել և զարգացնում ֆիզիկական ու վարքային ունակություններ։

      Փետրվարի 2-6

      Դասարանական աշխատանք․

      1.Ի՞նչ է կոչվում օրգանիզմների բազմացում։
      ա) օրգանիզմի աճը
      բ) նոր անհատների առաջացումը
      գ) օրգանների զարգացումը
      դ) նյութափոխանակությունը

      2.Ո՞րն է անսեռ բազմացման բնորոշ առանձնահատկությունը։
      ա) մասնակցում են երկու ծնողներ
      բ) սերունդը գենետիկորեն տարբեր է
      գ) մասնակցում է մեկ ծնող
      դ) առաջանում են սերմեր

      3.Ո՞ր եղանակը ապահովում է գենետիկ բազմազանություն։
      ա) անսեռ բազմացումը
      բ) բողբոջումը
      գ) մասնատումը
      դ) սեռական բազմացումը

      4.Ո՞րն է անսեռ բազմացման առավելություններից մեկը։
      ա) դանդաղ սերնդի առաջացում
      բ) մեծ էներգիայի ծախս
      գ) արագ և մեծաքանակ սերնդի առաջացում
      դ) գենետիկ փոփոխականություն

      5.Ո՞րն է սեռական բազմացման թերություններից մեկը։
      ա) ապահովում է հարմարվողականություն
      բ) սերունդը գենետիկորեն նույնն է
      գ) պահանջում է ավելի շատ էներգիա և ժամանակ
      դ) արագ է ընթանում

      6.Ի՞նչ է սեռական բազմացման կենսաբանական նշանակությունը։
      ա) բնակչության արագ աճ
      բ) օրգանիզմների ոչնչացում
      գ) տեսակների հարմարվողականության բարձրացում
      դ) օրգանիզմների պարզեցում

      7.Ո՞ր օրգանիզմների մոտ է առավել հաճախ հանդիպում անսեռ բազմացումը։
      ա) միայն կենդանիների
      բ) բույսերի, սնկերի և միաբջիջների
      գ) միայն մարդկանց
      դ) միայն բարձրակարգ կենդանիների

        Դեկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

        1.Ներկայացնել միտոզի փուլերը։

        Պրոֆազ → Մեթաֆազ → Անաֆազ → Թելոֆազ։

        2.Միտոզի դերը օրգանիզմում։

        Բջիջների աճ, վերականգնում և փոխարինում։

        3.Ներկայացնել մեյոզի փուլերը։

        Մեյոզ I → Մեյոզ II:

        4.Որ բջիջներն են կատարում մեյոզ։

        Սեռային բջիջները (ձու, սերմ)։

        5.Մեյոզի դերը մարդու և կենդանիների օրգանիզմում։

        Սեռական բազմացում և գենետիկական տարբերակություն։

        6.Օրգանիզմների անհատական զարգացումը։

        Սկսվում է բեղմնավորումից, անցնում աճի ու հասունացման փուլերով։

        7.Դեկտեմբերի բլոգային աշխատանքը։

        Դեկտեմբերի 8-14

        Դեկտեմբերի 15-19

        8.1-ին ուսումնական շրջանի հաշվետվությունը։

        Սեպտեմբեր

          Հոկտեմբեր

          Նոյեմբեր

          Դեկտեմբեր

          Design a site like this with WordPress.com
          Get started