Դաս 10
1.11 x 11 = 121
2. 373 + 315 = 10000
3. 55 + 55 = 110
4. 57 + 88 + 88 = 198
5. 842 + 248 = 584
6. 869 + 696 = 2901
7. 792 + 297 = 888
8. 88 + 99 = 187
9. 11 + 12 = 23
10. 92 x 29 = 2668
1.11 x 11 = 121
2. 373 + 315 = 10000
3. 55 + 55 = 110
4. 57 + 88 + 88 = 198
5. 842 + 248 = 584
6. 869 + 696 = 2901
7. 792 + 297 = 888
8. 88 + 99 = 187
9. 11 + 12 = 23
10. 92 x 29 = 2668
Եթե թվական ածանցով գոյականն անորոշ է, ապա «-եր» կամ «-ներ» չի ավելանում․
Օրինակ՝ մեր բակում երկու կատու կա:
Եթե հոգնակի գոյականը որոշյալ է, ապա գոյականի հոգնակին միշտ ավելանում է
«-եր» կամ «-ներ»
Օրինակ՝ իմ երկու կատուները շատ աշխույժ են:
Երբեմն գրավոր և բանավոր խոսքում դժվար է լինում ճիշտ որոշել՝ թվական որոշչի հետ եզակի՞, թե՞ հոգնակի որոշյալ դնել՝ հինգ խնձո՞ր, թե՞ հինգ խնձորներ: Թվական որոշիչ-որոշյալ կապակցության թվային պահանջի արմատները լեզվական ընկալումների նախնական փուլում են, պայմանավորված են թվի վերացարկված ընկալմամբ: Շատ ժողովուրդներ, կախված մեկի և շատի տարբերակման ընկալման մակարդակից, երկուսից, երեքից կամ չորսից ավելին են համարել շատ, հոգնակի: Դա հավանաբար բխել է թվի աբստրահված ընկալման ընթացքում ձևավորված պատկերացումներից. մեկը միանշանակ միակ է՝ եզակի. երկու, երեք, չորսն ակնհայտորեն մեկից ավելի են, միաժամանակ առանձին-առանձին ընկալելի, և թվականի հոգնակի լինելով ևս մեկ անգամ ընդգծվել է եզակի չլինելը, իսկ հինգից սկսած այն շատն է, որ ընկալվում է արդեն ամբողջության մեջ:
Այդ ընկալումը դրսևորվել է նաև հայերենի զարգացման սկզբնական փուլում:
Գրաբարում սրա կարգավորումը բավական հստակ էր, համաձայնությունը՝ կանոնավորված: Մի թվականը գործածվել է միայն եզակի թվով, գոյականի հետ համաձայնել է հոլովով, իսկ երեք, չորեք թվականները ձևով էլ հոգնակի են եղել, քանի որ ակնհայտորեն ընկալվել են որպես ոչ եզակի (երկու թվի՝ մեկից ավելի՝ կրկնակի լինելն այնքան ակնհայտ է եղել, որ հոգնակի դնելու կարիք էլ չի եղել, թեև երկուս-ի ս-ն արդեն հոգնակիի վերջավորություն է), կապակցվել են միայն հոգնակի գոյականների հետ: Հաջորդ քանակական թվականները նախադաս դիրքում գործածվել են և՛ եզակի, և՛ հոգնակի որոշյալի հետ, իսկ հետադաս թվական որոշչի գոյական լրացյալը եղել է միայն հոգնակի թվով: Այսինքն, նախապես գիտենք, որ շատ առարկայի մասին է խոսքը, ուրեմն հոգնակի որոշյալ՝ անկախ որոշչի թվից: Օրինակներ՝ երեք մասունք, ի չորից երիվարաց, զերկինսն երկոսին, աստեղք հինգ և այլն:
Գնալով ավելի ու ավելի մեծ թվեր վերացարկմամբ պատկերացնելու ունակություն ձեռք բերած մարդու ուղեղում ավելի մեծ թիվ է տպավորվել որպես առանձնյակների հավաքականություն, ոչ թե չտարրալուծվող ամբողջություն: Եվ աստիճանաբար ավելի մեծ թվեր են առանձնյակներով ընկալվելու շնորհիվ հոգնակի լրացյալ ստացել:
Ռուսերենում այդ ընկալման քերականական դրսևորումը պահպանվում է՝ մեկ թվի հետ լրացումը համաձայնում է թվով և հոլովով՝ один билет, երկու, երեք, չորսի դեպքում եզակի սեռականով է դրվում՝ два, три, четыре билета, այսինքն՝ երկու հատ մեկ տոմս, երեք հատ մեկ տոմս, չորս հատ մեկ տոմս, հինգից սկսած՝ հոգնակիով՝ пять билетов-հինգ տոմսեր. շատ լեզուներ մեկից բարձր թվի հետ միանշանակ հոգնակի լրացյալ են կիրառում:
Ժամանակակից հայերենի որոշիչ–որոշյալ հարաբերությունն առդրային է, ի տարբերություն գրաբարի, այսինքն՝ համարվում է, որ նրանք չեն համաձայնում որևէ քերականական կարգով:
Սակայն նկատելի է, որ այս կանոնը, քերականական տեսանկյունից բացարձակ լինելով, բառիմաստից կամ խոսքիմասային իմաստից կախված առանձնահատկություններ ունի: Յուրահատուկ թվային համաձայնության պահանջ է առաջանում որոշ որակական ածականների, որոշ դերանունների և որոշ մակբայների դեպքում, իսկ թվականի պարագայում այն առկա է միշտ, թեկուզ երբեմն համաձայնության պահանջի բացակայության ձևով:
Թվականի արտահայտած քանակից կախված լրացյալի եզակի-հոգնակի առնվելու տարբերակումը վերացել է, բայց պահպանվել է ամբողջությամբ կամ առանձնյակներով ընկալման վրա հիմնված տարբերակումը:
Եթե որոշակի քանակով իրերն ու առարկաներն ընկալվում են առանձին-առանձին, նկատի են առնվում որպես առանձնյակներ, թվական որոշչի հետ լրացյալը դրվում է հոգնակի, միաժամանակ քերականական թվով համաձայնում է նաև ստորոգյալի հետ, օրինակ՝ «Երկու լեզուներ ևս՝ հունարենն ու ալբաներենը, ինքնուրույն ճյուղեր են կազմում»:
Լրացյալը հոգնակի է դրվում նաև, եթե հոդ, որակական ածական կամ որևէ այլ մասնավորեցնող լրացում ունի թվականից բացի: Այսինքն, երբ որևէ հատկանիշով կամ պատճառով յուրաքանչյուր առարկա ընկալվում է առանձնացված: Օրինակ, հինգ աթոռ դրեք նախագահությունում կամ՝ այդտեղի հինգ աթոռները դրեք նախագահությունում: Առաջին դեպքում նշանակություն չունի՝ ինչ աթոռներ, կարևորը քանակն է, երկրորդ դեպքում՝ մասնավորեցված, առանձնացված, որոշակիացված՝ այդտեղի աթոռներն են, իսկ քանակը նշվում է թռուցիկ, լրացնում է ասվածը:
Երբ ընկալվում է որպես ամբողջություն, գոյական որոշյալը լինում է եզակի, ստորոգյալն էլ եզակի է դրվում: Օրինակ՝ «Այս տարի 250 հազար զբոսաշրջիկ է այցելել Ենոքավանի զբոսաշրջային կենտրոն»: Ենոքավանի զբոսաշրջային կենտրոնի մասին է խոսքը, բնականաբար զբոսաշրջիկներ պետք է գային, դա ընդգծելու հարկ չկա, բայց այ, թիվը՝ 250 հազար, նշանակալից է, ուստի՝ 250 հազար զբոսաշրջիկ:
Կամ՝ «Օժանդակ շինությունում հայտնաբերվել և առգրավվել է 3 հատ որսորդական դանակ»:
Այս տրամաբանությունից է բխում նաև անձ ցույց տվող գոյականների՝ մեծ մասամբ հոգնակի լրացյալ դառնալը թվական որոշչի հետ, սակայն կարևոր է նկատի ունենալ, որ անորոշ առումով և որպես միաձույլ ամբողջություն ընկալվող անձ ցույց տվող գոյականներն էլ են եզակի առնվում. «Յոթն ավանները միասին ունեին 13308 հետևակ և ձիավոր զինվոր» Ր:
Հետաքրքիր է, որ մարդ բառի հոգնակին թվական որոշիչ չի ստանում, իսկ մարդ իմաստով հոգի բառը, եթե երկուսից մեծ թվական որոշիչ ունի, ինքը հոգնակի չլինելով, միշտ հոգնակի ստորոգյալի հետ է կիրառվում, օրինակ՝ «Հինգ-վեց հոգի իրար դեմ ելած՝ սրամարտ էին մղում», «Տասը հոգով գնացինք որսի»:

Ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը կազմում են երկրագնդի բուսականության մեծամասնությունը տեսակների քանակով՝ մոտ 250 000 տեսակ, և աճում են կլիմայական բոլոր գոտիներում:
Ծածկասերմ բույսերը բնութագրվում են ծաղիկների և պտուղների առկայությամբ:

Այս բույսերի լայն տարածվածությունը և բազմազանությունը պայմանավորված է հետևյալ առանձնահատկություններով.
1.Պտուղը պատում է սերմը և պաշտպանում այն, ապահովում նրա աճն անբարենպաստ պայմաններում:
2. Ծածկասերմերի հյուսվածքները խիստ մասնագիտացված են՝ առավելագույնս հարմարված են որոշակի ֆունկցիաներ կատարելուն:
3. Ծածկասերմերին բնորոշ է ինտենսիվ նյութափոխանակություն և օրգանական նյութերի արագ կուտակում:
Այս ամենը թույլ է տալիս ծածկասերմերին հարմարվել շրջակա միջավայրի ամենատարբեր պայմաններին:
Ծածկասերմ բույսերը կազմված են վեգետատիվ կամ մարմնական և գեներատիվ կամ սեռական օրգան համակարգերից:
Ծածկասերմերի վեգետատիվ օրգաններն են` արմատը, ցողունը, տերևը, իսկ գեներատիվ օրգանները՝ ծաղիկը, պտուղը, սերմը:
Վեգետատիվ համակարգը ապահովում է բույսի կենսագործունեությունը, իսկ գեներատիվ համակարգը ապահովում է բույսի բազմացումը:


Դու արդեն գիտես, որ գոյություն ունի արմատային երկու համակարգ՝ փնջաձև և առանցքային, որոնք կազմվում են գլխավոր, կողային և հավելյալ արմատներից:

Բույսերի տերևները ևս խիստ բազմազան են և դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների.
1. ըստ քանակի տարբերակում ենք պարզ և բարդ տերևներ;
2. ըստ ձևի տարբերակում ենք ամբողջաեզր և սղոցաեզր տերևներ;
3.ըստ ջղավորության՝ ցանցաջիղ, աղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ տերևներ:

Ծաղկավոր բույսերի դասակարգման համար էական կարևորություն ունի ծածկասերմերի սերմը: Բոլոր ծաղկավոր բույսերը բաժանվում են երկու խմբի՝ համաձայն շաքիլների քանակին սաղմում:

Հիմք ընդունելով սերմի կառուցվածքի առանձնահատկությունները՝ սահմանվում է ծաղկավոր բույսերի երկու դաս՝
1. Միաշաքիլավոր բույսերի դաս. պատկանում են՝ շուշանը, ցորենը, եգիպտացորենը, բրինձը, սոխը, սխտորը:
Բնորոշ էփնջաձև արմատային համակարգ, աղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ, ամբողջաեզր, պարզ տերևների, միայն խոտաբուսային կենսաձևի առկայություն:
2.Երկշաքիլավոր բույսերի դաս. պատկանում են՝ լոբին, ոլոռը, կաղամբը, արևածաղիկը, խնձորենին, ելակը:
Բնորոշ է առանցքային արմատային համակարգ, ցանցաջիղ, սղոցաեզր, բարդ տերևների, բոլոր կենսաձևերի, ցողունում գոյացնող հյուսվածքի առկայություն:
