1․ Ո՞ր պատկերն է կոչվում տարածական մարմին կամ տարածական պատկեր։
Այն պատկերը, որի ոչ բոլոր կետերն են ընկած միևնույն հարթության մեջ, կոչվում է տարածական պատկեր:
2․ GEOGEBRA ծրագրով գծել տարածական մարմին։

3․ Ի՞նչ է բազմանիստը։
Բազմանիստը դա տարածական պատկեր որ արտաքին մակերևույթը տարբեր բազմանկյւններ են։
4․ Ո՞ր պատկերն է կոչվում զուգահեռանիստ, GEOGEBRA ծրագրով գծել զուգահեռանիստ։
Զուգահեռանիստ կոչվում է այն բազմանիսը, որի բոլոր 6 նիստերը զուգահեռագծեր են:
5․ Զուգահեռանիստը քանի՞ նիստ, քանի՞ կող, քանի՞ գագաթ ունի։
Զուգահեռանիստն ունի 6 նիստ, 8 գագաթ և 12 կող:
6․ Բազմանիստների և նրանց տարրերի մասին բերված պնդումներից (սահմանումներից) ո՞րն է ճիշտ: Ընտրել ճիշտ տարբերակ(ներ)ը:
Եթե տարածական մարմնի մակերևույթը կազմված է ուղղանկյուններից, ապա այն կոչվում է բազմանիստ:
Բազմանիստի մակերևույթը կազմող բազմանկյունները կոչվում են բազմանիստի նիստեր:
Նիստերի կողմերը կոչվում են բազմանիստի կողեր:
Եթե տարածաչափական մարմնի մակերևույթը բաղկացած է բազմանկյուններից, ապա մարմինը բազմանիստ է:
7․ Զուգահեռանիստի մասին թվարկված պնդումներից ո՞րն է ճիշտ: Ընտրել ճիշտ պնդումը:
Զուգահեռանիստի հիմքը զուգահեռագիծ է:
Զուգահեռանիստ կոչվում է այն պրիզման, որի կողմնային նիստերը չորս ուղղանկյուններ են:
Զուգահեռանիստի նիստերը վեց ուղղանկյուններ են:
8․ Բերվածնկարներից ո՞րն է զուգահեռանիստը: Նշել ճիշտ պատասխանը:



Ճիշտ պատասխան
9․ Գրել զուգահեռանիստի հատկությունները։
Զուգահեռանիստի հանդիպակաց նիստերը զուգահեռ են և հավասար:
Զուգահեռանիստի բոլոր չորս անկյունագծերը հատվում են միևնույն կետում և այդ կետում կիսվում են:



