А. Исаакян. У Солнца Ա․Իսահակյան Արևի մոտ

Ա․Իսահակյան Արևի մոտ

Արևի մոտ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած, կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը, և էլ չերևաց:
-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.
-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:
-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:
Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…
-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեխք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:
Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Ավ. Իսահակյան

“У Солнца”

У подножья солнца

Один сирота, одетый в лохмотья, сидел у стен богатых домов. Он прислонился к стене одного из них и протянул руку к прохожим. Весна только что пришла, близлежащие горы покрылись зеленью, а мягкое весеннее солнце добрыми глазами смотрело на всех. Люди проходили по тротуарам, но никто не замечал бедного, сиротского ребенка. Когда солнце постепенно склонялось к горизонту за зелеными горами, холодный ветер начал дуть, и ребенок дрожал от холода — бедный и бездомный.

— Ах, красное солнце, доброе солнце, только ты меня грела, а теперь куда ты уходишь, оставляя меня одного, в этот холод и тьму? У меня нет матери, у меня нет дома, куда мне идти, к кому мне пойти… Взойди, возьми меня с собой, доброе солнце…

Молча и беззвучно плакал ребенок, и слезы катились по его бледному лицу. А люди тем временем шли домой, и никто не слышал его, никто не хотел его увидеть…

Солнце скрылось за горой, и больше не появилось.

— Доброе солнце, я знаю, ты пошел к своей матери… Я знаю, ваш дом находится за этой горой, я приду, приду к тебе, сейчас, сейчас…

И бедный ребенок, дрожа от холода, держась за стены богатых домов, пошел, пошел, вышел из города. Он добрался до горы. Восхождение было тяжело, камни и камни, ступал он на них, больно было. Но он не обращал внимания, продолжал подниматься вверх.

Ночь опустилась, и зеленая гора покрылась черной тенью. На вершине горы блеск звезд, как огоньки, зовущие и ласкающие. Дул холодный, сильный ветер, который воет в долинах и на скалах. Иногда пролетали черные ночные птицы, которые вышли на охоту. Но ребенок смело и твердо шел вверх, все выше, всегда выше. И вдруг он услышал лай собак, а затем услышал голос из темноты:

— Кто ты? Куда ты идешь?

— Я путник, я иду к солнцу. Скажи, где дом солнца? Он далеко или близко?

С фонарем в руках подошел человек и ласковым голосом сказал:

— Ты, должно быть, устал, голоден и жаждущий, давай пойдем ко мне. Как жестоки твои отец и мать, что в такую темноту и холод они тебя отправили.

— У меня нет отца и матери, я сирота и бездомный…

— Пойдем, сынок, пойдем ко мне, — сказал добрый незнакомец, и, взяв его за руку, отвел его к себе домой.

Его дом был бедной хижиной. У очага сидели его жена и маленькие дети. В соседнем дворе паслись овцы. Он был пастухом, горным пастухом.

— Дорогие дети, я привел вам брата, пусть теперь нас не трое, а четверо. Рука, которая кормит троих, накормит и четвертого. Любите друг друга, давайте поцелуем вашего нового брата.

Прежде всего жена пастуха обняла ребенка и, как мать, нежно поцеловала его. Затем подошли дети и, как братья, поцеловали его. Ребенок плакал от счастья и снова продолжал плакать. Потом они сели за стол, веселые и радостные. Мать устроила им постель и уложила всех рядом с собой. Ребенок был очень устал, и сразу же закрыл глаза и мирно заснул.

Во сне ребенок улыбался, как будто он уже рядом с солнцем, крепко обнял его и лежал в его тепле и счастье. Вдруг от счастья он вскочил и увидел, что вместо солнца он обнимает своих новых братьев и крепко держит за руку свою мать. И он понял, что солнце на самом деле находится здесь, в этом доме, и что он прямо в его объятиях…

Маленький Текст

У подножья солнца сидел сирота в лохмотьях, протягивая руку к прохожим. Весна пришла, солнце светило мягко, но никто не замечал бедного ребенка. С наступлением вечера, когда солнце скрылось за горами, ребенок остался в холоде и темноте. Он просил солнце взять его с собой, но остался незамеченным.

Ребенок отправился в горы искать солнце. В пути его встретил пастух и привел к себе домой. В бедной хижине его приняли как родного. Жена пастуха обняла его, дети поцеловали, и ребенок впервые почувствовал тепло семьи.

Во сне он обнимал солнце, но проснувшись, понял, что настоящее солнце — это его новые братья и мать, дарящие тепло и заботу.

Փոքրիկ տեքստ

Արևի ստորոտում մի որբ երեխա՝ ցնցոտիներով, նստած էր և ձեռքը մեկնում անցորդներին: Գարունն էր եկել, արևը մեղմորեն շողում էր, բայց ոչ ոք չէր նկատում խեղճ երեխային: Երեկոյան, երբ արևը թաքնվեց սարերի հետևում, երեխան մնաց ցրտի ու խավարի մեջ: Նա խնդրում էր արևին իր հետ տանել, բայց մնաց անտեսված:

Երեխան ուղևորվեց սարերը՝ արևին փնտրելու: Ճանապարհին նրան հանդիպեց հովիվը և տարավ իր խրճիթը: Խեղճ կացարանում նրան ընդունեցին որպես հարազատ: Հովվի կինը գրկեց նրան, երեխաները համբուրեցին, և երեխան առաջին անգամ զգաց ընտանիքի ջերմությունը:

Երազում նա գրկել էր արևին, բայց արթնանալով հասկացավ, որ իրական արևը իր նոր եղբայրներն ու մայրն են, ովքեր նրան ջերմություն ու հոգատարություն էին պարգևում:

Что такое счастье?

Счастье — это личное ощущение, которое для каждого человека может означать что-то разное. Для кого-то это любовь и отношения, для других — успех и достижения. Иногда счастье кроется в простых моментах покоя, например, в прогулке на природе или времени с близкими. Счастье не всегда связано с большими достижениями; часто оно в том, чтобы быть довольным настоящим и чувствовать гармонию с собой. В конце концов, счастье — это состояние души, которое зависит не только от внешних обстоятельств, но и от того, как мы воспринимаем и проживаем свою жизнь.

Մայիսի 12-18

Արտազատությունը կենդանի օրգանիզմներում — դա նյութափոխանակության ընթացքում առաջացած թունավոր արգասիքների հեռացումն է օրգանիզմից: Շնչառության արգասիքը՝ CO₂-ը, արտազատվում է շնչառական համակարգով, իսկ ջուրն ու մնացյալ արգասիքները՝ միզային և արտաթորության համակարգերով:

Բույսերի մոտ արտազատումը կատարվում է ամբողջ մակերեսով կամ տերևների հերձանցքներով:

Կենդանիների մոտ պարզագույնները արտազատում են ամբողջ մակերեսով, իսկ բարդ կենդանիները՝ մասնագիտացված օրգաններով (օր.՝ երիկամներ):

Արտազատության խափանումը բերում է թունավորմանը և մահվան։

Լրացուցիչ աշխատանք:
Պատասխանել հարցերին
1.Ինչպիսի՞ սննդանյութերի օգտագործուﬓ է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:

Աղ, շաքար, սպիտակուց, ալկոհոլ։

2. Թվարկե՛ք երիկամային հիվանդությունների պատճառները:
Բակտերիաներ, ճնշում, շաքարախտ, քարեր։

3.Ինչպե՞ս են հիվանդությունների հարուցիչները թափանցում ﬕզուղիներ:

Մեզուղիներով, արյունով, սեռական ճանապարհով։

4.Ինչ պիսի՞ սննդամթերքն է բացասաբար ազդում երիկաﬓերի աշխատանքի
վրա:

Աղի, շաքարի, կոֆեինի, ալկոհոլի, սպիտակուցի ավելցուկ։

Պարապմունք 54

1․ Ուղղանկյուն եռանկյան մեջ հայտնի են էջը՝ a=8, և այդ էջին կից անկյունը՝ B=450։ Գտնել եռանկյան անհայտ էջը, ներքնաձիգը և անկյունը։

b=8,c=11,31 անկյուն A=45

2. Ուղղանկյուն եռանկյան մեջ հայտնի են էջը՝ b=6, և այդ էջին դիմացի անկյունը՝ B=300։ Գտնել եռանկյան անհայտ էջը, ներքնաձիգը և անկյունը։

a=10,39 c=12. անկյուն A=60

3․Ուղղանկյուն եռանկյան մեջ հայտնի են ներքնաձիգը՝ c=10, և անկյունը՝ B=600։ Գտնել եռանկյան անհայտ էջերը, ներքնաձիգը և անկյունը։

a=5. b=8,66 անկյուն A=30

4. Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունը հավասար է 500, իսկ հիմքը 14 սմ է։ Գտնել այդ եռանկյան ա) սրունքը, բ) հիմքին իջեցրած բարձրությունը, գ) գագաթի անկյունը։

b=10.89

h=8.34

անկյուն A=80