Սպիտակուցի կառուցվածքը և գործառույթը

Սպիտակուցները կենսաբանական մեծ մոլեկուլներ են, որոնք կազմված են ամինաթթուներից։ Նրանց կառուցվածքը ունի չորս մակարդակ․ նախ ամինաթթուների հաջորդականությունը (առաջին), ապա երկրորդային ձևերը՝ ոլորաններ և շերտեր, հետո երրորդային՝ ամբողջական 3D կառուցվածքը, և վերջում չորրորդային՝ մի քանի շղթաների միավորում։ Այս կառուցվածքն է որոշում սպիտակուցի ձևն ու նրա դերը։

Գործառույթները բազմազան են․ սպիտակուցները կառուցում են մեր մկանները, մաշկը և օրգանները, արագացնում են քիմիական ռեակցիաները (ֆերմենտներ), պաշտպանում օրգանիզմը վարակներից (անտիմարմիններ), և տրանսպորտում են կարևոր նյութեր, օրինակ՝ թթվածինը հեմոգլոբինի միջոցով։

Այսպիսով, սպիտակուցները մեր մարմնի հիմքային «շինարարներն» ու «աշխատողները» են, առանց որոնց կյանքը հնարավոր չէր լինի։

Պարապմունք 11

Թեմա՝ Ֆունկցիայի գրաֆիկն ու նշանապահպանման միջակայքերը

2x − 6 տառային արտահայտությունն ունի երկու նշանապահպանման միջակայք՝ (−∞,3) և (3,+∞)։ Այդ միջակայքերից առաջինում արտահայտությունը բացասական է, երկրորդում՝դրական։ Դա տեսանելի է նաև y = 2x − 6 ֆունկցիայի գրաֆիկից։


Ինչպես տեսնում ենք, x < 3 դեպքում ֆունկցիայի արժեքը բացասական է (գրաֆիկը x-երի առանցքից ներքև է), իսկ x > 3 դեպքում՝ դրական (գրաֆիկը x-երի առանցքից վերև է): Այն աբսցիսների առանցքը հատում է (3,0) կետում։ Գրաֆիկից երևում է, որ 3-ից ձախ կետերում ֆունկցիայի արժեքները բացասական են, իսկ 3-ից աջ կետերում՝ դրական։ (−∞,3) և (3,+∞) միջակայքերն անվանենք y = 2x − 6 ֆունկցիայի նշանապահպանման միջակայքեր։ Ֆունկցիայի գրաֆիկից հնարավոր է պարզել ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերը։
Օրինակ 1․
Պարզենք նկարում պատկերված ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերը։


Լուծում․
Գրաֆիկը աբսցիսների (x-երի) առանցքից ներքև է, երբ x-ը փոքր է −4-ից, կամ էլ գտնվում է 1-ի և 3-ի միջև։ Այդ միջակայքերում ֆունկցիայի արժեքները բացասական են։ (−∞, −4) և (1, 3) միջակայքերում ֆունկցիան բացասական է։ Նույն տրամաբանությամբ (−4, 1) և (3, +∞) միջակայքերում ֆունկցիան դրական է։ Վերջում,
նշենք, որ −4, 1 և 3 կետերում ֆունկցիայի արժեքը 0 է։

Իմանալով ֆունկցիայի դրական ու բացասական լինելու միջակայքերը՝ կարող ենք մոտավոր պատկերացում կազմել նրա գրաֆիկի մասին։

Օրինակ 2․
Գծենք ֆունկցիա, որն ունի երեք նշանապահպանման միջակայք՝ (−∞, 3)-ում՝ դրական, իսկ (3, 5)-ում և (5, +∞)-ում՝ բացասական։
Լուծում․
Գծապատկերում պահանջին բավարարող ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերն են։

Ֆունկցիայի գրաֆիկը 3 կետից ձախ պետք է գտնվի աբսցիսների առանցքից վերև, իսկ (3, 5) և (5, +∞) միջակայքերում՝ ներքև։ Ֆունկցիան 3 և 5 կետերում ընդունում է 0 արժեքը, այսինքն՝ հատում է աբսցիսների առանցքը։ Այդպիսի բազմաթիվ ֆունկցիաներ կան։ Դրանցից մի քանիսը պատկերված են ստորև.

Առաջադրանքներ․

1․ Գտնել պատկերված գրաֆիկով ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերը․

ա)(−∞,0)∪(0,+∞)

բ)Ֆունկցիան հատում է x-ասին երեք անգամ՝ մոտ x ≈ -1, x ≈ 0.5, x ≈ 1.5

Նշանապահման միջակայքները (օրինակ)՝
(−∞,−1),(−1,0.5),(0.5,1.5),(1.5,+∞)

գ)x-ասին հատումներ մոտ: x ≈ -2, x ≈ 0, x ≈ 2

Նշանապահման միջակայքներ:
(−∞,−2),(−2,0),(0,2),(2,+∞)

դ) x-ասին հատումներ մոտ x ≈ -1, x ≈ 2

Նշանապահման միջակայքներ:
(−∞,−1),(−1,2),(2,+∞)

ե) Հորիզոնական հատված x ∈ (-2, 2) → y<0

Դրսի հատվածները x < -2 կամ x > 2 → y > 0

Նշանապահման միջակայքներ:
(−∞,−2),(−2,2),(2,+∞)

զ) x-ասին հատումներ մոտ x ≈ -2, x ≈ 0, x ≈ 1

Նշանապահման միջակայքներ:
(−∞,−2),(−2,0),(0,1),(1,+∞)

2․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որի նշանապահպանման միջակայքերը կլինեն․

ա) (−∞, −2), (−2, 1), (1, +∞),

f(x)=(x+2)(x−1)

բ) (−∞; −  4/5), (−  4/5; 0), (0; 3), (3; +∞),

f(x)=(x+4/5)x(x−3)

գ) (−∞; 3), (3; +∞),

f(x)=x−3

դ) (−∞, +∞):

f(x)=1

3․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որի նշանապահպանման միջակայքերի գծապատկերը կունենա հետևյալ տեսքը․

4․ Գտնել (-5; 36) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

(-5; 36) 40 ամբողջ թիվ

5․ Գտնել (23; 57) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

(23; 57) → 34 ամբողջ թիվ