Կարդում ենք Պարույր Սևակ

Պարույր Սևակ «Ապրել»

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
Ու թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
թե ինքըդ քեզ արհամարհես
ու համառես,
քեզ հետ վիճի՛,
քեզ չզիջի՛,
համբերատար քեզ հետ խոսի՜,
հակառակո՛ւմ քեզ համոզի
ինքը… հզոր Հանրությունը…

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:

Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-դ խառնես մեծ «մենք»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:

Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես՝ հույսի նման:
Արշալույսի նման բացվես
նրա՛նց համար,
Վերջալույսի նման բոցվես
նրա՛նց համար:
Թե լաց լինես՝ նրանց համար,
Թե բաց լինես՝ նրանց համար:
Եվ հա՜ց լինես նրանց համար՝
հոգևոր հա՛ց,
Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես
ոգևորվա՜ծ:
Եվ նրանցով կյանքում լինես
թույլ կամ ուժեղ,
Եվ նրանցով կյանքում լինես
բույլ կամ մժեղ,
Թշվառ՝ ինչպես անապաստան,
Հարուստ՝ ինչպես լայն տափաստան…

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս,
Որ նրանց հետ մթնես-ամպես
Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
Ինչպես նամակ և կամ բացիկ…

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,
Կյանքդ խառնել նրանց կյանքին,
Տառապանքդ՝ տառապանքին,
Ջանքդ՝ ջանքին,
Ցանքդ՝ ցանքին,
Եվ ենթարկվել նրանց կամքին,
Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել…

Հոկտեմբերի 6-10

Հարցեր

1.Ի՞նչ են օքսիդները։
ա) Միացություններ, որոնք պարունակում են թթվածին
բ) Միացություններ, որոնք պարունակում են ջրածին
գ) Միացություններ, որոնք պարունակում են ազոտ

2.Ո՞ր բաղադրությունը օքսիդ է։
ա) H₂O
բ) NaCl
գ) HCl

3.Ո՞ր տարրն է միշտ մտնում օքսիդների բաղադրության մեջ։
ա) Ջրածին
բ) Թթվածին
գ) Ածխածին

4.Ո՞րն է մետաղական օքսիդ։
ա) CuO
բ) SO₂
գ) CO₂

5.Ո՞րն է ոչ մետաղական օքսիդ։
ա) Fe₂O₃
բ) CaO
գ) SO₃

6.Բեր երեք օքսիդի օրինակ։

Na2O, Cu2O, As2O3

7.Ինչ տարբերություն կա մետաղական և ոչ մետաղական օքսիդների միջև։

Մետաղական օքսիդ ջրին միանալիս հիմք է դառնում,
ոչ մետաղական օքսիդ ջրին միանալիս թթու է դառնում:

8.Ինչ նյութեր են առաջանում, երբ մետաղը միանում է թթվածնին։

մետաղային օքսիդ

9.Ինչպես կարելի է ստանալ օքսիդ։

Տարրը միացնելով թթվածնին։

10.Ինչ է լինում, երբ օքսիդը միանում է ջրին

    թթու կամ հիմք։