Պարապմունք 25

1. Շրջանագծի որևէ կետից տրամագծին իջեցված է ուղղահայաց։ Գտնել նրա երկարությունը, եթե տրամագծի հատվածները հավասար են՝

ա) 12 սմ և 3 սմ, 6սմ

բ) 16 սմ և 9 սմ, 12սմ

գ) 2 մ և 5 դմ։ 1մ

2. Շրջանագծի երկու լարեր հատվում են: Մի լարի հատվածները հավասար են 24 սմ և 14 սմ, իսկ մյուս լարի հատվածներից մեկը` 28 սմ: Գտնել երկրորդ լարի երկարությունը:

40 սմ

3. Երկու իրար հատող լարերից մեկը տրոհված է 48 մ և 3 մ հատվածների, իսկ մյուսը` կիսվում է։ Որոշել երկրորդ լարի երկարությունը։

24 մ

4. Երկու իրար հատող լարերից մեկը տրոհված է 12 մ և 18 մ հատվածների, իսկ երկրորդը` 3 : 8 հարաբերությամբ։ Որոշել երկրորդ լարի երկարությունը։

33մ

5. Իրար հատող երկու լարերից առաջինը 32 սմ է, իսկ երկրորդ լարի հատվածներն են 12 սմ և 16 սմ: Որոշել առաջին լարի հատվածները։

Առաջին լարի հատվածները 8 սմ և 24 սմ են։

6. AB և CD հատվածները հատվում են M կետում այնպես, որ MA = 7 սմ, MB = 21 սմ, MC = 3 սմ և MD = 16 սմ: A, B, C և D կետերը գտնվու՞մ են, արդյոք, միևնույն շրջանագծի վրա։

Ոչ չեն գտնվում նույն գծի վրա։

Դեկտեմբերի 9-12

Բնակչության կազմը երկրի կարևոր բնութագրիչներից է։ Այն բնութագրվում է ըստ ազգային, սեռային, տարիքային, սոցիալական, կրոնական և բնակավայրի տեսակների։

Հայաստանի Հանրապետությունը ազգային կազմով համարվում է առավել միատարր երկիր։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով հայերը կազմում են բնակչության 98,1%-ը։

Թվաքանակով երկրորդ ազգը եզդիներն են (մոտ 35,3 հազար), որոնք հիմնականում բնակվում են Արագածոտնի և Արմավիրի մարզերում։ Երրորդը ռուսներն են (մոտ 11,9 հազար), որոնք ապրում են հիմնականում քաղաքներում։

ՀՀ-ում ապրում են նաև ասորիներ, քրդեր, ուկրաինացիներ, վրացիներ և հույներ, որոնց թիվը 3000-ից պակաս է։

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ բոլոր քաղաքացիները ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ՝ անկախ ազգությունից։

1․ Թվա՛րեք բնակչության կազմի տեսակները։
Ազգային, սեռային, տարիքային, սոցիալական, կրոնական և ըստ բնակավայրերի։

2․ Ի՞նչ է ազգային կազմը, և ի՞նչ է միատար ազգային կազմը։
Ազգային կազմը ցույց է տալիս, թե որ ազգերից է կազմված երկրում ապրող բնակչությունը։
Միատար ազգային կազմ նշանակում է, որ բնակչության մեծ մասը մեկ ազգի ներկայացուցիչ է (օր․՝ ՀՀ-ում՝ հայերը)։

3․ Ի՞նչ ազգային փոքրամասնություններ կան Հայաստանում, և որտե՞ղ են ապրում։
Հայաստանում կան եզդիներ (Արագածոտին, Արմավիր), ռուսներ (քաղաքներ՝ Երևան, Գյումրի, Վանաձոր), ասորիներ (Վերին Դվին, Դիմիտրով), քրդեր, ուկրաինացիներ, վրացիներ, հույներ (Ալավերդի, Ախթալա, Շամլուղ)։

4․ Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության սեռային կազմը ըստ տարիքի։
Երիտասարդ տարիքներում տղաները մի փոքր շատ են, իսկ տարեց տարիքներում կանայք են ավելի շատ։ Տարիքի հետ կանանց բաժինը մեծանում է։

5․ ՀՀ բնակչության կազմում ինչպիսի՞ տարիքային խմբեր են առանձնացվում։
Երեխաներ (0–14 տ.), աշխատունակ տարիքային խումբ (15–64 տ.), տարեցներ (65 և բարձր)։

6․ Բնակչության կազմը ըստ բնակավայրերի քանի՞ տիպ է։
Երկու տիպ՝ քաղաքային և գյուղական։

7․ Ինչպիսի՞ն է ՀՀ-ում ուրբանիզացման մակարդակը։
ՀՀ-ում ուրբանիզացման մակարդակը բարձր է․ բնակչության մեծ մասը ապրում է քաղաքներում։

8․ Ինչ է աշխատանքային ռեսուրսը։
Աշխատանքային ռեսուրսը աշխատունակ տարիքի և աշխատելու ունակ բնակչությունն է։

9․ Այս ռեսուրսի քանակը ինչո՞վ է պայմանավորված։
Պայմանավորված է բնակչության ընդհանուր թվով, տարիքային կազմով, ծնելիությամբ, մահացությամբ և արտագաղթով։

10․ Ինչ են նշանակում աշխատանքային ռեսուրսների քանակական և որակական ցուցանիշները։
Քանակական ցուցանիշը ցույց է տալիս աշխատողների թիվը,
որակական ցուցանիշը՝ նրանց կրթությունը, մասնագիտական պատրաստվածությունը և առողջական վիճակը։