Դաս 12.    (01.12 — 05.12)

1. Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում էլ. շղթայում:

Փոխակերպում․ էլեկտրական էներգիա → ջերմային, լուսային կամ մեխանիկական էներգիա։

2. Ինչի՞ց է կախված  էլ. շղթայի սպառիչներում անջատված էներգիան:

Կախված է սպառիչի դիմադրությունից, հոսանքի ուժից և աշխատանքի ժամանակից։

3. Ինչպիսի՞ն է հոսանքի ուժը հաջորդաբար միացված սպառիչներում, ինչպես նաև դրանք միացնող հաղորդալարերում:

Հաջորդաբար միացված սպառիչներում հոսանքի ուժը բոլորում նույնն է։

4. Ինչպե՞ս են հաշվում լարումը  հաջորդաբար միացված սպառիչներից կազմված տեղամասում:

Լարում՝ U=U1​+U2​+U3​+…

5.Ինչպե՞ս են որոշում հաջորդաբար միացված սպառիչների տեղամասի դիմադրությունը:

Դիմադրություն՝ R=R1​+R2​+R3​+…

6. Բերել էլ. շղթայի օրինակներ, որտեղ երևում է, սպառիչների զուգահեռ միացման առավելությունը հաջորդականի նկատմամբ:

Զուգահեռ միացման առավելություն օրինակ՝ տան լույսերը․ եթե մեկը այրվի, մյուսները աշխատում են։

7. Ի՞նչ առընչությամբ են կապված հոսանքի ուժերը զուգահեռ միացված  սպառիչներում և շղթայի չճյուղավորված մասերում:

Կապը՝ I= I1​+I2​+I3​+…

8. Իրար միացված բոլոր սպառիչների համար որ էլեկտրական մեծությունն է նույնը:

Զուգահեռ միացման դեպքում բոլոր սարքերում լարումը նույնն է։

9.Ինչպե՞ս են որոշում իրար զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր տեղամասի դիմադրությունը:

Զուգահեռ միացվածների ընդհանուր դիմադրությունը գտնում են հատուկ բանաձևով, որտեղ դիմադրությունները հաշվվում են որպես հակադարձ թվեր։

Պարապմունք 24

1․ Քառակուսիներից մեկի անկյունագիծը 4 անգամ մեծ է մյուսի անկյունագծից։ Գտնել երկրորդ քառակուսու կողմը, եթե առաջին քառակուսու պարագիծը 100 սմ ՝ ։

6.25 սմ

2․ 60 սմ պարագծով ABCD ուղղանկյունը նման է A1B1C1D1 ուղղանկյանը, որի կից կողմերի երկարություններն են 4 սմ և 8 սմ։ Գտնել ուղղանկյան կողմերը:

10 սմ և 20 սմ

3․ A անկյան կողմերը հատվում են BC և DE զուգահեռ ուղիղներով, ընդ որում ՝ B և D կետերը գտնվում են անկյան կողմերից մեկի, իսկ C և E կետերը ՝ մյուսի վրա։ Գտնել

ա) AC-ն, եթե CE=10 սմ, AD= 22 սմ, BD=8 սմ, 3.64 սմ

բ) BD-ն և DE-ն, եթե AB=10 սմ, AC= 8 սմ,BC=4 սմ, CE=4 սմ: BD = 5 սմ,
DE = 7.5 սմ.

4․ ABCD սեղանի AB և CD սրունքները շարունակված են մինչև M կետը հատվելը։ Գտնել CM հատվածը, եթե AB=1 մ, CD=15 դմ, BM= 8 դմ։

CM = 12 դմ

5․ Սեղանի հիմքերն են 1,8 մ և 1,2 մ, իսկ սրունքներն, որոնց երկարություններն են 1,5 մ և 1,2 մ, շարունակված են մինչև հատվելը։ Գտնել, թե որքան է շարունակված սրունքներից յուրաքանչյուրը։

0.75 մ

0.6 մ

Դեկտեմբերի 1-5

1. Ո՞րն է ցանկացած թթվի կազմի պարտադիր տարրը։ Գրե՛ք դրա քիմիական նշանը։

Ջրածին (H)

2. Ո՞րն է բոլոր հիդրօքսիդների (հիմքերի) բանաձևի պարտադիր մասը։

OH խումբը (հիդրօքսիդային խումբ)

3. Ի՞նչպես ենք դասակարգում թթուները ըստ թթվածնի պարունակության։ Բերե՛ք մեկական օրինակ։

Թթվածին պարունակող թթուներ → օրինակ H₂SO₄

Թթվածին չպարունակող թթուներ → օրինակ HCl

4. Ինչպե՞ս է կոչվում այն հիդրօքսիդը, որը լուծվում է ջրում։

Ալկալի

5. Ի՞նչ գույն է ստանում լակմուսի թուղթը, երբ այն ընկղմում են թթվի լուծույթի մեջ։

Կարմիր

6. Թվարկե՛ք ալկալիներին բնորոշ մեկ ֆիզիկական հատկություն։

Լավ լուծվում են ջրում։

7. Ինչպե՞ս է կոչվում այն նյութերը, որոնք փոխում են իրենց գույնը՝ կախված լուծույթի թթվային կամ հիմնային լինելուց:

Նյութեր, որոնք փոխում են իրենց գույնը՝ կախված լուծույթի թթվայնությունից կամ հիմնայնությունից։

8. Ի՞նչ նյութեր են  առաջանում թթվի և հիմքի փոխազդեցությունից։

Աղ + ջուր

9. Ինչպե՞ս է կոչվում թթվի և հիմքի միջև տեղի ունեցող փոխազդեցությունը։

Նեյտրալիզացում

10. Թթունները փոխազդու՞մ են մետաղների հետ։ Եթե այո, ի՞նչ նյութեր են առաջանում այդ դեպքում։

Այո։ Ստացվում է՝
աղ + ջրածին (H₂)

11.Ի՞նչ է տեղի ունենում անլուծելի հիմքերի հետ, երբ դրանք տաքացնում են (ջերմային քայքայում)։ Ի՞նչ նյութեր են առաջանում:

Ստացվում է՝ օքսիդ + ջուր
(օր․ Cu(OH)₂ → CuO + H₂O)

12. Հնարավո՞ր է արդյոք ստանալ լուծելի հիմք (ալկալի) մետաղի և ջրի փոխազդեցությունից։

Այո։ Ստացվում է լուծելի հիմք (օր․ NaOH, KOH

Պարապմունք 23

1․ CD-ն ABC եռանկյան կիսորդն է: Գտնել այդ եռանկյան BC կողմը, եթե BD = 20 սմ, AD = 15 սմ, AC = 21 սմ:

BC=28սմ

2․ AD հատվածը ABC եռանկյան կիսորդն է։Գտնել BD-ն և DC-ն, եթե AB=14 սմ, BC=20 սմ, AC=21 սմ։

BD = 8 սմ DC = 12 սմ

3․ BD հատվածը ABC եռանկյան կիսորդն է։ Գտնել ABC եռանկյան պարագիծը, եթե BC=9 սմ, AD=7,5 սմ, DC=4,5 սմ։

ABC=36սմ

4. ABC եռանկյան AD կիսորդը BC կողմը տրոհում է CD և BD հատվածների, որոնք համապատասխանաբար հավասար են 4,5 սմ ր13,5 սմ։ Գտնել AB-ն և AC-ն, եթե ABC եռանկյան պարագիծը 42 սմ է։

AB = 18 սմ AC = 6 սմ

5․ D կետը գտնվում է ABC եռանկյան BC կողմի վրա ։ Պարզել, թե AD հատվածը կիսու՞մ է, արդյոք, A անկյունը, եթե ա)AB=12սմ, AC=15 սմ, BD= 8 սմ, DC=10 սմ, բ) AB=12մ, AC= 56 մ, BD:DC=14։3:

ա) Այո
բ) Ոչ