Ֆիլմում ցույց էին տալիս մեր մոլորակի գեղեցիկ բնությունը, կենդանիներին և այն ամենը, ինչ ունենք Երկրի վրա։ Ես ֆիլմը դիտելուց հետո հասկացա, որ մենք պետք է ավելի հոգատար լինենք բնության նկատմամբ, պաշտպանենք այն և ավելի էկոլոգիական ապրելակերպ վարենք, որովհետև մարդու գործողությունները կարող է հսկայական մեծ վնաս հասցնել Երկրին։
Մարդիկ չափից շատ են օգտագործում բնության պաշարները։ Իմ կարծիքով պետք է օգտագործել միայն այնքան, որքան անհրաժեշտ է, և անտեղի չվնասել բնությունը։
Ավելի ճիշտ կլիներ, եթե մարդիկ այդ ուժն ու միջոցները օգտագործեին ոչ թե պատերազմների, այլ մարդկանց և բնության օգնելու համար։ Օրինակ՝ սնունդ և օգնություն ուղարկել աղքատ երկրներ, փրկել մարդկանց ու կենդանիներին և պաշտպանել բնությունը։
և վերջում ես հասկացա որ, Երկիրը մեր ընդհանուր տունն է, և մենք պետք է միասին հոգ տանենք նրա մասին։

