Սյունիքի մարզի էկոհամակարգը, կենսաբազմազանության խնդիրները, հանքարդյունաբերության վտանգները և COP17-ի նշանակությունը

1. ՄՈՒՏՔ

Սյունիքի մարզը Հայաստանի բնական հարստություններից է՝ հարուստ անտառներով, գետերով, լեռնային էկոհամակարգերով և կենսաբազմազանությամբ։ Սակայն հանքարդյունաբերությունը, շրջակա միջավայրի աղտոտումը և կլիմայի փոփոխությունը կարող են խաթարել բնական հավասարակշռությունը։

2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը Երևանում անցկացվելիք COP17 միջազգային համաժողովը կարևոր հնարավորություն է կենսաբազմազանության պահպանության և Հայաստանի բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային համագործակցությունն ամրապնդելու համար։

2. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍ

Սյունիքի մարզի բնապահպանական հիմնական խնդիրներն են անտառների կորուստը, գետերի և հողերի աղտոտումը, կենսաբազմազանության նվազումը և բնական պաշարների ոչ պատասխանատու օգտագործումը։

Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում հանքարդյունաբերությունը։ Կապանի և Քաջարանի հանքարդյունաբերական տարածքներում պղնձի և մոլիբդենի արդյունահանումը տնտեսական նշանակություն ունի, սակայն բնապահպանական պահանջների խախտման կամ անբավարար վերահսկողության դեպքում կարող է վնասել ջրային ռեսուրսները, հողը, օդը և կենդանի օրգանիզմների բնական միջավայրերը։

Հանքարդյունաբերության հիմնական վտանգներն են՝

  • Ջրի աղտոտումը․ ծանր մետաղների և արդյունաբերական արտահոսքերի ներթափանցումը գետեր։
  • Պոչամբարների վտանգը․ հանքային թափոնների արտահոսքի և շրջակա միջավայրի աղտոտման հավանականությունը։
  • Հողի և օդի աղտոտումը․ հանքային փոշու տարածումը և վնասակար նյութերի կուտակումը։
  • Կենսաբազմազանության կորուստը․ բույսերի և կենդանիների բնական բնակավայրերի վնասումը։

Այս խնդիրները կարող են բացասաբար անդրադառնալ գյուղատնտեսության, ջրային պաշարների և բնակչության բարեկեցության վրա։

COP17-ի կարևոր նպատակներից է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջազգային համագործակցության զարգացումը։ Այն հնարավորություն է տալիս ուշադրություն հրավիրելու նաև Հայաստանի էկոհամակարգերի խնդիրների վրա և խթանելու գիտական ուսումնասիրություններն ու բնության վերականգնման ծրագրերը։

3. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Սյունիքի բնությունը Հայաստանի բնական ժառանգության կարևոր մասն է, որի պահպանումը պահանջում է գիտականորեն հիմնավորված որոշումներ, պետական վերահսկողություն և հասարակության ակտիվ մասնակցություն։

Հանքարդյունաբերությունը պետք է իրականացվի այնպես, որ տնտեսական զարգացումը չվնասի մարդկանց առողջությանը և շրջակա միջավայրին։ Աղտոտման կանխարգելումը, թափոնների անվտանգ կառավարումը և վնասված տարածքների վերականգնումը կարևոր պայմաններ են մարզի կայուն զարգացման համար։

COP17-ը հնարավորություն է բարձրացնելու Հայաստանի բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը և ամրապնդելու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված քայլերը։

4. ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

1. Խստացնել բնապահպանական վերահսկողությունը։ Պարբերաբար ստուգել գետերի ջրի, հողի և օդի որակը, վերահսկել պոչամբարների անվտանգությունը և հրապարակել հետազոտությունների արդյունքները։

2. Պահպանել և վերականգնել էկոհամակարգերը։ Իրականացնել անտառների վերականգնման ծրագրեր, պաշտպանել կենդանիների ու բույսերի բնական միջավայրերը և նվազեցնել հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը՝ բնակիչներին ներգրավելով բնապահպանական նախաձեռնություններում։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

1.ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիա (CBD) — կենսաբազմազանության պահպանության միջազգային նպատակներ և ծրագրեր։ https://www.cbd.int/

2.COP17-ի պաշտոնական կայք — կենսաբազմազանության պահպանության և համաժողովի վերաբերյալ տեղեկություններ։ https://cop17yerevan.am/

3.ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն — Հայաստանի բնապահպանական խնդիրների և հանքարդյունաբերության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ։ https://environment.gov.am/

ԹԵՍՏ

1.Ե՞րբ է Պարույր Նահապետը ճանաչվել Հայաստանի թագավոր:

1.Ք. ա. 782 թ.

2.Ք. ա. 550 թ.

3.Ք. ա. 612 թ.

4.Ք. ա. 201 թ.

2.Ե՞րբ է կառավարել Տիգրան Մեծը:

Ք. ա. 160-115 թթ.

Ք. ա. 95-55 թթ.

Ք. ա. 55-34 թթ.

Ք. ա. 189-160 թթ.


3.Ե՞րբ է տեղի ունեցել Ակոռիի ճակատամարտը:

1.703 թ.

2.451 թ.

3.775 թ.

4.481 թ.

4.Ե՞րբ է անկում ապրել Մեծ Հայքի Արտաշեսյան արքայատոհմը:

1.1 թ.

2.66 թ.

3.88 թ.

4.110 թ.

5.Ե՞րբ է Իսրայել Օրին Պետրոս I-ին ներկայացրել Հայաստանի ազատագրության
ծրագիրը:

1.1666 թ.

2.1699 թ.

3.1701 թ.

4.1711 թ.

6.Ո՞ր դարի գիտնական է Անանիա Շիրակացին:

1.V

2.VI

3.VII

4.VIII


7.Ե՞րբ է տեղի ունեցել Սարդարապատի հերոսամարտը:
1.1919 թ.

2.1918 թ.

3.1917 թ.

4.1916 թ.


8.Ե՞րբ է սկսվել Հայրենական մեծ պատերազմը:

1.1941 թ.

2.1942 թ.

3.1939 թ.

4.1940 թ.

9.Ո՞վ է հաջորդել Սարդուրի I-ին:

1.Մենուան

2.Իշպուինին

3.Արգիշտի I-ը

4.Սարդուրի II-ը


10.Ո՞վ է Հայաստանի Հանրապետության հիմնի երաժշտության հեղինակը:

1.Արամ Խաչատրյանը

2.Բարսեղ Կանաչյանը

3.Էդգար Հովհաննիսյանը

4.Արմեն Տիգրանյանը

11.Հայկական ո՞ր տարածքներն են Մոսկվայի պայմանագրով անցել Թուրքիային:

Բայազետի և Էրզրումի գավառները

Ախալցխա և Ախալքալաք գավառները

Կարսի մարզը և Սուրմալուի գավառը

Ալաշկերտի մարզը և Խնուսի գավառը


Հայոց թագուհիներից ո՞ վ է հիմնել Հաղպատի և Սանահինի վանքերը:

  1. Խոսրովանույշը
  2. Խոսրովիդուխտը
  3. Կատրամիդեն
  4. Վարազդուխտը
    3
    Տրված դպրոցներից ո՞րն է գործել Թիֆլիսում:
    13
    14
    15
    16
    17
  5. Ներսիսյանը
  6. Աղաբաբյանը
  7. Մարդասիրացը
  8. Լազարյանը
    Ո՞վ է ղեկավարել 1878 թ. Եվրոպա մեկնած հայկական պատվիրակությունը:
  9. Գրիգոր Օտյանը
  10. Խորեն Նարբեյը
  11. Մինաս Չերազը
  12. Մկրտիչ Խրիմյանը
    Ո՞ր ուսումնական կենտրոնում է դասավանդել Մխիթար Գոշը:
  13. Նոր Գետիկի վարդապետարանում
  14. Գլաձորի համալսարանում
  15. Տաթևի համալսարանում
  16. Հաղպատի վարդապետարանում
    Ո՞վ է ղեկավարել Գետաշենի պաշտպանությունը:
  17. Թաթուլ Կրպեյանը
  18. Արթուր Կարապետյանը
  19. Սիմոն Աչիքգյոզյանը
  20. Մոնթե Մելքոնյանը
    Հայոց ո՞ր արքայի մասին է հույն պատմիչի հետևյալ բնութագրումը.
    «Հայոց թագավոր […………………–ը] ուներ միջակ հասակ, բայց հակված էր դեպի
    ամեն մի մեծ բան և մանավանդ դեպի պատերազմական գործերը: Նա
    հավատարիմ պահապան էր արդարադատության և իր կենցաղավարության
    մեջ զուսպ էր, նաև չափավոր ու ողջամիտ էր, ինչպես լավագույնները հույների
    և հռոմայեցիների մեջ»:
  21. Մենուայի
  22. Տրդատ I-ի
  23. Սանատրուկի
  24. Արտաշես I-ի
    4
    Ո՞ր քաղաքի բնակչությունն է հանդես եկել հետևյալ կոչով:
    18
    19
    20
    21
    22
    «Մենք ամենքս պատրաստ ենք մեռնելու, բայց չենք մեռնի, մինչև չոչնչացնենք
    մեր թշնամիներին»։
  25. Սսի
  26. Դվինի
  27. Անիի
  28. Կարսի
    Ո՞ր լեզվաընտանիքին է պատկանում հայերենը:
  29. ասիական
  30. եվրոպական
  31. սեմական
  32. հնդեվրոպական
    Ի՞նչ գործառույթ է իրականացրել պայլը Կիլիկյան Հայաստանում:
  33. պալատական արարողությունների կազմակերպումը
  34. արքունի պահակազորի հրամանատարությունը
  35. բանակի ընդհանուր հրամանատարությունը
  36. թագաժառանգի դաստիարակությունը և խնամակալությունը
    Տրվածներից ո՞րը Տիգրան Մեծի և Գոդերձ II-ի միջև կնքված հայ-պարթևական
    հաշտության պայմանագրի հետևանք չէ:
  37. Պարթևստանը վերադարձրել է Հայաստանից խլած Յոթանասուն
    հովիտները:
  38. Պարթևների արքան հրաժարվել է «արքայից արքա» տիտղոսից, որն
    այնուհետև կրել են Տիգրանն ու իր հաջորդները:
  39. Հռոմի դեմ Պարթևստանի պատերազմելու դեպքում Տիգրան Մեծը խոստացել
    է օգնական ուժեր տրամադրել Գոդերձ II-ին:
  40. Հօգուտ Հայաստանի` պարթևները հրաժարվել են Հյուսիսային
    Միջագետքից և Մարաստանից:
    Ո՞րն է հայ-մոնղոլական 1254 թ. պայմանագրի հետևանք:
  41. Հայոց եկեղեցիներն և վանքերն ազատվեցին հարկերից
  42. դեպի Այսրկովկաս արշավանքի ժամանակ մոնղոլները շրջանցեցին
    Հայաստանը
  43. մոնղոլները Կիլիկիային վերադարձրեցրին մահմեդականներից խլված
    տարածքները
  44. հայերը ստացան մոնղոլների աջակցությունը Մառիի ճակատամարի
    ժամանակ
    5
    23
    24
    25
    Ո՞ր տարբերակում է իրադարձությունների ժամանակագրական
    հաջորդականությունը ճիշտ դասավորված:
    ա. Մեծ Հայքի բաժանումը Հռոմեական կայսրության և Պարսկաստանի միջև
    բ. Հայոց այբուբենի ստեղծումը
    գ․ Քրիստոնեության հռչակումը Հայաստանի պետական կրոն
    դ. Խոսրովակերտ անտառի ստեղծումը
  45. դ, գ, բ, ա
  46. գ, ա, դ, բ
  47. դ, բ, գ, ա
  48. գ, դ, ա, բ
    Ո՞ր տարբերակում է Բագրատունյաց Հայաստանում տեղի ունեցած
    իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությունը ճիշտ
    դասավորված:
    ա. Աշոտ III Ողորմածի թագադրման հանդիսությունը Անիում
    բ. Աշոտ I Բագրատունու հռչակվելը հայոց թագավոր
    գ. արաբների պարտությունը Սևանի ճակատամարտում
    դ. Անիի Կաթողիկե եկեղեցու շինարարության ավարտը
  49. բ, գ, ա, դ
  50. բ, գ, դ, ա
  51. գ, բ, դ, ա
  52. գ, ա, բ, դ
    Ո՞ր տարբերակում է հեղինակի անունը ճիշտ համապատասխանեցված նրա
    աշխատությանը:
    Հեղինակ
  1. Եզնիկ Կողբացի
  2. Դավիթ Անհաղթ
  3. Անանիա Շիրակացի
  4. Սմբատ Գունդստաբլ
  1. 1-գ, 2-դ, 3-բ, 4-ե
  2. 1-ե, 2-դ, 3-ա, 4-գ
  3. 1-դ, 2-ա, 3-ե, 4-բ
  4. 1-գ, 2-ա, 3-բ, 4-դ
    Աշխատություն
    ա. «Ջերմանց մխիթարութիւն»
    բ. «Աշխարհացոյց»
    գ. «Եղծ աղանդոց»
    դ. «Սահմանք իմաստասիրութեան»
    ե. «Դատաստանագիրք»
    6
    26
    27
    28
    29
    30
    Ո՞ր տարբերակում է հեղինակի անունը ճիշտ համապատասխանեցված նրա
    աշխատությանը:
    Ստեղծագործություն
    Հեղինակ
  1. «Ալմաստ» օպերա
  2. «Պեպո» կինոնկար
  3. «Ալեքսանդր Թամանյան» արձան
  4. «Սպարտակ» բալետ
  1. 1-ե, 2-ա, 3-գ, 4-դ
  2. 1-գ, 2-դ, 3-ե, 4-ա
  3. 1-ե, 2-գ, 3-բ, 4-դ
  4. 1-գ, 2-ե, 3-բ, 4-ա
    ա. Արամ Խաչատրյան
    բ. Արտաշես Հովսեփյան
    գ. Ալեքսանդր Սպենդիարյան
    դ. Մինաս Ավետիսյան
    ե. Համո Բեկնազարյան
    Տրված քաղաքներից ո՞րը չի եղել հայոց մայրաքաղաք:
  5. Կարսը
  6. Դվինը
  7. Կարինը
  8. Վանը
    Ե՞րբ է սկսվել Սբ Առաքելոց վանքի կռիվը:
  9. 1904 թ.
  10. 1901 թ.
  11. 1896 թ.
  12. 1894 թ.
    Ե՞րբ է Հայաստանը բաժանվել Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի միջև:
  13. 387 թ.
  14. 591 թ.
  15. 1071 թ.
  16. 1639 թ.
    Ո՞ր ամրոցն է հիմնադրվել Ք. ա. 782 թվականին:
  17. Էրեբունին
  18. Մենուախինիլին
  19. Արգիշտիխինիլին
  20. Թեյշեբաինին
    7
    Ո՞րն է Մեծ Հայքի նահանգներից:
    31
    32
  21. Այրարատը
  22. Ապահունիքը
  23. Մասյացոտնը
  24. Արշարունիքը
    Ովքե՞ր են ստորագրել հետևյալ հրամանը.
    …..ով «կընդդիմանա այս սրբազան և հայրենասիրական գործին և չի կատարի իր
    վրա դրված պարտականությունները կամ որևէ եղանակով կփորձի պաշտպանել կամ
    թաքցնել այս կամ այն հային, կճանաչվի հայրենիքի ու կրոնի թշնամի և դրան
    համապատասխան կպատժվի»:
  25. Թալեաթը, Էնվերը, Նազըմը
  26. Նազըմը, Շյուքրը, Նայիմը
  27. Թալեաթը, Էնվերը, Շաքիրը
  28. Ջեմալը, Նազըմը, Սայիդը
    33
    34
    Ո՞ր մարտի առիթով է հայ զինվորի մասին թուրք փաշան ասել հետևյալ
    խոսքերը.
    «Դա հազվագյուտ մարտ էր այս պատերազմի պատմության մեջ: Հայերը .….
    ցույց տվեցին, որ իրենք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները»:
  29. Ղարաքիլիսայի ճակատամարտի
  30. Արարայի ճակատամարտի
  31. Բայազետի 1829 թ. պաշտպանության
  32. Կարսի 1828 թ. պաշտպանության
    Ո՞ր աշխատությունից է մեջբերված հետևյալ խոսքը.
    «Խիզախությա՛մբ եղեք, եղե՛ք նմանվողներ մեր նախահոր՝ քաջ Արամի
    որդիներին, որ միգուցե թե այդպիսով կարողանանք վերագտնել մեր
    հայրենիքն Արարատյան»:
  33. «Որոգայթ փառաց»-ից
  34. «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ»-ից
  35. «Գիրք պատմութեանց»-ից
  36. «Պատմութիւն Դավիթ բեկին»-ից
    8
    Ո՞վ էր քրմապետը Հին Հայաստանում:
    35
    36
    37
    38
  1. զինված ուժերի հրամանատարը
  2. արքունի գանձապետը
  3. արքայի գլխավոր խորհրդականը
  4. հոգևոր գերագույն առաջնորդը
  5. սահմանապահ կուսակալը
    Ընտրե՛ք այն տերմինները, որոնք գործածական են եղել Վանի թագավորության
    արքունիքում:
  6. կանցլեր
  7. սահմանապահ կուսակալ
  8. հազարապետ
  9. արքայի խորհրդական
  10. մաղխազ
    Թվարկվածներից որո՞նք են Երկրորդ աշխարհամարտից հետո սկսված
    զանգվածային հայրենադարձության պատճառներ:
  11. ԽՍՀՄ հեղինակության աճը:
  12. Սառը պատերազմի իրողությունը:
  13. Սփյուռքում Հայ դատի համար պայքարի պայմանների բացակայությունը:
  14. ԽՍՀՄ ղեկավարության հայանպաստ դիրքորոշումը:
  15. Թուրքիայի անդամակցելը ՆԱՏՕ-ին:
    Թվարկվածներից որո՞նք են XVIII դ. 20-ական թթ. Սյունիքի ազատագրական
    պայքարի պարտության պատճառներ:
  16. Մխիթար սպարապետի` թշնամու հետ բանակցելու մտքին հակվելը
  17. Հայկական զորքերի հրամանատարության մեջ տեղի ունեցած
    պառակտումը
  18. Եսայի Հասան–Ջալալյանի մահը
  19. Պարսից շահի ռազմական օգնությունը թուրքական զորքին
  20. Հայկական զորքերի միայնակ մնալը թշնամու գերակշիռ ուժերի դեմ
    9
    39
    40
    41
    42
    Ընտրե՛ք այն նախադրյալները, որոնք XI-XII դարերում թյուրք-սելջուկների դեմ
    ծավալված ազատագրական պայքարում նպաստել են հայ-վրացական
    զինակցությանը:
  21. Վրաց թագավոր Դավիթ Շինարարի շուրջ համախմբվել են բազմաթիվ հայ
    իշխաններ՝ իրենց զինական ուժերով:
  22. Սարգիս Զաքարյանը վրացական արքունիքում զբաղեցրել է
    թագաժառանգի խնամակալի պաշտոնը:
  23. Հարևան երկու քրիստոնյա ժողովուրդները, ի դեմս մահմեդական
    իշխանությունների, ունեին ընդհանուր թշնամի:
  24. Վրացական արքունիքում XI դարից սկսած սպարապետի պաշտոնը
    ստանձնել են հայ զորականները:
  25. Ձեռք բերված համաձայնությամբ ազատագրված հողերի վրա հռչակվելու
    էր հայկական անկախ թագավորություն:
    Ընտրե՛ք ճիշտ պնդումները:
  26. Հայ-ադրբեջանական առաջին պատերազմը հրահրվել է Ադրբեջանի
    կողմից 1991 թ. մայիսին:
  27. «Օղակ» (Կոլցո) ռազմական գործողության իրականացման արդյունքը
    Շուշիի ազատագրումն էր:
  28. 1991 թ. Ադրբեջանի անկախության հռչակագրի ընդունման հետևանքով
    Նախիջևանը և Լեռնային Ղարաբաղը դարձել են նրա տարածքի
    անբաժանելի մասը:
  29. Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է 1991 թ. սեպտեմբերի 21-ի
    անկախության հանրաքվեի հիման վրա:
  30. 1998 թ. Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ է ընտրվել
    Սերժ Սարգսյանը:
    Ըստ ժամանակագրական հաջորդականության՝ թվարկված
    իրադարձություններից ո՞րն է տեղի ունեցել վերջինը
  31. Երվանդաշատ մայրաքաղաքի հիմնադրումը:
  32. Արածանիի ճակատամարտը:
  33. Տրդատ իգահակալության սկիզբը:
  34. Մծուրք քաղաքի հիմնադրումը:
  35. Արտաշատի պայմանագրի կնքումը:
    Իրադարձությունները դասավորե՛ք ժամանակագրական հաջորդականությամբ:
  36. զանգվածային հայրենադարձության սկիզբը
  37. հայ բնակչության արտագաղթը Ալթայի երկրամաս
  38. Մեծ եղեռնի 50-րդ տարելիցին նվիրված զանգվածային ցույցը Երևանում
  39. Երկրորդ աշխարհամարտի սկիզբը
    10
    43
    44
    Կատարի՛ր պայմանագրի անվան և նրա հետևանքի ճիշտ
    համապատասխանեցում։
    Պայմանագիր
    Պայմանագրի հետևանք
    ա․ Սան Ստեֆանո
    բ. Բեռլին
    գ․ Ադրիանուպոլս
    դ. Թուրքմենչայ
    ե.Գյուլիստան
  40. Մեծ թվով կարսեցիներ, բայազետցիներ,
    էրզրումցիներ վերաբնակեցվեցին Արևելյան
    Հայաստանում։
  41. Էրզրումը, Բայազետը, Ալաշկերտի հովիտը և
    հարակից տարածքները տրվեց Թուրքիային։
  42. Պայմանագրի 16-րդ հոդվածով Թուրքիան
    պարտավորվեց բարենորոգումներ իրականացնել
    Արևմտյան Հայաստանում:
  43. Արևելյան Հայաստանում կազմավորվեց Երևանի,
    Նախիջևանի, Մակուի, Գանձակի, Ղարաբաղի
    խանությունները։
  44. Արևելյան Հայաստանի՝ Երևանի և Նախիջևանի
    խանությունները միացվեցին Ռուսաստանին։
  45. Լոռին, Փամբակը, Շամշադինը, Փամբակը,
    Ղարաբաղը, Շիրակը միացվեցին Ռուսաստանին:
    ա բ գ դ ե
    Հերոսամարտը համապատասխանեցրե՛ք այն ղեկավարած մարդու անվանը:
    հերոսամարտ
    ա. Սասուն, 1894 թ.
    բ. Զեյթուն, 1895 թ.
    գ. Վան, 1915 թ.
    դ. Մուսա լեռ, 1915 թ.
    ե. Ուրֆա, 1915 թ.
    հերոսամարտի ղեկավար
  46. Մկրտիչ Յոթնեղբարյան
  47. Տիգրան Անդրեասյան
  48. Նազարեթ Չավուշ
  49. Անդրանիկ Օզանյան
  50. Արամ Մանուկյան
  51. Մեծն Մուրադ
    ա բ գ դ ե
    11
    45
    Պնդումներից յուրաքանչյուրի համար ընտրե՛ք «ճիշտ է», «սխալ է», «չգիտեմ»
    պատասխաններից որևէ մեկը:
  52. 1921 թ. հուլիսի 4-ի կովկասյան բյուրոյի նիստում առանց քվեարկության
    որոշվել է Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին:
  53. 1920 թ. ապրիլի 25-ին կայացած արցախահայության 9-րդ համագումարը
    Արցախը հռչակել է Հայաստանի Հանրապետության անբաժան մաս:
  54. 1918 թ. հուլիսին Շուշիում կայացած արցախահայության առաջին
    համագումարը երկրամասը հռչակել է անկախ վարչաքաղաքական միավոր:
  55. 1920 թ. ապրիլին Արցախ մտած Անդրանիկի ջոկատները երկրամասը
    ազատագրել են թուրք-ադրբեջանական զորքերից:
  56. 1923 թ. հուլիսի 7-ի որոշումով Լեռնային Ղարաբաղին տրամադրվել է
    ինքնավար մարզի կարգավիճակ:
  57. 1921 թ. հուլիսի 5-ի կովկասյան բյուրոյի նիստում քվեարկությամբ որոշվել է
    Լեռնային Ղարաբաղը միացնել ՀՍԽՀ-ին:
    12
    13

Սեպտեմբերի 28-հոկտեմբերի 2

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 3. Հայոց ծագումնաբանությունը․
ա/ Հայոց ծագումնաբանության հարցը
բ/ Հայաստանի և հայերի մասին հնագույն գրավոր հիշատակությունները
գ/ Վաղ պետական կազմավորումները /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 21-33, նաև այլ աղբյուրներ/
Լրացուցիչ նյութեր՝

Գիտական ապացույց հայ ժողովրդի ծագման վերաբերյալ

Հրաչիկ Սիմոնյան, «Հայոց պատմություն»՝ Բաժին 1, Գլուխ առաջին, էջ 17-24․

Առաջադրանք․
1.
 Նկարագրե՛ք հայերի ծագման մասին հիմնական ավանդազրույցները։

Հայկ և Բելի ավանդության : Ըստ Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի նախահայրն է Հայկ նահապետը, որը հաղթել է բռնակալ Բելին և դրել հայոց պետականության ու ազատության հիմքը։

«Հայ» անվանումը գալիս է Հայկ նահապետի անունից, իսկ «Արմենիա» կամ «Հայաստան» անունները լայնորեն գործածվել են հարևան ժողովուրդների կողմից։


2. «Հայոց ծագումնաբանությունը» թեմայի շրջանակում ներկայացրե՛ք նաև ձեր գերդաստանի ծագումը՝ իրականացնելով «Իմ գերդաստանը» ընտանեկան նախագիծը /բլոգային աշխատանք/․

Իմ ազգանունը Մելիքյան է։ Այն առաջացել է Մելիք բառից, որը նշանակում է Գյուղապետ, Տանուտեր կամ Քյոխվա։ Այս ազգանունը մեզ է փոխանցվել իմ ապուպապիկից, ով իր ժամանակին եղել է մելիք։

Հայրական կողմից տատիկս ու պապիկս ծագումով են Տավուշի մարզի Բերդ քաղաքից, իսկ մայրական կողմից՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից։

Հայրական կողմի ապուպապիկս եղել է գյուղապետ և տանուտեր, Իսկ Հայրիկիս պապիկը՝ զինվորական։ Մայրական կողմի ապուպապիկս եղել է Զորավար Անդրանիկի Գրագիր և ձիապահը, իսկ Մայրիկիս պապիկը՝ ավտոբուսի վարորդ։

Մեր ընտանիքի պատմության մեջ կան նաև վերաբնակեցման դեպքեր․ հայրական կողմը տեղափոխվել է Արցախից՝ Դաշտային Ղարաբաղից դեպի Տավուշ, իսկ մայրական կողմը Շուշի քաղաքից՝ Սյունիք՝ 1920 թվականին։

Իմ գերդաստանը միշտ եղել է աշխատասեր և հայրենասեր, և իմ պատմությունը հայ ժողովրդի պատմության մի մասն է։

Սեպտեմբերի 22-25

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 2. Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը․
ա/
 Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք
բ/ Հայաստանի պատմավարչական բաժանումները
գ/ Պատմաաշխարհագրական միջավայրի ազդեցությունը Հայոց պատմության վրա /բանավոր, էլ․ դասագիրք՝ էջ 7-11, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1.
 Ընտրե՛ք Մեծ Հայքի նահանգներից մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ տվյալ նահանգի մասին:

Սյունիք — Տարածքը՝ մոտ 15 239 քառակուսի կիլոմետր։
Սահմանները՝ հյուսիս-արևմուտքում և արևմուտքում սահմանակցում էր Այրարատ և Վասպուրական, արևելքում՝ Արցախ և Ուտիք նահանգներին։
Կենտրոնը՝ Սիսական ավանը և Բաղանիս գյուղը, իսկ հետագայում՝ Կապան քաղաքը և համանուն իշխանության կենտրոնները։

Երնջակ – Տարածվում էր Երնջակ (Ալինջաչայ) գետի ավազանում (այժմյան Նախիջևանի տարածքում):
Ճահուկ – Գտնվում էր նույնանուն Ճահուկ (Ջահրի) գետի հովտում (այժմյան Նախիջևանի տարածքում):
Վայոց Ձոր – Ընդգրկում էր Արփա գետի վերին և միջին ավազանները (համապատասխանում է այժմյան ՀՀ Վայոց ձորի մարզին):
Գեղարքունիք – Զբաղեցնում էր Սևանա լճի ավազանի արևմտյան և հարավային մասը (համապատասխանում է ներկայիս ՀՀ Գեղարքունիքի մարզի մի մասին):
Սոթք – Գտնվում էր Սևանա լճի արևելյան և հարավ-արևելյան ափերին (ներառում էր այժմյան Վարդենիսի տարածաշրջանը):
Աղահեջք – Տարածվում էր Հագարի գետի վերին ավազանում (պատմական Քաշաթաղի/Լաչինի շրջան):
Ծղուկ – Սյունիքի ամենամեծ գավառներից էր. ընդգրկում էր Որոտան գետի վերին հովիտը (այժմյան Սիսիանի տարածաշրջանը):
Հաբանդ – Գտնվում էր Որոտան գետի միջին ավազանում: Հենց այս գավառի մեջ էին մտնում Գորիսը, Խնձորեսկն ու Տաթևի վանքը:
Բաղք – Ընդգրկում էր Ողջի գետի ավազանը (ներկայիս Կապանի տարածաշրջանը):
Ձորք (կամ Կապան) – Գտնվում էր Գեղի գետի ավազանում (Կապանից դեպի արևմուտք ընկած լեռնային հատվածը):
Արևիք – Զբաղեցնում էր Մեղրի գետի ավազանը՝ Սյունիքի ամենահարավային հատվածը (այժմյան Մեղրիի տարածաշրջանը):
Կովսական – Տարածվում էր Ծավ և Ողջի գետերի ստորին հոսանքներում (այժմյան Կովսականի/Զանգելանի շրջան):


2. Պարզաբանե՛ք Հայաստանի տարածքի պատմաաշխարհագրական պայմանները և առանձնահատկությունները։ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն ի՞նչ ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի քաղաքակրթական ընթացքի վրա։

 /բլոգային աշխատանք/.
«Հայոց պատմություն», 10-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/qcjw/basic

«Պատմական դետեկտիվ․ ինչպե՞ս վերականգնել անցյալը»

Սկսենք հարցերից՝
1․ «Պատմաբանը ժամանակի մեքենա չունի։ Ուրեմն ինչպե՞ս է նա իմանում՝ ինչ է տեղի ունեցել անցյալում»։

Պատմական աղբյուրների ուսումնասիրությամբ և համեմատությամբ։

2․ «Իսկ եթե երկու աղբյուր նույն իրադարձության մասին տարբեր բան են ասում, ո՞րին պետք է հավատանք»։

համեմատել դրանք, ստուգել հեղինակը, ժամանակը, նպատակը և գտնել այլ ապացույցներ։

«Պատմաբանի 5 հարցերը»

Ո՞վ է ստեղծել աղբյուրը։
Ե՞րբ է ստեղծվել։
Ինչո՞ւ է ստեղծվել։
Ի՞նչ է ասում։
Ի՞նչ չի ասում կամ ինչո՞ւ կարող ենք կասկածել դրան։

Հավելում ես ամենակարևոր կանոնը.

Աղբյուրը կարող է արժեքավոր լինել նույնիսկ այն դեպքում, երբ ամբողջությամբ ճշմարտացի չէ։

Օրինակ՝ թշնամու մասին չափազանցված նկարագրությունը կարող է մեզ տեղեկություն տալ ոչ միայն թշնամու, այլև հեղինակի վերաբերմունքի ու նպատակների մասին։

Խմբերի դերերը

Յուրաքանչյուր խմբում կարելի է ունենալ.

  • հետաքննիչ — ուսումնասիրում է աղբյուրները,
  • աղբյուրագետ — գնահատում է աղբյուրների վստահելիությունը,
  • փաստագրող — գրանցում է ապացույցները,
  • քննադատ — փորձում է գտնել հակասություններ,
  • զեկուցող — ներկայացնում է խմբի եզրակացությունը։

Հետաքննության փուլ

Աղբյուրները պետք է լինեն տարբեր բնույթի.

  1. գրավոր աղբյուր,
  2. մեկ այլ կողմի գրավոր աղբյուր,
  3. հնագիտական/նյութական ապացույց,
  4. քարտեզ կամ պատկեր,
  5. ավելի ուշ շրջանի պատմաբանի մեկնաբանություն։

Խմբի առաջադրանքը

Յուրաքանչյուր աղբյուրի համար պատասխանել.

1. Ի՞նչ է ասում աղբյուրը։
2. Ո՞վ է այն ստեղծել։
3. Ե՞րբ է ստեղծվել։
4. Ի՞նչ նպատակ կարող էր ունենալ հեղինակը։
5. Ի՞նչ կարող ենք իմանալ այս աղբյուրից։
6. Ի՞նչը չենք կարող հաստատել միայն այս աղբյուրով։

Այնուհետև խմբերը պետք է կազմեն իրենց պատմական վարկածը.

«Մեր ուսումնասիրած աղբյուրների հիման վրա մենք կարծում ենք, որ…»

Բայց պարտադիր պայման.

Յուրաքանչյուր կարևոր եզրակացություն պետք է հիմնավորվի առնվազն երկու ապացույցով։

Ապացույցների սանդղակ

Խմբերը իրենց գտած տեղեկությունները բաժանում են երեք մակարդակի. Հաստատված

Այն, ինչի համար կան մի քանի իրար չհակասող ապացույցներ։

 Հավանական

Այն, ինչ հնարավոր է, բայց ամբողջությամբ հաստատված չէ։

 Անորոշ

Այն, ինչի մասին ապացույցները բավարար չեն։

Սա շատ կարևոր պահ է, որովհետև սովորողները հասկանում են, որ պատմաբանի պատասխանը միշտ չէ, որ պարզապես «ճիշտ/սխալ» է։

Պատմական դետեկտիվ․ Ավարայր 451

Գլխավոր հարցը

Ի՞նչ կարող ենք իրականում իմանալ Ավարայրի ճակատամարտի մասին՝ հիմնվելով մեզ հասած աղբյուրների վրա։

Եվ ավելի հետաքրքիր հարց.

Ավարայրը հայկական բանակի պարտությո՞ւն էր, հաղթանա՞կ, թե՞ իրավիճակը ավելի բարդ էր։

Աղբյուր 1․ Եղիշե — «Վարդանի և հայոց պատերազմի մասին»

Աղբյուրի բնույթը՝ պատմագրական աղբյուր
Հեղինակ՝ Եղիշե
Ժամանակ՝ V–VI դարերի սահմանագիծը՝ ըստ ժամանակակից ուսումնասիրությունների

Եղիշեի երկը շատ ավելի ընդարձակ ու գրականացված պատմություն է, որտեղ մեծ տեղ են զբաղեցնում հերոսների ելույթները, հավատքի և պայքարի գաղափարները։ Ժամանակակից ուսումնասիրություններում քննարկվում է նաև նրա աշխատության ստեղծման ժամանակը և հարաբերությունը Ղազար Փարպեցու պատմության հետ։

կրճատված հատված

Հայերը, տեսնելով պարսկական զորքի բազմությունը, չընկրկեցին։ Նրանք պատրաստվեցին պատերազմի՝ գիտակցելով, որ իրենց պայքարը միայն իշխանության կամ հողի համար չէ, այլ նաև իրենց հավատքի պահպանման համար։

Ճակատամարտում Վարդան Մամիկոնյանը և նրա զինակիցները կռվեցին մեծ համառությամբ։ Հայկական զորքը մեծ կորուստներ պատճառեց հակառակորդին, սակայն ինքը նույնպես ծանր կորուստներ կրեց։ Վարդանը զոհվեց մարտում։

Հարցեր

1.Ի՞նչ է փորձում ընդգծել Եղիշեն։

Հայերի պայքարը հավատքի համար։

2.Արդյո՞ք սա միայն ռազմական իրադարձության նկարագրություն է։

Ոչ, նաև՝ գաղափարական և կրոնական։

3.Ի՞նչ զգացմունք է փորձում առաջացնել հեղինակը ընթերցողի մոտ։

Հերոսություն և հայրենասիրություն։

4.Կարո՞ղ ենք Եղիշեի տեքստից անմիջապես վերցնել բոլոր թվերը որպես ճշգրիտ փաստեր։

Ոչ:

5.Եթե հեղինակը նպատակ ունի նաև ոգեշնչել ընթերցողին, դա նվազեցնո՞ւմ է աղբյուրի արժեքը։

Ոչ:

Աղբյուր 2․ Ղազար Փարպեցի — «Հայոց պատմություն»

Աղբյուրի բնույթը՝ պատմագրական աղբյուր
Հեղինակ՝ Ղազար Փարպեցի
Ժամանակ՝ V դարի վերջ

Ղազար Փարպեցին գրել է Հայաստանի պատմությունը 387–485 թթ. ժամանակաշրջանի համար։ Նրա երկրորդ գիրքը վերաբերում է նաև 449–451 թթ. պատերազմին։ Ժամանակակից աղբյուրագիտական ուսումնասիրությունները նշում են, որ նրա մոտեցումը որոշ առումներով տարբերվում է Եղիշեից․ Ղազարը ավելի մեծ ուշադրություն է դարձնում կրոնական պայքարին և նահատակության գաղափարին։

կրճատված բովանդակություն

Ղազարի պատմության համաձայն՝

  • հայկական զորքը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ կռվեց պարսկական ավելի մեծ ուժերի դեմ,
  • հայկական բանակը մոտ 66 000 զինվոր ուներ,
  • ճակատամարտում Վարդան Մամիկոնյանը զոհվեց,
  • պարսկական կողմը նույնպես մեծ կորուստներ ունեցավ,
  • Ղազարի ներկայացմամբ՝ ճակատամարտի արդյունքը կարելի է բնութագրել որպես մարտավարական ոչ-ոքի,
  • հետագա իրադարձությունները շարունակվեցին նաև Ավարայրից հետո։

Հարցեր

1.Ո՞ր տեղեկություններն են այստեղ կոնկրետ։ Վարդանի Մամիկոնյանի առաջնորդությունը, բանակի թվաքանակը, Վարդանի զոհվելը։

2.Ի՞նչն է տարբերվում Եղիշեի ներկայացումից։ Տարբեր են որոշ մանրամասներ և ճակատամարտի արդյունքի մեկնաբանությունը։

3.Եթե երկու պատմիչներ նույն իրադարձությունը տարբեր կերպ են ներկայացնում, ի՞նչ պետք է անի պատմաբանը։ Համեմատել և ստուգել այլ աղբյուրներով։

4.Կարո՞ղ ենք ասել, որ մեկը հաստատ «ստում է»։ Ոչ:

Աղբյուր 3․ Հետագա պատմական ուսումնասիրություն

Այստեղ սովորողներին տալիս ես ժամանակակից պատմագիտական տեսակետ։

Հայ պատմաբան Հակոբյան Ա. Ա.-ի՝ Ավարայրի մասին պատմաքննական ուսումնասիրության մեջ քննության են ենթարկվում ավանդաբար ընդունված տվյալները՝ հատկապես բանակների թվաքանակը, ռազմական կառուցվածքը, մարտավարությունը և ճակատամարտի ընթացքը։ Հեղինակը նշում է, որ Եղիշեի և Ղազար Փարպեցու տեղեկությունների որոշ հատվածներ խնդրահարույց են և պահանջում են քննադատական վերաբերմունք։

միտք

«Պատմական ավանդույթում ընդունված թվերը և ճակատամարտի նկարագրությունը պետք է ստուգել ոչ միայն պատմիչների հաղորդումների, այլև ռազմական պատմության տրամաբանության և այլ տվյալների միջոցով»։

Հարցեր

1.Ի՞նչ է անում ժամանակակից պատմաբանը։

Ուսումնասիրում և քննադատաբար ստուգում է հին աղբյուրները։

2.Նա ընդունո՞ւմ է հին աղբյուրների բոլոր տեղեկությունները։

Չի ընդունում բոլոր տեղեկությունները որպես անվիճելի փաստ։

3.Ի՞նչ է նշանակում «պատմաքննական մոտեցում»։

Ստուգել աղբյուրի հավաստիությունը և համեմատել ապացույցները։

4.Կարո՞ղ է ժամանակակից պատմաբանը սխալվել։

Այո, ժամանակակից պատմաբանը նույնպես կարող է սխալվել։

Աղբյուր 4․ Ավարայրի վայրի խնդիրը

Դարերի ընթացքում Ավարայրի տեղադրության վերաբերյալ տարբեր տեսակետներ են առաջարկվել։ Հետազոտություններում նշվել է, որ ճակատամարտի աշխարհագրական տեղը մինչև վերջնականապես հստակեցված չէ, և տարբեր հեղինակների առաջարկած վայրերը չեն համընկնում աղբյուրների վկայությունների հետ։

Հարց

«Եթե մենք նույնիսկ վստահ չենք, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել ճակատամարտը, արդյո՞ք կարող ենք վստահությամբ վերականգնել դրա ամբողջ ընթացքը»։

Եթե տեղադրությունը լիովին հստակ չէ, ապա ճակատամարտի բոլոր մանրամասները վստահությամբ վերականգնել դժվար է։

Աղբյուր 5․ Հանրագիտարանային ամփոփում

Սա տալիս ես որպես «արդեն ձևավորված պատմական գիտելիք»։

Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել 451 թ. և կապված էր Սասանյան իշխանության դեմ հայկական դիմադրության հետ։ Հայկական ուժերը գլխավորում էր Վարդան Մամիկոնյանը։ Ճակատամարտում հայկական բանակը պարտվեց ռազմական իմաստով, Վարդանը զոհվեց, սակայն պայքարը շարունակվեց նաև դրանից հետո։ Ժամանակակից ուսումնասիրությունները շեշտում են, որ Ավարայրի ճակատամարտը ինքնին վերջնականապես չլուծեց կրոնական կամ քաղաքական խնդիրը։

Հարց

«Այս աղբյուրը ավելի հեշտ է կարդալ, քան Եղիշեին ու Ղազար Փարպեցուն։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ այն ավելի վստահելի աղբյուր է»։

Ոչ։ Ավելի հեշտ կարդացվող աղբյուրը պարտադիր չէ ավելի վստահելի լինի։ Պետք է ուսումնասիրել՝ ինչ աղբյուրների վրա է հիմնված։

Աղբյուր 6 — «Նոր ապացույց»

«Ձեր հետազոտության ընթացքում հայտնաբերվեց մի նոր փաստաթուղթ։ Այն ստեղծվել է շատ ավելի ուշ և ներկայացնում է Ավարայրի իրադարձությունների այլ մեկնաբանություն»։

ժամանակակից պատմաբանի հիպոթետիկ եզրակացություն.

«Ավարայրի ճակատամարտի ռազմական արդյունքը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել՝ կախված նրանից, թե ինչ ենք համարում պատերազմի գլխավոր նպատակը։ Եթե չափանիշը հենց մարտադաշտում հաղթանակն է, հայկական կողմը պարտվել է։ Եթե ուսումնասիրում ենք նաև հետագա քաղաքական զարգացումները, ապա ճակատամարտը չի կարելի դիտարկել որպես ամբողջ պատերազմի վերջնական արդյունք»։

Առաջադրանքներ

Ուսումնասիրի՛ր տրված աղբյուրները և պատասխանի՛ր.

1.Ո՞վ էր Վարդան Մամիկոնյանը։ Հայ Զորավար, Սպարապետ

2.Ի՞նչ էր տեղի ունեցել 451 թվականին։ Ավարայրի ճակատամարտը։

3.Ո՞ւմ դեմ էին կռվում հայերը։

Պարսիկների

4.Ի՞նչ եղավ Վարդան Մամիկոնյանի հետ։

Զոհվեց ճակատամարտում:

5.Ի՞նչ տեղի ունեցավ Ավարայրից հետո։

Պայքարը շարունակվեց։

2. Համեմատի՛ր աղբյուրները

Եղիշեի և Ղազար Փարպեցու պատմությունները համեմատի՛ր։

Գրի՛ր.

2 բան, որոնց մասին նրանք նույնն են ասում։

2 բան, որոնցում նրանց պատմությունները տարբերվում են։

1 բան, որը դեռ պարզ չէ։

Նույնը

Վարդանը գլխավորում էր հայերին։

Վարդանը զոհվեց։

Տարբեր

Որոշ մանրամասներ։

Ճակատամարտի արդյունքի ներկայացումները։

Պարզ չէ բանակների իրական թվաքանակը և որոշ մանրամասներ։

3. Ո՞րն է փաստը

Հետևյալ մտքերից առանձնացրո՛ւ այն, ինչ կարող ենք համարել փաստ, և այն, ինչը արդեն մեկնաբանություն է.

Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել 451 թվականին։ Փաստ

Վարդան Մամիկոնյանը զոհվել է։ Փաստ

Հայերը հաղթեցին։ Մեկնաբանություն

Հայերը պարտվեցին։ Ռազմական արդյունք

Ավարայրը հայերի բարոյական հաղթանակն էր։ Մեկնաբանություն

Պայքարը շարունակվեց նաև Ավարայրից հետո։ Փաստ

4. Ո՞ւմ հավատալ

Պատկերացրո՛ւ, որ Եղիշեն և Ղազար Փարպեցին նույն դեպքի մասին տարբեր տեղեկություններ են տալիս։

Ի՞նչ կանեիր դու՝ պատմաբանի փոխարեն։

Ընտրի՛ր և բացատրի՛ր.

  • Կհավատայի առաջինին։
  • Կհավատայի երկրորդին։
  • Կփորձեի գտնել ևս մեկ աղբյուր։
  • Կհամեմատեի երկուսի տեղեկությունները և կփորձեի հասկանալ տարբերության պատճառը։

5. Աղբյուրը միշտ ճշմարտությո՞ւն է ասում

Պատկերացրո՛ւ, որ մի պատմիչ չափազանցնում է իր ժողովրդի հաղթանակը։

Պատասխանի՛ր.

Արդյո՞ք նրա ամբողջ պատմությունը դառնում է անօգուտ։

Ի՞նչ կարող ենք իմանալ այդ աղբյուրից, նույնիսկ եթե այն ամբողջությամբ ճշգրիտ չէ։

Ոչ, ամբողջ պատմությունը անօգուտ չի դառնում։ Նույնիսկ եթե պատմիչը չափազանցնում է, նրա աղբյուրը կարող է տեղեկություն տալ իր ժողովրդի վերաբերմունքի, մտածելակերպի, նպատակների և իրական իրադարձությունների մասին։

6. Հիմա դու՛ պատմաբանն ես

Ավարտի՛ր նախադասությունները.

Ավարայրի մասին վստահ կարող եմ ասել, որ այն տեղի է ունեցել 451 թ․, և Վարդանը զոհվել է։

Ես դեռ կասկածում եմ, որ բանակների թվերը ամբողջությամբ ճշգրիտ են։

Ես կուզեի ևս մեկ աղբյուր ունենալ, որպեսզի պարզեմ ճակատամարտի իրական մանրամասները։

7. Քո առաջին վարկածը

Ընտրի՛ր այն տարբերակը, որն այս պահին քեզ ավելի հիմնավորված է թվում.

Ա. Ավարայրը հայկական կողմի պարտությունն էր։

Բ. Ավարայրը հայկական կողմի հաղթանակն էր։

Գ. Ավարայրը միայն հաղթանակ կամ պարտություն անվանելը բավարար չէ։

Գրի՛ր 2 պատճառ, թե ինչու ես ընտրել այդ տարբերակը։

Գ․ Միայն հաղթանակ կամ պարտություն անվանելը բավարար չէ։

  1. Ռազմական առումով հայկական կողմը պարտվեց։
  2. Պայքարը շարունակվեց նաև Ավարայրից հետո։

8. Պատրաստվիր հաջորդ շաբաթվա դատավարությանը

Խմբով պատրաստե՛ք.

ձեր տեսակետի 3 ամենակարևոր փաստերը,

Ավարայրը տեղի ունեցավ 451 թ․։

Վարդանը գլխավորում էր հայկական զորքը։

Վարդանը զոհվեց։

ձեր տեսակետը հիմնավորող 2 աղբյուր,

Եղիշե

Ղազար Փարպեցի

1 հարց, որը կարող է տալ հակառակ կողմը,

ձեր պատասխանը այդ հարցին։

Դասի վերջնական հարցը․

Ավարայրի մասին մենք ամեն ինչ գիտե՞նք, թե՞ պատմաբանը միշտ պետք է տեղ թողնի կասկածի և նոր ապացույցների համար։

Ոչ: Մենք ամեն ինչ չգիտենք։

Պատմաբանը պետք է հիմնվի ապացույցների վրա և միշտ տեղ թողնի նոր աղբյուրների ու նոր բացահայտումների համար։

Սեպտեմբերի 14-18 /Շարունակություն/

Էլ դասագիրք՝ «Համաշխարհային պատմություն», 10-րդ դասարան

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Քաղաքակրթություններ՝ առասպելական և վարկածային․
ա/ Պատմությունն ու ես։ Պատմության ուսումնասիրման կարևորությունը

բ/ Քաղաքակրթություն

գ/ Հնագույն քաղաքակրթությունների ազդեցությունը արդի աշխարհի վրա /բանավոր, էլ․ դասագիրք՝ էջ 4-9, նաև այլ աղբյուր/․

Առաջադրանք.
1. Պարզաբանե՛ք «քաղաքակրթություն» հասկացությունը։ Քաղաքակրթության ի՞նչ տիպեր կան․ ներկայացրե՛ք դրանց բնորոշ կողմերը։

Քաղաքակրթություն — մարդկային հասարակության զարգացման բարձրագույն փուլն է, որին բնորոշ են պետությունը, քաղաքները, գիրը և զարգացած տեխնոլոգիաները։

Տիպեր ըստ փուլերի

Ավանդական. Հիմնված է գյուղատնտեսության և ձեռքի աշխատանքի վրա։ Կարգը պահպանվում է ավանդույթներով ու կրոնով. զարգացումը շատ դանդաղ է։

Արդյունաբերական. Հիմնված է մեքենայական արտադրության և գործարանների վրա։ Բնորոշ են քաղաքների արագ աճը, գիտության վերելքը և մարդու իրավունքների կարևորումը։

Հետարդյունաբերական. Հիմնված է գիտելիքի, տեղեկատվության և բարձր տեխնոլոգիաների վրա։ Գերիշխում է ծառայությունների ոլորտը։

Տիպեր ըստ արժեքների

Արևելյան տիպ. Համայնքի և պետության շահը գերակա է անհատից։ Բնորոշ են խիստ ավանդապաշտությունը և կենտրոնացված հզոր իշխանությունը (օրինակ՝ Հին Չինաստան, Եգիպտոս)։

Արևմտյան տիպ. Անհատի ազատությունը, մասնավոր սեփականությունն ու օրենքի գերակայությունը գլխավոր արժեքներն են։ Բնորոշ է արագ առաջընթացը (հիմքը՝ Հին Հունաստան և Հռոմ)։



2․ Համացանցային նյութերի օգտագործմամբ փորձե՛ք գտնել երկրագնդի վրա ապրող այնպիսի ժողովուրդների, որոնք անհավասարաչափ զարգացման հետևանքով դեռևս ապրում են տոհմատիրական հասարակության պայմաններում

Հարավային Ամերիկա

Ամազոնի ավազանում (Բրազիլիա, Պերու, Կոլումբիա) ապրում են տասնյակ մեկուսացած ցեղեր.

Յանոմամի — զբաղվում են որսորդությամբ և պարզունակ հողագործությամբ:

Մաշկո-Պիրո — համարվում են աշխարհի ամենամեծ անհպում (մեկուսացած) ցեղերից մեկը:

Ավա և Կավահիվա — քոչվոր ցեղեր, որոնք լիովին կախված են անտառի բարիքներից:

Աֆրիկայի բնիկներ

Մայրցամաքի խորքերում պահպանվել են հնագույն կենսաձև ունեցող խմբեր. [1]

Բակա ցեղի Պիգմեյներ — բնակվում են Կոնգոյի ավազանի անտառներում, հիմնականում զբաղվում են որսորդությամբ և հավաքչությամբ:

Բուշմեններ (Սան) — Կալահարի անապատի հնագույն բնակիչները, որոնք դեռևս կիրառում են նախնադարյան տեխնիկաներ:

Ասիայի և Օվկիանիայի ժողովուրդներ

Սենտինելցիներ Անդամանյան կղզիներ, Հնդկաստան — աշխարհի ամենամեկուսացած ցեղը: Նրանք ագրեսիվորեն մերժում են ցանկացած արտաքին կապ և ապրում են բացարձակ քարի դարի պայմաններում:

Design a site like this with WordPress.com
Get started