Հրաշք լիներ
Այժմ իմ սիրած սպորտաձևը ֆուտբոլն է։ Ես նայում եմ հայտնի ֆուտբոլիստների խաղերը և հիանում իրենց կատարումներով։ Ես երազում եմ, որ հրաշք կատարվի, դառնամ հայտնի ֆուտբոլիստ, որպեսզի կարողանամ գեղեցիկ խաղ ցույց տալ և հիացնել բոլոր ֆուտբոլնասերներին։
Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
11.10.2022
Խոսակցական բառապաշար

Այպիսով, մենք ընտանիքում , ըկերների միջավայրում խոսում ենք ավելի անկաշկանդ ու անմիջական։ Ազատ խոսքի մեջ օգտագործում ենք այնպիսի բառեր, որոնք բնորոշ են բանավոր խոսքին։Դրանք ժողովրդական բառերն են և խոսակցական բառապաշարն են կազմում։ Օրինակ ՝ իրիկուն( երեկո), աչքածածկ (ագահ), սսկվել (լռել),կոտոշ (եղջյուր), թուշ (այտ), գիժ (խելառ)։
Պետք է հիշենք , որ նման բառերը պաշտոնական խոսքում չեն օգտագործվում։ Սակայն կարող են օգտագործվել գեղարվեստական գրականության մեջ։ Օրինակ՝
Կրկին իմ հոգում
Իջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն. Վ․Տերյան
Հիշենք նաև , իրիկուն բառից են կազմվել այսպիսի գեղեցիկ բառեր՝ իրիկնաժամ, իրիկնահաց,իրիկնամուտ․․․։
Խոսակցական բառերը հատկապես այն դեպքերում են օգտագործվում , երբ խոսում են հերոսները, որպեսզի նրանց խոսքը ավելի բնական լինի։
- Առաջարկում եմ հեքիաթում գտնել և առանձնացնել խոսակցական բառերը։
ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ
Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։
Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։
Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։
Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։
Կնիկը բարկանում է․
— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։
— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։
Կնիկը հանգստանում է, տանում է պահում։
Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Զեռը դնում է ճակատին ու ձեն տալի․
— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։
Տղեն կանգնում է։
— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։
Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։
— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։
— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․ – Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։
– Դե արի տար։
Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։
Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է․
– Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։
– Ի՞նչ բարեկենդան․․․ ի՞նչ բաներ․․․
– Ա՛յ էն եղն ու բրինձը․․․․ Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է․ մեր տանն էր ման գալի․ կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակ<ը> տվի, տարավ։
– Վա՛յ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ՝ հիմար ես, հիմար ես, էլի․․․ Ո՞ր կողմը գնաց։
– Ա՛յ էն կողմը։
Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։
Գալիս է, հասնում իրեն։
– Բարի օր, ախպերացու։
– Աստծու բարին։
– Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։
– Անց կացավ։
– Ի՞նչ ուներ շալակին։
– Եղ ու բրինձ։
– Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։
– Բավականին ժամանակ կլինի։
– Որ ձին քշեմ, կհասնե՞մ։
– Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։
– Բա ի՞նչպես անեմ։
– Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ – Հա՜, էդ լավ ես ասում։
Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։
Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։
Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում՝ հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։
Առաջարկում եմ հեքիաթում գտնել խոսակցական բառերը։
2. Կազմել հինգ բարդ բառ՝ սյունակներից ընտրելով մեկական բառ ․
գունդ մուր գունդուկծիկ
շիլա կծիկ շիլափլավ
թուք գլուխ թուքումուր
բերան փլավ բերանբաց
տաք բաց տաքգլուխ
3. ընթերցանություն
Վիլյամ Սարոյան | Ծիծաղ | համառոտ
Բոլոր տղաները դասից հետո տուն են գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, իսկ հերոսին Միսս Ուիսիգը ստիպում է մնալ դասից հետո և մեկ ժամ ծիծաղել:
– Բայց ես չեմ ուզում ծիծաղել:
– Ծիծաղի՛ր: Որպես պատիժ: Դու ծիծաղեցիր դասարանում: Այժմ որպես պատիժ պետք է ծիծաղես, մեկ ժամ, մեն-մենակ, ինքդ քեզ:
– Ներեցեք, որ ծիծաղեցի:
Տղան ծաղկի պես կքված, ամոթահար է: Նա զղջում է, ոչ թե պարզապես կեղծում: Նա ցավում է ոչ թե իր՝ այլ ուսուցչուհու համար: Ջահել աղջիկ է, ուրիշին փոխարինող, ժամանակավոր ուսուցչուհի: Եվ նրա մեջ տխրություն կա: Եվ տղան ծիծաղել է նրա վրա: Տղան ծիծաղելու տրամադրություն չի ունեցել, բայց ծիծաղել է, և ուսուցչուհին նայել է նրան: Դրանից հետո՝ զայրույթը, ուսուցչուհու աչքերում – «Դու կմնաս դասերից հետո»:
– Ժամանակ ես վատնում, ծիծաղելը սկսիր:
Ինչու՞: Տղան ուզում է բարեկամ լինել: Այդ առավոտ, երբ ուսուցչուհին մտել է դասարան, տղան ցանկացել է հետը բարեկամանալ: Ինչու՞ է ամեն ինչ կեղծորեն պատահել, ինչու՞ ինքը պիտի վիրավորեր ուսուցչուհուն:
– Չեմ ուզում ծիծաղել:
«Ես չեմ ծիծաղի», – մտածում է տղան: – «Թող կանչի Միստր Քեյզվիլին և ինձ մտրակել տա, մեկ է՝ չեմ ծիծաղի: Մտքումս կար լաց լինել, գուցե ուրիշ մի բան: Ծիծաղելու միտք չունեի: Ես կդիմանամ ծեծին, մե՜ծ բան, դա ցավոտ է, բայց ո՛չ սրա պես: Ես զգացել եմ, որ մտրակել են հետույքիս»:
– Խնդրեմ, ծիծաղի՛ր:
Ի՞նչ հաճույք կարող է ստանալ՝ լսելով իրեն ծիծաղելիս: Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը: Կծիծաղի: Հիմա կծիծաղի, ոչ թե իր, այլ նրա համար, նույնիսկ եթե դա իրեն զզվեցնում է, կծիծաղի: Ուսուցչուհին նրան չի ստիպում, այլ խնդրում էր, աղերսում էր ծիծաղել: Տղան չգիտի, թե ինչու՞ է դա այդպես, բայց ուզում է իմանալ: Սկսում է վերհիշել բոլոր ծիծաղաշարժ պատմությունները, որ երբևէ լսել է: Հենրի Մայուն, որ ծիծաղեցնում էր «Հայավաթի» տողերը սխալ արտասանելով: Ոչ մեկն էլ ծիծաղելի չէր: Սովորաբար դա իրեն ծիծաղեցնում էր: Իսկ հիմա դատարկ բան է թվում: Լավ, ինքը հենց այնպես կծիծաղի, ինչպես դերասանը՝ հա՛, հա՛, հա՛: Տղան լալիս է, երեխայի պես կարծես իսկապես ինչ-որ բան է պատահել:
– Բե՛ն:
Ձայնը խաղաղ է, հանգիստ, հանդիսավոր: Ինչպես կարող է ինքը երբևէ նայել ուսուցչուհուն:
– Բե՛ն:
Նա բարձրացրեց գլուխը: Ուսուցչուհու աչքերը չոր էին, իսկ դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ է թվում, քան երբևէ:
– Խնդրեմ, սրբիր աչքերդ, թաշկինակ ունե՞ս:
– Այո:
Սրբում է թաց աչքերը: Ի՜նչ սիրտ խառնելու բան է աշխարհը:
– Քանի՞ տարեկան ես, Բե՛ն:
– Տասը:
– Ո՞վ է հայրդ:
– Դերձակ է:
– Եղբայներ, քույրեր ունե՞ս:
– Երեք եղբայր, երկու քույր:
– Երբևէ մտածե՞լ ես մեկնելու մասին, ուրիշ քաղաքներ:
– Այո:
– Ու՞ր:
– Չգիտեմ, երևի Նյու-Յորք, կամ գուցե մեր հին երկիրը:
– Հին երկի՞րը:
– Միլան՝ հայրիկիս ծննդավայրը:
Նա ուզում է հարցնել ուսուցչուհու մասին՝ որտեղ է եղել, ուր է գնում, նա ցանկանում է մեծանալ, բայց վախենում է: Ուսուցչուհին վերարկուն է հագնում:
– Վաղն այստեղ չեմ լինելու: Միսս Շորբն արդեն լավ է, ես մեկնում եմ:
Տղան տխրություն է զգում: Սկզբում ստիպում է ծիծաղել, հետո լացացնում, հիմա էլ՝ սա: Որքան միայնակ է աղջիկը:
– Բեն, հիմա կարող ես գնալ:
– Մնաք բարով, Միսս Ուիսիգ:
– Մնաս բարով, Բեն:
Հետո տղան արագորեն վազում է դպրոցը բոլորած հողամասով, իսկ մանկամարդ, փոխարինող ուսուցչուհին կանգնած բակում՝ աչքի պոչով հետևում է նրան: Բենը չգիտի՝ ինչ մտածի, բայց գիտի, որ շատ տխուր է և վախենում է ետ նայել ու տեսնել, թե նայու՞մ է նա իրեն: Տղան մտածում է, որ լավ կլինի, եթե ոչ ոք չիմանա պատահածի մասին:
Լրացուցիչ առաջադրանքներ․
Տեղադրել համապատասխան տառը․
ոսկրախտ, սաղավարտ, մամռակալած, սաղարթախիտ, բրդել, ամպագորգոռ, անձեռոցիկ, կործանվել, գոռգոռալ, գրտնակ, դարչնագույն, թրթուռ, պոռթկալ, քառորդ, շուռումուռ, հառաչանք, քառասուն, շղարշ, խուռներամ, հռհռալ, լպրծուն, կարկառել, ականջալուր, լուռումունջ, հուռթի, մորթի, ճանկռել, ճռվողյուն, շրշյուն, մանրակրկիտ, ըմբռնել, մորթել, խռխռալ, պատրույգ, սևեռուն, փռշտալ, շահագրգռել, ջարդել, արևա․․․․, կրնկակոխ, ուռչել,;
Գրել հետևյալ բառերի հոմանիշները ,և փորձել օգտագործել փոքրիկ պատմության մեջ։
շողշողալ, անթից, հանկարծ,անթիվ, ցրել,խաղաղ, բարեկամ։
08.10․2022
1.<<Իմ անվան պատմությունը>> գրել փոքրիկ տեղեկություն․
Իմ անունը Ալեքս է։ Ես ու իմ եղբայր Լեոն երկվորյակներ ենք։ Մինչև մեր ծնվելը՝ մայրիկս արդեն գիտեր, որ զույգի է սպասում։ Քանի որ պետք է ծնվեինք հուլիսին, որն ըստ արևելյան հորոսկոպի առյուծի նշանն է, մեր անուները որոշվեց, որ <<առյուծ>> պետք է նշանակվի։ Մենք ծնվեցինք մեկ ամիս շուտ, բայց մեր անուններն անփոփոխ մնացին։
։2 .Լրացնել բաց թողնված տառերը` գրելով օ կամ ո, և բացատրել այդ բառերի իմաստները.
որդան-Արարատյան հարթավայրում բնակվող կարմիրն միջադ է որից ստացել են որդան կարմիր ներկը։
ոսկեզօծել-ոսկի+ա>ե+զ(գրաբարյան նախդիր)+օծել-պատել
որսորդ-որս անող մարդ
որթ- խաղողի վազ
հայորդի-հայի զավակ
ոսկեօղ-ոսկուց պատրաստված օղակ
օձագալար-օձի նման գալարվող
նրբաոճ- նուրբ ոճ ունեցող
ամենաորակյալ-ամենալավ որակ ունեցող
06.10.2022

1 . Գրել հետևյալ բառերի հականիշները․
բերրի-անբերրի, անպտուղ:
հայտնի-ծանոթ, հանրածանոթ, բացահայտ:
մեղմ-խիստ, սաստիկ, ուժգին, բիրտ։
գիտուն-անգետ, հիմար, իմաստակ
ներգաղթ-արտագաղթ, չու(թռչ.)։
բնիկ-օտար, եկվոր։
պատերազմ-խաղաղություն։
երախտամոռ-երախտագետ։
անաղարտ-փխտոր
2. Թարգմանել առակը․
Зевс, Прометей, Афина и Мом
Басня Эзопа
Зевс сотворил быка, Прометей — человека, Афина — дом, и выбрали они в судьи Мома. Позавидовал Мом их творениям и начал говорить: Зевс сделал оплошность, что у быка глаза не на рогах и он не видит, куда бодает; Прометей — что у человека сердце не снаружи и нельзя сразу отличить дурного человека и увидеть, что у кого на душе; Афине же следовало снабдить дом колёсами, чтобы легче было переехать, если рядом поселится дурной сосед. Разгневался Зевс за такую клевету и выгнал Мома с Олимпа.
Нет ничего столь совершенного, чтобы быть свободным от всяких упрёков.
Источник: https://pritchi.ru/id_5216
Զևս, Պրոմեթևս, Աթենա և մայրիկ
Եզոպոսի առակը
Զևսը ստեղծեց ցուլին, Պրոմեթևսը՝ մարդուն, Աթենասը՝ տունը, և որպես դատավոր ընտրեցին մայրիկին։ Մայրիկը նախանձեց նրանց ստեղծագործություններին և սկսեց ասել. Պրոմեթևս — որ մարդու սիրտը դրսում չէ, և անհնար է միանգամից տարբերել վատ մարդուն և տեսնել, թե ինչ կա մեկի հոգում; Աթենան պետք է անիվներով ապահովեր տունը, որպեսզի ավելի հեշտ լիներ տեղաշարժվելը, եթե մոտակայքում վատ հարեւանը բնակություն հաստատեր։ Զևսը զայրացավ նման զրպարտության համար և մայրիկին քշեց Օլիմպոսից:
Չկա ոչինչ այնքան կատարյալ, որ զերծ լինես ամեն նախատինքից:
Աղբյուրը՝ https://pritchi.ru/id_5216
30.09.2022
1.Լրացնել բաց թողնված տառերը դ կամ թ:
Ընդհանուր, ընթացք, ժողովուրդ, որդի, օթևան, բերդաքաղաք, գաղթական, , շփոթվել, շքերթ, որդ(ճիճու), որթ (խաղողի թուփ), սփրթնել, արդնանալ, խաղաթուղթ, խենդանալ, ծաղկազարդ, հարթավայր:
Լրացնել բաց թողնված տառերը: (է կամ ե)
երգ, էակ, ամենաէական, բարեկամ, էներգիա, վրաերթ, երես, էիր, էջահամար, որևէ, մանրէ, էինք,վերելք,գետեզր,կիսաեփ,լայնէկրան,վայրէջք, երանգ, եզր:
Լրացնել բաց թողնված տառերը: (օ կամ ո)
Բոլոր,որոշակի,ողկույզ,ամենօրյա,երրորդ,ամենօրյա,ողջ,հանրօգուտ,ոսկեզօծ,վեհորեն,օրեցօր,մեղմորեն,օգտակար,օրինակելի,նրբաոճ,բարձրորակ,մեղմօրոր,անօդ,կեսօր,ոսկեօղ,վատորակ,ոսկի,օդաչու, որակ,արագորեն, օրացույց, օդապարիկ,անօրեն,ամանոր, որոշում:
2. Թարգմանել Եզոպոսի հետևյալ առակները․
Зевс и черепаха
Զևսն ու կրիան
Басня Эзопа
Зевс справлял свадьбу и для всех животных выставил угощение. Не пришла одна лишь черепаха. Не понимая, в чём дело, на следующий день спросил её Зевс, почему она одна не пришла на пир.
— Свой дом — лучший дом, — ответила черепаха.
Рассердился на неё Зевс и заставил её повсюду носить на себе собственный дом.
Так многим людям приятнее жить скромно у себя, чем богато у чужих.
Զևսը հարսանիք էր անում և հրավիրում է բոլոր կենդանիներին: Միայն կրիան չի գալիս։ Չհասկանալով, թե ինչ է եղել, հաջորդ օրը Զևսը նրան հարցնում է, թե ինչու՞ չի եկել խնջույքին։ « Սեփական տունը լավագույն տունն է», - պատասխանեց կրիան: Զևսը բարկացավ նրա վրա և ստիպեց նրան ամենուր տանել իր տունը։ Ուստի շատերի համար ավելի հաճելի է տանը համեստ ապրել, քան հարուստ օտարների հետ ։
Источник: https://pritchi.ru/id_5232
Комар и бык
Մոծակն ու ցուլը
Басня Эзопа
Комар уселся на рога быка и долго там сидел, а потом, собираясь взлетать, спросил быка:
— Может быть не улетать мне?
Бык ему в ответ:
— Любезный, и как ты прилетел, я не заметил, и как ты улетишь, я не замечу
Մոծակը նստեց ցլի եղջյուրների վրա և երկար նստեց այնտեղ, իսկ հետո, պատրաստվում էր թռչել, հարցրեց ցուլին. «Միգուցե ես չպիտի՞ թռչեմ հեռու»: Ցուլը պատասխանեց նրան. -Սիրելիս, թե դու ինչպես ես եկել, ես չնկատեցի, և ինչպես ես թռչելու, ես չեմ նկատի:
Источник: https://pritchi.ru/id_61310090
Նախադասության վերլուցում
Ես ու ընկերներս, որոշեցինք բարձրանալ Արագած։ Ես դպրոցում հաճախում եմ լողի դասերին։ Դպրոցում իմ սիրած արարկան մայրենին է և բնագիտությունը։ Ես մեծ սիրով եմ գալիս դպրոց, որոհետև այստեղ ես ստանում եմ գիտելիք և ընկերներիս հետ լավ ժամանակ եմ անցկածնում։Ես այսօր բերել եմ գնդակս, որ խաղալ ընկերներս հետ և ժամանակ անցկածնել։
Ենթակա։ Ես ու ընկերներս,գնդակ,դպրոց,մայրենի,բնագիտություն։
Ստորոգյալ։ժամանակ անցկածնել, բարձրանալ,բերել,ստանում եմ գիտելիք,խաղալ։
<<Ես սիրում եմ իմ ծննդավայրը>>
Իմ ծննդավայրը Երևան քաղաքն է, իսկ իմ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։ Ես շատ եմ սիրում թե՛ իմ ծննդավայրը, թե՛ իմ հայրենիքը։ Երևան քաղաքը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է՝ սիրուն, տարբեր գույներով զարդարված, հմայիչ և հյուրընկալ։ Իմ ծննդավայրը նաև մի քաղաք է՝ կառուցված վարդագույն քարերով, հին և նոր փողոցներով և պատկերված հնաոճ գորգերով և կարպետներով։
29.09.2022

- Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակ), կռվել (թշնամու դեմ), վերաբերել (հարցին), վատ վերաբերվել (ընկերոջը), անհանգստանալ (կատարվածից), մասնակցել (մրցույթին), հաղթել (մրցույթում), կասկածել (ընկերոջը), համաձայն լինել (առաջարկին)։
2. Գրել դարձվածքների բացատրությունը
Իրար սրտից ջուր խմել – Համաձայնել, համախոհ լինել, համամիտ լինել։
Հազար մաղով անցկացրած – Փորձված, ստուգված։
Հիվանդի համար ջուր բերող – Բարի մարդ, սրտակից մարդ, օգնության ձեռք մեկնող։
Գլխին կրակ թափել – Ջղայնանալ, կատաղել, բարկանալ։
Կանաչ-կարմիրը կապել – Ամուսնանալ, նշանվել։
Կոպեկի համար մեռած – Ժլատ, ագահ, ընչաքաղց, աչքածակ, ասեղ մաշկող։
Ուրիշի բնում ձու ածել – Օգուտը ուրիշին տալ, ուրիշին հարստացնել։
Ոտքի կոխան դարձնել – Ոչնչացնել, ասպատակել։
Փուշը մատից հանել – Օգնել, սատարել, օժանդակել, աջակցել։
Գրքի մի երեսը կարդալ- Մակերեսորեն նայել։
3.<<Ես սիրում եմ իմ ծննդավայրը>> վերնագրով գրել պատմություն՝ փորձելով օգտագործել դարձվածքներ։
Իմ ծննդավայրը Երևան քաղաքն է, իսկ իմ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։ Ես շատ եմ սիրում թե՛ իմ ծննդավայրը, թե՛ իմ հայրենիքը։ Երևան քաղաքը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է՝ սիրուն, տարբեր գույներով զարդարված, հմայիչ և հյուրընկալ։ Իմ ծննդավայրը նաև մի քաղաք է՝ կառուցված վարդագույն քարերով, հին և նոր փողոցներով և պատկերված հնաոճ գորգերով և կարպետներով։

