Սպիտակուցի կառուցվածքը և գործառույթը

Սպիտակուցները կենսաբանական մեծ մոլեկուլներ են, որոնք կազմված են ամինաթթուներից։ Նրանց կառուցվածքը ունի չորս մակարդակ․ նախ ամինաթթուների հաջորդականությունը (առաջին), ապա երկրորդային ձևերը՝ ոլորաններ և շերտեր, հետո երրորդային՝ ամբողջական 3D կառուցվածքը, և վերջում չորրորդային՝ մի քանի շղթաների միավորում։ Այս կառուցվածքն է որոշում սպիտակուցի ձևն ու նրա դերը։

Գործառույթները բազմազան են․ սպիտակուցները կառուցում են մեր մկանները, մաշկը և օրգանները, արագացնում են քիմիական ռեակցիաները (ֆերմենտներ), պաշտպանում օրգանիզմը վարակներից (անտիմարմիններ), և տրանսպորտում են կարևոր նյութեր, օրինակ՝ թթվածինը հեմոգլոբինի միջոցով։

Այսպիսով, սպիտակուցները մեր մարմնի հիմքային «շինարարներն» ու «աշխատողները» են, առանց որոնց կյանքը հնարավոր չէր լինի։

Պարապմունք 11

Թեմա՝ Ֆունկցիայի գրաֆիկն ու նշանապահպանման միջակայքերը

2x − 6 տառային արտահայտությունն ունի երկու նշանապահպանման միջակայք՝ (−∞,3) և (3,+∞)։ Այդ միջակայքերից առաջինում արտահայտությունը բացասական է, երկրորդում՝դրական։ Դա տեսանելի է նաև y = 2x − 6 ֆունկցիայի գրաֆիկից։


Ինչպես տեսնում ենք, x < 3 դեպքում ֆունկցիայի արժեքը բացասական է (գրաֆիկը x-երի առանցքից ներքև է), իսկ x > 3 դեպքում՝ դրական (գրաֆիկը x-երի առանցքից վերև է): Այն աբսցիսների առանցքը հատում է (3,0) կետում։ Գրաֆիկից երևում է, որ 3-ից ձախ կետերում ֆունկցիայի արժեքները բացասական են, իսկ 3-ից աջ կետերում՝ դրական։ (−∞,3) և (3,+∞) միջակայքերն անվանենք y = 2x − 6 ֆունկցիայի նշանապահպանման միջակայքեր։ Ֆունկցիայի գրաֆիկից հնարավոր է պարզել ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերը։
Օրինակ 1․
Պարզենք նկարում պատկերված ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերը։


Լուծում․
Գրաֆիկը աբսցիսների (x-երի) առանցքից ներքև է, երբ x-ը փոքր է −4-ից, կամ էլ գտնվում է 1-ի և 3-ի միջև։ Այդ միջակայքերում ֆունկցիայի արժեքները բացասական են։ (−∞, −4) և (1, 3) միջակայքերում ֆունկցիան բացասական է։ Նույն տրամաբանությամբ (−4, 1) և (3, +∞) միջակայքերում ֆունկցիան դրական է։ Վերջում,
նշենք, որ −4, 1 և 3 կետերում ֆունկցիայի արժեքը 0 է։

Իմանալով ֆունկցիայի դրական ու բացասական լինելու միջակայքերը՝ կարող ենք մոտավոր պատկերացում կազմել նրա գրաֆիկի մասին։

Օրինակ 2․
Գծենք ֆունկցիա, որն ունի երեք նշանապահպանման միջակայք՝ (−∞, 3)-ում՝ դրական, իսկ (3, 5)-ում և (5, +∞)-ում՝ բացասական։
Լուծում․
Գծապատկերում պահանջին բավարարող ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերն են։

Ֆունկցիայի գրաֆիկը 3 կետից ձախ պետք է գտնվի աբսցիսների առանցքից վերև, իսկ (3, 5) և (5, +∞) միջակայքերում՝ ներքև։ Ֆունկցիան 3 և 5 կետերում ընդունում է 0 արժեքը, այսինքն՝ հատում է աբսցիսների առանցքը։ Այդպիսի բազմաթիվ ֆունկցիաներ կան։ Դրանցից մի քանիսը պատկերված են ստորև.

Առաջադրանքներ․

1․ Գտնել պատկերված գրաֆիկով ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերը․

ա)(−∞,0)∪(0,+∞)

բ)Ֆունկցիան հատում է x-ասին երեք անգամ՝ մոտ x ≈ -1, x ≈ 0.5, x ≈ 1.5

Նշանապահման միջակայքները (օրինակ)՝
(−∞,−1),(−1,0.5),(0.5,1.5),(1.5,+∞)

գ)x-ասին հատումներ մոտ: x ≈ -2, x ≈ 0, x ≈ 2

Նշանապահման միջակայքներ:
(−∞,−2),(−2,0),(0,2),(2,+∞)

դ) x-ասին հատումներ մոտ x ≈ -1, x ≈ 2

Նշանապահման միջակայքներ:
(−∞,−1),(−1,2),(2,+∞)

ե) Հորիզոնական հատված x ∈ (-2, 2) → y<0

Դրսի հատվածները x < -2 կամ x > 2 → y > 0

Նշանապահման միջակայքներ:
(−∞,−2),(−2,2),(2,+∞)

զ) x-ասին հատումներ մոտ x ≈ -2, x ≈ 0, x ≈ 1

Նշանապահման միջակայքներ:
(−∞,−2),(−2,0),(0,1),(1,+∞)

2․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որի նշանապահպանման միջակայքերը կլինեն․

ա) (−∞, −2), (−2, 1), (1, +∞),

f(x)=(x+2)(x−1)

բ) (−∞; −  4/5), (−  4/5; 0), (0; 3), (3; +∞),

f(x)=(x+4/5)x(x−3)

գ) (−∞; 3), (3; +∞),

f(x)=x−3

դ) (−∞, +∞):

f(x)=1

3․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որի նշանապահպանման միջակայքերի գծապատկերը կունենա հետևյալ տեսքը․

4․ Գտնել (-5; 36) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

(-5; 36) 40 ամբողջ թիվ

5․ Գտնել (23; 57) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

(23; 57) → 34 ամբողջ թիվ

Պարապմունք 6

Առաջադրանքներ։

1․ Որոշել  A(0;25) կետով անցնող և աբսցիսների առանցքին զուգահեռ ուղղի հավասարումը:

y=25

2․ Կազմել  A(7;−20) կետով անցնող և օրդինատների առանցքին զուգահեռ ուղղի հավասարումը:

x=7

3․ Արդյո՞ք B(0;2) կետը գտնվում է −8x−y+2=0 ուղղի վրա:

Այո

4․ Տրված է 3x−y+29=0 ուղիղը: Գտնել այն կետի օրդինատը, որի աբսցիսը հավասար է 3-ի:

(3;38)

5․ Տրված է 2x−2y+42=0 ուղիղը: Գտնել այն կետերը, որոնցում ուղիղը հատում է կոորդինատային առանցքները. ա Ox առանցքի հետ հատման կետը՝ բ. Oy առանցքի հետ հատման կետը՝

Ox հատման կետ՝ (−21;0)(-21;0)(−21;0), Oy հատման կետ՝ (0;21)(0;21)(0;21)

6․ Տրված ուղիղը անցնում է A(1;−1) և B(2;0) կետերով: Որոշել այդ ուղղի հավասարումը:

y=x−2

7․ Գրել կոորդինատների սկզբնակետով և A (4; 5) կետով անցնող ուղղի հավասարումը:

y=4|5​x

8․ Կազմել  A(−5;0) և B(0;3) կետերով անցնող ուղղի հավասարումը:

y=3|5x+3

Assignments for 29.09.25-03․09․25

My Favorite Sport

My favorite sport is Krav Maga.

My favorite sport is Krav Maga. its a Israeli martial arts and It is not just a sport, but a real self-defense system. Krav Maga teaches how to protect yourself in dangerous situations and stay calm under pressure. It focuses on speed, power, and simple techniques that work in real life. It also builds confidence, discipline, and mental strength.

Պարապմունք 10

Թեմա՝ «Նշանապահպանման միջակայքեր» թեմայի ամրապնդում

1․ Պարզել արտահայտության նշանը.
ա) (−4)4, բ) (−9999)1, գ) (−2026)2026,դ) (−5)7 ⋅ 92, ե) (−36)6 ⋅ (−55)3, զ) (−16)3 ⋅ (−11)7,

ա)+, բ)−, գ)+, դ)−, ե)−, զ)+

2․Պարզել արտահայտության նշանը տրված կետում․
ա) (x − 2)(x + 3)(x − 5), x = 3, բ) (x + 2)(x + 8)(x − 1), x = −5

ա)−, բ)+

3․ Գտնել արտահայտության նշանապահպանման միջակայքերը։ Պարզե՛ք արտահայտության
նշանն այդ միջակայքերում.
ա) (x + 2)(3x − 9), բ) (4x − 20)(x +3/7 ), գ) (6x − 5)(x + 3),

ա) (−∞,−2)+,  (−2,3)−,  (3,∞)+
բ) (−∞,−3/7)+,  (−3/7,5)−,  (5,∞)+
գ) (−∞,−3)+,  (−3,5/6)−,  (5/6,∞)+

4․ Պարզել արտահայտության նշանը տրված կետում․
ա) (x − 5)2 /x3 , x = −1, բ) (x − 2)3 (x + 1)5/  (x + 10)2 , x = −7,

ա)−, բ)+

5․ Գտնել քառակուսային եռանդամի նշանապահպանման միջակայքերը․
ա) 2x2 − 6x + 4, բ) 3x2 + 2x + 1, գ) − x2 + 3x − 2,

ա) (−∞,1)+,  (1,2)−,  (2,∞)+
բ) միշտ +
գ) (−∞,1)−,  (1,2)+,  (2,∞)−

6․ Հայտնի է, որ x2 + bx + c քառակուսի եռանդամի նշանապահպանման միջակայքերն են՝ (−∞, 0),
(0, 6) և (6, +∞): Գտնել b-ն և c-ն։

b=−6,c=0

Գլուխ 1.4

Հայոց ցեղասպանության հետևանքները և դատապարտումը

Ցեղասպանության հետևանքները։ Ցեղասպանությունը հայության համար ունեցավ ծանր հետևանքներ։ Հայաթափվեց ամբողջ Արևմտյան Հայաստանը, հայերը հայրենազրկվեցին։ Հայությունը զրկվեց Արևմտյան Հայաստանում ապրելու ու ստեղծագործելու հնարավորությունից։ Հայությունը կրեց մարդկային մեծագույն կորուստներ։ Միայն Մեծ եղեռնի ընթացքում Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում ապրող շուրջ 2.5 մլն հայերից սպանվեց շուրջ 1.5 մլն։ Թուրքիայում մնաց ընդամենը 250 հազար հայ՝ հիմնականում մահմեդականացված կանայք ու երեխաներ։ Արևմտահայերի մյուս մասը մազապուրծ հեռացավ կայսրությունից։ Նրանք կենտրոնացան հիմնականում Արևելյան Հայաստանում, Այսրկովկասում, Մերձավոր Արևելքում, Հարավային Եվրոպայի երկրներում։ Այսպես ձևավորվեց հայկական սփյուռքը՝ որպես Մեծ եղեռնի և հայության հարկադրած արտագաղթի հետևանք։

Մեծ էին հայության կրած նյութական վնասները՝ շուրջ 20 մլրդ ֆրանսիական ֆրանկ։ Հայերի շարժական ու անշարժ գույքը զավթվեց մահմեդականների կողմից։ Թուրքական իշխանությունները իրականացրին նաև մշակութային եղեռն։ Ոչնչացվեցին կամ բավանդակազրկվեցին հայկական մշակութային ժառանգության արժեքները, որոնք հայկական ինքնության նյութական վկաներն էին։ Ավերվեցին գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը, 1500 հայկական դպրոցներ ու վարժարաններ, ոչնչացվեցին 20 հազար հայկական ձեռագրեր ու հնատիպ գրքեր։

Ցեղասպանությունը ծանր հետք թողեց հայ ազգի կենսագործունեության, բնավորության, հետագա գործունեության, ձգտումների վրա։ Ցեղասպանությունը դարձավ մի շարք բարդույթների պատճառ՝ բնաջնջման վախ, «նախնիների սինդրոմ», միաժամանակ՝ ազգային միասնականության, վերածնության ձգտումների հիմք։

Մեծ տերությունների, առաջադեմ գործիչների արձագանքը։ Հայոց ցեղասպանությունը հենց իրագործման տարիներից դատապարտվեց միջազգային բազմաթիվ կառույցների ու առաջադեմ անհատների կողմից։ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան 1915 թ. մայիսի 11-ին (24-ին) համատեղ հայտարարությամբ նախազգուշացրին Օսմանյան կայսրության ղեկավարներին, որ «Թուրքիայի կողմից կատարված այս նոր հանցագործության» համար պատասխանատու են լինելու թուրքական կառավարության բոլոր անդամները։ Միաժամանակ խոստանում էին, որ կազմակերպիչները պատասխանատվություն կկրեն կատարած հանցագործությունների համար։ 1916 թ. սկզբին հայերի նկատմամբ իրականացվող կոտորածների դեմ բողոք հայտնեց ԱՄՆ-ը։ Հայերի կոտորածների հանդեպ անտարբեր էին Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիան և Ավստրո-Հունգարական կայսրությունը։

Հայոց ցեղասպանությունը դատապարտեցին առաջադեմ գործիչներ, գրողներ ու գիտնականներ՝ Ֆ. Նանսենը, Յ. Լեփսիուսը, Հ. Մորգենթաուն, Ա. Ֆրանսը, Մ. Գորկին, Վ. Բրյուսովը, Ժ. Կլեմանսոն, Կ. Լիբկնեխտը և շատ ուրիշներ։

Ցեղասպանությունը դատապարտեցին և ամեն կերպ հայությանը աջակցեցին նաև աշխարհի տարբեր մասերում Օսմանյան կայսրությունում գործունեություն ծավալած բազմաթիվ միսիոներներ։ Ամերիկացի, կանադացի, նորվեգացի, շվեդ և այլ ազգությունների միսիոներներ միջազգային հանրությանը տեղեկացնում էին հայերի կոտորածների մասին։ Շվեյցարացի Յակոբ Կյունցլերը, գտնվելով Ուրֆայում, փրկել է մահմեդականների մոտ գտնվող հարյուրավոր հայ կանանց ու երեխաների։ Իր բազմամյա անձնվեր գործունեության համար նա հայերի կողմից կոչվել է «պապա Կյունցլեր»։ Անձնվեր աշխատանքով աչքի ընկավ Կարեն Եպպեն՝ «հայ որբերի դանիացի մայրը»։ Նա ոչ միայն դատապարտում էր կատարվող ոճրագործությունը, այլև փորձում էր փրկել հայ կանանց ու երեխաներին։ Նրա գործունեության շնորհիվ փրկվեցին շուրջ 2000 հայ կանայք ու երեխաներ։

Ցեղասպանությունը որպես հանցագործություն։ 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը ընդունում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիան», որը ցեղասպանության սահմանման իրավական հիմքն է։ Կոնվենցիայի նախագծի մշակողը լեհահրեա Ռաֆայել Լեմկինն էր։ Այդ գաղափարը նա հղացել էր Սողոմոն Թեհլիրյանի դատավարության և արդարացման հետ կապված իրադարձությունների առնչությամբ, իսկ Հայոց ցեղասպանության փաստը նախագծի մշակման հիմքերից էր։

Կոնվենցիան ցեղասպանությունը սահմանեց որպես միջազգային հանցագործություն։ Ըստ կոնվենցիայի՝ «ցեղասպանություն է համարվում որևէ ազգային, ռասայական, էթնիկական կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով իրականացվող գործողությունը»։ Առանձնացվում են հինգ գործողություն՝
ա) խմբի անդամների սպանությունը,
բ) խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,
գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ոչնչացմանը,
դ) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելու միտված միջոցների իրականացումը,
ե) երեխաների բռնի փոխադրումը մարդկային մի խմբից մյուսին։

Ա1. Անուններ և հասկացություններ

Սփյուռք – հայերի աշխարհով մեկ տարածված համայնքներ, որ ստեղծվել են ցեղասպանությունից հետո։

Ցեղասպանություն – մի ողջ ազգի կամ ազգային, էթնիկ, կրոնական խմբի ոչնչացումը՝ մասամբ կամ ամբողջությամբ։

Յակոբ Կյունցլեր, Կարեն Եպպե, Ռաֆայել Լեմկին, Յակով Զարոբյան – մարդիկ ու գործիչներ, ովքեր մասնակցել են հայերի փրկությանը կամ ցեղասպանության ճանաչմանը։

Ցեղասպանության զոհերի սրբադասում – Մարտիրոլոգիա, նրանց հիշատակը նշվում է եկեղեցում։

Եղբայրական օգնության կոմիտե – կազմակերպություն, որ աջակցել է փրկվածներին։

Ուրուգվայ, Հռոմի պապ, Եվրախորհրդարան – միջազգային կառույցներ, որոնք ճանաչել են ցեղասպանությունը։

Ա2. Հիմնական գաղափարներ
ա. Հետեւանքները

Մարդկային կորուստներ՝ շուրջ 1,5 մլն հայ սպանված, միլիոնավոր փախստականներ։

Ազգի տարածքային կորուստներ, կյանքի և գործունեության իրավունքի զրկում։

Հրեական, սոցիալական, մշակութային, հոգևոր ու կրթական վնասներ։

Ցեղասպանության ազդեցությամբ ձևավորվեց հայկական սփյուռք։

բ. Դատապարտման գործիչները

Ֆ. Նանսեն, Հ. Մորգենթաուն, Ա. Ֆրանս, Ժ. Կլեմանսոն և այլ միջազգային քաղաքական ու հասարակական գործիչներ։

ԱՄՆ, Գերմանիա, Կանադա, Շվեդիա և այլ պետություններ աջակցել են ցեղասպանության ճանաչմանը։

գ. Փրկվածներին օգնությունը

Անձնուրաց մարդիկ՝ Յակոբ Կյունցլեր, Կարեն Եպպե, փրկել են հազարավոր երեխաներ ու կանանց։

«Եղբայրական օգնության կոմիտե» կազմակերպել է գաղթողների սնունդ, բնակարան և կրթություն։

Ա3. Քննադատական մտածողություն

Հիմնավորել՝ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, քանի որ այն ոչնչացրել է ամբողջ ազգի մեծ մասը, չափազանց բռնաբարելով մարդկային կյանքի իրավունքը։

Արժևորել՝ 50-րդ տարելիցի միջոցառումները կարևոր էին հիշողության պահպանման, ոգեկոչման և միջազգային ճանաչման համար։

Համեմատել՝ ցեղասպանությունը ոչ միայն մարդկանց կյանքեր է խլել, այլև մշակութային ժառանգություն, կրթություն և եկեղեցական արժեքներ վնասել։

Պարապմունք 9

Թեմա՝ Քառակուսային եռանդամի նշանը, վարժությունների լուծում։

1․ Հայտնի է, որ x2 + 6x + c քառակուսային եռանդամի տարբերիչը −28 է։
ա) Կարո՞ղ է արդյոք նշված եռանդամն ընդունել բացասական արժեք։
բ) Գտնել c-ի արժեքը։
գ) Գտնել x2 + 6x − c քառակուսային եռանդամի նշանապահպանման միջակայքերը։

ա) Ոչ, բացասական չի լինի

բ) c = 16

գ) x² + 6x − 16 → միջակայքներ՝ (−∞, −8)−, (−8, 2)+, (2, +∞)−

2․ Հայտնի է, որ 2x2 + 9x + c քառակուսային եռանդամի տարբերիչը −63 է։
ա) Կարո՞ղ է արդյոք նշված եռանդամն ընդունել բացասական արժեք։
բ) Գտնել c-ի արժեքը։
գ) Գտնել 2 x2 + 9x − c քառակուսային եռանդամի նշանապահպանման միջակայքերը։

ա) Ոչ, միշտ դրական

բ) c = 18

գ) 2x² + 9x − 18 → միջակայքներ՝ (−∞, −6)−, (−6, 1.5)+, (1.5, +∞)−

3․ Տրված ax2 + 15x + c եռանդամի համար հայտնի է, որ a < 0 և D = −85:
ա) Ի՞նչ նշանի արժեքներ է ընդունում եռանդամը։
բ) Գտնել ac-ն։
գ) Գտնել cx2 + 15x + a եռանդամի նշանապահպանման միջակայքերը։

ա) Միշտ բացասական

բ) ac = 77.5

գ) cx² + 15x + a

4․ Հայտնի է, որ x2 + bx + c քառակուսի եռանդամի նշանապահպանման միջակայքերն են՝ (−∞, 0),
(0, 6) և (6, +∞): Գտնել b-ն և c-ն։

b = −6, c = 0

5․ Արտահայտության նշանը կախվա՞ծ է արդյոք փոփոխականի արժեքից.
ա) −2x2, բ) x2 − 6x, գ) ( x2 + x + 1)( x2 + 1), դ) ( x2 − x + 1)( x3 + 1), ե) (x − 1)( x3 − 1)։

ա)Կախված է

բ)Կախված չէ

գ)Կախված է

դ)Կախված չէ

ե)Կախված է

6․ Քանի՞ երկնիշ թիվ կա, որոնց թվանշանների գումարը կենտ է։

45 թիվ

7․ Գտնել բոլոր այն երկնիշ թվերի քանակը, որոնք հավասար են իրաից տարբեր 2 պարզ թվերի արտադրյալի, որոնցից մեկը 13-ն է

5 թիվ — 26, 39, 52, 65, 78

«Հայոց ցեղասպանության քաղաքականության ծագումը, ընթացքը և հետևանքները XX(20) դարի սկզբին՝ Օսմանյան և Ռուսական կայսրությունների համատեքստում»

XX(20) դարի սկզբին Հայ ժողովուրդը կանգնած էր պատմության իր ամենածանր ճակատագրերի առջև։ Հայերի բնակությունը Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև՝ ռազմավարական և մշակութային սահմանների վրա, դարձրել էր նրանց ուշադրության կենտրոն՝ ինչպես ներքին քաղաքականության, այնպես էլ միջազգային հետաքրքրությունների համատեքստում։ Հայոց ցեղասպանության քաղաքականության պատճառներն ու ընթացքը հնարավոր չէ հասկանալ առանց այդ երկու կայսրությունների դերը դիտարկելու:

Ծագում և քաղաքական նախադրյալներ

Օսմանյան կայսրությունում XIX(19) դարի կեսերից սկսած ազգային շարժումները, ներառյալ քրիստոնյա ժողովուրդների ինքնորոշման փորձերը, սպառնալիք էին հանդիսանում կայսրության ամբողջականությանը։ Հայերը, շնորհիվ կրթության, առևտրային կապերի և հասարակական կազմակերպվածության, համարվում էին հասարակության մտավոր և տնտեսական հենասյուներից մեկը։ Սակայն հենց այդ հանգամանքը նրանց դարձնում էր «կասկածելի» խմբի մաս՝ Օսմանյան իշխանությունների աչքում։

Ռազմական պարտություններն ու տարածքների կորուստը Օսմանյան կայսրության՝ Բալկանյան պատերազմների և Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ խորացրին թուրքական ազգային-պետական գաղափարախոսությունը։ Պանթուրքիզմի և ջենդերիզմի համադրությամբ, հայերի հարցը դիտվեց որպես ներքին անվտանգության խնդրագիծ։ Ներքին քաղաքականության այս տրամաբանությունը հանգեցրեց հայերի նկատմամբ բռնությունների և հարկադիր տեղահանությունների գաղափարի մշակմանը։

Ռուսական կայսրության ազդեցությունը նույնպես կարեւոր էր։ Արևելյան Հայաստանի հայերը հաճախ ունեին կապեր ռուսական իշխանությունների հետ, մասնակցում էին ռազմական և սոցիալ-տնտեսական ծրագրերին։ Օսմանյան իշխանությունները այս կապերը դիտարկում էին որպես ապստամբության պոտենցիալ և որպես արտաքին ոտնձգություն իրենց ներքին գործերին։ Այս երկակի ազդեցությունը՝ ներքին ու արտաքին գործոնները միասին, ստեղծեց այն պայմանները, որոնք դարձան 1915 թվականի ցեղասպանության հիմնակետը։

Ընթացք

1915 թվականի ապրիլից սկսած Օսմանյան կառավարությունը նախաձեռնում է կազմակերպված ջարդեր և հարկադիր տեղահանություններ հայերի շրջանում։ Տասնյակ հազարավոր մարդիկ սպանվեցին, ուրիշները տարհանվեցին անապատներ, որտեղ մահացությունը հսկայական էր։ Ցեղասպանության գործընթացն իրականացվեց փուլային՝ սկզբում ինտելիգենցիայի ոչնչացում, ապա գյուղական բնակչության բռնագաղթ և զանգվածային սպանություններ։ Առաջին համաշխարհային պատերազմի ներքին լարվածությունը օգտագործվեց որպես պատրվակ՝ «ներքին խնդիրները լուծելու» համար։

Հետևանքներ

Հայոց ցեղասպանության հետևանքով Օսմանյան կայսրության արևելյան շրջաններում ավերվեցին հազարավոր գյուղեր և քաղաքներ, հազարավոր մարդիկ մահվան մատնվեցին կամ փախուստ գտան: Հոգևոր, մշակութային և տնտեսական կյանքը լրջորեն տուժեց։ Օսմանյան կայսրության քայքայումն ու Թուրքիայի Հանրապետության ստեղծումը ստեղծեցին նոր քաղաքական ու սոցիալական իրականություն՝ որտեղ հայերի վերադարձը նախկին տարածքներ անհնար դարձավ։

Ռուսական կայսրության ազդեցությունն էլ զգալի էր։ Հայերի փախուստները, գաղթը դեպի Կովկաս և Ռուսական կայսրության տարածքներ ստեղծեցին հայ սփյուռք, որը մինչև այսօր պահպանում է հայկական ինքնությունը և հիշողությունը ցեղասպանության մասին։

Եզրափակում

Հայոց ցեղասպանությունը XX(20) դարի սկզբի ողբերգական իրադարձություն էր, որը ոչ միայն մարդկային մեծ կորուստներ և նյութական վնասներ բերեց, այլ նաև ձևավորեց հայ ժողովրդի ազգային հիշողությունը և սփյուռքի ձևավորման հիմնական հենքը։ Ցեղասպանության պատճառներն ու ընթացքը կապված են Օսմանյան և Ռուսական կայսրությունների քաղաքական, ռազմական ու սոցիալ-տնտեսական մարտահրավերների հետ, ինչը ցույց է տալիս, որ նման զանգվածային հանցագործությունները հաճախ ունենում են թե ներքին, թե տարածաշրջանային բազմաշերտ պատճառներ:

Պարապմունք 5

Թեմա՝ Շրջանագծի հավասարումը։

Դուրս բերենք տրված կենտրոնով և տրված շառավղով շրջանագծի հավասարումը:

1. Շրջանագծի բոլոր կետերը գտնվում են միևնույն կետից (կենտրոն) միևնույն հեռավորության վրա (շառավիղ):

2. Մենք ունենք երկու կետերի միջև հեռավորության հաշվման բանաձևը՝ 

Բարձրացնելով քառակուսի, ստանում ենք՝

Դիցուք շրջանագծի կենտրոնը C(xC;yC) կետն է, իսկ շառավիղը՝ R-ն է: 

Շրջանագծի ցանկացած P(x;y) կետ գտնվում է C կենտրոնից R հեռավորության վրա:

Հետևաբար, տեղի ունի հետևյալ հավասարությունը՝ 

(x−xO)2+(y−yO)2=R2

Սա հենց C կենտրոնով և R շառավղով շրջանագծի հավասարումն է:

Եթե շրջանագծի կենտրոնը կոորդինատների (0;0) սկզբնակետն է, ապա հավասարումը ստանում է հետևյալ տեսքը՝ x2+y2=R2 ։

Առաջադրանքներ․

1․ A(2; 3), B(3; 4), C(5; 0), D(-4; 5), E(-3; 4) կետերից որո՞նք են գտնվում x2+ y2 = 25 հավասարմամբ որոշվող շրջանագծի վրա:

B, C, E

2․ Գտնել շրջանագծի շառավիղը և կենտրոնի կոորդինատները, որը տրված է հետևյալ հավասարումով․ ա) x2+y2=9, բ) (x-1)2+(y+2)2=4, գ) (x+3)2+y2 =16

ա) Կենտրոն (0,0), R=3
բ) Կենտրոն (1,−2), R=2
գ) Կենտրոն (−3,0), R=4

3․ Գրել 7 շառավղով շրջանագծի հավասարումը, եթե դրա կենտրոնը կոորդինատների սկզբնակետն է:

x2+y2=49

4․ Գրել O (-2; 3) կենտրոնով շրջանագծի հավասարումը, որն անցնում է B(1; 2) կետով:

(x+2)2+(y−3)2=10

5․ Գտնել O(3;1) կենտրոնով և A (6; -3) կետով անցնող շրջանագծի շառավիղը:

R=5

6․ Ինչի՞ է հավասար (x — 11)2 + (y + 24)2 = 36 հավասարմամբ որոշվող շրջանագծի տրամագիծը:

Տրամագիծ = 12

7. Գրել A(3; — 4) կենտրոնով և R = 7 շառավղով շրջանագծի հավասարումը:

(x−3)2+(y+4)2=49

8․ Գրել AB տրամագծով շրջանագծի հավասարումը, եթե A(2; -1), B(4; 3):

(x−3)2+(y−1)2=5

Design a site like this with WordPress.com
Get started