Պարապունք 4

1․ Ի՞նչն են անվանում երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգի լուծումը։

(x;y) թվազույգը, որը հանդիսանում է միաժամանակ և՛ առաջին, և՛ երկրորդ հավասարումների լուծում, կոչվում է համակարգի լուծում:

2․ Ի՞նչ է նշանակում լուծել համակարգը։

Լուծել համակարգը նշանակում է գտնել նրա բոլոր լուծումները կամ ապացուցել, որ լուծումներ չկան:

3․ Ընտրել x+y=15 հավասարմանը բավարարող բնական թվերի զույգ:

  • (17;−2)
  • (0;15)
  • (−9;−6)
  • (−6;21)
  • (3;5)
  • (13;2)

4․ Ընտրել այն հավասարումը, որին բավարարում է (2;1) թվազույգը:

  • 15x−12y=3
  • 6x+8y=1
  • 7x+3y=10
  • 4x−3y=7
  • 6x−2y=4
  • 10x−11y=9

5․ Համակարգի հավասարումներում անվանել գործակիցները և ազատ անդամները.

ա) 1. Գործակիցները 2 և 3, ազատ անդամը 1:

2. Գործակիցները 3 և -2, ազատ անդամը -4:

բ) 1. Գործակիցը -1, ազատ անդամը 0:

2. Գործակիցը -2, ազատ անդամը -6:

գ) 1. Գործակիցները -3 և -2, ազատ անդամը 7:

2. Գործակիցը 2, ազատ անդամը 5:

դ) 1. Գործակիցը -4, ազատ անդամը -5:

2. Գործակիցը 2, ազատ անդամը 4:

6․ Հանդիսանում է արդյո՞ք (2;1) թվազույգը հետևյալ համակարգի լուծում:

4+11=15

20-11=9

Այո, հանդիսանում է։

7․ Ցույց տալ, որ (1;2) թվազույգը համակարգի լուծում է.

ա) 1+2-3=0

1-2+1=0

Այո, համակարգի լուծում է

բ)

2,5-2,5=0

1/2-1/2=0

Այո, համակարգի լուծում է

8․ Ցույց տալ, որ (-2;1) թվազույգը համակարգի լուծում չէ.

ա)-4-1+5=0

-2+1=3=0

Ոչ, համակարգի լուծում չէ

բ)-4+5-1=0

-6-4=0

Ոչ, համակարգի լուծում չէ

9․ Տրված է հավասարումների հետևյալ համակարգը՝

Հայտնի է, որ (−6;9) թվազույգը նրա լուծումն է: Որոշել a և b գործակիցները:

-6+2 x 9=12

-1 x (-6) +2 x 9=24

a=2

b=-1

Կենդանիների և մարդու լողալը

Ջրում ապրող կենդանիների մարմնի միջին խտությունը քիչ է տարբերվում ջրի խտությունից, որը հնարավորություն է տալիս նրանց լողալու ջրի խորքերում կամ նրա մակերևույթին: Փոփոխելով մարմնի ծավալը ջրային կենդանիները կարողանում են կարգավորել ջրում իրենց վրա ազդող արքիմեդյան ուժը: Ձկները դա անում են լողափամփուշտի օգնությամբ, որի ծավալը հեշտությամբ փոփոխվում է: Պոչը թափահարելով ձուկը կարողանում է տեղաշարժվել և հայտնվել տարբեր խորություններում: Մեծ խորություններում, որտեղ ջրի ճնշումը մեծ է, լողափամփուշտը սեղմվում է, ձկան մարմնի ծավալը փոքրանում, և նա չի բարձրանում, այլ լողում է տվյալ խորությունում: Վեր բարձրանալիս ձկան լողափամփուշտն ու մարմնի ծավալը մեծանում են, և նա լողում է փոքր խորություններում: Սատկած ձուկը միշտ լողում է ջրի երեսին, քանի որ այդ դեպքում ձկան մկաններն ամբողջովին թուլացած են, և լողափամփուշտն առավելագույնս փքված վիճակում է։ Կետերը ջրում իրենց խորասուզման մակարդակը կարգավորում են մեծաացնելով կամ փոքրացնելով թոքերի ծավալը: Մարդու մարմնի միջին խտությունը նույնպես մոտ է ջրի խստությանը: Դա է պատճառը, որ երբ մարդը լրիվ սուզվում է ծովի ջրում` ջրից դուրս թողնելով միայն քիթն ու բերանը, չի խորասուզվում: Այս դեպքում նրա վրա ազդող ծանրության ուժը հավասարակշռվում է արքիմեդյան ուժով: Սակայն այդպիսի վիճակն անկայուն է, երբ մարդը ջրից դուրս է հանում ձեռքը կամ գլուխը, նրա վրա ազդող արքիմեդյան ուժը փոքրանում է, և նա սկսում է խորասուզվել: Ջրի մակերևույթին մնալը կամ խորասուզվելը պայմանավորված է նաև ջրի աղիության աստիճանով: Քաղցրահամ ջրում, որը փոքր է մարդու մարմնի միջին խտությունից, լողալ չիմացող մարդը սուզվում է, իսկ բավականաչափ աղի ջրում, որի խտությունը մեծ է մարդու մարմնի միջին խտությունից, նա կարողանում է պառկած մնալ ջրի մակերևույթին: Աղի պարունակությունը մեծացնելիս մեծանում է ջրի խտությունը և, հետևաբար, նրա մեջ ընկղմված մարմնի վրա ավելի մեծ արտամղող ուժ է ազդում: Այդպիսի ջրում լողալը շատ ավելի հեշտ է:

16.09.24

1.Փորձիր պատմել Կյանքիդ կարևոր որոշումներից մեկ-ի մասին, գրիր պատումի կամ շարադրության տեսքով, մաղթում եմ՝ հրաշալի,բարի ու արդյունավետ մտքեր):

Ինձ համար այս պահին իմ նպատակն է, ծրագրավորման որևէ լեզու սովորել, ու դառնալ հաջողակ խաղերի ստեղծող, քանի որ ես իսկապես սիրում եմ նոր բաներ ստեղծել: Ես պատրաստվում եմ ծրագրավորման լեզու սովորել ձմեռային արձակուրդներին։

2.Ընդգծված բառերը, բառակապակցություններն ու արտահայտաթյունները փոխարինի՛ր իմաստով մոտ (հոմանիշ) բառերով, բառակապակցություններով ու արտահայտություններով:

Ցած իջնելն ավելի դժվար էր, քան վեր բարձրանալը: Լոնդոնում գոյություն ունի մի ակումբ, որի անդամներն ապրում են հին տներում ու դղյակներում և չեն օգտագործում այն, ինչ հայտնաբերվել է 1500 թվականից հետո: Վերջերս ակումբից վտարվեցին նրա երկու անդամները, որովհետև նրանք իրենց բնակարանում հեռախոս էին անցկացրե

Անկումը ավելի դժվար էր, քան խոյանալը: Լոնդոնում կա մի ակումբ, որի անդամներն ապրում են հինավուրց տներում ու դղյակներում և չեն օգտագործում այն, ինչ հայտնաբերվել է 1500 թվականից հետո: Մի քանի օր առաջ ակումբից վռնդվեցին նրա երկու անդամները, որովհետև նրանք իրենց բնակարանում հեռախոս էին տեղադրել:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ առաջին հեռավոր առևտրական ուղիներն անցնում էին ոչ թե ցամաքով, այլ գետերով:Անտարկտիդան մեր մոլորակի վեց մայր ցամաքներից մեկն է:Երկրի վրա մարդու հայտնվելուց միլիոնավոր տարիներ առաջ Անտարկտիդայում տաք էր, աճում էին արևադարձային բույսեր, թափառում էին ահռելի կենդանիներ: Ալժիրում, Սիդի Բել Աբաս փոքրիկ քաղաքի մոտ, թանաքի մի լիճ է գտնվում: Այդ լճում ոչ մի կենդանի չկա: Ջուրը միայն գրելու համար է պիտանի: Կրկեսի Ժաննա անունով փիղն զբոսնում էր ավստրիական Կլադենֆուրտ քաղաքի փողոցներից մեկում: Հանկարծ նա մի մկնիկ նկատեց ու փախուստի դիմեց: Այդպիսի ուրիշ դեպքեր էլ են հայտնի: Պատահել է, երբ փիղը վախեցել է ծովային ոզնուց կամ խոզից: ԱՄՆ-ի Օրիգոն նահանգի ծովափնյա ջրերում մի արտասովոր ձուկ կա, որը երկու զույգ աչք ունի: Աչքերի մի զույգր նայում է վեր, մյուսը` վար: Տեղացի ձկնորսները վկայում են, որ չորս աչքերի շնորհիվ ձուկը վտանգավոր գիշատիչներից կարողանում է խուսափել:

Բոլոր հիմքերը կան պատկերացնելու, որ առաջին հեռավոր առևտրական ճանապարհները անցնում էին ոչ թե ցամաքով, այլ գետերով: Անտարկտիդան մեր մոլորակի վեց մայր ցամաքներից մեկն է:Երկրի վրա մարդու հայտնվելուց միլիոնավոր տարիներ առաջ Անտարկտիդայում տաք էր, աճում էին արևադարձային բույսեր, շրջում էին ահռելի կենդանիներ: Ալժիրում, Սիդի Բել Աբաս փոքրիկ քաղաքի մոտ, թանաքի մի լիճ է գտնվում: Այդ լճում ոչ մի կենդանի չկա: Ջուրը միայն գրելու համար է օգտակար: Կրկեսի Ժաննա անունով փիղն զբոսնում էր ավստրիական Կլադենֆուրտ քաղաքի փողոցներից մեկում: Հանկարծ նա մի մկնիկ նկատեց ու փախուստի դիմեց: Այդպիսի ուրիշ դեպքեր էլ են հայտնի: Տեղի ունեցավ, երբ փիղը վախեցել է ծովային ոզնուց կամ խոզից: ԱՄՆ-ի Օրիգոն նահանգի ծովափնյա ջրերում մի արտասովոր ձուկ կա, որը երկու զույգ աչք ունի: Աչքերի մի զույգր նայում է վեր, մյուսը` վար: Տեղացի ձկնորսները վկայում են, որ չորս աչքերի շնորհիվ ձուկը վտանգավոր գիշատիչներից կարողանում է ձգտել:

44.Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

1901 թվականից տրվում(տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, հարուստ(հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր թողել(թողել, կտակել), որի տոկոսներն սւմեն տարի բաշխվում(բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառներում(բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր գյուտեր(հայտնագործություններ, գյուտեր) կատարող(անող, կատարող) գիտնականներին ակնառու (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա ընթացքում(մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի համախմբման(միասնության, համախմբման), ստրկության վերացման(վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների կրճատման(պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը պահպանելու(պահպանելու, պաշտպանելու) գործում:

3.Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:

Տղան անձայն(լուռ, անձայն, անլսելի) մոտեցավ մորը:

Նա դեռ նստած ուտում(ուտում, խժռում, լափում) էր:

Բժիշկը հետն ինչ-որ բանջար(խոտ, բանջար) էր բերել:

Մտնողը (դուրեկան, հմայիչ) հմայիչ մի աղջիկ էր

4.Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:

սրընթաց-արագընթաց

ընչազուրկ-աղքատ

անընճկելի-հերոսական

Ընչաքաղց-ընչազուրկ

Դյուցազնական-հերոսական

5.Որոշ բառեր ու արտահայտություններ հոմանիշներով փոխարինի՛ր այնպես, որ տեքստի ոճը` ա) ավելի մոտ դառնա խոսակցականին, բ) ավելի վերամբարձ դաոնա:

(Ըստ անհրաժեշտության` կարող ես բառեր հանել, բառեր, բառաձևեր կամ բառերի դասավորություն փոխել:)

Ա. Խոսակցական ոճ , Բ. Վերամբարձ ոճ։

Օլիմպոսը, որտեղ անցկացվում էին օլիմպիական խաղերր, հին հույների գլխավոր սրբավայրերից մեկն էր: Յուրաքանչյուր չորս տարին մեկ տասնյակ հազարավոր ուխտագնաց էր հավաքվում այնտեղ: Եվ գալիս էին ոչ միայն Հունաստանի բնակիչները: Ողջ գարունն ու ամառը դեպի Օլիմպոս էին լողում նավեր նաև Իտալիայից, Սիցիլիայից, Փոքր Ասիայի ափամերձ քաղաքներից, էգեյան ծովի կղզիներից:

Օլիմպոսի գլխավոր սրբությունը գերագույն աստծո` Զևսի տաճարն էր: Տաճարի խորքում խոյանում էր Զևսի վիթխարի արձանը` փառաբանված որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Հունաստանում դժբախտ էին համարում այն մարդուն, որը չէր տեսել Ֆիդիասի այդ հանճարեղ ստեղծագործությունը:

«Մարդկանց և աստվածների թագավոր» Զևսը նստած էր հոյակապ ու ճոխ զարդարված գահին: Նրա մարմնի վերին մասը մերկ էր, ներքևի մասը` փաթաթված թանկարժեք թիկնոցով: Զևսը մի ձեռքում պահում էր Նիկե աստվածուհու արձանը, մյուսում` գավազանը, որը պսակված էր նրա սրբազան թռչունի` արծվի պատկերով: Ձիթենու ճյուղերից պսակը զարդարում էր աստծո գլուխը:

Զևսի հսկայական արձանի վրա Ֆիդիասի հետ աշխատող աշակերտներին սարսափեցնում էին արձանի ահռելի չափերը: Արձանը տաճարի ներքին տարածության մեկ երրորդն էր զբաղեցնում: Գահին նստած Զևսի գլուխը համարյա կպչում էր առաստաղին: Նրա հագուստը, գլխի պսակն ու ժապավենները, ձեռքի Նիկեի հագուստն ու հաղթական պսակը պայծառ, շողշողացող ոսկուց էին: Զևսի գլուխն ու մարմինը, Նիկեի ամբողջ կերպարանքը փղոսկրից էին: Փղոսկրի ջերմ, դեղնավարդագույն երանգը Զևսի պատկերին զարմանալի կենդանություն էր տալիս: Զեսի պատկերը դիտողի համար տպավորիչ էր ոչ միայն իր վեհությամբ: Դեմքին մի արտասովոր հմայք կար` խաղաղության, անհուն իմաստնության ու բարության զգացում: Եվ միևնույն ժամանակ աստվածային հզորություն էր դրոշմված նրա ողջ կերպարի վրա: Ում հաջողվել էր տեսնել Ֆիդիասի Զևսին, պնդում էր, որ ինքը ոչ թե արձան, այլ իսկական աստվածությունն է տեսել։

Բագրատունյանց մայրաքաղաք

Բագրատունիների դինաստիայի մայրաքաղաքը եղել է Անի, որը գտնվում էր այժմյան Թուրքիայի տարածքում։ Անի քաղաքը հայտնի էր իր հզորությամբ, մշակութային և տնտեսական ծաղկունքով, և հաճախ կոչվում էր «1001 եկեղեցիների քաղաք»՝ իր բազմաթիվ եկեղեցիներով։ Այն Բագրատունիների թագավորության կարևորագույն կենտրոնն էր 10-11-րդ դարերում:

Ինչ վերաբերում է Բագարանին, այն ևս կարևոր քաղաք էր, որը ծառայել է որպես Բագրատունիների թագավորության ավելի վաղ ժամանակների կենտրոններից մեկը՝ մինչև Անիի վերելքը։

Ուժեր

Ուժը ֆիզիկական վեկտորային մեծություն է, որը տվյալ մարմնի վրա այլ մարմինների կամ դաշտերի ազդեցության չափումն է: Ուժի կիրառումն առաջացնում է մարմնի արագության փոփոխություն կամ դեֆորմացիաների և մեխանիկական սթրեսների տեսք։

Ուժ, նյութական մարմինների մեխանիկական փոխազդեցության քանակական բնութագիր վեկտորական մեծությունՓոխազդեցությունը կարող է տեղի ունենալ կամ անմիջական հպման (միմյանց սեղմված մարմինների ճնշում, շփում), կամ էլ փոխազդող մարմինների ստեղծած դաշտերի (Գրավիտացիոն դաշտ, էլեկտրամագնիսական դաշտ) միջոցով։ Ուժի ազդման կետն է որոշում մարմնի արագության ուղղության փոփոխությունը, դեֆորմացիայի և մեխանիկական լարման ուղղությունը։ Ուժը նշանակում են F -տառով (լատ.՝ fortis (ուժեղ))։ Ամենակարևոր օրենքը, որտեղ խոսվում է ուժի մասին, Նյուտոնի 2 -րդ օրենքն է։

Պարապունք 3

1․ Որոշիել ax+2y=16  հավասարման a գործակցի արժեքը, եթե հայտնի է, որ (−2; 4) թվազույգը այդ հավասարման լուծում է:
-2a+8=16
-2a=16–8
-2a=8
8/-2=-4

2․ Տված հավասարումներից y-ը արտանայտել x-ով:

ա) 2x+y=6
y=6-2x
բ) 3x+y=7
y=7-3x
գ) x+y-8=12
y=12-x
դ) y+2=6x
y=6x-2
ե) 3x+2y=9
2y=9-3x
զ) -4x+2y=13
2y=13+-4x

3․ Տված հավասարումներից x-ը արտանայտել y-ով:

ա) x-y+5=0
x=y-5
բ) 2x-3y+9=0
2x=3y-9
գ)15x+y-8=0
15x=-y+8
դ) x+3y-15=0
x=-3y+15
ե) 7x+y=6
7x=6-y
զ) -4x+y=-19
-4x=-19-y

Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումներ։ Պարապունք 3:

1․ Որոշիել ax+2y=16  հավասարման a գործակցի արժեքը, եթե հայտնի է, որ (−2; 4) թվազույգը այդ հավասարման լուծում է:
-2a+8=16
-2a=16–8
-2a=8
8/-2=-4


2․ Տված հավասարումներից y-ը արտանայտել x-ով:

ա) 2x+y=6
y=6-2x
բ) 3x+y=7
y=7-3x
գ) x+y-8=12
y=12-x
դ) y+2=6x
y=6x-2
ե) 3x+2y=9
2y=9-3x
զ) -4x+2y=13
2y=13+-4x

3․ Տված հավասարումներից x-ը արտանայտել y-ով:

ա) x-y+5=0
x=y-5
բ) 2x-3y+9=0
2x=3y-9
գ)15x+y-8=0
15x=-y+8
դ) x+3y-15=0
x=-3y+15
ե) 7x+y=6
7x=6-y
զ) -4x+y=-19
-4x=-19-y

Մարդը և շրջակա աշխարհը

Մասնակիցներ`

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը`

1։Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա մարդը։

ճշմարտացիություն, պատասխանատվություն, վճռականություն, սեփական սխալն ընդունելու քաջություն՝ առանց քննադատության, ծաղրի կամ պատժի վախի և այլ դրական հատկանիշների։

Խնդիրը`

1.Ինչով է մարդը տարբերվում կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից։

Իր ծննդյան օրից մինչև կյանքի վերջը մարդն ապրում է հասարակության մեջ, այսինքն՝ այլ մարդկանց հետ շփվելով, հաղորդակցվելով: Հաղորդակցումն անխուսափելի է, եթե անգամ անձը մենակյաց է, ամեն կերպ խուսափում է ուրիշների հետ շփումից: Նույնիսկ արտառոց դեպքերում, երբ որևէ մեկը հանգամանքների բերումով հայտնվում է հեռավոր անմարդաբնակ վայրում, ինչպես Դանիել Դեֆոյի հերոսը՝ Ռոբինզոն Կրուզոն, մտածում է, գործում, կազմակերպում իր առօրյա կյանքն այնպես, այն ամենի շնորհիվ, ինչ ձեռք է բերել՝ հասարակության մեջ ապրելով, սովորելով իր ծնողներից, ուսուցիչներից, տարբեր մարդկանցից:

2.Ինչն է բնորոշ միայն մարդուն։

Բանականությունը` մտածելու, դատողություններ անելու կարողությունը, մարդու կարևորագույն հատկանիշն է: Ինչու ենք այդպես կարծում, որն է այդ համոզ վածության պատճառը գուցե այն տեսակետը, որ միայն մարդն է ընդունակ մտածելու, դատելու, արվեստի գոր
ծեր ստեղծելու և այլն:
Սարդը բանական էակ է, և այդ փաստն անհերքելի է:

Պարապունք 3

1․ Որոշիել ax+2y=16  հավասարման a գործակցի արժեքը, եթե հայտնի է, որ (−2; 4) թվազույգը այդ հավասարման լուծում է:

-2a+8 = 16

-2a = 16 – 8

a = 8/2 = 4

2․ Տված հավասարումներից y-ը արտանայտել x-ով:

ա) 2x+y=6

y = 6 – 2x

բ) 3x+y=7

y = 7 – 3x
գ) x+y-8=12

y = 12 + 8 – x

y = 20 – x
դ) y+2=6x

y = 6x – 2
ե) 3x+2y=9

2y = 9 – 3x

y= 9/2 – 3x/2
զ) -4x+2y=13

2y = 13 + 4x

y = 13/2 + 2x

3․ Տված հավասարումներից x-ը արտանայտել y-ով:

ա) x-y+5=0

x=-5-y
բ) 2x-3y+9=0

2x = -9 +3y

x = -9/2 + 3/2y
գ)15x+y-8=0

15x = -y+8

x = 8/15-y/15
դ) x+3y-15=0

x = -3y+15
ե) 7x+y=6

7x = 6 – y

x = 6/7-y/7
զ) -4x+y=-19

-4x = -19-y

x = 19/4 + y/4

8-րդ դասարան,Հայ գրականություն

բայը չի սիրում հրամայական

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտենենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:


—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (  ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Հեղինակ՝ Դանիել Պենակ

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: 

2.Դուրս բեր կարևոր մտքերը,  մեկնաբանիր: 

    • Ժամանակի պակասը կարդալու համար: Տեքստում նշվում է, որ մարդիկ հաճախ են բողոքում, թե չունեն կարդալու ժամանակ, սակայն իրականում խնդիրը ոչ թե ժամանակի պակասն է, այլ ցանկության բացակայությունը: Եթե կա իրական ցանկություն, միշտ կգտնվի ժամանակ։
    • Կարդալու ժամանակը գողացված ժամանակն է: Հեղինակը նշում է, որ ընթերցանությունը պահանջում է հատուկ ուշադրություն, ինչը նշանակում է, որ այն հաճախ “գողացվում” է այլ պարտականություններից կամ կյանքից: Սակայն դա բացասական երևույթ չէ, քանի որ կարդալը ինքնին ավելացնում է կյանքի վայրկյանները և ժամանակի արժեքը:
    • Ընթերցանությունը որպես կենսակերպ: Ընթերցանությունը նմանեցվում է սիրո հետ, ինչն էլ նշանակում է, որ դա պարզապես առօրյա գործողություն չէ, այլ մարդու կենսակերպի մի մասն է: Եթե ընթերցանությունը կարևորություն ունի մարդու համար, ապա ժամանակ միշտ կգտնվի:

    3.Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս: 


    Ստեղծագործությունը ցույց է տալիս, որ կարդալու ժամանակի պակասը միայն պատրվակ է: Եթե իրականում կա ցանկություն և կարիք, ապա ընթերցանության համար կարելի է գտնել ժամանակ: Ընթերցանությունը պետք է դառնա կենսակերպի մասնիկ, այլ ոչ թե ժամանակի խնդիր:

    4.Բացատրի՛ր վերնագիրը:

    «Բայը չի սիրում հրամայական» վերնագիրը ցույց է տալիս, որ կարդալու, սիրելու կամ այլ գործողությունների մասին խոսքը պարտադիր հրամայական չի կարող լինել: Կարդալը, ինչպես և սիրելը, ներսից եկող ցանկություն է, ոչ թե պարտականություն:

      Create your own website, free on WordPress.com.Create your own website.
      Start free