Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր, թե դրանք ինչո՛ վ են տարբերվում:
Ա. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորը մահապատժի էր ենթարկվում: Պետրոս Մեծը Սիբիր էր աքսորում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջուրն է ենթակա վտանգի: Մարդիկ անխնա թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ ուրախանում են: Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆն արտահայտվել է թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ չէին հասկանում այդ տարօրինակ զուգորդումը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդպիսի դիրք ընդունում: Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներն ահավոր վախենում են: Նրանք ջրի մակերևույթի մոտ են ելք փնտրում, ցատկում օդ, նետվում ափ: Հոգեվարքի պարը վերջանում է ջղաձգություններով, ապա ձկները սատկում են: Ի՞նչ է մտածում բանական մարդը: Բ. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորի աստղը խավարում էր: Պետրոս Մեծը Սիբիր էր քշում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջրի գլխին է վտանգը կախված:Մարդիկ առանց սրտերը ցավելու թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ աշխարհքով մեկ են լինում: Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆը հանդես է գալիս թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ գլխի չէին ընկնում այդ տարօրինակ կապը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդ օրն ընկնում: Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներին անպատմելի սարսափ է պատում: Նրանք ջրի երեսին են ճար ու ճամփա ման գալիս, իրենց ափ գցում: Հոգեվարքի պարը վերջանում է թալիկ-թալիկ գալով, ապա ձկները շունչները փչում են: Ի՞նչ է մտքովն անցակցնում բանական մարդը:
Տրված բառերն ու արտահայտությունները գրի՛ր հոմանիշ դարձվածքների փոխարեն և համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:
Մի մարդ ձեռքը փակ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար ջարդ ու փշուր եղավ: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, տակից գլուխ ջնարակված աման ձեռք բերեց ու ժլատի ձեռքը տվեց: Ժլատը աշխարհով մեկ եղավ: Բայց մարդու աչքը ծակ է չէ՞. երբ ձեռք տվեց ամանին, ախ ու վախ արեց. -Նորը, խոսք չկա, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:
Բառերի ուղիղ և փոխաբերական տարբեր իմաստների, նրանց ձևաիմաստային խմբերի (հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ) գործածությունը գեղեցկացնում ու հարստացնում է խոսքը: Դրանց տեղին գործածությունը նաև արտահայտում է խոսողի վերաբերմունքը հաղորդող մտքի նկատմամբ: Քանի որ խոսքի ոճավորումը կատարվում է բառերով, խոսքում շատ կարևոր է բառի ընտրությունը:
Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում մեջտեղում և վերջում:
Բակտերիա ասելիս մենք հիմնականում պատկերացնում ենք վնասակար, փոքր օրգանիզմներ, որոնք մեր ձեռքերի վրա հայտնվում են հաճախակի ինչ-որ առարկաների դիպչելուց հետո։ Պատահական չէ, որ փոքր ժամանակ մեր ծնողները մեզ հորդորում էին օճառով լվացվել բակից տուն գալուց կամ պարզապես որևէ կեղտոտ իրի դիպչելուց հետո։
Այս օրինակը ճիշտ, բայց ոչ լիարժեք պատկեր է մատուցում բակտերիաների մասին։
Այս հոդվածում կհասկանանք, թե․
բակտերիաներն ինչ են,
ինչով են տարբերվում վիրուսներից,
արդյոք միայն բացասական երևույթներ են, թե ոչ,
ինչ դեր են խաղում մարդու օրգանիզմում
Ի՞նչ է բակտերիան
Սկսենք ամենաշոկային փաստից։ Մեր օրգանիզմի բջիջների մեծ մասը ոչ թե մեր սեփական, այլ հենց բակտերիաների բջիջներն են։ Նրանք գերազանցում են մեր սեփական բջիջները մոտ 10 անգամ, իսկ նրանց թիվը հասնում է տրիլիոնների։
Բակտերիաները կյանքի ամենատարածված ձևն են և բաղկացած են ընդամենը մեկ բջջից։ Նրանք այնքան փոքր են, որ հնարավոր է տեսնել միայն մանրադիտակով։
Բակտերիաներն ամենուր են՝ սննդի մեջ, բերանի խոռոչում, ձեռքերի վրա, աղիներում, տերևների վրա, փոշու մեջ և այլն։ Նրանք կենսական են մոլորակի էկոհամակարգի համար և հիմնականում անվնաս են, որոշները՝ նույնիսկ օգտակար բնության ու մարդու օրգանիզմի համար։
Բակտերիաների մեծ մասը ոչնչանում է բարձր ջերմաստիճանի ներքո, օրինակ՝ եռացող ջրում։ Բայց կան այնպիսիք, որոնք չեն վախենում նույնիսկ եռացող ջրից։
Ինչ վերաբերում է ցածր ջերմաստիճաններին, ապա նույնիսկ սառելու դեպքում բակտերիաները պարզապես կանգնեցնում են իրենց գործունեությունը, բայց չեն մահանում։ Հալվելուց հետո դրանք նորից ակտիվանում և շարունակում են իրենց գործունեությունը։
Բակտերիա vs վիրուս․ Ո՞րն է տարբերությունը
Կարևոր է բակտերիաները չշփոթել վիրուսների հետ։ Եթե բակտերիաները կենդանի օրգանիզմներ են, որոնք ինքնուրույն աճում և բազմանում են, արձագանքում են արտաքին գրգռիչներին, կարող են փոխանցել գենետիկ ինֆորմացիա և այլն, ապա վիրուսները չեն համապատասխանում այս չափանիշներին։ Վերջիններս կյանքի ամենապարզունակ ձևն են, ունեն միայն ԴՆԹ կամ ՌՆԹ և, այսպես ասած, գոյատևում են կենդանի ու անկենդան բնության սահմանագծին։
Օրինակ՝ վիրուսը, ի տարբերություն բակտերիայի, չի կարող ինքնուրույն բազմանալ, նրան անհրաժեշտ են տիրոջ օրգանիզմի բջիջները։ Բակտերիալ հիվանդությունները բուժում են հակաբիոտիկների միջոցով, իսկ ահա վիրուսային հիվանդությունները՝ ոչ։
Որոշ հիվանդություններ, օրինակ՝ գրիպը, օսպան կամ պոլիոմիելիտը, վիրուսային հիվանդություններ են, իսկ, օրինակ, տուբերկուլյոզը, սիֆիլիսը, ժանտախտը՝ բակտերիալ հիվանդություններ։
Արդյո՞ք բատկերիաները միայն վատն են
Առողջ մարդու օրգանիզմում ապրում են 300-500 տեսակի բակտերիաներ, որոնց քանակը հասնում է 100 տրիլիոնի։ Այստեղ կարևոր է տարբերել լավ և վատ բակտերիաները։ Օգտակար բակտերիաները հիմնականում պատկանում են բիֆիդոբակտերիաների կամ լակտոբակտերիաների (կաթնաթթու) ընտանիքին։
Օգտակար բակտերիաներ է պարունակում հետևյալ մթերքը՝
նարինե,
յոգուրտ,
կեֆիր,
սերուցքային պանիր,
թթու կաղամբ,
թթու վարունգ,
ֆերմենտացված սոյայից պատրաստված մթերք։
Այս մթերքը նպաստում է դիզբակտերիոզի կանխարգելմանը, վերականգնում է աղիների խաթարված միկրոֆլորան, մաքրում է օրգանիզմը հիվանդածին բակտերիաներից։
Վատ բակտերիաները օրգանիզմ են թափանցում բերանի, աչքերի, քթի, միզասեռական համակարգի, ինչպես նաև բաց վերքերի միջոցով։ Օրգանիզմում նրանք բազմանում են և առաջացնում ռեակցիա՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, տենդ։ Որոշները կարող են զարգանալ և վերածվել ավելի լուրջ առողջական խնդիրների։
Մահացու վտանգավոր բակտերիա է սալմոնելայի ձևերից մեկը՝ որովայնային տիֆը։ Վտանգավոր են նաև կլեբսիելլա բակտերիաները, տարբեր էնտերոբակտերիաներ, ստրեպտոկոկները, ստաֆիլոկոկը, աղիքային ցուպիկը (եթե գտնվում է աղիներից դուրս, օրինակ՝ միզուղիներում)։
Եթե մարդն առողջ է և գործում են օրգանիզմի պաշտպանիչ մեխանիզմները, ապա վատ բակտերիաները չեն բազմանում։ Բայց դրանք սպասում են, որ մարդու օրգանիզմը թուլանա կամ սխալ սնունդ ընդունի, որից հետո բակտերիաների հավասարակշռությունը խախտվում է, և առաջանում է դիսբակտերիոզ։
Վատ բակտերիաներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները՝
տաք ջրով, օճառով լվանալ ձեռքերը,
ախտահանել հաճախակի հպման առարկաները՝ հեռախոս, գրիչ, համակարգչի մկնիկ, դռան բռնակ, ինչպես նաև խոհանոցն ու լոգասենյակը,
հեռու մնալ հիվանդ, փռշտացող, հազացող մարդկանցից,
չօգտագործել այլ մարդու սրբիչը, սափրիչը, սպիտակեղենը և անձնական այլ իրեր,
ձեռքերը չտանել բերանը, աչքերը, քիթը,
շաբաթը մեկ անգամ փոխել սպիտակեղենը, ամեն օր փոխել ներքնազգեստը, կրել թարմ լվացված, արդուկված հագուստ,
հաճախակի լվանալ շպարի պարագաները՝ վրձին, սպունգ, փուզա,
օրական 1-2 անգամ լվանալ ատամները մածուկով և խոզանակով։
Մյուս գլխավոր կանոնը սննդի անվտանգությանը հետևելն է՝
առանձին տախտակ ու դանակ օգտագործել հում մսի համար,
հում մսին ձեռք տալուց հետո տաք ջրով և օճառով լվացվել, արյունը տաք ջրով ու օճառով լվանալ խոհանոցային մակերեսների վրայից,
սնունդը համեմելիս կամ մարինացնելիս օգտագործել ձեռնոցներ (ձեռքի վրա և եղունգների տակ անթիվ բակտերիաներ կան, որոնք փոխանցվում են սննդին),
միսը բավականաչափ եփել,
միրգը, բանջարեղենը, կանաչեղենը լավ լվանալ հոսող ջրի տակ,
խուսափել չպաստերիզացված կաթից ու հյութերից,
եփված սնունդը 3-4 օրից ավելի չպահել սառնարում,
հաճախակի փոխել ամանի սպունգը, սրբիչները, սեղանի շորերը
Ի՞նչ դեր են կատարում բակտերիաները մարդու օրգանիզմում
Բակտերիաները մեծ դեր են խաղում օրգանիզմի մարսողության մեջ, բարդ միացությունները փոխակերպում են պարզի, որոնք ավելի հեշտությամբ են մարսվում, ճեղքում են բարդ ածխաջրերը, որպեսզի օրգանիզմը ստանա օգտակար նյութեր։
Կարգավորում են ստամոքսաղիքային տրակտի ֆունկցիան, պահում են իոնների հավասարակշռությունը, չեզոքացնում են տոքսինները, ճեղքում են սպիտակուցները և նույնիսկ սինթեզում են որոշ վիտամիններ։ Բակտերիաների որակյալ հարաբերակցությունն ազդում է տեղային և ընդհանուր իմունիտետի վրա։
Բակտերիաները, ապրելով մեր մարմնի վրա, խմում են քրտինքի կաթիլները, ուտում են չորացած մաշկը, պաշտպանում են մաշկը իրական, վտանգավոր վնասատուներից։
Բակտերիաները դեր են խաղում նաև սննդի պատրաստման մեջ։ Օրինակ՝ պանիր պատրաստելու համար կաթի մեջ ավելացնում են բակտերիաներ։ Բակտերիաները կլանում են լակտոզան՝ կաթնաշաքարը, արտադրում են կաթնաթթու և նվազեցնում կաթի ջրածնային ցուցիչը (pH)։
Տարբեր բակտերիաներ տարբեր տեսակի պանիրներ են ստեղծում։ Շվեյցարական պանրի վրա առաջանում են անցքեր, քանի որ բակտերիան արտադրում է ածխաթթու գազ։
Բակտերիաները նաև կաթը վերածում են կաթնաշոռի, ռեժանի, թթվասերի, յոգուրտի, կեֆիրի։
Բակտերիաներն ուտում են ոչ միայն մեր օրգանիզմի, այլ նաև բնության աղբը։ Օրինակ՝ երբ նավթը լցվում է ծովի մեջ, հատուկ ինքնաթիռներով բակտերիաներ են շաղ տալիս (մարինոբակտերիաներ, պսևդոմոնադներ), որ վերջիններս ուտեն նավթը և փրկեն կենդանական ու բուսական աշխարհը։
Մարդկության առջև ծառացել է գերխնդիր՝ աղբը։ Եթե բակտերիաները սովորեն ուտել նաև պլաստիկի տարբեր տեսակները, դա հսկայական առաջընթաց կլինի շրջակա միջավայրի մաքրության հարցում։
Այսպիսով՝ բակտերիաները, ոչ միայն չեն վնասում, այլ նաև օգնում են մեր օրգանիզմին և բնությանը։ Դրանց մեծ մասն ի սկզբանե վնասակար չէ ու նույնիսկ օգտակար է, իսկ մյուս մասից կարելի է արդյունավետորեն պաշտպանվել՝ պահպանելով հիգիենայի և սննդի անվտանգության կանոնները։ Մենք ոչ միայն ներդաշնակորեն ապրում ենք բակտերիաների հետ, այլ նաև պարզապես ունենք դրանց կարիքը։
Որակյալ, հագեցնող ու բազմազան սնունդ ընդունելով՝ մենք զինվում ենք էներգիայով և բարձր դիմադրողականությամբ, որոնք օգնում են պայքարել վնասակար բակտերիաների դեմ։ Foody-ին իր հաճախորդներին առաջարկում է հենց այդպիսի սնունդ, որը պատրաստվում է տեղական բարձրորակ հումքից և չի պարունակում հավելումներ։ Մեր ճաշացանկը կարող եք դիտել այստեղ։
– Երևի նրանք կորցնում են համբերությունը, – ենթադրում են աշակերտները:
– Այո, բայց ինչո՞ւ բարձրացնել ձայնը, եթե երկրորդ մարդը գտնվում է քո կողքին, – հարցնում է ուսուցիչը:
Աշակերտները տարակուսած միայն ուսերն են թափ տալիս:
Այդ ժամանակ ուսուցիչն ասում է․
– Երբ մարդիկ վիճում են և նրանց միջև դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են մեկմեկուց: Իսկ դրանց հետ մեկտեղ հեռանում են իրարից նաև նրանց հոգիները: Եվ որպեսզի նրանք լսել իրար՝ ստիպված են բարձրացնել ձայնը: Եվ որքան մեծ է նրանց վիրավորանքն ու բարկությունը, այնքան բարձր են բղավում: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդիկ սիրահարված են։ Նրանք չեն բարձրացնում ձայնը, այլ խոսում են շատ ցածր: Նրանց սրտերը շատ մոտ են, իսկ նրանց միջև հեռավորությունը գրեթե անհետանում է:
– Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդկանց ղեկավարում է սերը, – հարցնում են աշակերտները: – Նրանք չեն բարձրացնում ձայնը, այլ շշնջում են միմյանց: Իսկ երբեմն էլ բառեր հարկավոր չեն՝ նրանց աչքերը խոսում են բառերի փոխարեն:
Մի մոռացեք, որ վեճերը հեռացնում են Ձեզ իրարից, իսկ բառերը՝ արտաբերված բարձր տոնայնությամբ, բազմակի անգամ մեծացնում են այդ հեռավորությունը: Մի չարաշահեք դա, որովհետև կգա մի օր, որ Ձեր միջև հեռավորությունը կդառնա այնքան, որ հետդարձի ճանապարհ այլևս չեք կարղանա գտնել:
An unusual hobby(page 12) to read the text and discuss, then try to describe your own hobby
My hobby is football. I like to play football with my friends and my brother and my Daddy. Also i watch football matches on TV and Internet. My favorite football player is Ricardo Kaka, David Beckham, Sergio Ramos and Cristiano Ronaldo I’m trying to play like them . I hope to become good football player and play Manchester united, AC Milan, Real Madrid, Arsenal and Bayern Munich.
Grammar/present simple
Hometask; ex.2/b,e,page 13
Listen to the conversation and do the exercises to practise and improve your listening skills.